Բաթում

«Երևան–Բաթում». Մանթաշևից մինչև Եսենին ու Շահանե

84
(Թարմացված է 09:47 28.10.2016)
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցավ «Երևան–Բաթում. բարեկամության ճանապարհ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է ոչ միայն Աջարիայի ծովափի, այլև այդ տարածաշրջանի զարգացման գործում հայերի դերի մասին։

Ֆիլմի ստեղծման գաղափարի, Վրաստանի հասարակության արձագանքի և ֆիլմի էկրանավորման մասին պատմեց «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար, «Երևան-Բաթում. բարեկամության ճանապարհ» ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Վիկտորյա Մաքսոևան։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

Съемки фильма Ереван-Батуми. Дорога дружбы
Фотоархив Виктории Максоевой
«Երևան–Բաթում. բարեկամության ճանապարհ» ֆիլմի նկարահանումները

-Պատմեք ֆիլմի մասին, ինչի՞ մասին է այն։

— Մեր ֆիլմը մի քանի թեմատիկ ուղղություններ ունի։ Մենք պատմում ենք Աջարիայի հանգստավայրերի, Վրաստանի մշակույթի մասին` հայտնի խոհանոցով, 20 կմ երկարությամբ լողափերով, գինու տուրիզմով, բացառիկ մերձարևադարձային կլիմայով։ Պատմում ենք Բաթումի տեսարժան վայրերի մասին` բուսաբանական այգու, դելֆինարիայի։

Ֆիլմում պատմվում է նաև Աջարիայի հայերի մասին։ Մասնավորապես` Բագրատ Թադվերիձեն պատմում է այն մասին, թե ինչպես է Բաթումում հիմնվել Հայ առաքելական եկեղեցին։ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարը կառուցվել է XIX դարում հիմնված փոքրիկ փայտե եկեղեցու տեղում։ Այն կառուցվել է գերմանացի ճարտարապետ Մարֆելդի նախագծով (Ռոբերտ Մարֆելդ` ռուս և գերմանացի ճարտարապետ — խմբ.) հարուստ քաղաքացիների նախաձեռնությամբ և Մանթաշևի ֆինանսական աջակցությամբ։ Եկեղեցին մինչ օրս գրավում է ոչ միայն Աջարիա այցելող հայերին, այլև մահմեդականներին։ Հաճախ տաճարը ոգեշնչման աղբյուր է դառնում մահմեդական զբոսաշրջիկների համար, նրանք սկսում են հետաքրքրվել Հայաստանով, նրա պատմությամբ։

Ֆիլմի երրորդ գիծը նվիրված է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին, ում անվան հետ է կապված Բաթումի այցեքարտի` «Լողափի դարպասի» շինարարությունը։ Ֆիլմում մենք անդրադարձել ենք նաև ռուս պոետ Սերգեյ Եսենինի և հայուհի Շահանդուխտ Տալյանի (Շահանեն, որին իր հայտնի բանաստեղծության մեջ գովերգում էր պոետը) սիրո պատմությանը։ Առաջին անգամ Սերգեյ Եսենինը հանդիպեց Շահանդուխտին, երբ նա տուն էր վերադառնում պարապմունքներից։ Այնուհետև Եսենինը հրավիրվեց նրանց տուն և գողացավ նրա լուսանկարը, որը մինչ օրս պահվում է պոետի արխիվում։

Съемки фильма Ереван-Батуми. Дорога дружбы
Фотоархив Виктории Максоевой
«Երևան–Բաթում. բարեկամության ճանապարհ» ֆիլմի նկարահանումները

Մենք չէինք կարող չանդրադառնալ նաև հայ-վրացական բարեկամությանը։ Մենք պատմում ենք հայ զբոսաշրջիկ Մարինե Պողոսյանի մասին, որը մեկ տարի առաջ եղավ Բաթումում և գտավ իր սիրուն` Լեքսո Մջավանաձեին։ Այսօր զույգը երջանիկ է, Մարինեն վրացերեն է սովորում։ Նա իր վրացի հյուրերին բաստուրմա և տոլմա է հյուրասիրում, ինչպես նաև մշակույթի հայկական կենտրոնին կից պարի դասեր է տալիս։

Съемки фильма Ереван-Батуми. Дорога дружбы
Фотоархив Виктории Максоевой
«Երևան–Բաթում. բարեկամության ճանապարհ» ֆիլմի նկարահանումները

- Ինչպիսի՞ն էր արձագանքը Բաթումում և Թբիլիսիում։

— Իմանալով Մարինեի և Լեքսոյի մասին` Բաթումի քաղաքապետարանում, որը մեր հովանավորն է, զարմացան։ Քաղաքապետարանում չէին կարող հավատալ, որ սա ռեժիսորական բեմադրություն չէ։ Նշեմ, որ ֆիլմի մյուս հերոսը Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովն է։ Նա Հայ առաքելական եկեղեցի է այցելում տոն օրերին ու պատմում այն մասին, որ թեև Հայաստանում ծով չկա, այնուամենայնիվ, Բաթումի հայերի մեծամասնությունը մասնագիտությամբ ծովագնաց են, և նրանք հաջողության են հասնում այդ բնագավառում։ Վրաստանի խորհրդարանում ֆիլմի պրեմիերայից հետո գրեթե բոլորը միաձայն ասացին, որ ցանկանում են հավաքել իրերն ու տեղափոխվել Բաթում։ Առաջարկ է եղել նաև ֆիլմը թարգմանել մի քանի լեզվով։ Նշեմ, որ այն ռուսերեն է։

- Ինչպե՞ս ծագեց ֆիլմ նկարահանելու գաղափարը։

— Ամեն ինչ սկսեց այն բանից հետո, երբ ես նկարահանեցի «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմը, որը պատմում է Վրաստանի հայերի մասին։ Ֆիլմի բեմադրող օպերատորն էր Գագիկ Աբելյանը։ Երբ մենք ավարտեցինք առաջին ֆիլմի աշխատանքները, նա ինձ զանգեց և ասաց, որ ուզում է ֆիլմ նկարահանել Բաթումի հայ զբոսաշրջիկների և երկու ժողովուրդների հարաբերությունների մասին։ Սցենարը կարդալուց հետո Գեորգի Երմակովն անմիջապես համաձայնեց աջակցել նկարահանումներին։

-Ե՞րբ եք ֆիլմը ներկայացնելու հայ հանդիսատեսին` Երևանում։

Թբիլիսի, Հավլաբար
© Sputnik / Alexander Imedashvili

— Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Վանաձորի «Ֆորտունա-TV» հեռուստաալիքի եթերում և մեծ լսարան հավաքեց։ Այսօր մենք այն թարգմանում ենք հայերեն, որպեսզի հետագայում ցույց տանք այն հայկական կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Ներկա պահին բանակցում ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի գծով վարչության հետ։

- Ինչպես է ներկայացված Բաթումի հայ համայնքը։

— Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու թեմին կից գործում է Ալեքսանդր Մանթաշևի անվան մշակութա-լուսավորչական կենտրոն, որտեղ աշակերտները հաղորդակից են դառնում հայկական մշակույթին` պարել և աստվածաբանություն են սովորում։ Այս ամենը ղեկավարում է Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը։ Աջարիայում գործում է նաև Աջարիայի հայերի միություն, որը նախաձեռնել է միջպետական մի նախագիծ` հուշագիր էր ստորագրվել Բաթում և Վանաձոր, Քոբուլեթի և Ալավերդի քաղաքների` քույր քաղաքներ դառնալու մասին։ Համայնքը հրատարակում է նաև «Աղբյուր» թերթը։

84
Շուշիից բերված գորգերը

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

271
Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
17–րդ դարի ասեղնագործ գորգը

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Ասծատրյանը

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։

  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարդան Ասծատրյանը
    Վարդան Ասծատրյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
271
թեգերը:
ցուցադրություն, Արցախ, Երևան, Թանգարան, Շուշի, Գորգ
Ըստ թեմայի
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ
Թութունջյան Լևոնի «Դեղին դիմակը»

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

184
(Թարմացված է 21:43 07.02.2021)
Sputnik Արմենիան մշակութային ոլորտի մասնագետներից փորձել է ճշտել, թե արվեստի միջազգային աճուրդների դաշտը ինչպես է զարգանում Հայաստանում և, առհասարակ, ինչպիսի ներկայություն ունի հայ արվեստը համաշխարհային աճուրդներում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։

Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։

Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։

«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Анна Григорян  на  пресс-конференции Инклюзивные практики Армении в мультимедийном пресс-центре Sputnik Армения (18 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Գրիգորյանը

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։

Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։

«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։

Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։

«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։ 

Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Армен Есаянц
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Եսայանցը

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։

184
թեգերը:
համավարակ, հայ, աճուրդ, նկարիչ
Ըստ թեմայի
Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում
21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը
Անսովոր արվեստ․ Հովսեփ Բարսեղյանը յուրահատուկ դիմանկարներ է ստեղծում մեխերով ու լարով
Ականազերծման աշխատանքներ, արխիվային լուսանկար

Խաղաղապահները մոտ 25 հազար պայթուցիկ առարկա են վնասազերծել Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

1
(Թարմացված է 09:15 03.03.2021)
Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ վայրում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:

Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

1
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել