հնդկաստան, հայաստան, չինաստան, ծնելիություն, hndkastan, hayastan, chinastan, tsneliutyun
Չինաստան

Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք

409
(Թարմացված է 21:33 02.06.2021)
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը խորհում է փոփոխվող աշխարհի, Չինաստանի, Հնդկաստանի և Հայաստանի ժողովրդագրական պատկերի մասին։

Չինաստանը զիջում է իր դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք

Եկեք անկեղծ լինենք։ Եթե դպրոցում աստղագիտության դասին պատասխանեի, որ Արեգակնային համակարգը 9 մոլորակ ունի, հաստատ գերազանց գնահատական կստանայի, հիմա եթե նույնը պնդեմ, դասատուն ինձ «երկուս» կնշանակի։ Այսօրվա գերազանցիկ աշակերտն էլ եթե փաստի, որ բնակչության թվով աշխարհի առաջատար երկիրը Չինաստանն է, բնականաբար, դրվատանքի կարժանանա, բայց եթե մի քանի տարուց էլ փորձի կրկնել դպրոցում սերտած ճշմարտությունը, ծիծաղի առարկա կդառնա, որովհետև Չինաստանն ուր որ է իր դիրքերը զիջելու է Հնդկաստանին։ Մի հինգ տարի առաջ ՄԱԿ-ը հավաստիացնում էր, որ լիդերի փոփոխությունը տեղի կունենա 2027 թվականին, հիմա խոստովանում է՝ մեր կանխատեսումները սխալ էին, և բնակչության թվաքանակի մարաթոնում Հնդկաստանը Չինաստանից կանցնի շատ ավելի շուտ։

​Օրերս Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ընտանիքները երրորդ երեխան էլ կարող են ունենալ, բայց դա կարծես թե այնքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին գրեթե մեկուկես միլիարդ  բնակչություն ունեցող երկրի քաղաքացիները։ Արդեն չեն էլ ուզում երրորդ երեխան ունենալ։ Այս պատմությունը հաստատ շատ լավ գիտեք, ուղղակի փորձեմ հնարավորինս հակիրճ հիշեցնել։ Մաո Ձեդունի մահից երեք տարի անց՝1979 թվականին, Չինաստանի նոր ղեկավարությունը խիստ սահմանափակում մտցրեց, ըստ որի յուրաքանչյուր ընտանիքում պետք է լիներ ընդամենը մեկ երեխա։ Գյուղական վայրերում, ճիշտ է, թույլատրվում էր երկրորդ երեխան, բայց միայն այն դեպքում, եթե առաջինն աղջիկ էր։ Այդ երևույթը, շատ լավ գիտեք, Հայաստանում էլ կա՝ մարդիկ նախընտրում են արու զավակ ունենալ։

​Դե, Հայաստանի բնակչությունն այնքան էլ մեծ չէ, շեղումներն էլ համապատասխանաբար այդքան ցայտուն չեն։ Իսկ Չինաստանում սա հանգեցրեց այն բանին, որ 20 տարի անց առաջացավ, կներե՛ք, «հարսնացուների դեֆիցիտ»։ Պատկերացրեք՝ 30 միլիոն հասուն երիտասարդ չէր կարողանում իր համար կին ճարել այն պարզ պատճառով, որ աղջիկները քիչ էին։ Եվ ուղիղ 5 տարի առաջ իշխանությունները հայտարարեցին՝ կարող եք երկրորդ երեխան էլ ունենալ։

Եթե սպասեք, որ վերևից ինչ-որ բան գա, դա էլ հենց ստրկությունն է. Բիտովը` Հայաստանի մասին

«Էկոնոմիստ» հանդեսի փորձագետ Յուէ Սուն փաստում է. «Սկզբում այդ սահմանափակման վերացումը դրական արդյունք տվեց, բայց դա երկար չտևեց։ Եթե 2016 թվականին Չինաստանում ծնվել է 18 միլիոն երեխա, ապա անցած տարի՝ ընդամենը 12 միլիոն, այսինքն՝ ուղիղ մեկ երրորդով պակաս։ Եվ դա ընդհանրապես ամենացածր ցուցանիշն է 60-ականներից ի վեր։

​Չինաստանն այս առումով, իհարկե, մյուս երկրներից շատ էլ չի տարբերվում։ Կար ժամանակ, երբ միջին չինուհին ուներ 6 երեխա։ Ցածր էին ոչ միայն աշխատավարձները, այլև կենսաթոշակները, և ծնողները մտածում էին՝ որքան էլ դժվար է, պահենք, մեծացնենք, որ հետո էլ նրանք մեզ պահեն։ Տարիների ընթացքում աշխատավարձներն ու կենսաթոշակները սկսեցին էապես աճել, և հայրն ու մայրը արդեն տրամաբանում էին՝ ախր մենք էլ ենք մարդ, կարող ենք կարիերա անել, իսկ երբ ծերանանք ու անաշխատունակ դառնանք, կենսաթոշակով էլ մի կերպ յոլա կգնանք։ Համաձայնե՛ք, այս մտածելակերպն ավելի ու ավելի է տարածվում ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայի որոշ երկրներում։ Հարավային Կորեայում, օրինակ, մահացածներն արդեն ավելի շատ են, քան ծնվածները։ Երևի գիտեք, որ ըստ մասնագետների կանխատեսումների, մոտ ապագայում նույն տխուր հեռանկարը Հայաստանին էլ է սպասում։

​Ժողովրդագրական իրավիճակի ակնհայտ վատթարացումը Չինաստանում փորձագետները «դանդաղ գործողության ռումբ» են անվանում՝ կանխատեսելով` շատ շուտով աշխատող փոքրամասնությունը ստիպված է լինելու պահել չաշխատող մեծամասնությանը։ Հիշում եք երևի՝ այդ նույն փաստարկը մեզ մոտ էլ էր բերվում, երբ իշխանությունները համոզում էին հայաստանցիներին ակտիվորեն մասնակցել կենսաթոշակի կուտակային համակարգին։

Արաբական գարունը վերապրած Բաշար Ասադը. ամեն ինչ սկսվեց երեխաների նկարած գրաֆիտիից

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մասնագետները, վերլուծելով վերջին մարդահամարի բավական մռայլ արդյունքները, որոնք հրապարակվեցին մայիսին, այնուամենայնիվ փորձում են գոնե ինչ-որ դրական, լուսավոր պահեր գտնել և փաստում են. «Այո՛, շատ վատ է, որ ծնելիությունը նվազում է, բայց ախր դրան զուգահեռ բարձրանում է ընտանիքների բարեկեցության ու երիտասարդների կրթվածության մակարդակը»։ Ինչպես տեսնում եք, այս դեպքում էլ աշխատում է այն փրկարար արտահայտությունը, որը մենք սիրում ենք օգտագործել բոլոր իրավիճակներում՝ չկա չարիք առանց բարիք։

409
թեգերը:
ծնելիություն, Հնդկաստան, Հայաստան, Չինաստան, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (402)
Ըստ թեմայի
«Բայց չէ՞ որ առաջնայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է». Սախարովը կդառնար 100 տարեկան
Կկատարվի՞ արդյոք Հայաստանի նախագահի նվիրական երազանքը
Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակով

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին