Ռալֆ Յիրիկյանը, Հասմիկ Պողոսյանն ու Հարություն Խաչատրյանը

«Ոսկե ծիրանը»` Հայաստանի անկախության մոտիվներով

18
«Ոսկե ծիրան» հայկական կինոփառատոնը մեծ թափով վերադառնում է։ 13–րդ փառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 10-17–ը, նվիրված կլինի Հայաստանի անկախության 25–ամյակին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Ոսկե ծիրանը» 13-րդ անգամ ուրախություն կպարգևի Հայաստանի մայրաքաղաքին` տարբեր երկրներից Երևան հրավիրելով դերասանների, ռեժիսորների և հյուրերի։ Երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն և հիմնադիր Հարություն Խաչատրյանը խոստացավ փառատոնի ծրագրի մանրամասները հայտնել միջոցառման մեկնարկից մեկ շաբաթ առաջ։

Լրագրողների հետ հանդիպմանն էլ կատակով նշեց, որ այս տարի «աստղերն ավելի քիչ կլինեն, քանի որ, առաջին հերթին, նրանք թանկ են նստում, երկրորդ` շատ քմահաճ են»։

Գաղտնիք չէ, որ փառատոնն այսօր առանցքային իրադարձություն է երկրի մշակութային կյանքում և կինեմատոգրաֆում։ Երևանն այս տարիների ընթացքում տեսել է այնպիսի հանճարեղ ռեժիսորների, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն, Լարս ֆոն Թրիերը և ուրիշներ։

Սակայն միշտ չէ, որ «Ոսկե ծիրանը» տոն է եղել Հայաստանի համար, չէ՞ որ այն ծնվել է բառացիորեն հայկական կինեմատոգրաֆի ավերակների վրա։

«Փառատոնը ստեղծվել է շատ ծանր պայմաններում, սակայն ակունքներում կանգնած է հայկական կինեմատոգրաֆին հավատարիմ երեք մարդ։ Չէ՞ որ այդ ժամանակ հայկական կինոն կանգնած էր ոչնչացման վտանգի առաջ, կինոթատրոնները փակ էին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց Խաչատրյանը։

Арутюн Хачатрян
© Sputnik/ Laura Sarkisyan
Հարություն Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով` իրենք նպատակ էին դրել երիտասարդության մեջ հետաքրքրություն առաջացնել կինոինդուստրիայի հանդեպ, իսկ աշխարհին էլ ցույց տալ հայկական կինոն։

«Մեր գործում ամենաբարդը մարդկանց համոզելն էր, որ հավատան մեր արած գործին»,- խոստովանեց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի տեղի կունենա երկրի անկախության հոբելյանական ամսաթվի կարգախոսով, քանի որ փառատոնը ծնվել է հենց այդ տարիներին։

«Փառատոնն անկախության ծնունդ է: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Асмик Погосян
© Sputnik/ Laura Sarkisyan
Հասմիկ Պողոսյան

Այս տարի փառատոնի ծրագիրը բազմազան կլինի, և դասախոսություններից ու ֆիլմերի ցուցադրություններից բացի, կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ։ «Ոսկե ծիրանի» շրջանակում փորձագետները կամփոփեն անկախության շրջանում հայկական կինոյի զարգացման արդյունքները։

Հուլիսի 10-17-ը կինոյի բոլոր սիրահարներին սպասում են ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կինոյի պրեմիերաներ Կաննից, Բեռլինից ու Վենետիկից։ Հյուրերին սպասվում են նաև հոբելյանական երեկոներ` նվիրված արվեստի հայ և համաշխարհային գործիչներին, օրինակ, Վիլյամ Շեքսպիրին։

Նշենք, որ այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

 

18