Sputnik Վրաստանը ռուս և վրացի լրագրող Բեսիկ Պիպիայի «Վրաստանի մեծերը. արգոնավորդներից մինչև Մարադոնա» գրքի հիման վրա ստեղծված «Վրաստանի հայտնի մարդիկ» նախագծում պատմում է լեգենդար հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։
Հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը հաճախ էր հյուրախաղերով և պարզապես հյուր լինում Թբիլիսիում։ Քռի ափին գտնվող քաղաքում նրան սիրում էին։ Ֆրունզիկը սիրում էր հայտնի Ռուսթավելի փողոցում գտնվող Լաղիձեի ջրերը, հեշտությամբ կարող էր սովորական մարդկանց հետ զրույցի բռնվել, խոսել կյանքի մասին, իսկ երբ որևէ խորհուրդ էր տալիս, ապա դա անում էր` մեջբերելով «Միմինո» ֆիլմից դիլիջանցի վարորդի խոսքերը. «Ես քեզ մի խելոք բան կասեմ, բայց դու մի նեղացիր…»։
«Ես և Ֆրունզիկն ընկերներ էինք, նա շատ տաղանդավոր էր, յուրահատուկ հումոր ուներ, ճիշտ է նկատել մեկը, որ նա տխուր աչքերով մեծ կատակերգու էր, — պատմում է Վախթանգ Կիկաբիձեն, ով «Միմինո» ֆիլմում օդաչու Վալիկոյի դերն է մարմնավորել։ — Երբ մենք հանդիպում էինք, անպայման զվարճանում էինք, կատակներ էինք անում։ Մի անգամ առավոտյան ժամը չորսին ես զանգեցի Ֆրունզիկին և ասացի. «Ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, պարզապես ես հիմա հայերի մասին մի ծրագիր էի լսում «Ամերիկայի ձայնով»: Չեմ կարող քեզ չասել: Պարզվում է՝ հնագետները Հայաստանում մի քար են գտել, վրան գրված է. «Հայկական կոմսոմոլը 500 տարեկան է»: Ասացի ու սպասում եմ` երբ է նա ծիծաղելու։ Իսկ նա լռեց ու հետո ասաց. «Բուբա ջան, իսկ այդ հնագետները չէի՞ն կարող այդ քարը առավոտյան ժամը 12-ին գտնել։ Ես գոնե քունս կառնեի»»:

Վախթանգ Կիկաբիձեի տանը` հյուրասենյակում, մեծ ցուցահանդես է։ Այստեղ աֆիշներ են, նկարներ, արձանիկներ են ցուցադրված, ամբողջ աշխարհով հավաքված դիմակների հավաքածու։ Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում փայտից պատրաստված մեծ քիթը։ «Սա իմ ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի քթի պատճենն է, — պարզաբանեց տանտերը։ — Այլ կերպ այն անվանում են նաև Հայաստանի գլխավոր քիթ»։
Հայ մեծ կատակերգուն թերարժեքության բարդույթ չուներ։ Նա փիլիսոփայորեն էր մոտենում այն փաստին, որ շատերն իրեն համարում էին մեծ քիթ ունեցող մարդ։ «Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, — կատակով ասում էր Ֆրունզիկ Մկրտչյանը, — այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։ Նա բացատրում էր հայկական քթի ծագումնաբանությունը. «Երբ Աստված ժողովուրդներին քիթ էր բաժանում, հարցնում էր մարդկանց` ինչ ձևի քիթ կնախընտրեին։ Ռուսը ցանկացավ այնպիսի քիթ ունենալ, որը նրան չի խանգարի օղի խմել։ Վրացին` Կովկասյան լեռների պես։ Հայը հարցրեց. «Իսկ ի՞նչ արժե»։ Երբ Աստված ասաց, որ անվճար է, հայն ասաց. «Այդ դեպքում որքան մեծ, այնքան լավ»։
«Մի անգամ ես «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումն էի նայում, որտեղ Ֆրունզիկը Սիրանոյի դերն էր մարմնավորում, — պատմում է Վախթանգ Կիկաբիձեն։ — Այդ ներկայացման մեջ Սիրանոն մի երկար մենախոսություն ունի, որտեղ նա մտորում է իր մեծ քթի մասին։ Ֆրունզիկն այդ մենախոսությունը շատ կարճ ասաց, նույնիսկ մեկ րոպե չտևեց։ Երբ ներկայացումից հետո նրան հարցրեցի. «Լսի՛ր, Ֆրունզ, ինչո՞ւ այդ երկար մենախոսությունն այդքան կրճատեցիր։ Ամեն դեպքում դասական ստեղծագործություն է»։ Նա պատասխանեց. «Բուբա ջան, երբ երկար ես խոսում քթի մասին, հայերին դա դուր չի գալիս»։
Վախթանգ Կիկաբիձեն պատմեց, թե ինչպես մի անգամ Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրին Ֆրունզիկի ավտոմեքենան Կարմիր կամրջի վրա, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Դերասանը Թբիլիսիում խաղացած ներկայացումներից հետո Երևան էր վերադառնում։ Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս եկավ ավտոմեքենայից, որ իրեն տեսնեն։ Ոստիկանության աշխատակիցները ձև արեցին, թե չճանաչեցին և վարորդական իրավունքը պահանջեցին։ Վարորդական իրավունքը տեսնելով` խնդրեցին գնալ իրենց հետ։ Ստիպված համաձայնեց։ Երբ ոստիկանության աշխատակիցները նրան կամրջի տակ տարան, այսպիսի տեսարանի ականատես եղան. դաշտում վրացական սեղան էր բացված, որի մոտ նստած էին Ֆրունզիկ Մկրտչյանի ընկերները` Թբիլիսիի Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնի դերասանները։ Նրանք կանգնեցին կախեթական գինու գավաթը ձեռքներին և Քուռ գետի ափին սկսեցին երգել. «Ով սիրուն, սիրուն…»։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։
Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։
Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։
«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։
Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։
«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։
«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։
Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան



