00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները

© Sputnik / Asatur YesayantsЗал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ասում են, թե այս ընտրությունները, որոնց քարոզարշավն արդեն սկսվել է, աննախադեպ են։ Երկու հանգամանք են վկայակոչում։ Առաջին՝ այսքան շատ քաղաքական ուժ նախորդ խորհրդարանական որևէ ընտրությունների չի մասնակցել։
Արտահերթ, բայց ոչ արտառոց

Այո, պառլամենտում տեղ գտնելու հավակնորդների թիվը 25 է. այդքան երբեք չէր եղել։ Իհարկե, դժվար չէր կանխատեսել, որ միակուսակցական Սովետից հետո Հայաստանը տարեցտարի ավելի ու ավելի բազմակուսակցական է դառնալու, բայց, կներեք, այսքա՞ն բազմակուսակցական։ Սակայն եթե այդքան զարմացած եք, թույլ տվեք բերել Նիդեռլանդների փորձը, որտեղ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ մարտի կեսերին։ Կարո՞ղ եք ասել՝ քանի կուսակցություն էր այնտեղ ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Գոնե մոտավորապես մի թիվ ասեք։ Օրինակ, գրեթե 30, ինչպես մեզ մոտ է։ Դրա կրկնապատիկը՝ 50-ից 60, ինչն արդեն քիչ հավանական է, բայց սկզբունքորեն հնարավոր։ Էլի չկռահեցիք ու դժվար էլ կարողանաք ճիշտ թիվն ասել, որովհետև իրականում նիդեռլանդական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 89 կուսակցություն։ Իսկ դուք ասում եք՝ մեզ մոտ ծաղկում է բազմակուսակցականությունը։

Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
ՌԱԴԻՈ
Գյուղերում ապրողներին սպասելու են անակնկալներ. ինչո՞ւ է կարևոր մարզերում «ուժ ցուցադրելը»

Ճիշտ է, ի վերջո քվեարկությանը մասնակցելու իրավունք ստացավ այդ 89-ից միայն 37-ը։ Հիմնական պատճառը գիտե՞ք որն էր՝ պարզապես կուսակցությունների մեծ մասը չկարողացավ վճարել ընտրագրավը, որը Նիդեռլանդներում կազմում է ընդամենը 11 հազար եվրո։ Ասում եմ՝ ընդամենը, որովհետև երևի տեղյակ եք, մեզ մոտ այդ նույն ընտրագրավը 10 միլիոն դրամ է՝ մոտ 15 հազար եվրո։ Այսինքն, եվրոպական երկրում, որտեղ աշխատավարձերը մերինից մի քանի անգամ բարձր են, կուսակցությունները իսկի մեր չափ ընտրագրավ չեն կարողանում մուծել։ Խե՜ղճ հոլանդացիներ։

Ի վերջո, Նիդեռլանդների պառլամենտում հայտնվեց 17 կուսակցություն։ Ճիշտ է, դրանցից երեքն այժմ խորհրդարանում ներկայացված են մեկական պատգամավորով։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ երեքից մեկը կոչվում է «50 պլյուս»։ Կարելի է ենթադրել, որ խոսքը խորհրդարանում առնվազն 50 պլյուս 1 մանդատ ունենալու մասին է։ Դե, այդ 1-ն արդեն ունեն, պառլամենտում ոտքի տեղ ապահովել են, էլ ինչ մնաց՝ շատ քիչ բան՝ խորհրդարան անցկացնել ընդամենը ևս 50 պատգամավոր։

«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Հիմա՝ մեր գալիք ընտրությունների մյուս առանձնահատկության մասին։ Իրականում դա առանձնահատկություն էլ չէ։ Ուղղակի խոսքն այն մասին է, որ տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ մենք ասում ենք, թե Ազգային ժողովում գործարարներ չպիտի լինեն, ձեռներեցության հետ պատգամավորական աշխատանքի համատեղումը նույնիսկ օրենքով ենք արգելել։ Ավելին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը հիշեցրել է՝ հեղափոխության խոստումներից մեկը հենց այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, և եթե այս նոր խորհրդարանում էլ գործարարներ լինեն, դա դիտվելու է որպես հետընթաց քայլ։

Բայց ուսումնասիրում ես կուսակցություններն ցուցակները և տեսնում ես, որ գործարարներ այնտեղ այնուամենայնիվ կան, սակայն նրանք պնդում են. «Մենք ձեռնարկատիրական գործունեությամբ չենք զբաղվում, քանզի մեր բիզնեսը հանձնել ենք կառավարման»։

Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին

Գիտեք, սա բավական նուրբ հարց է՝ ենթադրենք, թե ես ինձ պատկանող բոլոր ընկերությունները կառավարման եմ հանձնել ու տանը հանգիստ նստած եմ կամ սրճարանում գարեջուր եմ խմում։ Կառավարիչն ինձ զանգահարում է, տեղեկացնում, որ այսինչ արտասահմանյան ֆիրմայի հետ գործարք կնքելու հնարավորություն կա, բայց դրա համար անհրաժեշտ է իմ համաձայնությունը։ Ես շատ կարճ պատասխանում եմ. «Համաձայն եմ»։ Ու վե′րջ։ Հիմա ասեք ինձ խնդրեմ՝ այդ իմ համաձայնությունը արդյոք չի՞ նշանակում, որ գործնականում հենց ես եմ որոշում կայացնողը և պարզապես թոզ եմ փչում բոլորի աչքին, երբ հայտարարում եմ, թե կառավարման եմ հանձնել իմ բիզնեսը։

Իրական վտանգը բոլորովին այլ տեղ է թաքնված։ Տեսեք։ Կրկին ենթադրենք, թե ես գործարար եմ։ Երևանի թաղամասերից մեկի կամ այսինչ մարզի գյուղի բնակիչների մի զգալի մասը ինձ պատկանող գործարանում է աշխատում։ Արդյոք ես կարիք ունե՞մ ընտրություններից առաջ ընտրողներին 10 հազարական դրամ բաժանելու։ Իհարկե, ոչ։ Ինչու պիտի ավելորդ տեղը փող ծախսեմ, երբ հրաշալի գիտեմ՝ աշխատողներս առանց որևէ հորդորի կամ ճնշման, միևնույն է, իրենց ձայնն ինձ են տալու, ավելի ճիշտ այն կուսակցությանը, որի ցուցակում ես ընդգրկված եմ։ Համաձայնե′ք՝ մեր ընտրությունների իրական առանձնահատկությունը հենց սա է։

Լրահոս
0