Երևան

Ինչու՞ է Երևանն իսկապես հիանալի քաղաք

74
Անտոն Կաշլիկովը` 34travel կայքի գլխավոր խմբագիրը, գրի է առել Երևանի մասին իր տպավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Անտոն Կաշլիկովը եղել է Երևանում և հաճելիորեն զարմացել. գինետներ, ժամանակակից արվեստ, ֆրանսերեն խոսք փողոցներում և հիանալի թանգարաններ։ Հավանաբար, Երևանը կատարյալ քաղաք է Ամանորն այստեղ դիմավորելու համար, գրել է 34travel.by-ը։ Ներկայացնում ենք հատվածներ Կաշլիկովի հոդվածից։

Հզոր աշխարհագրական բացահայտումների մեջ, որոնք ինձ հաջողվել է այս տարի անել, ուղևորությունը դեպի Երևան հատուկ տեղ է զբաղեցնում։ Քաղաքը, որից չգիտեի ինչ սպասել, հանկարծակի դարձավ թարմ և հաճելի տպավորությունների ամբողջություն։

Ի տարբերություն հարևան Վրաստանի` Հայաստանն իրեն արտերկրում շատ համեստ է գովազդում։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ նրա մասին մենք այդքան քիչ բան գիտենք։

Каскад. Ереван
© Sputnik/ Asatur Yesayants
Կասկադ

Երևանը զարգացած եվրոպական քաղաք է, որտեղ շատ օտարազգիներ են բնակվում, իսկ փողոցում հաճախ կարելի է լսել անգլերեն և ֆրանսերեն խոսք։ Ընդ որում, ֆրանսերեն ավելի հաճախ, Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական և առևտրային ամուր կապեր են հաստատվել։

Երևանում տեղի խոհանոցը կուռք չեն դարձնում, դրա համար կարող ես ընտրել այն, ինչ կցանկանաս` ամերիկյան բուրգեր, գերմանական նրբերշիկ, իտալական պաստա կամ ֆրանսիական միդիա։ Այստեղ հատուկ վերաբերմունք կա ուտելիքի նկատմամբ, այդ իսկ պատճառով կարող եք չկասկածել, որ ամեն ինչ շատ մանրակրկիտ է պատրաստված։ Նույնիսկ եթե խոսքը արագ սթրիթ-ֆուդի մասին է։

Բարեբախտաբար, «Բելավիան» խոստանում է վերադարձնել վերջերս չեղարկված Մինսկ-Երևան չվերթը, իսկ մինչ այդ Հայաստանի մայրաքաղաք կարելի է հասնել Կիևում կամ Մոսկվայում վայրէջք կատարելով (երկկողմանի տոմսը կարժենա մոտ €200)։

Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
© Sputnik/ Асатур Есаянц
Մատենադարան

Կաշլիկովը մանրամասն ներկայացրել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Մատենադարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, «Արարատ» կոնյակի գործարանը, Երևանի ԳՈՒՄ-ի շուկան, ինչպես նաև Հայաստանի սրբավայրերը` Խոր Վիրապը, Գեղարդի վանքը, Հաղպատն ու Սանահինը, Սևանավանքը։

74