00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ճանապարհ» ցուցահանդես. «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց Քիառոսթամիին

© Sputnik / Асатур ЕсаянцФотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
Фотовыставка Дорога знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս մահկանացուն կնքած հայտնի իրանցի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամիի լուսանկարների «Ճանապարհ» ցուցահանդեսը բացվեց Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Աբաս Քիառոսթամին կինոփառատոնի մշտական հյուրերից էր, և Հայաստանը նրան հիշում է ոչ միայն որպես կինեմատոգրաֆի ականավոր գործիչ, այլև որպես ջերմ ու դրական մարդ։

Քիառոսթամին մի շարք վարպետության դասեր է տվել, իսկ Երևանում 2004 թվականին կազմակերպած ցուցահանդեսից հետո իր 36 լուսանկարները նվիրեց Փարաջանովի տուն-թանգարանին, որոնք այսօր ցուցադրվեցին «Դալան» պատկերասրահում։

«Ես ծանոթացա նրա հետ 1993 թվականին, երբ հրավիրվել էի Իրանում անցկացվող կինոփառատոնին։ Ավելի ուշ Քիառոսթամին խոստովանեց, որ առաջին հանդիպման ժամանակ ցանկացել է ինձ նկարահանել իր հաջորդ ֆիլմում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Մաեստրոն այդպես էլ չկարողացավ իր գաղափարը կյանքի կոչել։ Միգուցե ճակատագրական էր Ստամբոլցյանի այն ժամանակ հնչեցրած արտահայտությունը. «Նման սխալ մի գործեք, քանի որ ես շատ վատ դերասան եմ»։

© Sputnik / Асатур ЕсаянцՄիքայել Ստամբոլցյան
Директор Золотого абрикоса Микаэл Стамболцян. - Sputnik Արմենիա
Միքայել Ստամբոլցյան

Ստամբոլցյանը խոստովանում է, որ Քիառոսթամիի արվեստում իրեն շատ բան է դուր գալիս, սակայն ամենից շատ «Բալի համը», «Ձիթենիների ծառի տակ» և «Խոշոր պլան» ժապավենները։

Այս տարի իրանական կինոյի «նոր ալիքի» առաջատարին կրկին սպասում էին Երևանում` «Ոսկե ծիրանին»։ Սակայն նա մահացավ բացման արարողությունից 6 օր առաջ` հուլիսի 4-ին։

Քիառոսթամիի ներկայությունը, սակայն, հայ հանդիսատեսը զգաց արդեն լուսանկարներում։

Առաջին անգամ նրա լուսանկարները ցուցադրվեցին 2004 թվականին Քիառոսթամիի ֆիլմերի հետահայաց ցուցադրության շրջանակում։

© Sputnik / Асатур ЕсаянцОснователь кинофестиваля "Золотой абрикос", режиссер Арутюн Хачатурян и директор Ереванского дома-музея Сергея Параджанова Завен Саркисян
Основатель кинофестиваля Золотой абрикос, режиссер Арутюн Хачатурян и директор Ереванского дома-музея Сергея Параджанова Завен Саркисян - Sputnik Արմենիա
1/4
Основатель кинофестиваля "Золотой абрикос", режиссер Арутюн Хачатурян и директор Ереванского дома-музея Сергея Параджанова Завен Саркисян
© Sputnik / Асатур ЕсаянцФотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
Фотовыставка Дорога знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами - Sputnik Արմենիա
2/4
Фотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
© Sputnik / Асатур ЕсаянцФотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
Фотовыставка Дорога знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами - Sputnik Արմենիա
3/4

4/4
Фотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
1/4
Основатель кинофестиваля "Золотой абрикос", режиссер Арутюн Хачатурян и директор Ереванского дома-музея Сергея Параджанова Завен Саркисян
2/4
Фотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
3/4
Фотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами
4/4
Фотовыставка "Дорога" знаменитого иранского кинорежиссера Аббаса Киаростами

«Երբ Քիառոսթամին տեսավ այդ ցուցահանդեսը, այնքան մեծ էր նրա ոգևորությունը, որ նվիրեց այն մեզ և Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին։ Այդ օրվանից ցուցանմուշները պահպանվում են թանգարանում», — նշեց Ստամբոլցյանը։

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը շատ է ցավում, որ «Ոսկե ծիրանի» մեծ ընկերն այլևս իրենց հետ չէ։

«Մեզ համար սա մեծ կորուստ է։ Նրա հարուստ հոգևոր աշխարհը ես բացահայտեցի 2004 թվականին, երբ մենք կազմակերպեցինք Աբաս Քիառոսթամիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը», — նշեց նա։

Աբաս Քիառոսթամին մահացել է 77 տարեկանում։ Նա մի շարք ֆիլմերի հեղինակ է, իր մեծ ներդրումն է ունեցել համաշխարհային կինոյում, սակայն հայտնի է դարձել «Բալի համը» ֆիլմով, որի համար 1997 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի։

Լրահոս
0