00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

© Sputnik / Тимур СеливановУчения ОДКБ «Боевое братство -2017»
Учения ОДКБ «Боевое братство -2017» - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունները հազիվ թե հիացած լինեն ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանի և Պակիստանի հետ համագործակցության հեռանկարով։ Ինչպե՞ս կվարվի Երևանը, եթե գործը հասնի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու քվեարկությանը՝ վերլուծում է Արտյոմ Երկանյանը։

ՀԱՊԿ անդամ երկրների քննարկմանն է ներկայացվել առաջարկություն՝ դաշինքի անդամ չհանդիսացող երկրների հետ համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու վերաբերյալ: Խոսքը «գործընկեր երկրների» ինստիտուտի մասին է։ Ռուսաստանի Պետական դումայի աղբյուրները փաստացի հաստատում են, որ այդ նախաձեռնության գլխավոր նպատակը Ադրբեջանի և Պակիստանի ներգրավվածության համար հող ստեղծելն է:

Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին

Անցյալ շաբաթ Դուշանբեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Դրա կարևոր արդյունքներից մեկն էլ գործընկեր պետությունների ինստիտուտի ստեղծման ծրագրերի հրապարակումն էր։ Առաջարկը ներկայացրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նախագահում էր Խորհրդարանական վեհաժողովում։

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, սակայն «կմասնակցեն փաստաթղթերի նախապատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը»: ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակի տրամադրումը պետություններին, Վոլոդինի համոզմամբ, «լրացուցիչ հնարավորություններ կտա մեր սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցության ակտիվացման համար» և կհեշտացնի «միջազգային հարթակներում հավաքական օրակարգի առաջմղման և պաշտպանության» համակարգումը:

Ո՞վ առաջինը հերթ կկանգնի՝ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Պետդումայի նախագահը նշել է միայն, որ «կազմակերպության շրջանակներում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ»: Եվրասիական ինտեգրման հարցերով Դումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը բացել է փակագծերը։ Նա նշել է, որ նոր ձևաչափի նկատմամբ երկու երկիր է ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում։ Դրանք են Ադրբեջանն ու Պակիստանը։

«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կալաշնիկովի խոսքով՝ «թեև այդ մասին ընդունված չէ խոսել», հայտնի է, որ այդ երկրները վաղուց են կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն հայտնել: Պատգամավորը հասկացրեց, որ որոշ հանգամանքներ խանգարել են դրան։ Այսպիսով, ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի ստեղծումը թույլ կտա, ինչպես հասկանում ենք, շրջանցել այդ խոչընդոտները և նոր ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորություն ստեղծել:

Դժվար չէ կռահել, թե ինչն է մինչև օրս խոչընդոտել ՀԱՊԿ-ի համագործակցության զարգացմանը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Պակիստանը։ Պարզ է, որ Հայաստանը, որը կազմակերպության լիիրավ հիմնադիր պետություն է և վետոյի իրավունք ունի բոլոր կարևոր հարցերի լուծման մեջ, չէր ողջունելու այդ պետությունների ինտեգրումը։ Նշված երկրներից մեկը դեռ ութ ամիս առաջ պատերազմում էր Հայաստանի հետ, մինչև օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիների մեծ մասին և շարունակում է հարյուրավոր հեկտար սահմանամերձ տարածքների օկուպացիան։

Вертолет Ми-24 во время командно-штабных учений ОДКБ Нерушимое братство – 2020 на полигоне Лосвидо под Витебском - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Հայաստանում հատուկ զորավարժություն կանցկացվի. ՀԱՊԿ

Գործընկեր դառնալու երկրորդ թեկնածուն մինչև օրս չի ճանաչում Հայաստանի անկախ պետականությունը և իրեն ակնհայտորեն թշնամական գործողություններ է թույլ տալիս Երևանի հանդեպ։ Հասկանալի է, որ «հավաքական լուծումների մշակման» գործում Ադրբեջանի և Պակիստանի մասնակցության հնարավորությունը ոչ մի կերպ չի կարող բխել Հայաստանի ազգային շահերից։

ՌԴ Պետդումայի նախագահը, ինչպես երևում է, կարծում է, որ Հայաստանը, որը կտրականապես դեմ է արտահայտվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանին ու Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն, այդ նույն երկրներին պաշտոնապես կազմակերպության գործընկերներ ճանաչելու հարցը դիտարկելիս նույնպիսի սկզբունքայնություն չի ցուցաբերի:

Հնարավոր է, որ նա այդպես մտածելու որոշակի հիմքեր ունի։ Նախքան հասկանալը, թե որտեղից կարող է նման վստահություն ծագել, փորձենք հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք շրջանցել Հայաստանի վետոն և որոշումը կայացնել հակառակ նրա կամքին։

ՀԱՊԿ-ում, ինչպես և Եվրասիական տնտեսական միությունում, բոլոր հարցերը, կանոնադրության համաձայն, լուծվում են կոնսենսուսային հիմունքներով։ Այսինքն, եթե կազմակերպության գեթ մեկ անդամը համաձայն չէ նախագծին, ուրեմն որոշում կայացվել չի կարող։

ՀԱՊԿ երկրների հետ Ռուսաստանի զենքի պայմանագրերի մեծ մասն արդեն կնքվում է ռուսական ռուբլով

Նշեմ, որ ժամանակին ԵԱՏՄ-ում փորձ է արվել որոշումների ընդունման կարգի վերանայման հասնել։ 2019թ․-ի մայիսին պաշտոնական Մինսկը հանդես եկավ անդամ երկրների վետոյի իրավունքի չեղարկման նախաձեռնությամբ՝ առաջարկելով որոշումներ ընդունել ոչ թե կոնսենսուսով, ինչպես հիմա է, այլ ձայների մեծամասնությամբ։ Եթե այդ նախաձեռնությունը հաջողվեր անցկացնել ԵԱՏՄ-ում, ապա ժամանակի ընթացքում այդ նույն սկզբունքը հնարավոր կլիներ հաստատել նաև ՀԱՊԿ-ում։ Բայց գաղափարը չողջունեցին։

Համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանը նրանց թվում էր, ովքեր արմատապես մերժել են Բելառուսի առաջարկը։ Նախաձեռնությունը շարունակություն չի ունեցել, քանի որ ստիպված կլինեին փոփոխություններ կատարել ոչ միայն կազմակերպության կանոնադրության մեջ, այլ նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում։ Իսկ միջազգային պայմանագրում փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտ է անդամ երկրներից յուրաքանչյուրի խորհրդարանի վավերացումը։ Այնպես որ, կոնսենսուսի սկզբունքից հրաժարվելու գաղափարն առանձնապես հեռանկարային չէ։

Քանի դեռ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում գործում է որոշումների ընդունման ներկայիս կարգը, Երևանի կարծիքն անհնար է անտեսել։ Այլ հարց է, թե արդյոք Երևանը կկարողանա երկար ժամանակ և հաջողությամբ դիմանալ այն անխուսափելի ճնշմանը, որը նրա վրա կգործադրեն գործընկերները, որոնք բավականին շահագրգռված են Եվրասիական կառույցներում Ադրբեջանի ներգրավման հարցում։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում

Դժվար է հավատալ, որ Հայաստանը մինչև վերջ սկզբունքայնություն կցուցաբերի։ Ըստ ամենայնի, վաղ թե ուշ փոխզիջում կգտնվի, որն Ադրբեջանին թույլ կտա Հայաստանի համաձայնությունը ձեռք բերել ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին ինտեգրման հարցում։

Վյաչեսլավ Վոլոդինը դժվար թե բացահայտեր համագործակցության նոր ձևաչափի քննարկման պլանները, եթե Հայաստանի սկզբունքային համաձայնությունը չլիներ։ Եթե գործընկեր պետության ինստիտուտն իսկապես ստեղծվում է հատուկ Ադրբեջանի և Պակիստանի համար, ապա Երևանը, ըստ երևույթին, ինչ-որ ազդանշան է տվել Բաքվին և Իսլամաբադին ներգրավելու պայմանները քննարկելու պատրաստակամության մասին։

Այդ ազդանշանը կոչված է ցույց տալու Երևանի կառուցողական տրամադրվածությունը և նրա պատրաստակամությունը փոխզիջումների։ Պարզ է, որ Հայաստանը կհամաձայնի վետոյի իր իրավունքից չօգտվել միայն գործընկերների թեկնածուների կողմից որոշակի պայմանների կատարման դեպքում։ Այսպիսով, նոր կարգավիճակի ստեղծումն ու Ադրբեջանի և Պակիստանի՝ գործընկերների թվում ընդգրկվելու շուրջ բանավեճը կօգնի Երևանին պահանջներ ներկայացնել և հասնել դրանց կատարմանը։

ՀԱՊԿ–ին դիմելը ճի՞շտ էր, կամ ովքե՞ր պիտի սահմանազատում անեն հայ–ադրբեջանական սահմանին

Երևանը Բաքվի վրա ազդելու շատ լծակներ չունի։ Վոլոդինի նախաձեռնությունը Երևանին թույլ կտա ևս մեկ նման լծակ ստանալ։

Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ, ապա պետք է հանուն դրա որոշակի քայլեր անի։ Եթե ՀԱՊԿ-ում եղանակ փոխող տերություններն իսկապես շահագրգռված են, որ Ադրբեջանը գործընկեր դառնա, նրանք պետք է փորձեն Իլհամ Ալիևին համոզել որոշակի զիջումների գնալ, որոնց դեպքում Հայաստանը կհամաձայնի ձեռնպահ մնալ վետոյի կիրառումից։

Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ Պետդումայի նախագահի նախաձեռնությունն ամենևին էլ հակահայկական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը թույլ կտա ևս մեկ հարթակ ձևավորել Ադրբեջանի նկատմամբ պահանջները քննարկելու համար։ Իսկ Երևանի համար դա արդեն իսկ լավ է։

Լրահոս
0