00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևակ Խանաղյանը` հայկական երաժշտության և հաղթանակ տանող քարքարոտ ուղու մասին

© Sputnik / Asatur YesayantsСевак Ханагян
Севак Ханагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ Սևակ Խանաղյանը, որը մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի ամենահայտնի երաժշտական մրցույթներին, հունվարի 13–ին համերգ կտա պատմական հայրենիքում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սևակը պատմեց իր և իր ստեղծագործության մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. «Ձայնը», «Գլխավոր բեմ» նախագծերի մասնակից և ուկրաինական «X-ֆակտորի» հաղթող Սևակ Խանաղյանը հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ երգեց շատերի կողմից սիրված «Մի լռիր» երգից մի հատված։

Երգչի խոսքով` ինքն, ակորդեոն նվագող հոր շնորհիվ, դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտություն։ Սերը երաժշտության հանդեպ փոքր Սևակի մոտ արթնացել է, երբ նա հոր կատարմամբ լսել է «Սև-սև աչեր» հայտնի հայկական երգը։ 7 տարեկանում Սևակի երազանքը կատարվել է, հայրը նրան նվիրել է սինթեզատոր և սովորեցրել նվագել։

Մոսկվա-Կիև

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չկա նրանում, որ նա չի հաղթել ռուսական երաժշտական մրցույթներում, իսկ ուկրաինականում նրան հաջողվել է հաղթանակ տանել, Սևակն ասաց, որ նա իր անհաջողությունների մեջ չի մեղադրում ոչ մեկին։

«Ես միշտ առաջին հերթին մեղադրում եմ ինքս ինձ։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկն ինձ թույլ չի տվել ինչ-որ բան անել մինչև վերջ։ Կարծում եմ, եթե մինչև վերջ ջանքեր գործադրենք, ապա ամեն ինչ լավ կստացվի։ Ես շնորհակալ եմ նաև ռուսական «Ձայնը» նախագծին, չէ՞ որ ինձ կարող էին ընդհանրապես չվերցնել», — ասաց նա։

Երգիչը հավելեց, որ ուկրաինական «X-ֆակտորում» նրան ընտրության իրավունք են տվել։

Մեծ հաջողություն էր, որ Սևակը կարողացել է երգել իր հեղինակային երգերը, դա բացահայտում է արտիստին որպես անձնավորություն և ստեղծագործ անհատ։ Սևակը նշեց, որ երաժշտությունն իր կյանքի մասն է, նա ապրում է երաժշտությամբ։

Հայկական երաժշտություն

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե երգո՞ւմ է նա արդյոք հայերեն արտասահմանյան երկրներում, և հասկանո՞ւմ է արդյոք ունկնդիրը հայկական երաժշտությունը` Սևակ Խանաղյանն ասաց.

«Ես երգում եմ հայերեն, ունեմ հեղինակային երգ, որը կոչվում է «Հայրենիք»։ Ամեն տեղ չեմ երգում այն, քանի որ ոչ բոլորը կհասկանան։ Այդ երգի մեծ հաջողությունը իր`շատ խորիմաստ տեքստ ունենալու մեջ է ։

Севак Ханагян - Sputnik Արմենիա
Սևակ Խանաղյանը դարձել է ուկրաինական X-ֆակտորի հաղթող

Սևակի խոսքով` այն երաժշտական պատմություն չէ, որտեղ ընդամենը երաժշտություն կա։ Այդ երգը պետք է հասկանալ։ Հայկական ազգային երաժշտությունը Սևակն իրեն շատ հոգեհարազատ է համարում։ «Այդ երաժշտությունը բխում է հոգու խորքից։ Այն չի կարող չհուզել։ Ես պաշտում եմ ազգային արվեստը, հատկապես ազգային երաժշտությունը, այլ ոչ թե այն, ինչ անվանում են հայկական երաժշտություն, թեև դա ընդհանրապես կապ չունի ազգային երաժշտության հետ», — նշեց Սևակը։

Ինչ վերաբերում է հայ երաժիշտների հետ զուգերգերին, ապա Խանաղյանը նշեց, որ կան ծրագրեր, և նա պատրաստ է համագործակցության, սակայն չցանկացավ բացել բոլոր գաղտնիքները։

Երաժշտություն և աշխատանք

Խանաղյանը պատմեց, որ կյանքում իրեն ամեն ինչ այդքան հեշտ չի տրվել, անընդհատ ստիպված է եղել աշխատել, բայց գլխավորն արդյունքն է։ Ինչպես պարզվեց, ջանքերն իզուր չեն անցել։

Мэри из Еревана на шоу Лучше всех на Первом канале - Sputnik Արմենիա
«Լավագույնը». Մերի Մուսինյանը քանոն նվագել է սովորեցնում Մաքսիմ Գալկինին

«Ես ակնկալում էի, որ հայրենակիցներս կաջակցեն ինձ, բայց որ այսքան, չէի սպասում։ Հզոր աջակցություն էր, և ես զգացել եմ դա։ Ուստի ելույթ ունենալն ավելի պատասխանատու էր, քանի որ քեզ համար քվեարկում են և այդքան մարդ անհանգստանում է քեզ համար», — ասաց Խանաղյանը։

Նա նաև նշեց, որ դեմ չէր լինի մասնակցել Եվրատեսիլին, ինչպես նաև դառնալ հեղինակավոր երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ, եթե իրեն առաջարկեն։

Русская версия

 

Լրահոս
0