Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Ընտանեկան մեքենա՝ սպորտային «չարաճճիությամբ»․ Երևանում ներկայացրել են նոր Audi Q5-ը

65
(Թարմացված է 17:39 06.07.2021)
Հայկական շուկայում ներկայացված նորույթը մի շարք հետաքրքիր նորարարություններ է ստացել, որոնք ունակ են զարմացնել ավտոմեքենաների անգամ ամենաքմահաճ սիրահարներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում Audi-ի պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ Մոթորս» ընկերությունը Երևանում ներկայացրել է նոր Audi Q5-ը: Ամենագնացը թարմացրել է ոճը և մեքենաների սիրահարներին ներկայանում է միանգամայն նոր դիզայնով։ Ավտոմեքենայի առաջնամասը՝ բարձր տեղակայված օդահավաքով և ռադիատորի լայն, հարթ, ութանկյուն քողարկիչով, մեքենային միանգամայն նոր, սպորտային կերպար է տալիս։ Դինամիկ արտաքին տեսքը ներդաշնակ կերպով լրացնում են արտանետման խողովակների սեղանաձև գլխիկները, լայնակի շերտաձողով դիֆուզորը և քրոմապատ գիծը՝ հետևի լուսարձակների տակ։

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև թարմացված տարբերակի էլեկտրոնային պլատֆորմը` լիովին նորացվել են լուսարձակները։ Պոտենցիալ գնորդներին քրոսսովերը ներկայանում է նաև նոր ներքին հարդարանքով, որը պատրաստված է թանկարժեք, բարձրորակ նյութերից։ Չպետք է մոռանալ նաև մուլտիմեդիա համակարգի մասին։ Դժվար է երկար ուղևորությունները պատկերացնել առանց որակյալ երաժտության։ Դա հիանալի հասկանում են նաև ինժեներները, որոնք նոր Q5-ի մեջ, ինչպես ասում են, ամբողջ հոգին են դրել։

Директор компании Славмоторс Артем Симонян на презентации нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Սլավ Մոթորսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Սիմոնյան

«Սլավ Մոթորսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Սիմոնյանի խոսքով՝ ընկերության համար Q սերիան շատ կարևոր է Audi-ի բոլոր մոդելների շարքում, հաշվի առնելով ինչպես Հայաստանի ռելիեֆը, այնպես էլ այդ ավտոմեքենաների հատկությունները։

«Audi ամենագնացները խիստ պահանջված են Հայաստանի ավտոսիրողների շրջանում: Դրանց շարքում առանձնանում է Q5-ը։ Այն շատ կոմպակտ է, հարմար է ինչպես քաղաքում վարելու, այնպես էլ երկարատև ուղևորությունների համար, այդ թվում՝ վատ ճանապարհներին։ Տարողունակ բեռնախցիկի շնորհիվ մեքենան նաև շատ հարմար է ընտանեկան ուղևորությունների համար»,-ասաց նա լրագրողներին ավտոմեքենան ներկայացնելիս։

Հայկական շուկա մատակարարվող քրոսսովերներն առավելագույնս հարմարեցված են Հայաստանում և Եվրասիական տնտեսական միությունում գործող ստանդարտներին, տեխնիկական առանձնահատկություններին և օրենսդրական պահանջներին։

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Մեքենան հագեցած է 2–լիտրանոց տուրբոշարժիչով, որն աշխատում է անմիջական ներարկման համակարգով` զարգացնելով մինչև 250 ձիաուժ հզորություն: Այս ամենը, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ միասին, մեքենան իսկական սպորտքար են դարձնում։ Միաժամանակ, անմիջական ներարկման համակարգի շնորհիվ շարժիչը խիստ տնտեսող է։

Խոսելով ընթացքի հնարավորությունների մասին, պետք է նշել, որ տվյալ կոմպլեկտավորման մեքենան օժտված է quattro ultra լիաքարշակ համակարգով, որը քարշիչ ուժը լավագույնս բաշխում է սռնիների միջև։

«Quattro լիաքարշակ համակարգը, որով սկսել են հագեցնել Audi-ները դեռ անցյալ դարի 80-ականներից, Audi-ի յուրատեսակ «գենետիկ կոդն է» դարձել, դրա գլխավոր տարբերանշանը։ Բոլոր Q մոդելները, բացառությամբ Q3-ի որոշ կոմպլեկտավորումների, հագեցած են լիաքարշակ համակարգով։ Դա կատարյալ լիաքարշակ համակարգ է, չեմ վախենա «կատարյալ» բառից»,-ասում է ընկերության ղեկավարը։

  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 9
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Էլեկտրոնային կարգավորումով և անաստիճան ադապտիվ դեմփֆերային համակարգով օդամղիչ կախոցը՝ բոլոր չորս անիվների վրա, ինքնուրույն կարգավորում է ճանապարհային տատանումներն ու ամորտիզատորների կոշտությունը։ Բացի այդ, Audi drive select-ը վարորդին թույլ է տալիս ավտոմեքենայի կարևորագույն համակարգերի աշխատանքը կարգավորել ըստ ճանապարահային պայմանների և ընթացքի ռեժիմի։

Սիմոնյանի խոսքով՝ Audi Q5-ը, որպես պրեմիում հատվածի վառ ներկայացուցիչ, հաճախորդներին տարբերակների հարուստ հավաքածու է առաջարկում, միաժամանակ ավտոմեքենան ընտրելիս գնորդը կարող է լրացուցիչ օպցիաներ և հնարավորություններ «պատվիրել»:

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
65
թեգերը:
Audi Q5, շնորհանդես, Երևան
ԴՆԹ

Զոհերի մարմինների նույնականացումն ու ազգակցական կապի պարզումը հասանելի է սեղմ ժամկետներում

39
(Թարմացված է 20:41 25.06.2021)
Մեդիկալ Գենոմիքս խոշորագույն անկախ ռուսական գենետիկական լաբորատորիան 14 օրվա ընթացքում 99,99% ճշգրտությամբ գենետիկ փորձաքննություն է իրականացնում ազգակցական կապը պարզելու համար։

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մարմիններն ու աճյունները մինչև մոլեկուլյար–գենետիկ փորձաքննության իրենց հերթը հասնելը պահվում են դիահերձարաններում և սպասում են իրենց հերթին։ Փորձաքննության անցկացման ժամկետները երբեմն ձգձգվում են մի քանի ամիս, ինչը ապրումները ծանրացնող գործոն է արդյունքների սպասող հարազատների համար։

Հայաստանի բոլոր բնակիչները նույնականացման գործընթացն արագացնելու ու գենետիկ– փորձագետների եզրակացությունը 14 օրվա ընթացքում ստանալու համար հնարավորություն ունեն մահացածների աճյուններն ուղարկելու փորձաքննության ռուսական Մեդիկալ Գենոմիքս անկախ լաբորատորիա։

ԴՆԹ–ով ազգակցական կապը պարզելու գործընթացը

Փորձաքննության շրջանակներում լաբորատորիան մի քանի փուլ է անցկացնում.

1. ԴՆԹ–ի առանձնացում մահացածից ստացված փորձանմուշից։ Դա կարող է լինել ոսկոր, եղունգ և մումիֆիկացված փափուկ հյուսվածքներ (ցանկացած մկան)։

2. Ողջ հարազատից ստացված փորձանմուշից ԴՆԹ–ի առանձնացում։ Ստանդարտ փորձանմուշ է հանդիսանում այտի ներսի կողմից վերցված քսուկը (բուկալ էպիթել)։ Դա ինքնուրույն է վերցվում` տան պայմաններում, հատուկ հրահանգավորումով։

3. Ներկայացված փորձանմուշներից ԴՆԹ–ի առանձնացման ընթացքում ստացված գենետիկ պրոֆիլների համեմատում։

Գենետիկ ուսումնասիրության շրջանակում կարելի է պարզել 1–ին և 2–րդ աստիճանի ազգակցական կապը` հայրություն, մայրություն, տատի/պապի և թոռան միջև, քույր, եղբայր, մորաքույր, հորաքույր, քեռի, հորեղբայր և զարմիկ կապը։

ԴՆԹ–ի փորձանմուշների առաքում

ԴՆԹ–ի փորձանմուշներն ուղարկելուց առաջ անհրաժեշտ է կապ հաստատել լաբորատորիայի հետ, բացատրել, թե ինչ նյութ եք մտադիր փոխանցել ուսումնասիրության և տվյալ փորձանմուշը փաթեթավորել մասնագետների խորհուրդներին համապատասխան։

Կարևոր է հիշել, որ հավաքած կենսանյութը չի կարելի

  • Սառեցնել և հալեցնել
  • Դնել պլաստիկ տարաների, պոլիէթիլենի մեջ, փաթեթավորել սննդային թաղանթով և այլն
  • Չորացնել արևի ուղիղ ճառագայթների տակ կամ ջեռուցման սարքերի վրա

Պետք է հիշել, որ մինչև Ռուսաստանի լաբորատորիա կենսանյութը հասցնելու ծախսերը հոգում է գենետիկ փորձաքննություն պատվիրած հարազատը

ԴՆԹ հետազոտության հնարավոր արդյունքները

Եզրակացությունը տրվում է լաբորատորիայի պաշտոնական պաշտպանված բլանկի վրա հոլոգրամմայով և նույնականացման համարով, փորձագետի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով։ Ազգակցական կապերը հաստատվում են 99,99% ճշգրտությամբ, բացառվում 100% ճշգրտությամբ։

Եթե փորձանմուշը լուրջ վնասվել է և ԴՆԹ–ն դեգրադացվել է, համեմատական ուսումնասիրություն իրականացնել հնարավոր չէ։ Սակայն պատվիրատուն անպայման ողջ հարազատի գենետիկ պրոֆիլով եզրակացություն կստանա, ինչը կօգնի հետագա որոնումների ժամանակ։

Ամեն ամիս լաբորատորիան անցկացնում է մինչև 5000 հետազոտություն, աշխատում է 2013 թվականից, ունի բժշկական արտոնագիր և միջազգային մակարդակի հավաստագրեր։ Ոչ մի եզրակացություն չի վիճարկվել դատական կարգով, ինչը խոսում է փորձաքննության բարձր որակի և գենետիկ բժիշկների մակարդակի մասին։

Մեդիքալ Գենոմիքսից ստացած արդյունքներին կարելի է վստահել, չէ՞ որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն` եզրակացությունը ստորագրած գենետիկ փորձագետը անձնական քրեական պատասխանատվություն է կրում տրամադրած արդյունքի համար։

Հոդվածը հրապարակվել է կոմերցիոն հիմունքներով

39
թեգերը:
աճյուն, Զոհ, նույնականացում, ԴՆԹ
Լուսային դրոն շոու Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ լուսային դրոն շոու կազմակերպվեց. տեսանյութ և լուսանկարներ

943
(Թարմացված է 09:46 21.09.2020)
Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 և բանկի հիմնադրման 30-ամյակը՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպելով լուսային դրոն շոու:

Սեպտեմբերի 19-ին 300 դրոն միաժամանակ լուսավորեցին գիշերային Երևանի երկինքը՝ կազմելով գեղեցիկ երկրաչափական պատկերներ և շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:

Шоу Дронов по случаю дня рождения Evoca Bank
© Sputnik / Asatur Yesayants
Լուսային դրոն շոու Հայաստանում

Շոուն տեղի ունեցավ Մայր Հայաստան արձանի հարթակից 200մ բարձրության վրա և տեսանելի էր Երևանի գրեթե ողջ տարածքից:

Шоу Дронов по случаю дня рождения Evoca Bank
© Sputnik / Asatur Yesayants
Լուսային դրոն շոու Հայաստանում

«Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ և տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին: Գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել և կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբևիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։ Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային և տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երևանի երկնքում: Հետևելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող և անակնկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին և հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Լուսային դրոն շոու Հայաստանում
    Լուսային դրոն շոու Հայաստանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Andranik Ghazaryan
Լուսային դրոն շոու Հայաստանում

«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ, hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում ծառատունկ իրականացնելու առաջարկով»,-նշել են բանկից։

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: 2017թ.-ից Բանկը ներկայացավ նոր բրենդով, նոր՝ mobile first բիզնես մոդելով և EvocaTOUCH նոր հավելվածով:

Բանկը վերջին 3 տարիների ընթացքում կոտրել է բազմաթիվ կարծրատիպեր՝ դարձնելով իրականությունն ավելի վառ և ժամանակակից։ Ներկայացվել են ֆինանսական համակարգում մի շարք նորամուծություններ, ինչպիսիք են՝ Հայաստանում առաջին ամբողջովին օնլայն գործընթացով SingleTOUCH վարկատեսակը, բանկոմատից անքարտ կանխիկացման հնարավորությունը, օնլայն ապառիկ ծառայությունը, EvocaBot` առաջին վճարային բանկային բոտը, արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգը և այլն։
Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից:

943
թեգերը:
Հայաստան, Բանկ, շոու, Լուսանկար, տեսանյութ
Էմանուել Մակրոն

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ո՞ր պատվաստանյութն է նախընտրել Ֆրանսիայի նախագահը

0
(Թարմացված է 21:31 04.08.2021)
Ֆրանսիայի նախագահը, որն անցյալ տարվա դեկտեմբերին էր վարակվել կորոնավիրուսով, պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։ Նա այդ մասին գրել է Instagram-ում։

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափը», - ասել Է Մակրոնը՝ պատասխանելով կորոնավիրուսային պատվաստումներին վերաբերող հարցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Մակրոնն ինքնամեկուսացավ ու սկսեց հեռավար աշխատել։ Դեկտեմբերի 24-ին նախագահի գրասենյակը հայտնեց, որ Մակրոնն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

0
թեգերը:
Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի