00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին

© Sputnik / Andranik GhazaryanПолучивший ранение в карабахской войне капитан Тигран Мнацаканян
Получивший ранение в карабахской войне капитан Тигран Мнацаканян - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Բաժանորդագրվել
Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են․ այս պատերազմից հազարավոր հերոսական պատմություններ մնացին, ցավոք, շատերի մասին դրանք հետմահու են պատմվում։ Պատերազմն ունի նաև մեկ այլ կողմ, որի մասին շատ խոսել չենք ուզում, բայց իրականությունից չես փախչի։

Պաշտպանել հայրենիքը` նշանակում է պաշտպանել սեփական տունն ու ընտանիքը։ Այս համոզմունքով կապիտան Տիգրան Մնացականյանը պատերազմ գնաց ու այս նախադասությունն էր բոլոր օրերի ընթացքում ասում իր անձնակազմի տղաներին՝ նրանց, ովքեր մինչև վերջին օրն իրենց 27-ամյա հրամանատարի կողքին կանգնած մնացին։

© Photo : provided by Tigran MnacakanyanՏիգրան Մնացականյանն ընկերների հետ
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Տիգրան Մնացականյանն ընկերների հետ

Տիգրանը Կոտայքի մարզից է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության նշանակվել Արարատի մարզում։ Սկզբում դասակի հրամանատար էր, հետո վաշտի հրամանատար դարձավ։ Օգոստոսին Տիգրանն ամուսնացավ, սիրելիի` Լիդայի հետ հասցրեց մոտ մեկ շաբաթ ընտանեկան խաղաղ կյանքը վայելել, հետո մեկնեց 14-օրյա դիրքային հերթապահության, որից տուն վերադառնալու հաջորդ օրն էլ սկսվեց պատերազմը։ Առաջին օրերին պայմանագրային զինծառայողներից կազմված վաշտը Երասխի դիրքերում էր պաշտպանություն իրականացնում։ Տիգրանն ասում է՝ որքան էլ գիտակցում էր իրենց մարտական առաջադրանքի կարևորությունը, բայց միտքն ու սիրտն Արցախում էին՝ պատերազմի դաշտում։ Հոկտեմբերի 6-ին ստացվեց Ջրական (Ջաբրայիլ) մեկնելու հրամանը։

© Photo : provided by Tigran MnacakanyanՏիգրան Մնացականյանն ընկերների հետ
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Տիգրան Մնացականյանն ընկերների հետ

Երիտասարդ կապիտանը հեռախոսում ցույց է տալիս իր անձնակազմի տղաների լուսանկարներն ու հերթով պատմում յուրաքանչյուրի մասին՝ ով է զոհվել, ով վիրավորվել, ով` հրաշքով անվնաս մնացել։

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները - Sputnik Արմենիա
1/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները - Sputnik Արմենիա
2/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Մնացականյան
Տիգրան Մնացականյան - Sputnik Արմենիա
3/5
Տիգրան Մնացականյան
© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները - Sputnik Արմենիա
4/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները - Sputnik Արմենիա
5/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
1/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
2/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
3/5
Տիգրան Մնացականյան
4/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները
5/5
Տիգրան Մնացականյանը ցույց է տալիս ընկերների լուսանկարները

Վերջիններս ամենաքիչն են։ Ցավոք, 90-ից ավելի պայմանագրային զինծառայողներից կազմված վաշտում ամենամեծ թիվը կազմում են նրանք, ովքեր մարտադաշտ պարզապես չեն հասել կամ մարտադաշտից, մեղմ ասած, հեռացել են՝ խրամատում թողնելով ընկերներին։

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

«Չեմ ասում, թե հայրենասիրությունն ինձ տարել էր. դա իմ աշխատանքն էր, ինձ էսքան տարի դրա համար էին վարձատրել, իմ պետությունը, իմ հայրենիքն իմ վրա հույս էր դրել։ Էս կռիվը ցույց տվեց, որ քչերն են դա գիտակցել։ Իմ վաշտում հիմնականում բոլորը տարիքով ինձնից մեծ էին, բայց իրականությունը ցույց տվեց, որ էդ տղաները դեռ էդքան էլ հասունացած չէին։ Մարդ կար՝ 10 տարուց ավելի ծառայել էր, բայց երբ երկիրն իր կարիքն ուներ, ինքը ճանապարհ գտավ փախչելու մարտադաշտից, ընկերոջը խրամատում մենակ թողեց»։

© Photo : provided by Tigran MnacakanyanՏիգրան Մնացականյանն ընկերների հետ
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Տիգրան Մնացականյանն ընկերների հետ

Ասում է՝ Արարատից շարժվեցին մոտ 90 հոգով, Ջրականում մնացին 20-25 հոգով։ Նրանցից 10-ը զոհվեցին, 7-ը, նրանց թվում նաև հենց ինքը՝ հրամանատարը, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան։ Տիգրանը խոստովանում է՝ պայթող ռումբերի, զոհերի ու վիրավորների կողքին մի ծանր, կոտրող հարված էլ հենց դա էր՝ տեսնել փախչողներին։ Նրանց կողքին, նույն իրականության մեջ, հազարավոր, ինչպես Տիգրանն է նրանց անվանում, «թասիբով տղաներ» էլ մահվանն ընդառաջ էին գնում՝ տունը, ընտանիքը, իրենց պատիվն ու հայրենիքը պաշտպանելու համար։  Շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր մնացին մարտի դաշտում, հերոս են՝ անկախ նրանից` զոհվել են, վիրավորվել են, թե անվնաս են մնացել։ Անվնասն էլ հարաբերական է․ նա, ով ֆիզիկական վիրավորում չի ստացել, հաստատ հոգեբանական ծանր տրավմա ունի։

Տիգրանը նորից ձեռքն է վերցնում հեռախոսն ու Արցախում նկարահանված տեսանյութ ցույց տալիս․ տղաներով քոչարի են բռնել։

Ասում է՝ ամեն օրն ու ամեն պահը կարող էին վերջինը լինել, այդ մի օրն էլ նստեցին տղաներով հաց ուտելու, մի պահ պայթյունները լռել էին, ինքը ոտքի կանգնեց ու սկսեց պարել, տղաներն էլ անմիջապես միացան։

«Էնպես չէ, որ վախի զգացում չէինք ունենում, առնվազն հոգեկան խնդիրներ պետք է ունենաս, որ վախի պահեր չապրես, բայց զոհվելու մասին չէինք մտածում»։

Ասում է՝ ամեն առավոտ Պապիի հետ աղոթում էին, որ արթնացան։ Պապին Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղից էր, կամավոր։

«Ինքը մի 45 տարեկան տղա էր, բայց սպիտակ մորուք ուներ, դրա համար ասում էի՝ Պապի, տենց էլ անունը մնաց։ Նենց թասիբով տղա էր։ Մի օր նահանջի հրաման ստացանք, տղաներին ուղարկեցի, տեսնեմ՝ Պապին չի գնում։ Ասում ա՝ ես քո հետ կգնամ, էսքան մնացել եմ, հիմա թողնեմ– գնամ, վաղը գյուղում ասեն՝ փախել ա»։

© Photo : provided by Tigran MnacakanyanՏիգրան Մնացականյանն ընկերների հետ
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Տիգրան Մնացականյանն ընկերների հետ

Հիշում է կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին, թե ինչպես նրա և մյուս տղաների օգնությամբ մի օր հրաշքով վիրավոր ընկերների փրկեցին։ Գևորգն անցավ ամբողջ պատերազմն ու զոհվեց պատերազմից հետո՝ մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների արձակած կրակոցներից։

Ինքը՝ Տիգրանը, վիրավորվել է հոկտեմբերի 29-ին՝ Վերին Խնձորեսկի հատվածում, երբ փորձում էր օգնություն ցուցաբերել մարտական ընկերոջը։

«Զինվորներս հացի էին գնում, մինամյոտով սկսեցին կրակել, տղերքից մեկը՝ Սողոմոնյան Արտակն ընկավ, ինքը դիրքերում «պովոռ» էր, գիտեր, որ բրնձով փլավ շատ եմ սիրում, ինչքան իրենց դիրք էի գնում, կամանդիրի համար սարքում էր․․․»։

Վնասվածքը շատ ծանր էր, Արտակը վայրկյաններ անց մահացավ հրամանատարի ձեռքերի մեջ։ Րոպեներ անց ինքը՝ Տիգրանը վիրավորվեց։ Բեկորը մխրճվել էր կողային հատված, փշրված կողոսկրն ու բեկորի կտորները լցվել էին որովայն, վնասել գրեթե բոլոր ներքին օրգանները։ Տիգրանը հիմա ծիծաղելով է այդ մասին պատմում, ասում է՝ երիկամներն ու սիրտն էին միայն մնացել նորմալ վիճակում։

Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին

Երկար ժամանակ բժիշկները հույս չէին տալիս, բայց Տիգրանն ապրեց։ Մեր զրույցը «Միքայելյան» հիվանդանոցի բակում է, որտեղ օրեր առաջ Տիգրան Մնացականյանն արդեն 8-րդ վիրահատությունն է տարել։ Հույս ունի՝ այս մեկը վերջինն է։ Հիշում է Ծիտ մականունով իր զինվորներից մեկին՝ Արման Աբրահամյանին։ Ասում է՝ կռիվը դեռ չէր ավարտվել, հերթափոխին հասցրեց գալ հիվանդանոց իրեն տեսության, պայմանավորվեցին, որ պատերազմից հետո միասին խմելու են։ Արմանն այլևս հետ չեկավ․․․

© Photo : provided by Tigran MnacakanyanՎիրավոր Տիգրանին տեսության են եկել նրա մարտական ընկերները
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Վիրավոր Տիգրանին տեսության են եկել նրա մարտական ընկերները

«Գրեթե բոլոր զոհված տղաների տուն գնացել եմ․․․ Ես իրենց հրամանատարն էի, ես իրենց անվտանգության համար պատասխանատու էի։ Պատերազմ է, էնտեղ ծաղիկներ չեն բաժանում, բայց մեկ է՝ ես յուրաքանչյուրի համար պատասխանատվություն եմ զգում, չեմ կարող իրենց ծնողների աչքերի մեջ նայել։ Պետք է արդար քննություն արվի. հիմա շատ է թացն ու չորն իրար հետ վառվում։ Ամեն մեկն իրեն արժանին պետք է ստանա, ով մեղավոր է` պետք է պատժվի, իսկ մեր հերոս տղաներն էլ պետք է զգան, որ գնահատված են։ Թեկուզ մեկը պետք է իրենց կողքին նստի, խոսի, լսի նրանց պատմությունը․․․»։

Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին

Տիգրանը կողմ է պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։ Շեշտում է՝ կամային հատկություններից զուրկ մարդիկ չպետք է այդտեղ լինեն, պետք է մեր սխալներից դասեր քաղենք, այլապես հաջորդ հնարավոր պատերազմի ելքն էլ է ցավոտ լինելու։

Ինչ վերաբերում է իրեն՝ Տիգրանին, նա իր ապագան բանակում է տեսնում. ապաքինվելուց հետո պատրաստվում է ծառայության վերադառնալ։

Լրահոս
0