Արխիվային լուսանկար

Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

603
(Թարմացված է 09:23 11.06.2021)
Սահմանին լարված է։ Ադրբեջանի ԶՈւ-ն վախեցնում է հայ հովիվներին՝ թույլ չտալով նրանց հոտն արածեցնել սահմանամերձ արոտավայրերում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է՝ ինչպես էին դեռ խորհրդային ժամանակներում ադրբեջանցիները փորձում իրենց օգտին «լուծել» այդ հարցը։

Որ մեր անցյալում մի եղբայրական հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա դառնա մյուսի պատանդը, նման բան կարող էր միայն երազում լինել։ Բայց ինչ եղել` եղել է։ Ճիշտ է, դա չի հրապարակվել, քանի որ ստվեր կնետեր իշխանության ուժի և ժողովուրդների բարեկամության վրա։ Տվյալ դեպքում ՝ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների։

1975-ի ամառային մի գեղեցիկ օր Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի շրջկենտրոն Բերդից (1990-ից ՝ Տավուշի մարզ) Ադրբեջանի հետ սահմանի (ավելի շատ խորհրդանշական, քան պետական) ուղղությամբ մի քանի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա էր ուղևորվում։ Դրանց մեջ բարձր ղեկավարության ներկայացուցիչներ էին։ Ամենաբարձր պաշտոնյան Կոմկուսի Կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ Վլադիմիր Միհրանի Մովսիսյանն էր։ Նույն մեքենայում էին նաև կուսակցության Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանը, շրջանային խորհրդի գործկոմի նախագահը և, ինչպես ասում են, այլ պաշտոնատար անձինք։

Նրանց ավտոշարասյունը գնում էր հանդիպման, որն արդեն հնարավոր չէր հետաձգել։ Հանդիպումը, ավելի ճիշտ՝ բանակցությունները, պետք է լինեին ադրբեջանական կողմի հետ, որը հավասարության կանոններով ներկայացնում էին նույն մակարդակի պաշտոնյաներ, բայց ադրբեջանական ազգանուններով։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

Ինչի մասին էին պատրաստվում պայմանավորվել։ Արոտավայրերի բաժանման։ Սեզոնը բացվելուն պես և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները բերում էին այնտեղ իրենց անասուններն ու պնդում, որ հնուց այդ հողերը հենց իրենց են պատկանել։ Շահերի բախում էր։ Գնալով այդ բաժումներն ավելի հաճախ էին վերածվում ձեռնամարտի, և հրաման էր եղել դրան վերջ տալ։

Թվում էր, թե հնարավոր է գտնել լուծում, որը կբավարարի և՛ հայերին, և՛ նրանց հարևաններին Թովուզից ու Գոմլարից, բայց մոտենալով հանդիպման վայրին՝ Մովսիսյանի թիմը տեսավ ադրբեջանցի կոլխոզնիկների խիստ հուզված ամբոխը։ Ամբոխը գոռգոռում էր, աղմկում, տրտնջում ու նույնիսկ վատ բառեր բղավում։ Խորհրդային ղեկավարները չէին կարողանում նման «նվագակցությամբ» բանակցություններ վարել, բայց Մովսիսյանը բացառություն էր։ Նա երկար ժամանակ ապրել և աշխատել էր հարևան ադրբեջանցիների հետ, գիտեր նրանց լեզուն, բարքերը, բնավորությունն ու ամենակարևորը՝ խելացի ու համարձակ մարդ էր։

 Владимир Мовсесян
© Photo :
Վլադիմիր Մովսեսյան

Մեքենաները ծառերի տակ թողնելով՝ կողմերի ղեկավարները միմյանց ընդառաջ գնացին, ձեռքսեղմում արեցին ու սկսեցին քննարկել՝ ինչ անել ու ինչպես ապրել։ Որոշեցին, ինչպես իրենց թվում էր, արդարացիորեն, բայց ամբոխը հաշվետվություն պահանջեց։ Տեղում։ Առանց հետաձգելու։ Որ պարզ լինի՝ սա մերն է, սա ձերն է: Փաստաթուղթ, ստորագրություններ, կլոր կնիք: Վլադիմիր Մովսիսյանի ադրբեջանցի անալոգն իր համաքաղաքացիներին բացատրեց, թե ինչն ինչոց է, բայց բախվեց չհասկացվածության խուլ պատին։ Մովսիսյանին էլ ընդհանրապես չցանկացան լսել։

Հայկական Կենտկոմի պատվիրակը մատչելի ադրբեջաներենով է՛լ այսպես, է՛լ այնպես փորձում էր բացատրել արդար կերպով արոտավայրերը բաժանելու անհրաժեշտությունը, բայց ոչ. նրան չցանկացան լսել, իսկ երբ ադրբեջանցի ղեկավարները հայտարարեցին` ինչքան գոռգռացիք հերիք է, ռազմատենչ ցուցարարները Մովսիսյանին օղակի մեջ վերցրին և աղմուկի տակ տարան անհայտ ուղղությամբ։

Մինչ շփոթված կուսակցականները խառնվել էին իրար ու ձեռքերն էին թափ տալիս, հյուրին ազատ արձակելու նետվեց Ավագյանը, որը բոլորից մի գլուխ բարձր էր ու ամենալայն ուսերն ուներ, բայց նույնիսկ դա չօգնեց։ Չհասկացող հյուրին պատանդ վերցրին։ Վերջնագիրը հետևյալն էր՝ կա՛մ մեր ասածով է լինելու, կա՛մ Մովսիսյանին այլևս չեք տեսնի։

Հաջորդ առավոտ խելոք վերադարձրին, այդ ժամանակվա ՊԱԿ–ը (КГБ) իր գործը լավ գիտեր։ Ճիշտն ասած` արդեն չեմ հիշում՝ ինչպես լուծվեց խոշոր և մանր եղջերավոր անասունների արոտավայրերի հարցը, բայց այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ պատանդ վերցնելու առաջին դեպքը տեղի է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներում, փաստ է։

Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո

... Անցան տարիներ։ 1990 թվականի հունվարի 9-ին ադրբեջանցիները պատանդ վերցրին Շահումյանի շրջանի ղեկավար Վլադիմիր Աղաջանյանին, որը վերադառնում էր հուղարկավորությունից, ու ևս 18 մարդու։ Նրանց ազատել ոչ մի կերպ չէր ստացվում։

Այն ժամանակ ղարաբաղցիները ճարպկություն դրսևորեցին ու ադրբեջանական մոլլայի գերեվարեցին։ Անմիջապես փոխանակում տեղի ունեցավ։ Միտք չի՞ առաջանում մեր տարածք ներխուժած մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվոր գերեվարել ու պայման դնել՝ դուք մեզ մերոնց եք տալիս, մենք ձեզ՝ ձերոնց:

... Ինչպե՞ս դասավորվեց Մովսիսյանի ճակատագիրը 90-ականներին: Նա դարձավ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար և նույնիսկ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, շուտով դուրս եկավ ղարաբաղյան հարցի չլուծված լինելու պատճառով, աշխատեց որպես ԽՍՀՄ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ:

90-ականների սկզբին Մովսիսյանը միգրացիայի ու փախստականների վարչության պետ էր (գլխավորել է Լեռնային Ղարաբաղում գրեթե երեք հազար տների ու բնակարանների շինարարությունը), այնուհետև ղեկավարել է Իջևանի պաշտպանության շտաբը, եղել է Գեղարքունիքի մարզպետ, գյուղատնտեսության նախարար, Հայաստանի վարչապետի խորհրդական (առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է սիրել կամ չսիրել, բայց նա հասկանում էր՝ նման մակարդակի մասնագետները փողոցում գցած չեն)։ Այսինքն՝ լինելով «նախկին»՝ նա նոր իշխանության շարքից դուրս չմղվեց, այլ շարունակեց ծառայել հայրենիքին, որը միակն է բոլոր իշխանությունների օրոք։

Վլադիմիր Մովսիսյանը մահացավ 2014 թվականին։

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

603
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, պատանդ, Սահման
Ըստ թեմայի
Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին
Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան
Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին
Օդանավակայան

Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար