Հմայակ Հակոբյան

«Ճամպրուկներով դոլար եմ բերել». ինչու Հմայակ Հակոբյանին չհաջողվեց բացել իր թատրոնը

802
(Թարմացված է 18:20 08.07.2021)
Հարություն Հակոբյանի որդին՝ Հմայակ Հակոբյանը, մի անգամ ասել է. «Պետք է անպայման փչել, որովհետև եթե չփչես, ոչ մի հրաշք տեղի չի ունենա»։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերհիշում է միլիոնավոր մարդկանց ուրախություն պարգևած հրաշալի արտիստների կյանքի դրվագները։

Սկզբում հայրը, ավելի ուշ որդին, ցույց տալով իլյուզիոնիզմի հրաշքները, նվաճում էին հանդիսատեսի սրտերն աշխարհի ամենահայտնի դահլիճներում։ Ավագ Հակոբյանը մահացավ 2005 թվականին։ Հակոբյան Կրտսերն էլ` «Առավոտյան փոստի», «Զարթուցիչի», «Բարի գիշեր, փոքրիկների» մոգը, վաղուց արդեն չի «փչում», և հրաշք տեղի չի ունենում։

Հետաքրքիր զուգադիպություն. Հմայակ Հակոբյանը ծնվել է նույն տարում (1956-ին), ինչ ամերիկացի հայտնի իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը։ Միայն թե ամերիկացու հայրը զբաղվում էր հագուստի վաճառքով, իսկ Հարություն Հակոբյանը՝ աճպարարությամբ։

Բայց եկեք, այնուամենայնիվ, սկզբում խոսենք հոր, իսկ հետո՝ որդու մասին։

Հայրը Խորհրդային Միությունում միակ աճպարարն էր, որն արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։

Իմ անձնական հուշերից։ Հակոբյանին աշխատանքի մեջ տեսնելը մի բան է, արձակուրդում տեսնելը` բոլորովին այլ բան։ 60-ականների սկզբին հայտնի իլյուզիոնիստն արձակուրդն անցկացնում էր Գագրայի «Լեռնային Հայաստան» առողջարանում, որտեղ նույն օրերին հանգստանում էր վիրաբույժ-վնասվածքաբանը` նույնպես իր գործի վարպետ ու առաջին մեծության հայտնի մարդ։ Առողջարանը բարձրագույն կարգի էր, ուներ իր առանձին լողափը, առանձին բուժկետը, մի քանի առանձին հյուրասենյակներ, ուր ինձ` այն ժամանակ ուսանողիս, մի քանի օրով տեղավորեցին։ Այնտեղ էր նաև բարետես ու բոլորի սիրելի Արմանը, որը փրկարար էր։

Մի օր Արմանը ծովափին հայտնվեց կաղալով և վիրակապված ոտքով։

«Վազեցի մեր վիրաբույժից օգնություն խնդրելու համար, կարծում եմ՝ չի մերժի», – գործի անցավ բարձրաստիճան կուսակցական պետի կինը:

Բոլորը գիտեին՝ նման տիկնոջը դժվար կլինի մերժել։

«Ես այստեղ հանգստանում եմ, եթե տղան քայլում է, ուրեմն կարող է բուժկետ հասնել»։

Արմանի վերքը լավացավ, վիրաբույժի խոսքերը տհաճ նստվածք թողեցին:

Ամառը շարունակվում էր։

«Հանգստացողները շատ են խնդրում պատմել աճպարարության մասին ու, եթե համաձայն եք, մի քանի ֆոկուս ցույց տալ։ Հնարավո՞ր է», - առողջարանի գլխավոր բժիշկը դիմեց Հարություն Հակոբյանին։

«Ամեն ինչ հնարավոր է, եթե ուզում ես, և ոչինչ հնարավոր չէ, եթե չես ուզում», – պատասխանեց արտիստը:

Նա ամբողջ երեկո ցույց տվեց ու պատմեց։ Հանդիսատեսը հիացած էր։ Երկար հիշեցինք։

... Հիմա որդու մասին:

«Երկրի ամենասիրված իլյուզիոնիստը, երեխաների կուռքը, աշխարհի լավագույն բեղերն ունեցող Հմայակ Հակոբյանը վաթսուն տարեկան դարձավ», - գրեցին թերթերը 2016 թվականին:

Ոչ բոլորը գիտեին, որ հայտնի աճպարարի որդին սկսել է բեմ դուրս գալ դեռ հինգ տարեկանում, բայց վաթսունից հետո հանդիսատեսը չի տեսնում նրան։ Հմայակ Հակոբյանը տեսնում է՝ ինչ է շուրջը կատարվում, բայց ամեն ինչ չէ, որ նրա սրտով է։

Իսկ ի՞նչ է կատարվում։ «Վրացիներն ասում են՝ Ռուսաստանը մեր թշնամին է։ Ադրբեջանցիներն ասում են՝ իրենց թշնամիները հայերն են։ Որքան դժվար է դա լսել ինձ՝ խորհրդային մարդուն, որին ծափահարել են, չեմ վախենա ասել, Մուամար Քադաֆին, Մայքլ Ջեքսոնը։.. Իսկ հիմա ինձ, ինչպես և շատ այլ արտիստների, կանչում են սկանդալային շոուների», - ասում էր Հմայակ Հակոբյանը լրագրողներին։

Եթե մեզ հետաքրքրում են ոչ միայն նրա ֆիրմային «իմ-սալաբիմն» ու «ախալայ-մահալայը», ապա.

«Կինոյում ես ավելի քան երեսունհինգ ֆիլմում եմ նկարահանվել։ Այն, ինչ ինձ այսօր առաջարկում են, շատ թույլ, ստվարաթղթե ժապավեններ են։ Իսկ վատ ֆիլմում նկարահանվելը, ինչպես ասում էր Ֆաինա Ռանևսկայան, նույնն է, թե թքես հավերժության մեջ։ Ֆիլմերը, որոնք ինձ առաջարկում են, լավագույն դեպքում կարելի է դիտել բանտերում ու ինքնաթիռներում, էն էլ այն պատճառով, որ այնտեղից հնարավոր չէ փախչել»։

Հիշենք, թե քանի հայ արտիստներ են այսօր նկարահանվում միջակ ֆիլմերում և մասնակցում ապաշնորհ հեռուստատեսային շոուների՝ չզգալով, որ «թքում են հավերժության մեջ»։ Հասկանալի է, որ մեծ գումարներ են, բայց…

«Աշխատելով խորհրդային և արտասահմանյան էստրադայում՝ ճամպրուկներով արտարժույթ էի բերում և ամբողջը հանձնում հայրենիքին։ Ինձ ասում էին. «Շնորհակալություն, շարունակիր կատարել պարտքդ՝ փողը կգնա հայրենիքի ամբարներ»: Որտե՞ղ են այդ ամբարները, մինչ օրս խորհրդային դերասաններից, ռեժիսորներից, գիտնականներից, մարզիկներից շատերը չգիտեն։ Մեզ շատ քիչ տոկոս էր մնում հոնորարներից, բայց հերիքում էր, որ ոչ աղքատ ապրեինք Խորհրդային Միությունում», – հիշում է Հմայակ Հակոբյանը։

Լուրջ ծաղրածու Հրաչիկ Քեշչյանը․ հանճարեղ արտիստ, որն այդպես էլ Ենգիբարյան չդարձավ

Հենց համավարակն ավարտվի, աճպարարը խոստացել է վերադառնալ ու անվճար ելույթ ունենալ հիվանդանոցներում գտնվող երեխաների համար։ Իր կոլեկտիվը լուծարել է. պահելու գումար այլևս չկար։ Պատրաստվում էր կախարդանքի թատրոն ստեղծել։ Նախագծի համար գումար էր պետք, դա էլ չկա։ Ո՞վ կարող էր ձեռք մեկնել։ Ինչպես կարելի է հեշտությամբ գուշակել՝ Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը։

«Նրա մահից առաջ մենք պետք է գնայինք այն մարդկանց մոտ, որոնք մեզ կօգնեին այդ հարցում, բայց չհասցրինք։ Սեպտեմբերի 11-ին վերջին անգամ գնացել էի մոտը, միշտ շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա առթիվ, ոչ մի բան չհիշեցրի։ Նա հեռացավ, և նորմալ, խելամիտ մարդիկ, որոնք շրջապատում էին նրան, ցրվեցին, ինչպես ցրվեց ժամանակների կապը», – խոստովանել է նա։

Որպեսզի հրաշք լինի, հիշո՞ւմ եք, պարտադիր պետք է փչել, քանի որ հակառակ դեպքում հրաշք չի լինի, խորհուրդ էր տալիս Հմայակ Հակոբյանը:

Չի փչում, հրաշք չի լինում, շատ ափսոս…

802
թեգերը:
Հմայակ Հակոբյան, Թատրոն
Ըստ թեմայի
Ինչպես է հնչում իսկական գինին․ Գալուստյանը նոր «հնարք» է ցուցադրել
Ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն. հայ աճպարարը ավտոբուսը վերածում է համերգասրահի
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաները բացահայտել են աճպարարի գաղտնիքները
Արմեն Սարգսյան

Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին

92
Օլիմպիական շարժումն ու Պանդորայի արկղը

Եկեք անկեղծ լինենք։ Այս օրերին, երբ նշվում է ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի 125-ամյակը, և Տոկիոյում շարունակվում է աշխարհի պատմության ընթացքում երևի թե ամենատարօրինակ օլիմպիադան, շատերն են հարց տալիս՝ իսկ միգուցե սա ողջ օլիմպիական շարժման զարգացման բնականոն, տրամաբանական հետևա՞նքն է։

Չեմ ուզում հիշեցնել, որ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, պատմաբան, մանկավարժ և գրող բարոն Պիեռ դը Կուբերտենը, որը նախաձեռնեց այդ շարժումը, ինքն էլ ժամանակին խիստ քննադատության է ենթարկվել, մասնավորապես Ադոլֆ Հիտլերի հետ համագործակցելու համար։ Իրականում նա ռոմանտիկ էր, անկեղծորեն հավատում էր մարդկության լուսավոր ապագային, երբ միմյանց դեմ պատերազմներ հրահրելու փոխարեն ազգերը կմրցեն սպորտային ասպարեզում։ Ցավոք, մեր սեփական պատերազմական փորձից հրաշալի գիտենք, որ այդ մարդու նվիրական երազանքներն այդպես էլ մնացին անկատար։

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

Համաձայնե՛ք` կան անչափ գեղեցիկ ու գերող արտահայտություններ, որոնք իրականության հետ բացարձակ որևէ կապ չունեն։ «Խաղաղությունն այլընտրանք չունի».շարունակում ենք կրկնել ու կրկնել մենք՝ նույնիսկ հսկայական կորուստներ ունենալով խաղաղությանը փոխարինած պատերազմում։ «Խաղաղությունը այլընտրանք չունի». շարունակում էին կրկնել մարդիկ մոտ մեկ դար առաջ, երբ դեռ մանուկ հասակում գտնվող oլիմպիադան առաջին անգամ դարձավ Եվրոպայում ծավալված աննախադեպ ռազմական գործողությունների զոհ. այն չեղարկվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

1936 թվականին էլ ոմանք հույս ունեին, որ Բեռլինի oլիմպիական խաղերը նացիստական Գերմանիայում կկանխեն նոր աղետաբեր պատերազմը, փորձում էին աչք փակել այն ակնհայտ իրողության վրա, որ այդ երկրում հաստատված մարդատյաց ռեժիմը սեփական քաղաքացիներին հետապնդում էր զուտ իրենց ազգային պատկանելության համար և արդեն չէր էլ թաքցնում ագրեսիվ նկրտումները հարևան պետությունների նկատմամբ։ Բոլորը տեսան ու ծափահարեցին ֆյուրերին, որը բացման արարողության ժամանակ կանգնած էր տրիբունայում։ Իսկ հաջորդ օլիմպիադան չկայացավ հենց այն պատճառով, որ այդ մարդը հրահրեց աշխարհի պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը։

Երկրորդ աշխարհամարտից հետո օլիմպիական խաղերը վերսկսվեցին, և կրկին հույսեր առաջացան, որ սպորտը այնուամենայնիվ վերջապես կմիավորի մարդկությանը, կօգնի մարդկանց դառնալ ավելի ազնիվ, ավելի բարի ու ավելի մաքուր։ Զուր պատրանքներ։ Օլիմպիական շարժում ներխուժեց քաղաքականությունը, սկսվեցին խաղերի բոյկոտները՝ դեմ եմ Խորհրդային Միության ղեկավարության քայլերին, չե՛մ գնա Մոսկվա։ Ուզում եմ դրա համար պատժել ամերիկացիներին, չե՛մ գնա Լոս Անջելես։ Եվ երբ արդեն թվում էր, թե այդ ժամանակաշրջանն էլ ավարտվեց, եկավ կորոնավիրուսը։ Աշխարհը կրկին մասնատվեց։

Բարձրաստիճան հայի բախտը Երկրի հակառակ կողմերում

Առաջին հայացքից սա բավական զարմանալի է՝ չէ՞ որ միշտ ասում ենք. «Ընդհանուր փորձությունը միավորում է բոլորին»։ Էլի չափազանց գեղեցիկ մի արտահայտություն, որը չափազանց հեռու է իրականությունից։ Եվս մեկ անգամ գործնականում համոզվեցի դրանում, երբ երեկ կարդացի, որ հայաստանցի գործընկերոջս, որը մի 1000 անգամ եղել է Եվրոպայում, այս անգամ կորոնավիրուսի պատճառաբանությամբ մերժել են այդ մայրցամաքի ամենաառաջատար պետություններից մեկի երևանյան դեսպանատանը։ Իսկ դուք ասում եք՝միասնականություն, համերաշխություն, համատեղ ջանքեր։ Ինչ համատեղ ջանքեր, ամեն մեկս՝ մեզ համար։

Նույնիսկ ավանդական ձեռքսեղմումն է արգելված Տոկիոյի օլիմպիական ավանում, իսկ հաղթողին գրկելու մասին խոսք լինել չի կարող։

Փոքրաթիվ հյուրերն էլ, օրինակ, Հայաստանի նախագահը կամ Թուրքմենստանի ղեկավարի որդի փոխվարչապետը, իրենց երկրների մարզիկներին չեն կարող բարձրաձայն քաջալերել՝ միայն ծափերով։ Մեղավո՞ր է արդյոք այս ամենում Ճապոնիան։ Իհարկե, ո՛չ։ Այդ երկիրը անցած տարի էլ պատրաստ էր անցկացնել օլիմպիադան։ Թույլ չտվեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի չինովնիկները, որոնք հիմա խոստովանում են՝ ախր հիմարություն արեցինք, կարծում էինք, թե մի տարուց համավարակը կվերանա, այնինչ այժմ կորոնավիրուսային իրավիճակը Ճապոնիայում շատ ավելի մտահոգիչ է, քան անցած տարի։

Ինչ ասես չտեսավ օլիմպիական շարժումը անցած 125 տարվա ընթացքում՝ համաշխարհային պատերազմներ, երկու մեծ տերությունների առճակատում, ողբերգական հետևանքներով ահաբեկչություն Մյունխենում, վերջապես համավարակ։ Ու միգուցե զարմանաք, բայց ոմանք օլիմպիական շարժումը նմանեցնում են Պանդորայի արկղին։ Երբ այդ արկղը բացվեց, աշխարհը ողողեցին այնտեղ պահվող արհավիրքներն ու փորձությունները՝ պատերազմներ, հիվանդություններ, մարդկային արատներ։ Բայց հիշո՞ւմ եք, թե ինչը մնաց վերջում, արկղի հատակին։ Այո՛, շատ ճիշտ եք՝ վերջում մնաց հույսը։

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը

92
թեգերը:
Ադոլֆ Հիտլեր, Տոկիո, օլիմպիադա, Օլիմպիական խաղեր
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Վիսոցկու հուղարկավորությունը

Ինչպես իր մահով անգամ Վլադիմիր Վիսոցկին խանգարեց կոմունիստական իշխանությունների քունը

707
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն արդարացի են նրանք, ովքեր պնդում են՝ Վլադիմիր Վիսոցկին խնդիրներ էր ստեղծում իշխանությունների համար կենդանության օրոք, խնդիր ստեղծեց նաև իր մահով։
Վլադիմիր Վիսոցկի. խնդրահարույց կյանք, խնդրահարույց մահ

Համաձայնե՛ք, դասական իմաստով այլախոհ չէր, դիսիդենտին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ չէին շնորհի «Հանդիպման վայրը փոխել չի լինի» ֆիլմում խաղացած դերի համար։ Բայց նաև ենթարկվող չէր։ Հայտնի է, որ իշխանությունները, ընդ որում ոչ միայն խորհրդային իշխանությունները, նման մարդկանց չեն սիրում։

Իսկ նա իր մահով էլ խնդիր ստեղծեց, որովհետև, ինչպես և հիմա, այդ օրերին՝ 1980–ի հուլիսի վերջերին, ընթանում էին Օլիմպիական խաղերը։ Տխուր կատակ էին անում ընկերները. «Միայն Վիսոցկու մտքով կանցներ կյանքից հեռանալ Մոսկվայի օլիմպիադայի ժամանակ՝ խանգարելով կոմունիստական իշխանությունների քունը»։

Ու թեև սովետի կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Վիսոցկու մահը հնարավորինս աննկատ մնա, ժողովրդի սիրած երգչին, պոետին և դերասանին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էր այնքան մարդ, որ հերթը Տագանկայի թատրոնի դիմացից  ձգվում էր մինչև 10 կիլոմետր։ Թվում էր, թե ողջ Մոսկվան մեկ օրով ընդհանրապես մոռացել էր Օլիմպիադայի մասին։ Վիսոցկու մտերիմ Դավիթ Կարապետյանի հուշերի գիրքն ավարտվում է հենց հուլիսի 26-ով, երբ նա էլ եկավ հայտնի ընկերոջը հրաժեշտ տալու Մալայա Գրուզինսկայա փողոցի նրա բնակարանում։ Երկար տարիներ Դավիթ Կարապետյանը լռում էր, ու երբ հարցնում էին. «Բա ինչո՞ւ ընկերոջդ մասին չես գրում, չէ՞ որ նրա հետ առնվազն մեկ անգամ հանդիպածն այդ պատահական շփման մասին ամենաքիչը երկուհատորանոց գիրք է հրատարակում», Դավիթը պատասխանում էր. «Հենց դրա համար էլ չեմ գրում, չեմ ուզում մասնակցել «Ես ու Վիսոցկին» հնչեղ անունով ներկայացմանը»։

Եվ այնուամենայնիվ, մոտ 20 տարի առաջ, երբ վերջապես լույս տեսավ Դավիթ Կարապետյանի հիշողությունների գիրքը, շնորհանդեսի ժամանակ նա լրագրող Գենադի Չարոդեևին մի հետաքրքիր դիպված պատմեց, որը չէր ներառել իր գրքում։ Խոսքն այն մասին է, թե ինչպես են Վլադիմիր Վիսոցկին ու Դավիթ Կարապետյանը հանդիպել Խորհրդային Միության նախկին ղեկավար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի հետ, որն այն ժամանակ՝ 1970 թվականին, իհարկե, վաղուց արդեն երկրի կոմունիստական  առաջնորդը չէր, ապրում էր իր բավական համեստ առանձնատանը. այնտեղ, որտեղ Իստրա գետը միախառնվում է Վոլգային։ Այդ այցելության ժամանակ, որը կազմակերպել էր Խրուշչովի թոռնուհի Յուլյան, Վիսոցկու առաջին զարմանքն այն էր, որ Նիկիտա Սերգեևիչը երբեք չէր լսել իր երգերից որևէ մեկը, ընդհանրապես նրա մասին ոչինչ չգիտեր։

«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»

Քանզի այդ թեման ինքնըստինքյան փակվեց, մնում էր խոսել Խրուշչովի թողած ժառանգության մասին, որը հասարակությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունում։ Երբ հերթը հասավ, այսպես կոչված՝ «խռուշչովյան տներին», նախկին առաջնորդն անկեղծորեն նեղսրտեց. «Ինձ հիմա բոլորը հայհոյում են, բայց ախր մոռանում են, որ այն ժամանակ մենք մարդկանց բառիս բուն իմաստով հանեցինք նկուղներից, որտեղ զուգարան էլ չկար, բնակարաններ տվեցինք։ Ճիշտ է, փոքր էին, ցածր առաստաղով, բայց հո կարելի էր ապրել։ Չէ՞ որ Ստալինի օրոք բնակելի շենքեր շատ քիչ էին կառուցում»։

Ի դեպ, Խռուշչովը Վիսոցկուն և Կարապետյանին Ստալինի մասին էսպիսի բան պատմեց. «Մի անգամ պատերազմից հետո Ստալինը ինձ ու Միկոյանին ճաշի հրավիրեց Ռիցա լճի ափին գտնվող կառավարական առանձնատանը։ Մեր երեքից բացի սեղանի շուրջն էլ ոչ ոք չկար, և Ստալինը ի զարմանս մեզ լրիվ անկեղծացավ, ասաց. «Ես ոչ մեկին չեմ հավատում» և ավելացրեց. «Նույնիսկ ինքս ինձ չեմ հավատում»։ 

Քիչ անց Վիսոցկին և Կարապետյանը իմացան, որ ինքը՝ Խրուշչովը, հավատում էր մարդկանց և հենց այդ պատճառով էլ չնկատեց իր դեմ պատրաստվող դավադրությունը։ Լեոնիդ Բրեժնևի պահվածքը ծիծաղաշարժ ժեստերով ընդօրինակելով` Խրուշչով ասաց. «Էս մեկը դավաճան դուրս եկավ։ Սուսլովի մասին էլ էին ինձ զգուշացնում, խորհուրդ էին տալիս ազատվել նրանից, բայց ես չլսեցի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հիմար էի»։ 

Սկանդալ Վիսոցկու գերեզմանի հուշարձանի շուրջ. երգչի որդին պատասխանել է դերասանին

Եվ վերջում։ Վլադիմիր Վիսոցկին մահացավ 80 թվականի հուլիսի 25-ին, բայց նրա մահվան մասին ասեկոսները պարբերաբար էին շրջանառվում։ Հենց ինքն է մի առիթով ասել. «Ինձ այնքան հաճախ են թաղել, որ մի անգամ, երբ Նովոսիբիրսկում համերգի ժամանակ մի աղջիկ հարցրեց. «Դա ճի՞շտ է, որ դուք մեռել եք», ես անկեղծորեն պատասխանեցի. «Չգիտեմ»։

707
թեգերը:
օլիմպիադա, Մոսկվա, ԽՍՀՄ, Մահ, Վլադիմիր Վիսոցկի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Բարև, Լևոն Վիսոցկի». ինչպես է մեծ բանաստեղծը փոխել հայի կյանքը
Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ
Կարեն Խաչանով

Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում

0
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Տոկիոյում ցերեկային ժամերին շատ շոգ է լինում, ինչը անհարմարություն է պատճառում մարզիկներին, հատկապես եթե մրցումները բաց երկնքի տակ են անցկացվում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյում օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում, այն դեպքում, երբ դրանք կարելի էր ավելի ուշ սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաչանովն այսօր դուրս է եկել Տոկիոյի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ՝ երեք պարտիաներում հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տեղի է ունեցել ավելի քան 30 աստիճան շոգին:

«Մենք խնդրել էինք խաղերն ավելի ուշ ժամերի նշանակել։ Չեմ ուզում թույլ թվալ, ֆիզիկապես բավականին ուժեղ եմ, բայց խաղաս այնպիսի տապին, որ «մահանաս» կորտում․.. Այլ մարզաձևերի մրցումներն անցկացվում են օդորակիչներով սրահներում կամ սկսում են առավոտյան 9-ին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում 16-17։00-ին սկսելու մեջ, ավելի թեթև է լինում։ Այստեղ լավ լուսավորություն կա։ Այո, նույնքան տոթ ու խոնավ կլիներ, բայց զգացողությունը կլիներ, որ 10 աստիճանով հով է», - ասել է Խաչանովը լրագրողներին։

12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

Նա նաև նշել է, որ Շվարցմանի հետ հանդիպման ժամանակ ագրեսիվ է խաղացել, բայց շոգ է եղել ու տոթ։ Խաչանովը պարտվել է երկրորդ պարտիայում, բայց արդյունքը դրական է եղել։

Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի ինքնազգացողությունը վատացել էր խաղի ժամանակ, բայց նա դուրս էր եկել օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: «Ես կարող եմ ավարտել հանդիպումը, բայց կարող եմ մահանալ։ Եթե ես մեռնեմ, ո՞վ կլինի պատասխանատուն» - Մեդվեդևի ասածը մեջբերում է բրիտանացի լրագրող Տիմանի Քարայոլը։

Դիմակայությունը շարունակվել է, ու երկու ժամ 25 րոպեում ռուսաստանցին հաղթել է 6:2, 3:6, 6:2 հաշվով։

Նշենք, որ թենիսի մրցաշարերն ընթանում են օրվա ամենաշոգ ժամերին, կիզիչ արևի տակ:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

0
թեգերը:
Կարեն Խաչանով, Օլիմպիական խաղեր