Զաբել Էրմոնի Մարտայան

Հայկական մանրանկարչության ամոքիչ ուժը

115
(Թարմացված է 17:09 14.01.2017)
Հայկական նախշերն ու մանրանկարչությունն ամոքում են շատ հայերի ցավերն ու սփոփում նաև այլազգիների ալեկոծ հոգիները: Թերևս սա է պատճառը, որ սակավահայ Բուդապեշտում հայկական մանրանկարչության դասաժամերն անչափ պահանջված են:

Ամալյա Պապյան, Sputnik.

Էրմոն Զաբել Մարտայանը ծնվել է Տրանսիլվանիայի Չիքսերեդա քաղաքում, որը պատմական որոշ խմորումներից հետո Ռումինիայի տարածք է դարձել: Հայրենիքից հեռու Տրանսիլվանիայում Զաբելը հայեցի դաստիարակություն է ստացել, ընտանիքում միշտ լսել է հայերեն խոսքը: Տատն ու պապը ջանացել են գոնե ընտանիքում պահպանել հայերենը, ինչի շնորհիվ Զաբելն այն ռումինահայերից է, որի հետ կարելի է հայերեն զրուցել:

Նրա հայրը չի բավարարվել միայն բանավոր հայերենով և դստերը պարբերաբար ուղարկել է Վենետիկ, որտեղ հայկական ամառային դպրոց է գործել և հնարավոր է եղել կատարելագործել հայերեն գրելու և կարդալու իմացությունը: Զաբելի մայրը, որն ազգությամբ ռումինացի է, երբեք չի ընդդիմացել երեխաներին հայեցի դաստիարակելու որոշմանը:

Էրմոն Զաբել Մարտայանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն Հունգարիայում զբաղվում է միայն արվեստով` մանրանկարչությամբ: Հունգարացի ամուսնու հետ Ռումինիայից Հունգարիա է տեղափոխվել 14 տարի առաջ:

Այժմ նա մանրանկարչություն է դասավանդում Բուդապեշտի Հայկական մշակույթի կենտրոնում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ամեն շաբաթ օր մանրանկարչության անվճար դասերի մասնակցել:

Զաբելը ժպիտով նշում է, որ տարիքային սահմանափակում չունեն, ինչպես նաև չկա ազգային խտրականություն. միության դռները բաց են բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է հայկական մանրանկարչությունը:

Забел Эрмони Мартаян
Личный архив З.Мартаян
Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները. տարիքային ու ազգային խտրականություն չկա

Աշակերտների թվում կան և՛ հունգարացիներ, և՛ հունգարահայեր: Հաճելի է գիտակցել, որ մարդիկ, որոնք հայկական ոչ մի տառի ծանոթ չեն, հաճույքով մանրանկարում են հայոց այբուբենը։ Այս մարդկանց համար դրանք պարզապես գեղեցիկ նախշեր են, որոնք մեզ համար վաղուց սովորական են դարձել:

«Շատ հետաքրքրված են հայկական մանրանկարչությամբ, սա նրանց համար նոր մշակույթ է և հանդիպումներին գալիս են մեծ հետաքրքրվածությամբ: Սա հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է: Ամեն ամիս ցուցահանդես է կազմակերպվում, հրավիրվում են նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Դասաժամերի զգալի մասն անցնում է նաև սրբապատկերներ նկարելով, մի բան, որի համար խորը հավատ է հարկավոր»,- ասում է Զաբելը:

  • Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
    Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
    © Sputnik/ Amalia Papyan
  • Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները
    Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Amalia Papyan
  • «Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:
    «Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:
    © Sputnik/ Amalia Papyan
  • Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
    Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
    © Sputnik/ Amalia Papyan
  • Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է
    Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է
    © Sputnik/ Amalia Papyan
  • Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես
    Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես
    © Sputnik/ Amalia Papyan
  • Զաբել Էրմոնի Մարտայան
    Զաբել Էրմոնի Մարտայան
    Личный архив З.Мартаян
  • Զաբել Էրմոնի Մարտայան
    Զաբել Էրմոնի Մարտայան
    Debreczeni Botond
1 / 8
© Sputnik/ Amalia Papyan
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից

Նրա խոսքով՝ սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես:

«Սա յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժ գտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:

Հունգարահայը զրույցի ընթացքում պատմեց նաև իր երազանքներից մեկի մասին՝ աշակերտների հետ գալ Հայաստան և ծանոթացնել հայոց աշխարհին, աշխարհ, որը նրանք սիրեցին մանրանկարչության շնորհիվ:

Русская версия

115