Ջո Բայդեն

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

380
Նախորդ ուրբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է երկարաձգել մորատորիումն օրենսդրական այն սահմանափակման վրա, որն արգելում էր Ադրբեջանին օգնություն ցուցաբերել։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է այդ որոշմանը նախորդած հանգամանքները։

ԱՄն նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Բաքվին ամերիկյան պատժամիջոցներից ազատող ռեժիմի գործողությունը։ Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել ամերիկյան օգնության վրա, Իլհամ Ալիևին հեռախոսով հայտնել է անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Խոսքը «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցման մասին է։ Այս փոփոխությունը պատժամիջոցներ է ենթադրում միջազգային նորմերին հակառակ Հայաստանի ու  Արցախի տրանսպորտային և տնտեսական շրջափակումն իրականացնող երկրի նկատմամբ։ Սպիտակ տանը որոշել են, որ Ադրբեջանին այլևս պատժելու առիթ չկա։ Մինչդեռ պատճառները, որոնք ժամանակին ստիպել են ամերիկացի օրենսդիրներին պատժամիջոցներ սահմանել, չեն վերացվել։

Հիշեցնեմ՝ «Ազատության աջակցության ակտն» ուժի մեջ է մտել 1992 թվականի հոկտեմբերին։ Օրենքը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ռազմատեխնիկական ու ֆինանսական աջակցություն տրամադրել նախկին Խորհրդային Միության երկրներին՝ ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կառուցման համար։ Հայամետ կոնգրեսականների նախաձեռնությամբ օրենքում մտցվել է 907 համարի հատուկ կետը, որն Ադրբեջանին հանել է ԱՄՆ-ից որևէ օգնություն ստանալու իրավունք ունեցող երկրների ցանկից։ Դա Վաշինգտոնի պատասխանն էր պաշտոնական Բաքվի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակման քաղաքականությանը։ Ուղղումը ներկայացվել է դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին, որը հետագայում ԱՄՆ պետքարտուղար է դարձել:

Հանրապետական վարչակազմը պաշտպանել է այդ դիրքորոշումը։ Այսպիսով, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի՝ որպես միջազգային իրավունքը կոպտորեն ոտնահարող երկրի նկատմամբ։ Եվ այս դեպքում այնքան էլ կարևոր չէ, որ Ադրբեջանը դրա արդյունքում զրկվել է հարյուրավոր միլիոն դոլարներից, որոնք ԱՄՆ- ն օգնության տեսքով տրամադրում է գործընկեր երկրներին։ Շատ ավելի կարևոր է այն փաստը, որ 907-րդ ուղղման ընդունմամբ համաշխարհային գերտերության խորհրդարանը հաստատել է, որ Ադրբեջանին պատժի արժանի է համարում։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի կառավարիչները գրեթե 30 տարի շարունակ մեծ ջանքեր էին գործադրում ուղղումը չեղյալ հայտարարելու համար։

2001-ին Հեյդար Ալիևին հաջողվեց պայմանավորվել Ջորջ Բուշ կրտսերի հետ։ Արդյունքում ամերիկյան վարչակազմն առաջարկել էր օրենսդիրներին չեղարկել 907-րդ ուղղումը կամ վերանայել դրա պահանջները: Հայկական լոբբիի հաստատակամության շնորհիվ Կոնգրեսը մերժեց նախագահին։ Ընդունվել էր փոխզիջումային տարբերակ. կոնգրեսականներն ու սենատորները նախագահին թույլ էին տվել ժամանակավորապես՝ մեկ տարով դադարեցնել ուղղման գործողությունն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի ազգային շահերը պահանջեն դա: Ադրբեջանցի դիվանագետները պատժամիջոցների կիրառման յուրօրինակ մորատորիումը (երկրների միջև պայմանավորվածություն որևէ գործողությունից որոշակի կամ անորոշ ժամանակով ձեռնապահ մնալու կամ հետաձգելու մասին) ներկայացրել են որպես իրենց ահռելի հաջողություն՝ անտեսելով, որ արդյունքում Վաշինգտոնը ձեռք է բերել Բաքվի վրա ճնշում գործելու բավականին արդյունավետ մեխանիզմ։

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

907-րդ ուղղումը դամոկլյան սուր է դարձել, որը կախվել է Ադրբեջանի գլխին։ Չէ որ ցանկացած պահի փոփոխությունը կարող է կրկին ուժի մեջ մտնել։ Բաքվի ղեկավարներն այս տարիներին այդ առումով շատ լարված են եղել։ Իսկ եթե ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չառաջարկի՞ ևս մեկ տարով երկարաձգել պատժամիջոցների չկիրառման ռեժիմը ..  Իսկ եթե խորհրդարանը մորատորիումը երկարաձգելու օգտին հնչեցրած նախագահի փաստարկները բավարար չափով համոզիչ չհամարի՞»։

Ամեն տարի դեկտեմբերին Ադրբեջանը վտանգի տակ է հայտնվում։ Այս անգամ Դոնալդ Թրամփը հեռանալուց առաջ չի ստորագրել համապատասխան դիմումը՝ թույլ տալով իրավահաջորդին ինքնուրույն որոշել՝ երկարացնել ուղղումը չկիրառելու ռեժիմը, թե վերականգնել դրա գործողությունը: Սպիտակ տունն ավելի քան երեք ամիս ձգձգում էր որոշման ընդունումը։ Հարկ է նշել, որ նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ամերիկացիներն արհեստականորեն ձգձգել են ուղղման գործողության կասեցումը երկարաձգելու մասին որոշման ընդունումը։ Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ի և Ադրբեջանի դիվանագետների միջև հերթական անգամ ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություններ առաջացան։

Դրա հետևանքն այն էր, որ Կոնգրեսը տևական ընթացք «ժամանակ չէր գտնում» նախագահի նախաձեռնությունը քննարկելու համար։ Վաշինգտոնն այդ կերպ նախազգուշացնում էր պաշտոնական Բաքվին։ Ադրբեջանի այն ժամանակվա արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդ-Կուլիևը բացահայտ խոստովանել էր, որ «ուղղման գործողության կասեցման երկարաձգումը սպառնալիքի տակ է»: Եվ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Բաքուն հասկացավ Վաշինգտոնի կողմից ուղարկված ազդանշանի լրջությունն ու համաձայնեց հետևել ամերիկացի դիվանագետների «խորհուրդներին», Կոնգրեսն, այնուամենայնիվ, ժամանակ գտավ Սպիտակ տան դիմումն ուսումնասիրելու համար։

Չեմ կարծում, որ այս անգամ խորհրդարանը կորոշվի արգելափակել Սպիտակ տան նախաձեռնությունը։ Բայց համարձակվեմ ենթադրել, որ կոնգրեսականներն, այնուամենայնիվ, կհարցնեն, թե որքանով է այդ որոշումն արդարացված։ Ոչ վաղ անցյալում Ներկայացուցիչների պալատի 65 անդամները պետքարտուղարին ուղղված բաց նամակում կոչ էին արել չերկարացնել 907-րդ ուղղման գործողության ժամանակավոր կասեցման ռեժիմը: Այդ կոչը միանգամայն տեղին էր, եթե նկատի ունենանք, որ Ջոզեֆ Բայդենն էլ ժամանակին Ադրբեջանին պատժող ուղղման գործողության վերականգնման կողմնակիցն էր։ Դրան ուշադրություն են դարձնում Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ղեկավարները, որոնք իրենց հիասթափությունն են հայտնել վարչակազմի որոշման կապակցությամբ: Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սպիտակ տան նախաձեռնությունը հակասում է նախագահ Բայդենի որդեգրած սկզբունքներին։

Պետք է խոստովանել, որ ի տարբերություն Ցեղասպանության թեմայի, 907-րդ ուղղման գործողության վերականգնման հարցում Ջո Բայդենը հայերին հստակ խոստումներ չի տվել։ Այդ պատճառով դժվար է ԱՄՆ նախագահին մեղադրել իր խոսքի տերը չլինելու մեջ։  Բայց ամեն դեպքում նրա գործողություններում որոշակի անհետևողականություն է նկատվում։ Բանն այն է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջին, լինելով նախագահի թեկնածու, Բայդենը հայտարարել էր, որ «ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է վերականգնի 907-րդ ուղղման գործողությունը և ամբողջությամբ կատարի դրա պահանջը, որպեսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Ստացվում է՝ նախագահն իր նախորդից  պահանջում էր այն, ինչ ինքը չհամարձակվեց անել։

Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն

Հայ լոբբիստական կազմակերպությունները, որոնք շնորհակալ են Բայդենին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, այս հարցում հիասթափված են նրա գործողություններից։ Սակայն նշենք, որ Բաքվում նույնպես դժգոհ է Վաշինգտոնից։ Բանն այն է, որ անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի դիվանագետներն անկեղծորեն հավատում էին, որ իրենց կհաջողվի հասնել ուղղման վերջնական վերացմանը։ Ադրբեջանի կառավարությունը նախկինում էլ օգտվել է ԱՄՆ ղեկավարության առջև միջոցների սահմանափակումների վերացման հարցը բարձրացնելու ցանկացած հնարավորությունից։ Նման կոչով Սպիտակ տանը բազմիցս դիմել են կոնգրեսականներ, որոնք համագործակցում են ադրբեջանական և թուրքական լոբբիի հետ։ Ադրբեջանա-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի վերջին նիստում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ «907-րդ ուղղումը խոչընդոտում է տնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանը», ուստի այն պետք է վերանայել:

Ռազմական գործողություններին վերջ դրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Բաքվում համարեցին, որ պատժամիջոցների վերջնական չեղարկմանը խոչընդոտող բան այլևս չկա: Բաքուն Վաշինգտոնին ուղղակի ազդանշան ուղարկեց, որ բոլոր սահմանափակումները վերացնելու հույս ունի։ Ահա թե ինչ է այս մասին գրում Haqqin.az կառավարամետ առցանց հարթակը։ «Արդյոք տնտեսական պատժամիջոցների վերջնական չեղարկման համար ժամանակը չէ, դրանք փակում են երկու երկրների լիարժեք առևտրական ու տնտեսական համագործակցության ճանապարհը։ Ադրբեջանը հանել է Հայաստանի շրջափակումը։ Ինչո՞ւ Կոնգրեսը չի վերացնում ուղղումը: Ժամանակը եկել է…»

Սակայն պարզվեց, որ ադրբեջանցի դիվանագետների լավատեսությունն արդարացված չէր։ Ուղղման ամբողջական չեղարկմանն ուղղված ջանքերը չէին կարող հեռանկարներ ունենալ։ Չէ որ ընդունված օրենքում հստակ նշում է, որ 907-րդ ուղղումը չեղարկելու պայմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մեկուսացման քաղաքականությունից հրաժարվելն է։ Այն փաստը, որ Ստեփանակերտի և Երևանի միջև տրանսպորտային երակ կա, ամենևին չի նշանակում, որ Բաքուն դադարեցրել է Արցախի շրջափակումը։ Լաչինի միջանցքը գործում է միայն ռուս խաղաղապահների համառության շնորհիվ։ Իսկ Հայաստանին Բաքուն ինչպես պահել է տրանսպորտային տոտալ շրջափակման մեջ, այնպես էլ շարունակում է պահել։ Ալիևի վարչակազմը նույնիսկ չի համաձայնում քննարկել Նոյեմբերյանի ու Ղազախի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, պատժամիջոցների ամբողջական չեղարկման հարց լինել չի կարող։

Բացի այդ, պետք է նշել, որ ուղղման գոյությունը ձեռնտու է ամերիկյան վարչակազմին, քանի որ թույլ է տալիս ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա։ Սա զսպման ու ճնշման հսկա մեխանիզմ է: Երբ Բաքուն իրեն ավելորդ բան թույլ տա իրեն, Սպիտակ տունը կկարողանա գործի դնել Կոնգրեսում իր մեխանիզմները, ու օրենսդիրները կվերականգնեն պատժամիջոցների գործողությունը՝ հայտարարելով, որ նախագահի բերած փաստարկները բավարար չափով համոզիչ են: Ինչո՞ւ  ամերիկացիները պետք է զրկեն իրենց քաղաքական ազդեցության այդքան արդյունավետ մեխանիզմից...

380
թեգերը:
ԱՄՆ Կոնգրես, Բաքու, օգնություն, Զենք, պատժամիջոցներ, Ջո Բայդեն, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
Երևան, 1960-ականներ

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

221
(Թարմացված է 09:08 07.05.2021)
Ինչպե՞ս էին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում ԽՍՀՄ-ի տարիներին։ Եվ ինչու պայքար, ըստ էության, չկար և հիմա էլ չկա, իսկ կոռուպցիան կար և հիմա էլ կա։

Ինչպես էլ դասավորվի հետընտրական պասյանսը, ով էլ իշխանության գա Հայաստանում, անպայման հիշեցնելու է այդ չարիքի մասին։

Խորհրդային Հայաստանի 16 առաջին դեմքերից 10-ն են եղել իմ կյանքի ընթացքում (հետխորհրդայիններից՝ չորսը), բայց եթե Գրիգորի Հարությունովի ժամանակ (1937-1953թթ․) ես դեռ դպրոց էի գնում, ապա Սուրեն Թովմասյանի ժամանակ (1953-1960թթ,) արդեն ուսանող էի և սկսել էի պատկերացնել, թե Հայաստանում ինչն ինչից հետո է, ինչու մշտապես կոռուպցիայի դեմ պայքար կար։

Ութսունականներից առաջ դա կոչվում էր «պայքար սոցիալիստական ունեցվածքը թալանողների դեմ», բայց հարցը ունեցվածքի տեսակը չէր, այլ մի բան թռցնելու ցանկությունը։ Միշտ էլ տարել են, հարցը մասշտաբներն են։

Սուրեն Թովմասյանի և Յակով Զարոբյանի օրոք ավելի քիչ էին գողանում ոչ միայն այն պատճառով, որ դեռ հետստալինյան ժամանակներ էին, և օրենքներն ավելի խիստ էին, այլ որովհետև Հայաստանն ավելի աղքատ էր, կենսակերպը պուրիտանականի էր նման, բարոյական արժեքները նյութական արժեքներից բարձր էին։

Պատերազմից հետո, ինչպես ասում են, յուղի մեջ լող տալու ժամանակը չէ, ողջ ես՝ արդեն լավ է, իսկ լավ ապրելը, երբ շուրջբոլորը աղքատություն է, ավերածություններ ու սով, կարելի է ասել՝ անպարկեշտ է։ Հիշում եմ, որ դպրոց էինք գնում հայրիկների կոշիկներով, և դա ոչ մեկին չէր զարմացնում։ Հարցեր էին առաջանում, եթե լավ էիր հագնվում։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Անտոն Քոչինյանը Հայաստանի առաջին դեմքը դարձավ 1966թ․-ին, երբ շինարարությունն ու զանազան բարձր տեխնոլոգիական (այն ժամանակների համար) արտադրությունները սկսեցին ամբողջ ուժով ընդլայնվել, և ի հայտ եկան մեր տնտեսական, գիտական և մշակութային հզորության առաջին նշանները։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ազնիվ ապրել չի ուզում»,-երգում էինք այդ տարիներին՝ զարմանքով նկատելով, որ այդպիսիք, պարզվում է, ամենևին էլ քիչ չէին։ Բայց հույս էր ներշնչում միլիցիային նվիրված հանրահայտ երգի հաջորդ տողը․ «Ուրեմն մենք նրանց դեմ անտեսանելի կռիվ ենք մղելու»։ Հետո հայտնվեցին առաջին «ցեխավիկները»՝ մեծ փողերով, բայց առաջին հերթին՝ կուսակցական-կառավարական շրջանակներում ունեցած կապերով, ու սկսվե՜ց․․․

Կարեն Դեմիրճանը հերթապահության անցավ 1974թ․-ին, երբ ժողովուրդը սկսեց Անտոն Երվանդովիչին անվանել Անտոն Բրիլյանտովիչ, բայց այդքանով հանդերձ Քոչինյանն իրենից հետո ծաղկուն երկիր թողեց, և Երևանում կանգնեցված նրա արձանը միանգամայն տեղին է։

Ինչի՞ց սկսեց Դեմիրճյանը, երբ զբաղեցրեց Հայաստանի գլխավոր մենեջերի աթոռը։ Ճիշտ է, սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Դա միշտ էլ ականջ է շոյում, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել կատարել խոստումը։ Այնուամենայնիվ, Դեմիրճյանի ժամանակ հարցը շարունակում էր օրակարգում մնալ, բայց գլխավոր ջանքերն ամեն դեպքում տնտեսության զարգացմանն էին ուղղված։

Կոռուպցիայի դեմ պայքարը ամենից լավ ստացվեց Կենտկոմի վերջին առաջին քատուղար Սուրեն Հարությունյանի մոտ․ Սպիտակի երկրաշարժ, «Ղարաբաղ» շարժում, ԽՍՀՄ-ի փլուզում․․․ կոռուպցիայի ժամանակը չէր, թեև այն ոչ մի տեղ էլ չէր անհետացել։

Ամփոփեմ իմ աչքի առաջ տեղի ունեցած հակակոռուպցիոն արշավները։ Աղմուկը շատ էր, օգուտը՝ քիչ։ Երկու աղմկահարույց գործ եղավ, որոնք, ներկայիս չափորոշիչներով, մի հոտած ձու չարժեին։ Կենտկոմի քարտուղար Մհեր Մելքոնյանը Երևանում կայացած միջազգային ցուցահանդեսում գնել էր բոլոր երևանցիների երկնագույն երազանքը՝ ֆիննական «Ռոզենլև» սառնարանը (ցուցանմուշները հետ չէին տանում, այլ, որպես կանոն, տեղում վաճառում էին)։ Սառնարանը դռնից չէր մտել, վերամբարձ կռունկով բարձրացրել էին, որ պատուհանից մտցնեն, ով պետք է՝ տեսել էր, լուսանկարել, ուղարկել Մոսկվա։ Մելքոնյանին աշխատանքից հանեցին։

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

Երևանի «Բաքվի 26 կոմիսարների» շրջանի առաջին քարտուղար Միխայիլ Մինասյանը բնակարան էր ստացել Սայաթ-Նովա փողոցում, մի թեթև ձևափոխել էր ու բնակտարածքն ավելացրել լրացուցիչ տարածքի հաշվին։

Մինասյանին ազատեցին պաշտոնից։ Այսօրվա պատկերացումնեով՝ դատարկ բան է, եփավ հավի ծիծաղը կգա, ի՞նչ կոռուպցիա, գրողը տանի․․․ այնուամենայնիվ, գրանցեցին որպես ծառայողական դիրքի չարաշահում, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի բաղկացուցիչ է համարվում։

Միևնույն ժամանակ, եթե նույն «Ռոզենլևը» գներ կամ հյուրասենյակը միջանցքի հաշվին (կամ էլ հակառակը) մեծացներ Երևանի «Հայէլեկտրոմաշի» խառատը, ոչ մի խնդիր չէր լինի։ Մոտեցումն այսպիսին է՝ այն, ինչ կարելի է հասարակ մահկանացուներին, պաշտոնյային չի կարելի։ Համաձայնեք՝ ինչ-որ տրամաբանություն կա։

Եկան հետխորհրդային ժամանակները։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հայաստանն ավերածությունների մեջ է, շրջափակում, սով, հացը՝ կտրոնով, մութ։ Նոր իշխանությունը նախկին իշխանություններին գող ու ավազակ անվանեց, ինչի պատճառով «թալանի՛ր թալանվածը» վիճակում ինչ-որ ռոբինհուդյան տրամադրություն ծնվեց։

Արցախում պատերազմ էր, հայրենիքը՝ վտանգի մեջ, թվում էր՝ գողանալու ժամանակը չէ, բայց, ինչպես կասեր իմ բազմափորձ ընկերներից մեկը․ «Ժողովուրդ, խուճապի չմատնվեք․ ռազմական դրության պայմաններում բոլոր կոռուպցիոն սխեմաները աշխատում են սովորական ռեժիմով»։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

Խառնաշփոթի մեջ ձեռնարկությունները սեփականաշնորհվում էին, ջարդոնի վերածվում, երկրից դուրս էին բերվում ու վաճառվում թանկարժեք սարքավորումները։ Կոռուպցիայի մասին խոսակցությունները չէին դադարել, բայց մի տեսակ խեղճացել էին, մարել, լուծվել դժվար ժամանակների հոգսերում։

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երկիրը ոտքի էր կանգնում, բայց կոռուպցիոները չէր ննջում։ ԽԾԲ-ի, ընտանեկան ու հովանավորչական կապերի մասին խոսում էին բոլորը, բացի հանրային հեռուստատեսությունից։ Անուններ էին հնչում, որոնք հետո բնորոշիչ դարձան՝ «Սաշիկ», «Լֆիկ Սամո», «Նեմեց Ռուբո»․․․
․․․ Սերժ Սարգսյանը գնաց, եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ասաց․ «Ասֆալտին կփռեմ», «Արմատախիլ կանեմ» ու էլի մի շարք բաներ՝ կապիտալիստական ունեցվածքը թալանողների դեմ պայքարողի ողջ կրքով։

Կարճ ժամանակ անցավ, ու հանկարծ․ «Հայաստանում ընդհանուր առմամբ կոռուպցիա այլևս չկա»։ Բոլորը ծիծաղեցին։ Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Սինգապուրում չկարողացան, իսկ մենք մեկուկես տարում՝ խնդրեմ, համեցեք․․․

221
թեգերը:
պաշտոն, կոռուպցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

352
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

352
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

0
«Keeping Up With The Kardashians» շոուն 19 եթերաշրջան անց ավարտվում է։ Իրադարձությունը շատ հուզիչ է Քարդաշյան քույրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ։

Շոուի նոր թրեյլերում հայտնվել է մի դրվագ, որում Քիմը նկարահանող խմբին հայտնում է իր ընտանիքի համար շատ կարևոր որոշման մասին։

«Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլևս չենք նկարահանելու շոուն»,- ասել է նա։

Այդ ասածից հետո արտասվել է թե՛ Քիմը, թե՛ քույրերը, թե՛ նկարահանող խմբի անդամները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

«Keeping Up With The Kardashians՞ շոուն ավարտվում է 14 տարի և 19 եթերաշրջան անց։ Շոուի ավարտից և E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի «Disney Hulu» ալիք։

0