Музей-институт Комитас

Կոմիտասի ծննդավայրից արվեստի նմուշներ են բերվել Հայաստան

196
(Թարմացված է 17:53 20.09.2016)
Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կայացավ «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ժամանակավոր ցուցադրության բացումը։ Այն նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին։ Կուտինայի հախճապակին վաղուց ներկայացված է եվրոպական հեղինակավոր թանգարաններում, իսկ Հայաստանը միայն հիմա է ուսումնասիրում այն։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Կուտինան քաղաք է Արևմտյան Թուրքիայում, այժմ կոչվում է Քյոթահիա։ Մեզ` հայերիս համար այն առավել հայտնի է որպես Կոմիտասի ծննդավայր։ Կուտինայում մարդիկ զբաղվել են խեցեգործությամբ և հախճապակե կերտվածքներով։ Հայերն ու հույները աշխատել են Կուտինայի արհեստագործական թաղամասերից 34-ում։ Այստեղ կերտված զարդարանքները հիմնականում կիրառվել են հայկական ու հունական եկեղեցիներում, նաև օսմանյան մզկիթներում։ Կուտինայի հախճապակե իրերը մատչելի են եղել բոլորի համար, ու միայն հետագայում են գնահատել դրանց բարձր արժեքը։

«Մեր թանգարանի վերջին հատվածում ցուցադրում ենք ձվաձև կախազարդեր, որոնք կախվել են եկեղեցիներում ու մզկիթներում, նրանք պատված են քերովբեներով ու սերովբեներով, խաչերով։ Բոլորը շատ յուրահատուկ են»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի վարիչ Նաիրի Խաչատուրյանը։

  • Կուտինայի հախճապակու արվեստը
    Կուտինայի հախճապակու արվեստը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կուտինայի հախճապակու արվեստը
    Կուտինայի հախճապակու արվեստը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կուտինայի հախճապակու արվեստը
    Կուտինայի հախճապակու արվեստը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 11
© Sputnik / Asatur Yesayants
Կուտինայի հախճապակու արվեստը

Կուտինայի հախճապակու արվեստը վաղուց ուսումնասիրվել է ամբողջ աշխարհում, հատկապես` Եվրոպայում։ Հայաստանում միայն հիմա են հասկացել, որ այն պետք է ուսումնասիրեն նաև հայերը, ցույց տալու համար, որ մենք մասնակից ենք համաշխարհային նշանակություն ունեցող այդ արվեստում։

«Այս ժառանգությանը երբեք չենք անդրադարձել։ Կարևորը, որ պետք է խնդիրը դնենք ու այն լուծենք, հիմա խնդիրը ձևավորվեց, շատ արագ արձագանք եղավ, ընդ որում` տարբեր տեղերից։ Երիտասարդ հետազոտողներ շատ կան։ Մենք հիմա վերցրել ենք մի շրջանի նյութերը, բայց այն գալիս է վաղ միջնադարից։ Հաջորդ անդրադարձը պետք է լինի հետևյալ համատեքստում, որ ոչ թե մենք կիրառեցինք մի բան, որն արդեն Եվրոպայում անում էին և ընդամենը մեր հայ վարպետները զբաղվեցին ու տեղայնացրին, այլ որ մենք որպես ժողովուրդ այս արվեստի ակունքներում ենք կանգնած»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը։

Музей-институт Комитас. Асмик Погосян
© Sputnik / Asatur Yesayants
Հասմիկ Պողոսյան

Ցուցադրության նմուշները վերցված են երկու պետական հաստատությունից` Սարդարապատից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչպես նաև` երկու ընտանեկան հավաքածուներից։ Ցուցադրության նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու դարավոր ավանդույթի հետազոտմանը և հանրահռչակմանը։ Այն կգործի սեպտեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը, ամեն օր, բացի չորեքշաբթի օրվանից։

196
Սերգեյ Սմբատյան

Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

63
(Թարմացված է 17:07 09.07.2020)
Մոտ երկու տասնյակ սիմֆոնիկ և կամերային համերգներ կլինեն, մենակատարները հանրահայտ ստեղծագործություններ կնվագեն, բոլորի ելույթները կտեսաձայնագրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-28-ը Երևանում կկայանա «Music 20» առցանց միջազգային փառատոնը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի շրջանակում 19 սիմֆոնիկ և կամերային համերգ տեղի կունենա, ավելի քան 20 մենակատար հանդես կգան հանրահայտ դասական ստեղծագործություններով։ Նրանց բոլորի ելույթները տեսաձայնագրվելու են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ, չնայած կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում միջոցառումները հանված են, Հայաստանում կարողանում են մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել` անվտանգության բոլոր կանոնները պահելով։

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

«Հուսով եմ, որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: Մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ կարողացանք սա կազմակերպել», - ասաց Ղազարյանը։

Սմբատյանի խոսքով՝ ամեն օր տարբեր դիրիժորներ կլինեն, տարբեր մենակատարներ և տարբեր երաժշտություն:

«Աշխարհում չկա որեւէ այլ փառատոն, որը մեկնարկում է այսքան խիտ ծրագրով և այսքան հանրահայտ արտիստներով», - նշեց Սմբատյանը։

Երևանի ռուսական թատրոնը բաց հարթակների համար նախատեսված ներկայացումներ է բեմադրում

Փառատոնին մասնակցելու են հայտնի երաժիշտներ Գլորիա Քամփաները, Վերոնիկա Ջովեան, Մարիուս Ստրավինսկին, Իգոր Ֆյոդորովը, Նիկիտա Մնդոյանցը, Հայկ Մելիքյանը, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Յաբլոնսկին, Գևորգ Հակոբյանը և այլք։

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

Փառատոնի հովանավորն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։

63
թեգերը:
փառատոն, Համերգ, Սերգեյ Սմբատյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

214
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

214
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

0
(Թարմացված է 18:58 12.07.2020)
Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

0
թեգերը:
Ձերբակալում, Հայաստան, հետախուզվող, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել