Խորովածի փառատոն Ախթալայում

Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կվայելեն չափազանց համեղ հայկական ուտեստներ

81
(Թարմացված է 17:36 09.06.2016)
«Երևանյան ամառ» եռամսյա նախագծի շրջանակում կանցկացվի «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը։ Մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը կարող են համտեսել չափազանց համեղ հայկական ճաշատեսակներ` պատրաստված ավանդական բաղադրատոմսերով

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը, հինգշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Նրա խոսքով` միջոցառումը տեղի կունենա ժամը 17։00-21։00-ը Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում։

«Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրում ներառված են մի շարք փառատոներ, որոնցից առաջինը հենց «Համով-հոտով Երևան» է՝ արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի հիմքով»,- ասաց Բարաղամյանը։

Նա նշեց, որ փառատոնը տեղի է ունենում 8-րդ անգամ, բայց Երևանի քաղաքապետարանն աջակցում է երկրորդ տարին։

«Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին՝ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին»,- նշեց Բարաղամյանը:

Նրա խոսքով` հայկական խոհանոցի տոնը կանցկացվի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության աջակցությամբ, որի մասնագետները կցուցադրեն և կպատմեն հին և ժամանակակից հայկական ճաշատեսակների մասին։

Բարաղամյանը հավելեց, որ միջոցառման ընթացքում խոհարարները կանցկացնեն վարպետության դասեր, տոնի մասնակիցները կարող են շփվել նրանց հետ։ Այցելուներին սպասվում է նաև մշակութային ծրագիր, կլինեն հայկական ժողովրդական պարեր և երաժշտություն։ Այդ օրը միջոցառմանը կմիանան նաև կամավոր ուսանողներ, որոնք կպատմեն այցելուներին հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին։

Фестиваль шашлыка в Ахтале
© Sputnik/ Самвел Сепетчян
Խորովածի փառատոն Ախթալայում

Իր հերթին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ «Հացը լեռներում» միջոցառումն աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիությանը, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։

«Մենք կարող ենք ստեղծել հիանալի զբոսաշրջային մթնոլորտ։ Այդ օրն առանձին տաղավարներով կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոների ուտեստներ` Ամանոր, Զատիկ, Տյառնընդառաջ, Ջրօրհնեք, Սուրբ Սարգսի տոն և այլն։ Բոլոր ճաշատեսակներն առանձնահատուկ խորհուրդ ունեն։ Օրինակ` ղափաման խորհրդանշում է մայրություն և պտղաբերություն։ Իսկ ահա քաշիկա ճաշատեսակը պատրաստում են, որպեսզի գալիք տարին խաղաղ լինի»,- ասաց Մամուլյանը։

«Համով-հոտով Երևան» փառատոնի ընթացքում մասնակցող ռեստորանները կներկայացնեն ավանդական ճաշատեսակներ, ինչպես նաև ծիսական ուտելիքներ, որոնք պատրաստվում են հատուկ դեպքերում։

81