00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրանաշենից մինչև Արծվաշեն. քարտեզային իրականության հակառակ կողմը

© Официальный сайт Гегаркуникской областиМемориал памяти Арцвашена
Мемориал памяти Арцвашена  - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Բաժանորդագրվել
Արցախյան հայաբնակ գյուղերի ու քաղաքների հանձնումից ընդամենը կես տարի անց հրապարակ է նետվում հայկական նոր գյուղեր Ադրբեջանի տարածքում մնացած հայկական անկլավների հետ փոխանակելու թեզը։ Պատմաբանը ներկայացնում է Ադրբեջանի թաքուն ու բացահայտ հավակնությունները։

Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում գտնվող անկլավների փոխանակման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` մայիսի 20-ին ԱԺ–ում արած հայտարարությանը պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը թերահավատորեն է վերաբերվում։ Պատճառը 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած իրական դեպքերն են։

«Օրինակ` մի քանի գյուղեր, որոնք նախկինում վարչականորեն Աղդամի շրջանում էին, բայց ավելի շատ Մարտակերտի տարածքում էին գտնվում, ելուստի տեսքով մտած Մարտակերտի շրջանի մեջ, Արցախյան ազատամարտից հետո` 90-ական թվականներից բնակեցվել էին Ադրբեջանի տարածքում մնացած հայկական գյուղերի բնակիչներով։ Նույն կերպ Քարվաճառը բնակեցված էր Շահումյանի շրջանի բնակիչներով, որը 1994թ–ին ամբողջությամբ մնաց Ադրբեջանի տարածքում։ Եվ փաստորեն 30 տարի անց այդ մարդիկ երկրորդ անգամ տեղահան արվեցին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Ոչ հայանպաստ այս գործընթացից ընդամենը կես տարի անց Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավների վերադարձի մասին լուրը Արթուր Եղիազարյանին գրեթե անիրականանալի է թվում։

Ինչ վերաբերում է բուն Արծվաշենին, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այն ներկայում շուրջ 15 կմ տարածքով կտրված է Հայաստանի սահմանից, ու դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը հեշտությամբ կհամաձայնի Արծվաշենը Հայաստանին միացնող միջանցք տրամադրել։

 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
ՌԱԴԻՈ
Սյունիքում կասեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը

Ինչևէ, մինչ Հայաստանում ընդամենը ենթադրությունների մակարդակով են խոսում Արծվաշենի հնարավոր վերադարձին մասին, Ադրբեջանն իր ժամանակակից քարտեզներում արդեն Սևանա լճի ամբողջ արևելյան ափը, Վայոց Ձորի մարզը, Արարատի մարզի հարավային հատվածն ու Սյունիքը պատկերում է որպես Ադրբեջանի տարածք։ Ու, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, Ադրբեջանի գործողությունները, Ադրբեջանը ոչ միայն քարոզում է, այլև կոնկրետ գործողությունների է դիմում։

Ադրբեջանցի մի քանի հարյուր զինվորականներ արդեն 10 օր ֆիզիկապես ներկա են Սյունիքում ու Գեղարքունիքում և չեն էլ թաքցնում իրենց այդտեղ լինելու նպատակը։

«Ադրբեջանցիների հավակնությունը Գեղարքունիքի մարզով, Սելիմի լեռնանցքով, ամբողջ Վայոց Ձորն էլ հյուսիսից կտրելով՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ դուրս գալն է։ Ընդ որում, հավակնությունները միայն Տիգրանաշենով չեն սահմանափակվում, այլ նաև Երասխավանի հանդեպ են, քանի որ այդ հատվածում Թուրքիան սեպի պես խրված կապ է ապահովում Նախիջևանի հետ։ Այս հատվածին հավակնում են, որպեսզի մեծացնեն Թուրքիայի հետ իրենց սահմանային գիծը»,– ասում է Եղիազարյանը։

Անդրադառնալով դեմարկացիայի ու դելիմիտիզացիայի սպասվող գործընթացին, մեր պատմաբան զրուցակիցն ընդգծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական պայմանագրերով հաստատված սահման երբևէ գոյություն չի ունեցել` անգամ 1918-20թթ–ի անկախ հանրապետությունների միջև։ Իսկ հայկական այն տարածքները, որ մնացել են Ադրբեջանին, դրանց թվում նաև` Լեռնային Ղարաբաղը, մշտապես եղել են վիճելի տարածքներ, որոնց հարցը պետք է հետո քննարկվեր։ Բայց քանի որ հետո երկու պետությունները խորհրդայնացվեցին, հարցը մնաց չլուծված։

Ինչ վերաբերում է խորհրդային երկու հանրապետությունների սահմաններին, դրանք Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ, ոչ թե պետական, այլ ավելի շատ վարչատարածքային բաժանումներ էին` ինչ–ինչ նկատառումներով կատարված։

Сын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Խոզնավարից կանանց ու երեխաների մի մասին հանել են. ադրբեջանցիներն օր օրի մոտենում են

«Օրինակ, ադրբեջանական ինչ–որ կոլխոզի կամ սովխոզի պետք է եղել Հայաստանի տարածքի ինչ–որ մի արոտավայր, տվել են օգտագործման։ Բայց դա չի նշանակում, թե այն պատկանել է Ադրբեջանին։ Ու այսօր այդ խորհրդային քարտեզներով տարածքներն ամրագրելով` Ադրբեջանը բոլոր տարբերակներն օգտագործում է իր օգտին։ Որտեղ ինքը նախկինում ոտքը դրել է, ասում է` իմն է, որ թվականի քարտեզում իր համար բարենպաստ պայման է գտնում, դա համարում է Ադրբեջան»,– ասաց Եղիազարյանը։

Ընդ որում, Ադրբեջանի տարածքային հավակնությունները քարտեզներով չեն սահմանափակվում։ Ադրբեջանը ՀՀ ամբողջ տարածքն է բացահայտ ու հրապարակավ հայտարարում արևմտյան Ադրբեջան ու դասագրքերում այդ թեզը սերմանում է վաղվա սերունդների մեջ։

Դե, իսկ պանթուրքական նկատառումներով Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են հայտարարել, որ մինչև 2023թ–ը պետք է միացնեն իրենց երկրները։ Այս բոլոր փաստերը համադրելով` Արթուր Եղիազարյանը համոզմունք է հայտնում, որ ադրբեջանաթուրքական հավակնությունները Հայաստանի տարածքի նկատմամբ ոչ մի սահմանագծմամբ ու սահմանազատմամբ չեն ավարտվելու։

«Եթե նրանք այդ ամենին տիրեցին, վստահ եղեք` չեն կանգնելու։ Քանի մենք զիջող ենք, իրենք անընդհատ պահանջները մեծացնելու են»,– ասաց նա։

Հիշեցնենք` պաշտոնապես Հայաստանին պատկանող, բայց 4 կողմից Ադրբեջանի տարածքով շրջապատված Արծվաշենը հանձնվեց 1992 թվականի օգոստոսի 8-ին` 3-4 տարի կենաց ու մահու կռիվ տալուց հետո։

4500 բնակիչ ունեցող գյուղի անկումից առաջ գյուղը պաշտպանող հայոց նորաստեղծ բանակի զինվորները կյանքի գնով կարողացան անկորուստ դուրս բերել գյուղի բոլոր բնակիչներին։

Թշնամու կրակն իրենց վրա վերցնելով` 12 զինվորներ ընկան ադրբեջանական շրջափակման մեջ ու զոհվեցին` հանուն արծվաշենցիների փրկության։ Նրանց դիակները Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց միայն 2 տարի անց։ Այսօր նրանք հանգչում են Եռաբլուրում` նորօրյա հերոսների կողքին։

Արծվաշենը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան մասում՝ սահմանից շուրջ 15 կմ հեռավորությամբ։

Արծվաշենից 30 տարի առաջ բռնի տեղահանված 719 ընտանիքներից 664–ը վերաբնակեցվեցին Գեղարքունիքի մարզի տարբեր գյուղերում, 55–ը` ՀՀ այլ մարզերում։

Լրահոս
0