Արգենտինական տանգո

Վիրտուոզ ինքնուս երաժիշտը ելույթ կունենա Երևանում

38
Հայտնի արգենտինացի ակորդեոնահար Ռաուլ Բարբոզան Հայաստանում է։ Հուլիսի 7–ին արգենտինական տրիոյի նվագակցությամբ նա համերգ կունենա Երևանում` նվիրված Արգենտինայի անկախության 200–ամյակին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Հեռավոր Հայաստանի մասին լեգենդար ակորդեոնահար Ռաուլ Բարբոզան իմացել է իր հայ համադասարանցիներից, որոնց հետ սովորել է հայրենիքում` ցածր դասարաններում։ Նա այդ մասին չորեքշաբթի պատմեց լրագրողներին։ Բարբոզան տրիոյի հետ` Նորբերտո Պեդրեյրա (ակորդեոն), Դանիել Դիաս (կիթառ) և Գոնզալո Ուրիոլաբեիտիա (բաս կիթառ), հուլիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ համար մեծ հաճույք է նոր երկիրը և նրա մշակույթը ճանաչելը։ Ցածր դասարաններում ես մի քանի հայ ընկեր ունեի։ Արգենտինայից այդքան հեռու գտնվող երկրի մասին իմացել եմ իմ ընկերներից, ինչպես նաև կարդացել եմ Հայաստանի մասին»,- ասաց նա։

Բարբոզայի խոսքով` ինքը սկսել է ակորդեոն նվագել 7 տարեկանից, հենց այդ ժամանակ է հայրը նրան երաժշտական գործիք նվիրել։

Վիրտուոզ երաժիշտը զարմացրեց բոլորին` պատմելով, որ պրոֆեսիոնալ կրթություն չունի և ավելի շատ ինքնուս է։

«Ինքնուս երաժիշտ լինելը նշանակում է լինել շատ հետաքրքրված անձնավորություն։ Դու չունես ուսուցիչ, որը կդառնա քո ուղեցույցը։ Ես սկսել եմ նվագել փոքր ակորդեոն։ Երբ դարձա 15 տարեկան, հայրս ինձ նվիրեց խրոմատիկ ակորդեոն։ Ավելի ուշ մենք երաժշտական գործիք ձեռք բերեցինք մի իտալացի ընտանիքից»,- պատմեց ակորդեոնահարը։

«Ես մինչև հիմա աշխատում եմ լսողությամբ նվագել։ Բայց մյուսներին խորհուրդ չեմ տա այդպես վարվել»,- նշեց նա։

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Խուան Կառլոս Օսկորդին իր հերթին նշեց, որ մի շարք միջոցառումներ են անցկացվել` նվիրված ոչ միայն Արգենտինայի անկախության 200-ամյակին, այլև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով որոշում է ընդունվել կազմակերպել լեգենդար Բարբոզայի համերգը։

38
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

100
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

100
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ

Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են

99
Համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերի բողոքները չեն ազդել Բեռլինի կինոփառատոնի կազմկոմիտեի որոշման վրա․ Արցախի մասին ֆիլմը մնացել է ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։

Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։

Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։

Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։

Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։

Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։

Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:

Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

99
թեգերը:
կինոփառատոն, Բեռլին, ֆիլմ, Արցախ
Ըստ թեմայի
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին
Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում
Футбольный матч армянской премьер-лиги Vbet между командами Арарат-Армения - Пюник (21 февраля 2021). Ереван

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

0
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

0