00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

© AP Photo / Olivier MatthysПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган здоровается с президентом США Джо Байденом во время пленарного заседания саммита НАТО в Брюсселе (14 июня 2021). Бельгия
Президент Турции Реджеп Тайип Эрдоган здоровается с президентом США Джо Байденом во время пленарного заседания саммита НАТО в Брюсселе (14 июня 2021). Бельгия - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Բաժանորդագրվել
Թուրքիայի առաջնորդը շարունակում է ակտիվ հարձակում իրականացնել արտաքին քաղաքական ճակատում՝ փորձելով առաջ մղել Անկարայի շահերը։ Sputnik Արմենիայի նյութն այն մասին է, թե որքանով է Թուրքիայի քաղաքականությունը համապատասխանում այլ աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «կրտսեր եղբոր»՝ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մտադիր է հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղ այցելել։ Թուրքիայի առաջնորդը պատրաստվում է նախ այցելել Վարանդա (Ֆիզուլի), որտեղ միջազգային օդանավակայան է կառուցվում, ապա նաև Շուշի։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Էրդողանն ու Ալիևը մտադիր են երկկողմ համաձայնագիր ստորագրել Շուշիում

Ընդ որում, Էրդողանը նշել է, որ Շուշիում նախատեսվում է ստորագրել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև խոշորագույն համաձայնագրերից մեկը:

Ճանապարհորդություն Ղարաբաղ առանց «Գորշ գայլերի»

Պարզվում է՝ ինչ համարձակ է սուլթանը։ Ո՛չ նենգ ականներից է վախենում, ո՛չ էլ հրթիռներից, որոնք պատահաբար սխալ ուղղությամբ են թռչում։

Ղարաբաղ մեկնելու ծրագիրը հատկապես հետաքրքիր է թվում հակամարտության գոտում «ականադաշտերի» պատճառով պաշտոնական Բաքվի բարձրացրած աղմուկի ֆոնին։ Անցած շաբաթ օրը Հայաստանի իշխանությունը 15 գերիների դիմաց Ադրբեջանին փոխանցեց Ակնայի (Աղդամի շրջան) ականապատ տարածքների քարտեզը։ Վարանդայի՝ նման քարտեզի փոխանցման մասին ոչինչ չի ասվել։

Ղարաբաղի ճանապարհին ցամաքային երթուղով (էլ չենք խոսում օդային թռիչքի մասին) Էրդողանի անվտանգությունն ապահովելն այդքան էլ հեշտ չէ։ Հատկապես, որ չարժե մոռանալ նաև «սարսափելի ու ահարկու» գյուլենականների (ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ- խմբ.) մասին, որոնք, թուրքական իշխանության պնդմամբ, քնում ու տեսնում են, թե ինչպես վերացնել Էրդողանին։

Զգում է ինչպես սեփական տանը. Թուրքիան օտար տարածքներ է զավթում

Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ևս մեկ դետել. ինչպես հայտնի է, դեռևս ձմռանը թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ, հայտարարել էր Շուշիում դպրոցի կառուցման մասին։

Բահչելին վերահսկում է «Գորշ գայլեր» («Բոզքուրտ») կազմակերպությունը, և ըստ էության, ադրբեջանական զինուժի կողմից գրավված քաղաքում ծրագրում էր ուլտրաաջ ազգայնականների կենտրոններից մեկը ստեղծել։ Սակայն մայիսի վերջին թուրք ազգայնականների առաջնորդն անսպասելիորեն հայտարարեց այդ գաղափարից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը նրանց նախագիծը աննպատակահարմար է համարել։ Խիստ կասկածում ենք, որ Շուշիում կենտրոն ստեղծելու որոշման վրա Ադրբեջանի իշխանությունն է ազդել։ Ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայում զգուշավորություն ցուցաբերեցին։

Անորոշ կարգավիճակ ունեցող Լեռնային Ղարաբաղում «Գորշ գայլերի» տեղակայումը կարող է բացասական արձագանքի արժանանա Արևմուտքի մոտ, որը ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում։

Беседа вице-президента США Джо Байдена с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом после их встречи во Дворце Йылдыз Мабейн (23 января 2016). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

Ինչպես հայտնի է, դեռ նախորդ տարվա վերջին «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվել էր։ Շատ հնարավոր է, որ Եվրոպայի մյուս երկրներն էլ դրան կհետևեն։

Ղարաբաղի դեպքում թուրքերն առայժմ հետքայլ արեցին, որ չարժանանան հնարավոր պատժամիջոցների և չնյարդայնացնեն արևմտյան գործընկերներին թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, թե՛ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Էրդողանի բանակցությունների նախաշեմին։

Էրդողանի քաղաքականությունը և հակասությունները խոշոր խաղացողների միջև

Այսօր Թուրքիան բացեիբաց ներկա է աշխարհի տարբեր կետերում՝ Սիրիայից, Լիբիայից, Կատարից մինչև Արևելյան Միջերկրական ծով և Հարավային Կովկաս։

Արեւմտյան դաշնակիցների հետ Թուրքիայի առաջնորդի բանակցությունների նախաշեմին շատ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ՆԱՏՕ-ի գծով գործընկերները (նկատի ունեն նախևառաջ ԱՄՆ-ն ու Թուրքիան) կհարթեն հակասությունները, ու արդյունքում Արեւմուտքը կպաշտպանի Անկարայի արտաքին քաղաքական հավակնությունները: Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը․ Էրդողան

Բայդեն-Էրդողան բանակցությունները կհանգեցնե՞ն այն բանին, որ Թուրքիան հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելուց: Շատ կասկածելի է։ Արդյո՞ք ԱՄՆ-ն F-35 կործանիչներ կուղարկի Անկարա, նույնպես մեծ հարց է։ Առաջին իսկ հանդիպման արդյունքում դժվար թե հաջողվի վերացնել լուրջ հակասությունները։

Բուն Հյուսիսատլանտյան դաշինքում էլ կան ուժեր, որոնց խիստ դուր չի գալիս Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը։

Ի՞նչ կհետևի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում թուրք առաջնորդի բանակցություններին։ Չի բացառվում, որ սրվի իրավիճակը նույն Լիբիայում, որտեղ մի կողմից Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը սատարում են լիբիական ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի ազգային բանակին, մյուս կողմից՝ Թուրքիան և Կատարը աջակցում են Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությանը։

Լարվածության աճ կարող է լինել նաև Սիրիայում, որտեղ իրենց շահերն են հետապնդում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Ու եթե Մոսկվան և Թեհրանն աջակցում են նախագահ Բաշար Ասադին և Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից են, ապա Անկարան, ընդհակառակը, ամեն կերպ աջակցում է ընդդիմությանը, օգնում գրոհայիններին և փորձում է պառակտել երկիրը։ Այստեղ ուժերի դասավորությունը շուտով կարող է փոխվել՝ հաշվի առնելով Թեհրանի հետ կապված սպասումները։ Գաղտնիք չէ, որ «միջուկային գործարքի» վերականգնման դեպքում պատժամիջոցները կհանվեն՝ հաշիվների «կապասառեցվեն», զենքի և նավթային էմբարգոն կվերանան, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացմանը և ակտիվացմանը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган беседует с лидером оппозиционной партии Националистического движения и своим главным политическим союзником Девлетом Бахчели (19 ноября 2019). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ էլ չի կարելի խոսել Թուրքիայի և Արևմուտքի միջև լիակատար կոնսենսուսի մասին։ Մեր տարածաշրջանում համընկնում են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու հնարավոր է՝ Չինաստանի շահերը։

Բրիտանացիները միանշանակ չեն ուզում, որ Ռուսաստանն ուժեղանա ու այդ պատճառով դիտարկում են Անկարան որպես Մոսկվայի դեմ «խոյահարող ջոկատ» հարավային ուղղությամբ։

Չինաստանին իր հերթին ձեռնտու է տարածաշրջանում հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը։ Ի դեպ, չմոռանանք, որ պատմականորեն Մետաքսի ճանապարհի անվտանգությունն ապահովել են հենց թյուրքական ցեղերը։

Ինչ վերաբերում է մյուս արևմտյան խաղացողներին, ապա նրանց թվում կան երկրներ, որոնք դեմ են Հարավային Կովկասում Թուրքիայի ուժեղացմանը։ Խոսքը նախևառաջ Ֆրանսիայի, Վատիկանի և ԱՄՆ քաղաքական վերնախավի որոշ հատվածի մասին է։

Դրա համար էլ Արևմուտքի կողմից Թուրքիային միանշանակ սատարելու մասին այսօր խոսք չկա։

Արդյո՞ք «Ստամբուլ» ջրանցքն Էրդողանի համար գերեզման կդառնա

Մինչդեռ Անկարան կանգ չի առնում ու նորանոր ջանքեր է գործադրում իր արտաքին քաղաքական ազդեցությունն ավելացնելու համար։ Դրա ապացույցն է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման հավակնոտ նախագիծը։

Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ինչպես հայտարարել է Էրդողանը՝ ջրանցքի կառուցման նպատակը Ստամբուլի (ու ընդհանրապես Թուրքիայի-հեղ.) աշխարհառազմավարական նշանակությունը բարձրացնելն է։ Ջրանցքը կմիացնի Սև ու Մարմարա ծովերն ու ամենակարևորը՝ նոր ջրանցքով ծովային հաղորդակցությունը, ըստ Թուրքիայի նախագահի, չի ընկնի Մոնտրեի կոնվենցիայի տակ, որը սահմանափակում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ոչ Սևծովյան երկրների ռազմական նավերի անցումը: Ընդ որում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շտապել է հայտարարել, որ ջրանցքի նախագիծն ուղղված չէ Մոնտրոյի կոնվենցիայից Թուրքիայի հրաժարվելուն։

Եվ ահա արդեն հայտնի է նախագծի մեկնարկի օրը. հիմնարկեքի արարողությունը, որին կմասնակցի նաև Թուրքայի նախագահը, տեղի կունենա հունիսի 26-ին։

Սակայն Էրդողանի հետ այս հարցում համամիտ չեն ո՛չ թուրքական ռազմական վերնախավը (հարյուրից ավելի պաշտոնաթող, բայց, այնուամենայնիվ, ծովակալները բաց նամակ են գրել նախագահին՝ խնդրելով չհեռանալ Մոնտրոյի կոնվենցիայից), ո՛չ էլ հայտնի ընդդիմադիրները, որոնք փորձում են պետության ղեկավարին հետ պահել նման հանդուգն նախագծից։ Մասնավորապես՝ շինարարության դեմ է արտահայտվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Այս նախաձեռնության դեմ ակտիվորեն բողոքում է նաև նույն կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху с сыном Яиром Нетаньяху у стены плача после победы его партии Ликуд на всеобщих выборах (18 марта 2015). Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ե՛վ զինվորականները, և՛ ընդդիմադիրները հասկանում են՝ Թուրքիայի համար ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել այդ մտահղացումը։ Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Էրդողանը, առաջ տանելով նախագիծը, ուզում է վերահսկողություն ստանալ Սև ծովի վրա և իր պայմանները թելադրել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արևմուտքին։

Հետաքրքիր է, որ առայժմ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում թուրքական իշխանության ծրագրերին՝ լուռ հետևելով Անկարայի գործողություններին։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ նման ծրագրերը չեն անհանգստացնում համաշխարհային տերությունների առաջնորդներին, որոնք հասկանում են թուրքական արկածախնդրության ամողջ վտանգը։ Արդյո՞ք նրանք թույլ կտան փորել նոր նավագնացային զարկերակը, թե՞ կսանձեն անպատկառացած թուրքին։ Եթե երկրորդը, ապա միանգամայն հավանական է, որ ջրանցքի փոխարեն թուրքական սուլթանն ի վերջո իր համար քաղաքական գերեզման կփորի։

Լրահոս
0