Խարբերդի մանկատան տնօրեն

Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի. մանկատան տնօրենը՝ ստուգման արդյունքների մասին

232
(Թարմացված է 23:42 08.05.2021)
Հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարությունը համաձայն չէ մանկատան ֆինանսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած փաստերի հետ։

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է դրանք ու նաև հայտնել, թե ինչպես է վերաբերվում քրեական գործ հարուցելու հավանականությանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ–ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՊ հաշվեքննության մեջ նշվում էր, որ երեխաների համար գնված ապրանքների քանակները չեն համապատասխանել պլանով նախատեսվածին։ 

Տնօրեն Բալասանյանը դա «աշխատանքային սովորական պրոցես» է որակում` հավելելով, որ դրա ընթացքում հնարավոր են փոփոխություններ։

Сотрудники Харбердского специализированного детского дома
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյանն ու Խարբերդի մանկատան աշխատակիցները

«Օրինակ` եթե ինչ–որ ապրանքատեսակ մեզ մեկը օգնություն է տալիս, կարող ենք այդ ապրանքատեսակից արդեն կայացած մրցույթի արդյունքում հրաժարվել։ Օրենքը թույլ է տալիս 10 տոկոսի չափով այն փոխարինել մեկ այլ ապրանքատեսակով, որի կարիքը մենք ավելի ունենք»,– ասում է նա։

Դիմակ և ալկոգել․ երևանյան տրանսպորտում ստուգումները կուժեղացնեն

ՀՊ–ի հաշվեքննության համաձայն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը բյուջեից նախատեսվածից 846 300 դրամ ավելի գումար է ստացել։ Այս փաստին ևս տնօրենն իր առարկությունն ունի։ Նախ` նրա խոսքով, բյուջեից ավելի ստացած գումարը իրականում ոչ թե 846 300 դրամ է եղել, այլ 1 մլն 356 000 դրամ, և երկրորդ` ավել գումարն ամբողջությամբ 2020թ–ի հունվարի 20-ի դրությամբ վերադարձվել է բյուջե։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ամբողջ խնդիրն, ըստ տնօրենի, այն է, որ ՀՊ–ն ստուգել է 2019թ–ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ի ֆինանսական փաստաթղթերը, մինչդեռ գումարը վերադարձվել է արդեն 2020թ–ին, հետևաբար այդ փաստը դուրս է մնացել հաշվեքննողների ուսումնասիրության տիրույթից։

«Հունվարի 20-ի արդեն ճշտված նախահաշվով մենք այդ գումարը վերադարձրել ենք պետբյուջե։ Դա ոչ միայն սննդի հոդվածից է, այլև փոքր–փոքր այլ հոդվածներից։ ՀՊ–ն ավելի փոքր թիվ է ստացել, որովհետև իրենք չեն հաշվել ավել պահած երեխաների սնունդը»,– պարզաբանում է տնօրենը։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյան

Նրա խոսքով, ներկա պահին մանկատանը պլանով նախատեսվածից 15 շահառու ավել է բնակվում։

Հարկ է նշել, որ այս մեկնաբանությունը մանկատան ղեկավարությունը ներկայացրել է նաև ՀՊ–ին։ Բայց պալատն այն չի ընդունել` հաշվեքննության մեջ գրելով. «Պարզաբանումը չի ընդունվում, քանի որ սնունդ ստացող շահառուների թվի փոփոխությունը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված շահառուների թիվը»։ (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 44)։

Սննդից բացի, տնօրենի խոսքով, ավելացել են նաև աշխատավարձերի, պարգևավճարների համար նախատեսված գումարներից, որոնք ևս, Բալասանյանի խոսքով վերադարձվել են բյուջե։

Հաշվեքննիչ պալատի բացահայտումների համաձայն, խորը ռիսկ են պարունակում նաև մանկատան երեխաների համար գնված գույքի քանակները։ Ըստ հաշվեքննության` տարվա ընթացքում գնվել է 7-18 տարեկան երեխաների 300 հատ բրդյա սվիտեր, 300 տղայի վարտիք, բայց տղայի ձմեռային կոշիկ գնվել է ընդամենը 10 զույգ, աղջիկների համար էլ ընդամենը 30 հատ սպորտային հագուստ։

Մանկատան տնօրենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոչ միայն հերքեց հաշվեքննիչների մտավախությունը, այլև ուղեկցեց խմբերից մեկն ու ցույց տվեց երեխաների հագուստով լի զգեստապահարանը։

Сотрудница Харбердского специализированного детского дома рядом со шкафом с одеждой воспитанников
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

«Թանկարժեք գույքը` վերարկուները, վերմակները, ծածկոցները, կոշիկների մեծ մասը աշխատում ենք ձեռք բարեգործության հաշվին։ Իսկ գնումների պլանում ընդգրկում ենք միայն ամենաանհրաժեշտը, օրինակ` շապիկ, վարտիք, զուգագուլպաներ և այլն։ Քանի որ 135 երեխա սայլակավոր են, և ցրտահարվելու ռիսկը կա, հիմնական շեշտը դրվում է ձմեռային ամիսների վրա։ Մենք ոչ թե հիմա 300 սվիտեր ունենք, այլ գուցե 700-800, որովհետև շատերինը ամեն օր փոխվում է»,– ասաց նա։

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Իսկ թե ինչու են մարզահագուստները ձմեռային հագուստի համեմատ այդքան քիչ ձեռք բերվել, Բալասանյանը մեկնաբանեց երեխաների ֆունկցիոնալ կարողություններով ու նաև այն հանգամանքով, որ այդ հագուստը այնքան էլ արագ չի մաշվում ու այնքան էլ հաճախ չի նորացվում։

«Դա ամենօրյա հագուստ չէ։ Երբ որ ինչ–որ սպորտային մրցումներ են լինում, միջոցառումներ են լինում, այդ ժամանակ հագնում են»,– ասաց նա։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՊ հաջորդ բացահայտումը վերաբերում է մանկատան աշխատակիցներին։ Ըստ հաշվեքննության` նրանցից 45–ը աշխատում են նաև այլ տեղերում, ընդ որում` 14–ը` 3 և ավելի գործատուների մոտ:

Մանկատան տնօրենը նշեց, որ այս հարցում ինքը որևէ խնդիր չի տեսնում։

«Երկուսը հերթապահ բժիշկներ են, որ իրենց հերթապահությունը անում են, ուրիշ հիմնարկներում էլի բժշկական ծառայություններ են մատուցում»,–ասում է Հարություն Բալասանյանը։

Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանն էլ շեշտում է, որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ համատեղությամբ աշխատողն աշխատի 1 և ավելի տեղերում։

«Կարևորն այստեղ այն հանգամանքն է, որին նաև ՀՊ–ն ուշադրություն դարձրել է ու տեսել է, որ, ըստ էության մեզ մոտ այդ աշխատանքը գրաֆիկներով, դրույքաչափերով է կատարվում, այստեղ մենք իրավական մասով խախտում չունենք»,– ասում է նա։

Юрист Харбердского специализированного детского дома Анжела Мнацаканян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանը

Այս պարզաբանման հետ ևս ՀՊ–ը համաձայն չէ։ Մանկատան ղեկավարության ներկայացրած այս մեկնաբանությանը հաշվեքննության մեջ այս արձագանքն է տրվել. «Թվով 14 աշխատակիցների համատեղությամբ աշխատանքը կարելի է դասել բարձր ռիսկային, քանի որ դրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները միաժամանակ աշխատում են 3 և ավելի գործատուների մոտ, հետևաբար տվյալ դեպքերը չեն համապատասխանում իրավական ակտերի դրույթներին» (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 50)։

Մեր դիտարկմանը, որ այս նույն մեկնաբանությունները ՀՊ–ն չի ընդունել , տնօրենը պատասխանեց. «Դա իրենց իրավունք  է»։ Ապա ավելացրեց.«Գուցե իրավական ինչ–որ խնդիրներ տեսել են, չեմ կարծում, որ առանց հիմքի ներկայացնեին»:

Եվ այնուամենայնիվ, մանկատան տնօրենը վստահ է, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցի, քանի որ «գործ հարուցելն ինքնանպատակ չէ» և որ «դրա համար լուրջ ապացուցողական բազա է պետք»։

«Իսկ եթե կհարուցեն, քննություն կտանեն, փորձաքննություններ կնշանակեն, նորից ստուգումներ կանեն՝ ի՞նչ ասեմ։ Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի»,– ասաց նա։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ինչո՞ւ է կառավարությունը շտապում. ԵՊՀ-ն դատարանում կվիճարկի հապճեպ ընդունված որոշումը

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործ հարուցելու որոշում դեռ չի կայացվել։ Պետշահերի պաշտպանության վարչությունը դեռ ուսումնասիրում է հաշվեքննության մեջ նշված փաստերը, դրանց վերաբերյալ տարբեր մարմիններին լրացուցիչ հարցումներ են ուղարկվել։

Նշենք, որ հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները։ Մայիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ողջունում է ՀՊ–ի բացահայտումները և հույս ունի, որ կիրականացվի պատշաճ քննություն, և բոլոր մեղավորները կենթարկվեն  քրեական պատասխանատվության։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
232
թեգերը:
Խարբերդ, մանկատուն, ստուգումներ
Ըստ թեմայի
Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Ինչպես է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը գումարներ հափշտակել. ԱԱԾ–ի բացահայտումը
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի դրոշները Բաքվում

Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը