Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում

Շվիդկոյ. Ղարաբաղը մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտում է

39
Ռուսաստանի նախագահի` միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը գտնվում է Երևանում։ Նա պատմեց, թե ամենից շատ ինչն է իրեն ցավ պատճառում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի նախագահի` միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը խոստովանեց, որ ծանր է տանում ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր թեժացում։

«Որդուս կինը կիսով չափ հայ է, կիսով չափ` ադրբեջանցի. և ամեն անգամ, երբ բախում է լինում, դա անցնում է մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտի միջով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շվիդկոյը։

Նրա խոսքով` այսօր միայն մտավորականությունը կարող է նպաստել այս հակամարտության լուծմանը, և միակ ելքը կողմերի կրքերը չբորբոքելն է։

Անդրադառնալով հայ-ռուսական մշակութային hարաբերություններին` հատուկ ներկայացուցիչը նշեց, որ դրանք ակտիվ զարգանում են բարձր մակարդակով։

«Հենց նոր Մոսկվայում տեղի է ունեցել ցուցահանդես, որը պատմում է հայկական քաղաքակրթության, Հայաստանի պատմության բարդ և ողբերգական պահերի, այդ թվում` 1915թ-ի Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Շվիդկոյը։

Օգոստոին Հայաստանում մեկնարկում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը։ Ռուս երաժիշտներն ավանդաբար Գյումրիում մասնակցում են «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին։ Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացված է հինգ ռուսական ֆիլմ։

«Այն, որ Աննա Մելիքյանը բերել է իր կինոնկարը, և այն, որ նա Մելիքյան է, այլ ոչ Իվանովա, որևէ դեր չի խաղոմ»,- ասաց Շվիդկոյը։

Նրա խոսքով` ժամանակակից հայկական մշակույթը պետք է ավելի լավ ներկայացվի Ռուսաստանում։

«Մյուս կողմից, երբ «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրենն է Կարեն Շահնազարովը, և ասել այն մասին, որ հայկական մշակույթը ներկայացված չէ Ռուսաստանում, բավական բարդ է»,- ասաց նա։

Շվիդկոյը նաև ասաց, որ նախօրեին կայացել է հանդիպում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017թ-ի ծրագրերի մասին։ Հայ հանդիսատեսը հաջորդ տարի հնարավորություն կունենա դիտել մի քանի դրամատիկ ներկայացում ռուսական թատերախմբի կատարմամբ։

Երևան այցի ընթացքում ՌԴ հատում ներկայացուցիչն այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և գրառում կատարեց հուշերի մատյանում։ 

  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտում
39
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

101
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

101
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ

Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են

99
Համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերի բողոքները չեն ազդել Բեռլինի կինոփառատոնի կազմկոմիտեի որոշման վրա․ Արցախի մասին ֆիլմը մնացել է ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։

Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։

Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։

Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։

Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։

Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։

Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:

Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

99
թեգերը:
կինոփառատոն, Բեռլին, ֆիլմ, Արցախ
Ըստ թեմայի
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին
Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում
Արխիվային լուսանկար

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

0
(Թարմացված է 16:05 05.03.2021)
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

0