00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաթումի փառատոն. անձրևը կինոյին վնաս չէ

© пресс-служба Батумского кинофестиваляКинофестиваль в Батуми
Кинофестиваль в Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջարիայի ափերին անդադար տեղացող անձրևը չխանգարեց սևծովյան տոնին։ Բաթումում անցկացվեց հեղինակային կինոյի 11-րդ միջազգային փառատոնը։

«Միմինոյի» հայտնի հերոսի նման որոշ բաթումցիներ պնդում են, որ Աջարիան (Բանգլադեշից հետո) երկրորդ տեղն է զբաղեցնում տեղումների քանակով։ Օդերևութաբանական ճշգրիտ կանխատեսումների բացակայության պայմաններում այդ պնդմանը, անկախ քեզանից, սկսում ես հավատալ. անձրև տեղում էր փառատոնի ողջ ընթացքում, այնպես որ, ուզած-չուզած, ոտքից գլուխ թրջվում ես։

Սակայն սա կինոյի սիրահարներին ամենևին էլ չխանգարեց դիտելու փառատոնային թարմ «հիթերը». կազմակերպիչները լավ էին աշխատել, որպեսզի ստանային դրանց ցուցադրման իրավունքը։ Թեկուզ, օրինակ, «Պատերսոն» ֆիլմը` Ջիմ Ջարմուշի նոր գլուխգործոցը, որը հանդիսատեսն ընդունեց բուռն ծափողջույներով։ Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին։

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Ժակլին Բիսեթ. մեկ անգամ Հայաստանում

Բաթումում ցուցադրվեցին նաև Կիմ Կի Դուկի անցյալ տարվա «Ստոպ» ֆիլմը, որը, սակայն, մինչ օրս էլ թարմ է, ինչպես նաև Կաննի փառատոնի երկու նշանակալի ֆիլմերը` ռումինացի Քրիստիան Մունջուի «Ավարտական երեկո» ժապավենը և բրիտանացի Քեն Լոուչի «Ես Դանիել Բլեյքն եմ» սոցռեալիստական դրաման, որը վերջերս արժանացավ Կաննի փառատոնի Ոսկե արմավենու ճյուղի։ Այս անգամ փառատոնի զարդը դարձավ իրանցի դերասանուհի Մահթաբ Քերամաթին։ Իրանում Unicef-ի դեսպանը, իրանական ֆիլմի աստղը ասիական գեղեցկության և արևելյան իմաստության մարմնացում է, սակայն հեղինակային փառատոնն առաջին հերթին կայացնում են ֆիլմ ստեղծողները։

Փառատոնային Բաթումում հյուրընկալվել էր հեղինակային կինոյի ամենավառ տանդեմներից մեկը` Ալեքսանդր Մինդաձե — Վադիմ Աբդրաշիտով։ Ի դեպ, վերջինը, ինչպես և Թեյմուր Բաբլուանին, մրցանակ ստացավ կինոարվեստում ունեցած վաստակի համար։

Հիմնական ժյուրին, Դիթո Ցինցաձեի գլխավորությամբ, Գրան պրին հանձնեց Իվան Տվերդովսկու «Կենդանաբանություն» ֆիլմին, որն արժանացել էր ինչպես կինոքննադատների, այնպես էլ տարբեր փառատոների ժյուրիի անդամների ուշադրությանն ու համակրանքին։ Դերասանուհի Նատալյա Պավլենկովան, որը ֆիլմում մարմնավորել է իր անվանակցի դերը, մրցանակ ստացավ կնոջ լավագույն դերի համար։ Ուժեղ սեռի ներկայացուցիչների շարքում լավագույնը ճանաչվեց իրանցի Ֆարհադ Ասլանին` Ռեզա Միրքարիմիի «Դուստր» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար։ Հիշեցնենք, որ Ասլանին, ինչպես և Միրքարիմիի ֆիլմը, լավագույնն էր նաև Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Լոկարնոյում հաղթական երթից հետո բուլղարացի Ռալիցա Պետրովան կրկին մրցանակ ստացավ։ Այս անգամ` լավագույն ռեժիսուրայի համար։

Բաթումի փառատոնում շատ էին նաև հայ գործիչները. Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ և հավերժ վերադարձ» կինոշարքից «Փակուղի» ֆիլմը ներկայացվեց վավերագրական կինոյի մրցութային ծրագրում, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը «կարճամետրաժ» ֆիլմերի ժյուրիի կազմում էր։

Լրահոս
0