Ստերեոսկոպիկ պատկեր՝ «Ավերք Հայաստանի. Անի» ալբոմից

«Ավերք Հայաստանի. Անի». Անիի պատկերներով առաջին լուսանկարչական ալբոմը

453
(Թարմացված է 19:24 14.01.2017)
Sputnik Արմենիան նոր շարք է սկսում, որի շրջանակում իր ընթերցողներին պարբերաբար կներկայացնի հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ: Այս անգամ Sputnik Արմենիայի դիտակետում Անի քաղաքն է:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Ռուբեն Շուխյան. Անիի առաջին հայ լուսանկարչի՝ Հովհաննես Քյուրքչյանի և Անիի պատկերներով հրատարակված առաջին լուսանկարչական ալբոմի մասին ուշագրավ տեղեկություններ կան:

Հազվագյուտ մատենագիտական նմուշ հանդիսացող «Ավերք Հայաստանի. Անի» (Ruines d'Arménie. Ani) քարտերի ժողովածուի տպագրությունը իրակացվեց Վիեննայում, սակայն ժողովածուի տիտղոսաթերթի և ստերեոսկոպիկ քարտերի վրա նշված է Քյուրքչյանի հայրենի քաղաքի անունը՝ «Երևան», իսկ նկարների մակագրությունները հայերեն ու ֆրանսերեն են, և այդ երկու լեզվով են նաև քարտերի վրա առկա Հովհաննես Քյուրքչյանի անձնական ստորագրությունները:

  • Ստերեոսկոպիկ պատկեր՝ «Ավերք Հայաստանի. Անի» ալբոմից
    Ստերեոսկոպիկ պատկեր՝ «Ավերք Հայաստանի. Անի» ալբոմից
    Ованнес Кюркчян

1 / 18

Քյուրքչյանը հասցրեց հրատարակել ժողովածուի միայն առաջին շարքը՝ թվով 40 լուսանկար, այն ժամանակվա համար բացառիկ այդ նախագծի իրականացումը հնարավոր չեղավ ավարտին հասցնել ֆինանսական խնդիրների պատճառով:

Հովհաննես Քյուրքչյանը թեև ծնվել է Երևանում, սակայն 1877-78 թթ. մասնակցելով ռուս-թուրքական պատերազմին, տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ և որոշել է անպայման լուսանկարել ու անմահացնել այդ ամենը: Հայտնի է, որ Քյուրքչյանն Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել, ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի ալբոմի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:

1897 թվականին Հովհաննես Քյուրքչյանը տեղափոխվել է Սինգապուր, որտեղ մնացել է մի քանի ամիս: Այնուհետև մեկնել է Ինդոնեզիա՝ Սուրաբայա, և հիմնել լուսանկարչատուն, որտեղ նրա գործընկերներն է դարձել բրիտանացի լուսանկարիչ Ջորջ Լյուիսը:

Сотрудники ателье Сурабая
Архив
Հովհաննես Քյուրքչյանը, Ջորջ Լյուիսը և Սուրաբայայի լուսանկարչատան աշխատակազմը:

Քյուրքչյանը հենց Սուրաբայայում է հաջողությամբ ծավալել իր հետագա լուսանկարչական գործունեությունը մինչև իր կյանքի վերջը` 1903 թվականը: Իսկ Հայաստանում Հովհաննես Քյուրքչյանի սկսած գործը շարունակել է նրա արժանի աշակերտը՝ անվանի լուսանկարիչ ու դերասան Արամ Վրույրը:

Ованнес Кюркчян
Архив
Հովհաննես Քյուրքչյան

453