Չորացած արտ Շիրակի մարզում

Վարկը չտվի՝ պարան եմ պատրաստել կախվելու. Շիրակի մարզում բերքը վտանգված է

185
(Թարմացված է 19:17 07.07.2021)
Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին, Ազատան, Արևիկ, Գետք, Բայանդուր գյուղերի բնակիչները շուրջ մեկ ամիս է քուն ու հանգիստ չունեն՝ տարին չորային է, ջրամբարում էլ ջուր չկա, բերքը դաշտերում չորացել է:

Հաբեթ Հովհաննիսյանը մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություն ունի: Ցավով է ցույց տալիս երաշտից տուժած արտերը: Իր համագյուղացիների նման ինքը ևս այս տարի ոռոգման լուրջ խնդրի առաջ է կանգնել: Մինչ այս մեկ անգամ է հասցրել ջրել, ինչը շատ քիչ է կարտոֆիլի համար: «Հիմա էլ օգուտ չունի ջրելը, եթե նույնիսկ ջրենք էլ, միայն այդ ջրի գումարն անտեղի կավելանա մեր պարտքերին: Նման չորային տարի 2000 թվականին էլ է եղել, բայց ջրի խնդիր չենք ունեցել՝ ոռոգման ջուր եղել է: Ու՞մ մեղքով է այս տարի այսպես՝ չգիտենք: Լճում, որից սնվում է Կառնուտը, ջուր կա, Կառնուտում՝ ոչ »,-ասում է Հաբեթը նշելով՝ բանկերի վարկի գումարները տալու համար տունն ու մեքենաներն են գրավի տակ: «9 հազար դոլար վարկ էի վերցրել: Մեր միակ ապրուստը այս արտն էր: Հիմա ինքներդ եք տեսնում՝ սերմնացու էլ չեմ կարող հավաքել: Հաստատ էս տարի վարկի մարման խնդիր կունենամ»,-ասում է Հաբեթը:

Житель села Бениамин показывает засохший урожай
© Sputnik / Aram Nersesyan
Հաբեթ Հովհաննիսյան

«Վերջին անգամ 15 օր առաջ եմ դաշտերս ջրել, իսկ երաշտի պայմաններում առնվազն 7 օրը մեկ պետք է ջրվի՝ հատկապես կարտոֆիլը: Ժողովուրդն էլ մեկը մեկի բկից է բռնում, թե ջուր տուր: Որտեղի՞ց տան, բնությունն էլ երես է թեքել մեզանից, մենակ մեզանով չէ, ողջ հանրապետությունով է»,-ասում է Բենիամին գյուղի բնակիչ Թորոս Ալեքսանյանը: Խոսելով բանկերից վերցրած վարկի մասին ասում է. «Հիմա եթե ջուրը տան էլ՝ օգուտ չունի: Ամեն տարի արդեն բերքը վաճառում էինք, հիմա էս չորացած դաշտերում ի՞նչ բերք կա, որ ծախեմ՝ բանկի գումար տամ, տանը տանիքում հաստ պարան ունեմ կկախվեմ՝ կպրծնեմ»,-ծիծաղելով ավելացնում է Թորոս Ալեքսանյանը:

Житель села Бениамин Торос Алексанян
© Sputnik / Aram Nersesyan
Թորոս Ալեքսանյան

Գյուղացիներից շատերն արդեն հույսները կտրելով նորմալ բերք ստանալուց, մտածում են փոխհատուցման պահանջով մտնել դատարան, բայց դե վստահ չեն, որ արդյունքի կհասնեն:

Գյուղերը սնող Կառնուտի ջրամբարն այս պահին 1.5 մլն խորանարդ մետր ջուր ունի։ Արփիի ջրամբարից Կառնուտ ջրթող կատարվում է, սակայն ջուրը տեղ չի հասնում: Այս և գյուղացիներին հուզող հարցերին տեղում ծանոթանալու նպատակով դեռ երեկ գիշեր էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը Շիրակում: Համայնքի ղեկավարներին հանդիպելուց հետո պատասխանատուն պատասախնելով լրագրողների հարցերին՝ հերքեց այն պնդումը, թե ջրամբարում ջուր չկա, քանի որ ջրի քանակն ուղղվում է ՀԷԿ:

Շիրակցիներին նոր հանդիպում խոստացան, Երևան-Գյումրի մայրուղին բացվեց

«Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի ՀԷԿ-երին: Ջրալրումն իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասել, տվել են ջրօգտագործողներին: Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում այդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»,-ասաց Կարեն Սարգսյանը:

Председатель водного комитета Министерства территориального управления и инфраструктуры РА Карен Саркисян
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն Սարգսյան

Ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, բայց պատասխանատուն մանրամասնեը չհայտնեց: «Էկեք պլանի մասին չհայտարարեմ, բայց էն, ինչն անելու ենք, բխելու է բոլորի շահերից»,-վստահեցրեց Սարգսյանն ու նշեց՝ կարևորը խնդրի լուծումն է:

Անդրադառնալով ՀԷԿ-ին՝ պատասխանատուն նշեց, որ այն ջրի օգտագործման թույլտվություն ունի: «Մենք տվյալ ժամանակամիջոցում հնարավորություն չունենք ստիպել որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, ու ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար: Բայց համատեղ հիմա քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷԿ-ի տնօրինության հետ, որպեսզի իրենց մատակարարումը դադարեցվի, և ջուրն ուղղվի ջրամբար»,-նշեց Ջրային կոմիտեի նախագահը։

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Նախորդ տարի ես նույնը հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց ՀԷԿ-ի տնօրինությունը ինձ դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, և փոխհատուցում էին պահանջում»,-նշեց Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով մեղավորներին Կարեն Սարգսյանը նշեց, որ դեռ դրա մասին բարձրաձայնելը վաղ է. «Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ էն ջրաքանակը, որ տվել ենք, էդքանը չի հասել Կառնուտի ջրամբար: Մեզ հիմա պարզաբանեցին, որ էդ ջրաքանակը տվել են ջրօգտագործողին. ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար»:

  • Բենիամին գյուղի բնակիչները հանդիպման են եկել մարզի ղեկավարության հետ
    Բենիամին գյուղի բնակիչները հանդիպման են եկել մարզի ղեկավարության հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի բնակիչները հանդիպման են եկել մարզի ղեկավարության հետ
    Բենիամին գյուղի բնակիչները հանդիպման են եկել մարզի ղեկավարության հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի ճանապարհային ցուցանակը
    Բենիամին գյուղի ճանապարհային ցուցանակը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հաբեթ Հովհաննիսյան
    Հաբեթ Հովհաննիսյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բենիամին գյուղի չորացած արտերը
    Բենիամին գյուղի չորացած արտերը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Բենիամին գյուղի բնակիչները հանդիպման են եկել մարզի ղեկավարության հետ

Կառնուտի ջրամբարը 19-20 մլն խմ ջուր ծավալով ջուր ամբարելու հնարավորություն չունի: «Ջրամբարն ունի ֆիլտրացիոն հատված, 16 մլն խմ-ից ավել չի ստացվում ամբարել, դրանից ավելի դեպքում ջուրը հոսում է»,-ասաց Ջրային կոմիտեի նախագահն ու ջրօգտագործողներին խորհուրդ տվեց հետևել ձեռք բերված պայմանավորվածությանը, չխոչընդոտել ոռոգմանն ու տրվելիք ջուրն օգտագործել այն չափաբաժնով, որքանով կմատակարարվի: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ պատասխանատուի, այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդեն 50 տոկոսով ավել ջրամատակարարում է իրականացվել: 2020-ի 5.5 մլն խմ ջրի մատակարարման դիմաց այսօրվա դրությամբ Կառնուտի ջրամբարին է մատակարարվել 8.6 մլն խմ ջուր: Ծագած խնդրում, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, «մեղքի մեծ բաժինը» անբարենպաստ եղանակինն է:

Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար

Ի դեպ, մինչ Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետարանում հանդիպում էր ունենում համայնքների ղեկավարների հետ, հորդառատ անձրև տեղաց: Գյուղացիները կատակեցին՝ բնությունն ավելի բարեխիղճ գտնվեց ու գյուղացուն գլխիկոր չթողեց, չնայած նույնիսկ հորդառատ անձրևը չորացած արտերին էլ կյանք չի տա:

185
թեգերը:
Շիրակի մարզ, բերք, երաշտ
Ըստ թեմայի
Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել
Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան
Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի դրոշները Բաքվում

Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը