00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «մշակութային» խարդախությունները նոր երանգներ են ստանում

© Sputnik / Asatur YesayantsЕреван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна
Ереван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զանգվածային միջոցառումների կեղծ տոմսերը դարձել են խարդախների նոր թրենդը։ Նշանավոր դերասան Արմեն Ջիգարյանի իբր ստեղծագործական երեկոյի և Հայաստանի վաստակավոր արտիստ Վանուշ Խանամիրյանի հոբելյանի կեղծ տոմսերի կեղծումը մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Կեղծ տոմսերը տարածվել են անհայտ անձանց կողմից։ Ինչպես հայտնի է դարձել Sputnik Արմենիային, հայկական պարի վարպետ Վանուշ Խանամիրյանի հիշատակի երեկոյի կեղծ տոմսերը ձեռք է բերել Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը։ Այդ խարդախությունից տուժածներից մեկը` Վազգենը, ասաց, որ անհայտ անձինք վաճառել են գոյություն չունեցող համերգի տոմսերը ֆաբրիկայի տնօրենին։ Նա էլ տարածել է աշխատողներին։

«Ֆաբրիկայի աշխատողներից մեկը` իմ լավ ծանոթը, ինձ երկու տոմս տվեց, քանի որ այդ օրը չէր կարող համերգ գնալ։ Արդյունքում տոմսերը մեզ հասան, և ես ու մայրս գնացինք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Եվ որքան զարմացանք, երբ իմացանք, որ ոչ մի համերգ չկա»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Միջոցառումը պետք է կայանար սեպտեմբերի սկզբին։ Թատրոնի աշխատողները խորհուրդ տվեցին ապագայում ավելի ուշադիր լինել և ստուգել տոմսերի վրա կնիքի առկայությունը։

Նման իրավիճակում հայտնվել է ևս մի քանի մարդ, այդ թվում` ֆաբրիկայի աշխատակիցները։ Վազգենը պատմեց, որ այդ օրը թատրոնի մոտ հավաքվել էին «մշակութային» խարդախության մյուս զոհերը, որոնք պարզել են` բացի այն, որ նրանք գոյություն չունեցող համերգի տոմսեր ունեն, դրանք բոլորը նույն տեղի համար են։

Андрей Танзю. Группа 7/8 - Sputnik Արմենիա
Երևանում կորոտա Seven/Eight Band–ի «էթնոպայթյունը»

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց կապվել Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հետ, սակայն լսափողում հնչեց անհույս «հեռախոսը միացված չէ կայանին»։ Ինչ վերաբերում է Ջիգարխանյանի ստեղծագործական երեկոյին, որը պետք է տեղի ունենար Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապա որոշ ԶԼՄ-ների տվյալներով` վաճառվել է շուրջ 100 տոմս։ Այդ համերգը նույնպես չէր կարող կայանալ, քանի որ մտացածին էր։

Մշակույթի նախարարությունը նախազգուշացրել է

Մշակույթի նախարարությունը հերթական անգամ նախազգուշացրել է այն մասին, թե ինչպես խուսափել համերգների և ներկայացումների տոմսերը կեղծող խարդախներից, այդ մասին գրված էր Facebook սոցիալական ցանցի նախարարության էջում։

«Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնած տոմսերի միասնական համակարգի ներդրումը լավագույն միջոցն է` բացառելու կամ կրճատելու կեղծ տոմսերի վաճառքի ռիսկերը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Նախարարությունում նաև նշել են, որ հիմա իրավապահ մարմիններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այն մարդկանց անձը հաստատելու համար, որոնք կեղծ տոմսեր են վաճառել։

Կատարվում է քննություն

Այս գործով ընթանում է քննություն, հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի քննչական կոմիտեն հետաքննում է Արմեն Ջիգարխանյանին և Վանուշ Խանամիրյանին նվիրված միջոցառումների կեղծ տոմսերի իրացման փաստը։

Эрос Рамазотти - Sputnik Արմենիա
Հայերը դատարան են գնում Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերով

Սա Երևանում խարդախության առաջին դեպքը չէ։ 2015թ-ի հոկտեմբերի 8-ին դրա հետ բախվել են Եվրո-2016-ի շրջանակում Հայաստան-Ռումինիա հանդիպման երկրպագուները։ Խարդախները կեղծ տոմսեր են տպել և վաճառել սպորտի սիրահարներին։ Զոհերի շարքում եղել են արտասահմանցիներ, որոնք հատուկ ժամանել էին Հայաստան` խաղը դիտելու համար։ Տոմսերի արժեքը կազմել է 4000-10000 դրամ։

Հ. Գ. Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունեն խարդախները` գումար վաստակե՞լ, թե՞ բացասական զգացմունքներ առաջացնել հանրության շրջանում, որ նրանք այլևս ցանկություն չունենան այցելելու առանց այն էլ կիսադատարկ համերգասրահներ։ Ամեն դեպքում, Երևանի մշակութային կյանքը հարուստ է իրադարձություններով, բայց բոլորը չէ, որ ունեն ժամանակ և միջոցներ, որպեսզի շաբաթական թեկուզ մեկ անգամ այցելեն թատրոն։ Դա կրկնակի ցավալի է։

Լրահոս
0