Սյունիք

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

1915
​Եկեք անկեղծ լինենք։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Եվ դրա վառ վկայությունն է Սյունիքը կամ Զանգեզուրը։
Զանգեզուր. պատմությունը կրկնվում է 100 տարի անց

Համաձայնե՛ք, Արցախի հարցի շուրջ վեճերը շարունակվել են վերջին մեկ դարի ընթացքում, նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանի որոշ ղեկավարներ այնուամենայնիվ պարբերաբար համարձակվում էին բարձրացնել Արցախի հարցը՝ քաջ գիտակցելով, որ Կրեմլին դա բոլորովին էլ դուր չի գա։ Իսկ Զանգեզուրի հարցը, կարծես թե վերջնականապես լուծված էր համարվում։ Եվ ոչ միայն Խորհրդային Միության գոյության ժամանակ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ դժվար թե որևէ մեկը պատկերացներ, որ Սյունիքում, Սև լճի մոտ տասնյակ զինված ադրբեջանցիներ կարող են հայտնվել, որոնք կարծես թե մտադիր էլ չեն հեռանալ Հայաստանի տարածքից։

​Զանգեզուրի նշանակությունը ադրբեջանցիներն ու թուրքերը շատ լավ էին հասկանում դեռ այն տարիներին, երբ նոր էր ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն ժամանակ մեր տարածաշրջանում շատ ակտիվ դերակատարություն ունեին անգլիացիները, որոնց միշտ էլ ձգել ու գայթակղել է Կասպից ծովի նավթը։ Ընտրված էր գրեթե նույն մարտավարությունը, որն այժմ որդեգրել են Ադրբեջանի իշխանությունները։ Սկզբում համոզել բոլորին, այդ թվում՝ նաև հայերին, որ նրանց համառությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, իսկ եթե այդ փաստարկները չընդունվեն, պարզապես ուժ կիրառել։

Ահա թե զանգեզուրցիներին ինչ փաստարկներ էր ներկայացնում այն ժամանակ՝ գրեթե 100 տարի առաջ, Ադրբեջանում բրիտանական զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Շատլվորթը. «…Պարզ պիտի լինի Ձեզ, որ Ձեր լեռներում երկար ապրել չեք կարող, կտրված ամեն կողմից, փակ բոլոր ճանապարհները, ներքևից Արաքսի ափից, Օրդուբատի կողմից, Նախիջևանի կողմից, ունեք մի ճանապարհ, այն է՝ Յեվլախով, որը անշեղ կապված է Ադրբեջանի պետության հետ, որը ձեր կողմից  նրանց պահանջները ընդունելու դեպքում բաց կլինի, չընդունելու դեպքում՝ փակ. ուրեմն և փակ կմնան ձեր ամբողջ գյուղերը։ Այդպես ապրել չի կարելի, երկար չեք քաշի, որքան էլ ձգձգեք, միևնույն է, վերջ ի վերջո պիտի հասկանաք երկրի դրությունը և հրամայական պահանջը», - հորդորում էր գեներալը՝ անկեղծորեն խոստովանելով, որ Լոնդոնը միանշանակ Բաքվի կողքին է՝ ընդդեմ համառող հայերի։ «Դուք պիտի իմանաք, որ ադրբեջանական կարգերին հակառակվելով, դուք հակառակվում եք Անգլիային, դուք ունի՞ք պատասխան, ի՞նչ է Ձեր պատասխանը»։

Կկատարվի՞ արդյոք Հայաստանի նախագահի նվիրական երազանքը

Զանգեզուրցիների պատասխանը, ըստ պատմաբան Արամ Սիմոնյանի, միանշանակ էր. «Շրջանային խորհրդի անդամները ամենայն վճռականությամբ հերքեցին Շատլվորթի պատճառաբանություններն ու փաստարկումները և միաբերան, շատ կտրուկ հայտարարեցին, որ թեև Զանգեզուրի հայերը Մեծ Բրիտանիայի վրա նայում են որպես հայության բարեկամի և հովանավորի, բայց նրանք մեկընդմիշտ որոշել են ոչ մի գնով չընդունել Ադրբեջանի իշխանությունը և զենքի ուժով պատրաստ են դիմադրելու մինչև վերջին շունչը»:

Հայերի այս տրամադրությունները շատ հստակ ներկայացրեց Կապանի Ազգային խորհրդի նախագահ Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանը. «Երբեք Զանգեզուրը չէ տեսած այսպիսի խաղաղ կյանք, կացություն, կարգ, ինչ տիրում է մեր երկրում այժմս, այդ իմաստով ոչ մի կարիք չի զգացվում երկրում։ Մի անգամ ընդմիշտ, գեներալ, պարզ լինի Ձեզ, որ Զանգեզուրը ինչ գնով էլ որ լինի, չի ընդունելու ադրբեջանական ադմինիստրացիան, կարգերը և այլն... Մենք միայն մի ցանկություն ունենք՝ մեզ Հայաստանի Հանրապետության կպած լինելու, Հայաստանի մի մասը կազմելու և որու համար ոչ մի միջոցի առաջ չենք կանգնի», - հայտարարեց Մելիք-Ստեփանյանը։ Պարզ դարձավ, որ զանգեզուրցիներին համոզելու փուլը ոչինչ չտվեց, և սկսվեց երկրորդ՝ ռազմական փուլը։ 1919 թ. մայիսի կեսերին մուսավաթական զորամասերը թուրքերի ու քրդերի աջակցությամբ հարձակում գործեցին Գորիսի և Կապանի շրջանների մի շարք գյուղերի վրա, բայց ի վերջո արժանի հակահարված ստացան և ստիպված եղան նահանջել։

Եվ վերջում կրկին  թույլ տվեք ևս մի փաստ բերել, որն ապացուցում է՝ պատմությունը իրոք կրկնվում է. այն ժամանակ էլ ադրբեջանցիներն ամեն գնում ցանկանում էին միջանցք բացել Մեղրիի տարածքով։ Մասնավորապես, Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը 1919 թվականի մայիսի 17-ին Հայաստանի նախարարների խորհրդին հասցեագրված նամակում տեղեկացնում էր. «Վերջին տվյալների համաձայն՝ ադրբեջանական կառավարությունը լուրջ միջոցառումներ է ձեռնարկում՝ Արաքսի կիրճով և Օրդուբադի վրայով ճանապարհ բացելու դեպի Նախիջևան: Այդ խնդրի կատարման միակ արգելքը Զանգեզուրի Մեղրիի շրջանի հայկական գյուղերն են»։

Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները

Այն ժամանակ ադրբեջանցիների մտադրությունը այդպես էր չիրականացավ։ Դա ավելի քան 100 տարի առաջ էր։

1915
թեգերը:
Անգլիա, Լոնդոն, Ադրբեջան, Հայաստան, Սյունիք, Զանգեզուր
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (398)
Ըստ թեմայի
Մեկն արտագաղթի ձեռքն է կրակն ընկել, մյուսը` ներգաղթի, կամ Հայաստանի և ԱՄՆ–ի նմանությունը
Կկատարվի՞ արդյոք Հայաստանի նախագահի նվիրական երազանքը
Արաբական գարունը վերապրած Բաշար Ասադը. ամեն ինչ սկսվեց երեխաների նկարած գրաֆիտիից
ՀՀ ԱԺ

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը