ՎՏԲ-Հայաստան բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ՎՏԲ-Հայաստան բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

29
Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումները։

«ՎՏԲ-Հայաստան բանկը» որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:

Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում

•       քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում,

•       հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն):

Начало сотрудничества между Банком ВТБ (Армения) и компанией Мультикарта
© Photo : provided by press office of VTB
ՎՏԲ-Հայաստան բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան

•       50 մլն. քարտ

•       25 հազ.  բանկոմատ

•       250 հազ. POS-տերմինալ

•       6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ

•       տարեկան 5 մլրդ. մշակված գործարք

Համագործակցության սկիզբը դրվեց «ՎՏԲ-Հայաստան բանկի» և Մուլտիկարտա ընկերության ղեկավարների մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի  ունեցավ «ՎՏԲ-Հայաստան բանկի» Գլխամասային գրասենյակում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Начало сотрудничества между Банком ВТБ (Армения) и компанией Мультикарта
© Photo : provided by press office of VTB
ՎՏԲ-Հայաստան բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Համագործակցության հիմնական նպատակը «ՎՏԲ-Հայաստան բանկի» քարտապաններին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավումն է, ինչպես նաև Հայաստանում քարտային շուկայի որակական աճը:

Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` «ՎՏԲ-Հայաստան Բանկն» իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են

•       ինտերնետ առևտրի հնարավորություն,

•       Visa Direct/Money Send – Հայաստանի և սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,

•       ռուսական МИР քարտերի թողարկում և սպասարկում,

•       դեբետային և վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,

•       քարտերի դեբետային և վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,

•       միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,

•       զերծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,

•       մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,

•       քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS և Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,

•       հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:

Հարկ է նաև նշել ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը ևս «ՎՏԲ-Հայաստան բանկը» կապահովի իր հաճախորդների համար.

•       միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին,

•       թոքենավորում – սմարթֆոնի կիրառում ապրանքների և ծառայությունների վճարման համար,

•       կիբերանվտանգության միջազգային մակարդակ,

•       համակարգի անխափանության բարձր 99.99% մակարդակ,

•       բանկոմատների ցանցի ֆինանսական և տեխնիկական մոնիտորինգ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի.Գ.Տելեգին - Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում և, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության միջև համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զանգացմանը:

«Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կ. Ն.Սվիրիդենկո նշեց, որ այս համագործակցության հիմնական նպատակն է բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների և պրոդուկտների ամբողջական փաթեթ` ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների և տերմինալների սպասարկում, ինտերնետային առևտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում, այլ նաև համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների և տենդենցներին, ինչպես նաև ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ:

«ՎՏԲ-Հայաստան բանկը» քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում.

•       բանկոմատների քանակ` 184,

•       քարտերի քանակը՝ 380 000, 

•       աշխատավարձային քարտեր՝ 92,000, 

•       կենսաթոշակային քարտեր`100,000

•       թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն,

•       էկվայրինգային շրջանառություն:

Նյութը հրապարակված է կոմերցիոն հիմունքներով։

29
թեգերը:
համաձայնագիր, Բանկ, Հայաստան
Конкурсантки в финальном туре конкурса Мисс Вселенная 2018 (17 декабря 2018). Бангкок

Հայ գեղեցկուհիները և «Արա գեղեցիկ»-ները`միջազգային բեմերում. ով որ մրցույթին է մասնակցելու

1234
(Թարմացված է 18:29 31.10.2019)
Յանա Գրիգորյանը հսկայական աշխատանք է կատարում, որպեսզի հայ մոդելները հնարավորություն ունենան միջազգային գեղեցկության մրցույթներին մասնակցելու:

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Բազմաթիվ հայ գեղեցկուհիների կողքին արդեն 2 տարի է նաև «Արա գեղեցիկ»-ներն են փայլում միջազգային բեմերում։ Մոդել Վլադիմիր Գաբրիելյանը դեկտեմբերի 23-29-ը կմասնակցի  Դելիում անցկացվող Mister model worldwide 2019 մրցույթին:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Յանա Գրիգորյանը, որը 20 գեղեցկության միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է:

Национальный директор конкурса красоты Мисс Земля Яна Григорян
© Photo : provided by Yana Grigoryan
Յանա Գրիգորյանը

«Ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում եմ Հայաստանի մշակույթը ներկայացնել արտերկրում, միջազգային բեմերում»,-ասաց Յանան` բացահայտելով այն գեղեցիկների ու գեղեցկուհիների անունները, ովքեր պատրաստվում են մոտ ապագայում տարբեր միջազգային մրցույթների մասնակցել:

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

Miss International հեղինակավոր մրցույթին Հայաստանն այս տարի ներկայացնում է մոդել Սոնա Դանիելյանը: Այն անցկացվում է հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 12-ը, Տոկիոյում: Մրցույթը մեկտեղել է 89 երկների ներկայացուցիչների:

«Սոնա Դանիելյանը մասնագիտությամբ հոգեբան է, աշխատում է որպես ֆոտոմոդել: Գեղեցկության միջազգային մրցույթների մասնակցության փորձ ունի: Նա նախորդ տարի, մասնակցել է  Ֆիլիպիններում անցկացվող Miss Asia Pacific international մրցույթին, որից հետո նրան հրավիրել են մասնակցելու «Միսս Երկրին»»,-ասաց Յանան և հավելեց, որ 2018 թվականին Սոնան որևէ մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց դա նրա համար մեծ փորձ էր:

Армянская модель Сона Данелян на конкурсе Мисс Интернейшнл
© Photo : from Sona Danielyan
Սոնա Դանիելյանը

Նշենք, որ Miss International նույնքան հայտնի է, որքան «Միսս Երկիրը», «Միսս Տիեզերքը» և «Միսս Աշխարհը»։ Մրցույթը կարևորում է մասնակիցների ոչ միայն արտաքին տվյալները, այլև մարդկային ու բարոյական որակները: Այս մրցույթին Հայաստանը վերջին անգամ ներկայացրել էր Շուշան Երիցյանը՝ 2014 թվականին:

Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց

Ի տարբերություն Սոնայի, մոդել Վլադիմիր Գաբրիելյանն առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցույթի: Նա  դեկտեմբերի 23-29-ը Դելիում կներկայացնի մեր երկիրը Mister model worldwide 2019 մրցույթին: Վլադիմիրը 21 տարեկան է, սովորում է Երվանի պետական բժշկական համալսարանում: Ապագա պլաստիկ վիրաբույժ է: 5 տարի զբաղվել է քիգբոքսինգով, նվագում է դաշնամուր, շեփոր, կիթառ: Շատ լավ տիրապետում է անգլերեն լեզվին: Չնայած երիտասարդ տարիքին, գործարար է՝ զբաղվում է սնկի արտադրությամբ: Մրցույթն արդեն երրորդ տարին է ինչ անցկացվում է Դելիում: Այս տարի այն 30 երկրներից մասնակիցներ կունենան:

Модель Владимир Габрелян примет участие в конкурсе Mister model worldwide 2019
© Photo : from Vladimir Gabrielyan
Վլադիմիր Գաբրիելյանը

«Հաղթողին ընտրելիս`մրցույթի կազմակերպիչները շեշտը դնում են սպորտային կառուցվածքի վրա: Վլադիմիրն այժմ զբաղվում է ֆիթնեսով»,-ասաց Յանան:

Անցած տարի Mister model worldwide 2018 մրցույթին Հայաստանը ներկայացրել է Էդգար Կարապետյանը: Նա արժանացել է  երկու տիտղոսի՝ «Տարվա լավագույն ոճային մոդել» և «Լավագույն տաղանդ»:

Մյուս մեր հայուհին` Նաիրա Գրիգորյանն այս օրերին  մասնակցում է Miss supertalent մրցույթին, որի ընթացքում մասնակիցները շրջում են եվրոպական քաղաքներով, մասնակցում հայտնի դիզայներների ցուցադրություններին։ Մեր մասնակիցն իր պայքարն է մղում 30 երկրների ներկայացուցիչների կողքին։ Այս մրցույթում նա արդեն հասցրել է նվաճել Miss Travel Queen 2019 տիտղոսը։

Նաիրայի համար միջազգային մրցույթում սա առաջին քայլն է, բայց ժամանակին աղջիկը մասնակցել է ֆեշն- ցուցադրությունների։

Նաիրան ծնունդով Գյումրիից է, մասնագիտությամբ՝ լրագրող, աշխատում է տուրիստական ընկերություններից մեկի տնօրենն է։

Модель Наира Григорян участвующая в конкурсе Miss Supertalent
© Photo : from Naira Grigoryan
Նաիրա Գրիգորյան

Հաջորդ հեղինակավոր մրցույթը, որին Հայաստանը մասնակցություն կունենա, Face of Beauty International-ն է: Մեր երկիրը կներկայացնի մոդել Փրենի Դավթյանը, որն ապրում է Թեհրանում: Մրցույթը կանցկացվի  Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ նոյեմբերի 8-18-ը: Փրենին 23 տարեկան է, մասնագիտությամբ ինժեներ-քիմիկոս է: Տիրապետում է 3 լեզվի՝ անգլերեն, պարսկերեն, հայերեն: 2 տարի է ինչ զբաղվում է մոդելային գործով, առաջին անգամ է մասնակցում է միջազգային մրցույթի:

Նշենք, որ այս մրցույթին 2018 թվականին Հայաստանը ներկայացրել է հենց ինքը` Յանա Գրիգորյանը` չնայած որ այդքան էլ ցանկություն չի ունեցել: Ամեն ինչ շատ պատահական է ստացվել, քանի որ վերջին պահին աղջիկներից մեկը չի կարողացել մեկնել մրցույթին:

На конкурсе Face of Beauty International Армению представит армянская модель Прени Давтян
© Photo : from Preni Davtyan
Փրենի Դավթյանը

«Դրանից առաջ` 2017 թվականին մասնակցեցի Miss cosmopolitan world միջազգային գեղեցկության մրցույթին և ոչ մի մրցանակային տեղ չզբաղեցրի, որովհետև այդքան էլ լավ պատրաստված չէի և պատկերացում չունեի, թե ինչպես են անցկացվում գեղեցկության միջազգային մրցույթները»,-ասաց Յանան` հավելելով, որ մտածում էր, որ դա կլինի իր առաջին և վերջին փորձը`միջազգային մրցույթին մասնակցելու:

Նշենք, որ Յանան Հայաստանում 2012 թվականի մասնակցել է  «Ֆոտոմոդելների մրցույթ»-ին և հաղթել։ Նշենք, որ նա նաև երգում է և զբաղվում պրոդյուսերական աշխատանքով:

Յանա Գրիգորյանն այժմ համագործակցում է Հայաստանում շատ հայտնի կազմակերպությունների հետ, որոնք իրեն շատ են օգնել խոչընդոտները հաղթահարելիս:

«Շնորհակալ եմ VBET ընկերությանը, որը, որպես գլխավոր հովանավոր, ապահովել է մեր ներկայացուցչի մասնակցությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Ֆիլիպիններում կայանալիք Miss Earth 2019 գեղեցկության մրցույթին»,-ասաց Յանան և հավելեց, որ երախտապարտ է VBET-ի մարքեթինգային բաժնի թիմին:

Յանան շնորհակալություն է հայտնում նաև BetConstruct-ի հիմնադիր Վիգեն Բադալյանին, գործարարներ Գաբրիել Ջեմբերջյանին և Կարպիս Թիթիզյանին, ռուսաստանաբնակ գործարար, հասարակական գործիչ և բարերար Աբրահամ Հովեյանին, ում շնորհիվ Սոնա Դանիելյանը Հայաստանը ներկայացնում է  հեղինակավոր Miss International մրցույթում:

Նյութը հրապարակված է կոմերցիոն հիմունքներով։

1234
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, գեղեցիկ, Հայաստան
Ըստ թեմայի
«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել իր և Մալայզիայի նախկին թագավորի որդուն
Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ
«Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

596
(Թարմացված է 18:59 24.10.2019)
Ավելի քան 98.000 ք.մ. տարածք ունեցող առևտրի կենտրոնում կարելի է տեսնել նաև Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկը։

«Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առևտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի և կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս և իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին և նշանակությանը։

Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի և դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին և առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։

Церемония открытия MegaMall-а в Ереване
© Photo :
«Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի է ընկնում իր հանգիստ, միևնույն ժամանակ հարուստ գույների համադրությամբ` սպիտակ, ոսկեգույն, դարչնագույն։

Մոլը բրենդային է և այնտեղ ներկայացված են տեղական և միջազգային շուրջ 100 բրենդեր, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները։

Ի դեպ, մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր և ամենամեծ կոնցեպտներով։ Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքի և հետաքրքրություններին համապատասխանող խանութ-սրահներ։

Церемония открытия MegaMall-а в Ереване
© Photo :
«Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Բացի խանութ-սրահներից մոլում գործելու է նաև Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ։ Այն ունի մեգա կայանատեղի, ինչպես նաև անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ։

Մոլում ներկայացված է նաև Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը /1973թ./։ Որմնանկարը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից` Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Церемония открытия MegaMall-а в Ереване
© Photo :
Մինասի որմնանկարը

Լինելով հայկական ոճով կառուցված մոլ` այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը և կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը։

Церемония открытия MegaMall-а в Ереване
© Photo :
«Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Magic land. Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը

Մոլում գործում է Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ.։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձևաչափով որևէ այլ տեղում հնարավոր չի լինի գտնել։ Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի վարել մինչև 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով։
Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաև 3 հարկանի պարանների քաղաք։ Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափսերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար։ Օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների համար, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներ մեծահասակների համար և նրանց համար կփոխարինի ֆիթնեսը։

Կինոթատրոն. Տեխնիկական նորագույն հագեցվածությամբ

Մոլում գործում է Սինեմա սթար կինոթատրոն` ընդհանուր 4 դահլիճներով, որոնցից 3-ն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է։ Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան գերհարմարավետ աթոռներ։

Ավտոկայանատեղի. Smart համակարգով

Մոլի -1, -2, -3 հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Այստեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր և կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում։ Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ ահա մեջտեղի հատվածում նաև շարժասանդուղք։

Ֆուդկորտ. Ամբողջ աշխարհի համերը

Ֆուդկորտը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։ Այն հագեցած է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով` ներկայացնելով ամբողջ աշխարհի համերը։ Ֆուդկորտում հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ։

Շատրվան. գրանցված Գինեսի ռեկորդների գրքում

Առևտրի կենտրոնի մուտքի մոտ այցելուներին ողջունում է թվային և լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում։

Այն ջրի և ներդրված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր։ Այն կծառայի բոլոր հաճախորդների համար։ Յուրաքանչյուրը կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը։

Կամուրջներ` սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների և երաժշտության

Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները` Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների և Երաժշտության, որտեղ, ի դեպ, մշտապես կհնչեն հայ երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։

Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում։

Ամենամեծ Երևան սիթին

Մոլում գործելու է Հայաստանի ամենամեծ Երևան սիթի սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 ք.մ. տարածք։ Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվի կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ։ Գնորդների աչքի առջև կթխվի նաև առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն։

Նյութը հրապարակված է կոմերցիոն հիմունքներով։

596
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

35
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

35
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում