Ռեջեփ Էրդողան

Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան

823
(Թարմացված է 00:09 30.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Այսպես կոչված՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման հսկայածավալ նախագիծը, որը մտադիր է իրականացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երևի կարելի է նաև այսպես բնութագրել՝ Սև ծովի սեփականաշնորհում։
Մենք մենակ չենք, մեզ պես միամիտներ աշխարհում էլի կան

Լավ, ինչպե՞ս կարելի է սեփականաշնորհել մի ամբողջ ծով` կհարցնեք դուք։ Պատասխանը շատ պարզ է՝ Սև ծովը ընդամենը մի դարպաս ունի՝ Բոսֆորի նեղուցն է, այդ միակ դուռն էլ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Կողպում եմ, ու վերջ՝ ում ուզեմ, դուրս ու ներս կթողնեմ, ում չեմ ուզում՝ չեմ թողնի։ Ես, իհարկե, խնդիրը չափազանց պարզունակ եմ ներկայացնում, մինչդեռ Ռեջեփ Էրդողանի մշակած ծրագիրը բավական խորամանկ է։ Թույլ տվեք սկսել անցած դարի 30-ականներից։

​1936 թվականի ամռանը շվեյցարական Մոնտրյո քաղաքում հավաքվեցին աշխարհի 10 երկրների ներկայացուցիչները, որոնք պայմանավորվեցին՝ Սև  ծով մտնելու և այնտեղից դուրս գալու համար Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներից կարող են օգտվել բոլոր պետությունների առևտրային նավերը։ Ոչ մի նշանակություն չունի՝ դրանք սևծովյա՞ն երկրներ են, թե՞ մեր տարածաշրջանից շատ հեռու գտնվող Ավստրալիան է կամ Ճապոնիան։ Ընդ որում, այդ նավերը ոչ մի կոպեկ չպետք է մուծեն Թուրքիային՝ Բոսֆորի նեղուցը նավարկության համար օգտագործելու դիմաց։ Ռազմական նավերի համար բոլորովին այլ կարգ էր սահմանվում, որին թույլ տվեք չանդրադառնալ. պարզապես շատ երկար կտևի։

​«Ինչպե՞ս անել, որ Թուրքիան միայնակ և լիովին տնօրինի Սև ծով մտնելու իրավունքը ու եկամուտ ստանա դրանից»,– անընդհատ մտածում էին թուրքերը, և մոտ 10 տարի առաջ Էրդողանը շատ հասարակ մի լուծում առաջարկեց՝ եկեք Բոսֆորին զուգահեռ նոր ջրային ուղի ստեղծենք, բոլոր երկրներին ստիպենք օգտվել հենց այդ ճանապարհից, իսկ Բոսֆորի նեղուցով նավարկումը կամաց-կամաց հասցնենք նվազագույնի։ Ու երբ մի օր մեզ զարմանքով հարցնեն՝ բա Բոսֆորն այլևս չի՞ գործում, անմեղ տեսքով կպատասխանենք՝ գիտե՞ք, նեղուցի հունը պետք է կարգի բերենք, որպեսզի մեզ մոտ էլ չկրկնվի Սուեզի ջրանցքի պատմությունը, երբ մի նավ խրվեց ավազի մեջ ու դրա պատճառով օրեր պահանջվեցին նավերի խցանումը վերացնելու համար։ Այսինքն, նոր ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը թուրքերն այսպես են հիմնավորում՝ ախր ձեզ համար ենք անում, ողջ աշխարհի համար, որպեսզի ապահովենք բոլոր երկրների նավերի անվտանգ ելումուտը Սև ծով։

​Սա իսկապես հսկայածավալ մի ծրագիր է, որն Էրդողանը անվանում է «դարի նախագիծ»։ 45-կիլոմետրանոց ջրանցքով, որը հատելու է Ստամբուլը, կկարողանա անցնել մեկուկես անգամ ավելի նավ, քան Բոսֆորով։ Իսկ Բոսֆորով տարեկան անցնում է մոտ 55 հազար նավ, որոնցից 10 հազարը՝ նավթատար։ Ստամբուլյան ջրանցքի լայնությունը հասնելու է 150 մետրի, խորությունը՝ 25 մետրի։ Ըստ վերջին հաշվարկների` այս նախագիծն իրականացնելու համար կպահանջվի 13 միլիարդ դոլար։

«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»

Ա՛յ, էստեղ է, որ Էրդողանի և ֆինանսական կազմակերպությունների շահերը չեն համընկնում։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի առաջնորդի գլխավոր նպատակը Մարմարի և Սև ծովերի միջև ջրային ուղին վերահսկելն է ու իր պայմանները ողջ աշխարհին թելադրելը։ Այնինչ ներդրողները ուզում են եկամուտ ստանալու հստակ երաշխիքն ունենալ, ինչը, որոշ մասնագետների կարծիքով, խիստ խնդրահարույց է։ Հենց դա է պատճառը, որ այս շաբաթվա սկզբին թուրքական ամենախոշոր բանկերից 6-ի ղեկավարները հայտարարեցին՝ մենք այս կասկածելի նախագծին չենք մասնակցի։

​Սակայն Թուրքիայի իշխանությունների գլխավոր նպատակն, ըստ վերլուծաբանների, շատ հստակ է՝ ընդհանրապես հրաժարվել Մոնտրոյից, ինչը թույլ կտա միանգամից երկու նապաստակ սպանել։ Օրերս Էրդողանն արդեն հրապարակավ հայտարարել է՝ նոր ջրանցքի վրա Մոնտրոյի պայմանները չեն տարածվելու, ինչը նշանակում է, որ նավերը պիտի վարձավճար մուծեն։ Փորձագետներն իրենց  կանխատեսումներում ավելի հեռուն են գնում` ասելով, որ կգա մի օր, երբ Էրդողանը կհայտարարի. «Մոնտրոյի կոնվենցիան մեր վզին էին փաթաթել 30-ականներին, երբ  Թուրքիան թույլ էր և անօգնական։ Ժամանակները փոխվել են, ու հիմա մենք պիտի թելադրենք պայմանները»։

​Որոշ երկրներից հիմա պնդումներ են հնչում. «Դե չէ՛, Թուրքիան չի համարձակվի միակողմանիորեն վերանայել միջպետական պայմանագրերը, դեմ գնալ միջազգային հանրության կարծիքին»։ Լսում եմ ու հիշում, թե ինչպես տարիներ առաջ Հայաստանի ղեկավարներից մեկին հարցրեցին. «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը նոր պատերազմ հրահրել»։ Պատասխանն այսպիսին էր. «Չի կարող՝ միջազգային հանրությունը թույլ չի տա»։ Միակ մխիթարանքն այստեղ գիտե՞ք որն է։ Մենք մենակ չենք։ Միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան։

823
թեգերը:
Թուրքիա, Բոսֆորի նեղուց, Սև ծով, Ռեջեփ Թայիփ Էրդողան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (370)
Ըստ թեմայի
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
Արխիվային լուսանկար

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

748
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի քանի օր առաջ Լոնդոնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեր Բաքվում ծնված Քամրան Բալաևը, ադրբեջանցիները հիմք կունենային հպարտությամբ հայտարարելու՝ անցած մեկ տարին մեր տարին էր։
Ադրբեջանցին Լոնդոնի քաղաքապետ չդարձավ, վերընտրվեց պակիստանցին

Մանավանդ, որ ամռանը կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերի թվում որոշ աղբյուրներ նշում են Բաքուն։ Սակայն Քեմբրիջն ավարտած Բալաևը, որը հավակնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին, ի վերջո, իհարկե, զբաղեցրեց երրորդ տեղը, բայց երրորդ տեղը վերջից՝  20 թեկնածուների մեջ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ վերընտրվեց Սադիկ խանը, որը մայրաքաղաքը գլխավորում է 2016 թվականից և կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ինչո՞ւ 4-ի փոխարեն ընդամենը 3 տարի։

Դե, որովհետև, իրականում քաղաքապետի ընտրությունները պիտի կայանային անցած տարի, բայց հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով։ Համաձայնե′ք` սա արդեն արտառոց է. Օսկարների հանձնումը հետաձգեցին մի քանի ամսով` հասկացանք, Օլիմպիադան անցած տարի չանցկացրեցին ու մինչև հիմա էլ որոշ կասկածներ կան` էլի հասկացանք, բայց ընտրություն հետաձգել մի քաղաքում, որն իր բնակչության թվով երեք անգամ մեծ է Հայաստանից

​Սակայն եթե խոսում ենք ոչ կոնվենցիոնալ փաստերի մասին, արձանագրենք նաև, որ Սադիկ Խանը պակիստանցի է, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականը, և որ մեզ համար ամենազարմանալին է՝ բոլորովին չի ներկայացնում իշխող մեծամասնությունը. ինչպես գիտեք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ կազմավորել են պահպանողականները, այնինչ Սադիկ Խանը դեռ 15 տարեկան հասակում, այսինքն՝ դպրոցում, համալրել է լեյբորիստների շարքերը։

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ առաջիկա ընտրություններում հաղթեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ Երևանի քաղաքապետ մնար նախկինում հայտնի դերասանը, որը բոլորովին այլ քաղաքական ուժի աջակիցն է։  

Ես անձամբ լավ էլ պատկերացնում եմ, ավելի′ն։ Նման դասավորությունը շատ շահեկան է։ Արդեն երևի երրորդ դասարանցին էլ գիտի, թե որն է մեր ներկա իշխանությունների ամենասիրած արտահայտությունը։ Այո′, շատ ճիշտ եք. «Նախկիններն են մեղավոր»։ Պատերազմը տանուլ տվեցինք՝ նախկիններն են մեղավոր, պետական պարտքը հսկայական է՝ նախկիններն են մեղավոր, արտագա՞ղթ. բա իհարկե` միայն ու միայն նախկիններն են մեղավոր։ Դուք կզարմանաք, բայց Սադիկ խանի կողմնակիցները ճիշտ նույնկերպ էին պատասխանում ընտրարշավի ժամանակ նրա հասցեին հնչող քննադատությանը։ Միայն թե «Նախկիններն են մեղավոր»-ի փոխարեն ասում էին. «Կառավարությունն է մեղավոր»։

Համաձայնեք՝ միանգամայն տրամաբանական է՝ եթե դու լեյբորիստ քաղաքապետ ես, շատ հեշտ է ամեն ինչ բարդել պահպանողական կառավարության վրա։ Միայն մի օրինակ բերեմ։ Երբ Սադիկ խանին քննադատում էին` ախր ձեր պաշտոնավարման ժամանակ Լոնդոնում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը, նա շատ հանգիստ պատասխանում էր.

«Բա ի՞նչ եք ուզում՝ պահպանողականների կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար խիստ կրճատել է ոստիկանության ֆինանսավորումը, էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հանցագործները սկսել են իրենց ավելի ապահով զգալ։ Հո ես չե՞մ մեղավորը»։

Եվ քանի որ մոտ 40 օրից մեզ արտահերթ ընտրություններ են սպասում, մի երկու խոսք՝ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնելու բրիտանական փորձի մասին։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բոլոր ընտրատեղամասերում տեղական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներից մեկուսացված էին թափանցիկ նյութից պատրաստված արգելապատնեշով։ Ընտրողների հոսքն այնպես էր կազմակերպված, որպեսզի մտնողները և դուրս եկողները տարբեր դռներից օգտվեին ու չշփվեին միմյանց հետ։ Դիմակը բոլորի համար պարտադիր էր։ Քվեարկությունից առաջ ընտրողներին նաև հորդորել էին գալ իրենց սեփական գրիչով կամ մատիտով։

Բայց նկատե′ք` 9-միլիոնանոց Լոնդոնում որևէ մեկն այդպես էլ չբողոքեց, թե իրեն թույլ չտվեցին քվեարկել այն պատճառով, որ տանն էր մոռացել դիմակը կամ գրիչը։ Էդպիսի դեպք պարզապես չի եղել, որովհետև իշխանության որդեգրած հիմնական  սկզբունքը սա էր՝ ընտրելու սահմանադրական իրավունքը վեր է ամեն ինչից։ Եվ սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան կանոնակարգված սահմանադրություն էլ չունի։

Բայց ամենահետաքրքիրը։ Թեև քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ գոյություն չունի, յուրաքանչյուր ընտրող, ընդամենը մեկ անգամ գնալով ընտրատեղամաս, կարող է երկու ընտրություն կատարել։ Այո-այո, դուք ընտրում եք ձեր նախընտրածին, նրա անվան դիմաց «ծիտիկ» եք դնում, հետո էլ մեկ այլ «ծիտիկով» նշում եք ձեր երկրորդ նախընտրածին։ Սկզբից առաջինի ձայներն են հաշվում՝ եթե 50 տոկոսից ավելի չեղավ, սկսում են հաշվել երկրորդի օգտին տրված քվեները։ Ափսոս, Լոնդոնում չենք ապրում, թե չէ՝ մի շատ կառուցողական առաջարկ կանեի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են՝ չգիտեմ էլ, թե ում ընտրեմ հունիսի 20-ին։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

Ելք կա՝ ձեր մի ձայնը նվիրեք իշխանության ներկայացուցչին, երկրորդ ձայնն էլ՝ ընդդիմությանը։ Ու երբ հերթական անգամ մեղադրանք կլսեք՝ դուք եք մեղավոր, որ իշխանության բերեցիք այս մարդկանց, կարող եք շատ հանգիստ արդարանալ՝ ես բոլորի օգտին էլ քվեարկել եմ։

748
թեգերը:
Պակիստան, քաղաքապետ, Լոնդոն, ադրբեջանցի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (370)
Ըստ թեմայի
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Վիգեն Էուլջեքչյան

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

257
(Թարմացված է 23:19 11.05.2021)

Մայիսի 16-ին Բաքվում կսկսվի Հայաստանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը, որին հարևան երկրի իրավապահները միջազգային ահաբեկիչ են հայտարարել: Գործը միջազգային արձագանք է ստանում՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ծնունդով Բեյրութից է, և Ադրբեջանում նրան համարում են Լիբանանի քաղաքացի։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ հաղորդվել է նախաքննության ավարտի և գործը դատարան հանձնելու մասին։ ՊԱԾ-ն և գլխավոր դատախազությունը նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որից հետևում է, որ մեր հայրենակցին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով: Մեղադրանքների թվում են «ռազմական հակամարտությանը որպես վարձկան մասնակցելը» և «ահաբեկչական գործունեությունը հանցավոր միավորման կազմում»: Դատախազությունը դեռ չի հայտարարել, թե կոնկրետ ինչ պատիժ է առաջարկում ամբաստանյալի համար։

Սակայն հիշյալ հոդվածները թույլ են տալիս ցմահ ազատազրկում պահանջել ամբաստանյալի համար։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Հատկանշական է, որ դատարանի նախագահումը վստահվել է Էլբեյ Ալլահվերդիևին։ Նա դատավոր էր հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով։ 2015թ․-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Թեմիս աստվածուհու վրա առանձնապես հույս դնել պետք չէ:

Մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Այդ ցուցմունքների հիմնական թեզերը Վիգեն Էուլջեքչյանը ներկայացրել է տեսախցիկի առջև։

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Տեսանյութը ցուցադրում էին Բաքվի բոլոր հեռուստաալիքներով։ Ահաբեկիչ հռչակված հայը պատմում է, թե իբր սեպտեմբերի 29-ին իրեն հավաքագրել է Բեյրութի մի բնակիչ՝ Հովակ Քիքիյան անունով։ Մինչ այդ, իբր, նա ապրում էր Լիբանանում, որի քաղաքացին է։ Էուլջեքչյանը «խոստովանում է», որ իրեն Ղարաբաղ է բերել բացառապես փողի ծարավը։

Նրան, իբր, Հայաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար 2500 դոլար է խոստացվել։ Այնուհետև Վիգենը պատմում է, որ իրեն և իր նման «ահաբեկիչ վարձկաններին» են տեղափոխել Հայաստանի տարածքով Ղարաբաղ, որտեղ նրանց զենք-զինամթերք են տվել և հրամայել են սպանել ադրբեջանցիներին։

Վիգենը տեսախցիկի առջև բավականին հոդաբաշխ է խոսում։ Բայց մի շարք մանրամասներ թույլ են տալիս համոզվել, որ նա դա հարկադրաբար է անում։ Օրինակ՝ Շուշի քաղաքը նա անվանում է «Շուշա», ինչպես ադրբեջանցիները։ Վիգենի համար «լեգենդ» գրողների հերթական վրիպումն է։

Էուլջեքչյանը պատմում է, որ իրեն Հայաստան են տեղափոխել սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր անց։ Մինչդեռ «ահաբեկչի» անձնագրում դրոշմակնիքներն ակնհայտորեն այլ բան են վկայում։ Բանն այն է, որ Վիգենը Լիբանանից հեռացել է պատերազմից շատ առաջ։ Դա ապացուցելը դժվար չէ։ Եթե Էուլջեքչյանը նորմալ փաստաբան ունենար, նա կարող էր դիմել Լիբանանի միգրացիոն իշխանություններին, և նրանք կհաստատեին այն փաստը, որ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները սուտ են։

Ուրեմն, ո՞վ է իրականում Վիգեն Էուլջեքչյանը և ի՞նչ էր նա անում Արցախում։ Փորձանքի մեջ հայտնված մեր հայրենակիցը 42 տարեկան է։ Ծնվել է Բեյրութում, Ցեղասպանությունից հրաշքով փրկված փախստականների ժառանգ է։ 2015թ․-ին Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ անժխտելի փաստն ինքնին արդեն քանդում է նրան ներկայացված մեղադրանքի կառուցվածքը։

Սակայն Ադրբեջանում հերքում են ամբաստանյալի հայկական անձնագրի առկայությունը և պատրաստվում են նրան դատել որպես Լիբանանի քաղաքացի։ Նրանց այդպես ձեռնտու է։ Մինչդեռ հեշտ է ապացուցել, որ վերջին տարիներին Վիգենը Լիբանանում չի ապրել։ 2019թ․-ի նոյեմբերին նա տեղափոխվել է Երևան և հաստատվել այստեղ։ Հայաստանում իր փոքր բիզնեսն էր սկսել։ 7 տեղանոց մինիվեն էր գնել և դրանով արտասահմանցի զբոսաշրջիկներ էր տեղափոխում Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր։

Ավելի ուշ, արդեն լինելով Երևանի բնակիչ, Էուլջեքչյանը տեղեկացել է Արցախի կառավարության ծրագրի մասին, որի շրջանակներում էթնիկ հայերը, հանրապետության գյուղական շրջաններում բնակություն հաստատելու պատրաստակամության դեպքում, կարող էին անվճար բնակարան ակնկալել: Վիգենը գրանցվել է։ Չսպասելով հերթին՝ ինքնուրույն մեկնել է Արցախ և բնակություն հաստատել Շուշիում։ Արդեն ծրագրել էր Բեյրութից իր մոտ տեղափոխել դստերը և որդուն։ Չհասցրեց։ Պատերազմը խանգարեց։

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Թե ինչ է եղել հետո՝ իմանում ենք լիբանանահայ Մարալ Նաջարյանի պատմածից, ով գերության պահին եղել է Վիգենի հետ։ Նոյեմբերի 10-ի առավոտյան, այսինքն՝ արդեն զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Մարալը և Վիգենը, չիմանալով, որ Շուշի քաղաքն արդեն վերջնականապես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, գնում են այնտեղ՝ անձնական իրերը դուրս բերելու նպատակով։ Ադրբեջանցիները նրանց գերի են վերցրել Բերձորում (Լաչինում)։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարալ Նաջարյանը պատմում էր․ «Վիգենին ծեծեցին։ Հետո մեզ ջիպ նստեցրին։ Մեքենայի պատուհանները ծածկեցին։ Վիգենի աչքերը կապեցին։ Ես մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են...»։

Մարտի 10-ին, չորս ամիս գերությունից հետո, Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց։ Դա Բաքվի վրա միջազգային լուրջ ճնշման և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հսկայական ջանքերի արդյունքն է։ Վիգենին դուրս բերել չի հաջողվել։

Այս ամբողջ ընթացքում Կարմիր խաչի առաքելության աշխատակիցների հաստատակամության շնորհիվ գերուն երեք անգամ թույլ են տվել հեռախոսով խոսել որդու հետ և մեկ անգամ՝ նամակ գրել տարեց մորը։ «Բարև, մայրիկ։ Ես եմ, Վիգենը։ Բարևիր Սերժին և Թինային, եղբայրներիս։ Բոլորին ասա, որ ինձ հետ ամեն ինչ լավ է...»,-գրում է Վիգենը։

Ադրբեջանցի զինվորականների բախտը բերել է, քանի որ նրանց ձեռքն ընկել է մի մարդ, ում կարելի է օգտագործել որպես հայերի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման մասին լեգենդի «ապացույց»։ Վիգեն Էուլջեքչյանը, հավանաբար, իսկապես մասնակցել է պաշտպանական մարտերին։

Համենայնդեպս, Բաքվի լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որտեղ նա պատկերված է զինվորական համազգեստով և զենքով։ Բայց ինքնապաշտպանությանը մասնակցելը նրա օրինական իրավունքն է՝ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և որպես Արցախի բնակիչ։ Նույնիսկ եթե նա իսկապես մասնակցել է ռազմական գործողություններին (ինչը ապացուցված չէ), ապա նրա վրա պետք է տարածվեն ռազմագերիների կարգավիճակը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Այսինքն, Ժնևի կոնվենցիայի համաձայն, նրան պետք է անհապաղ ազատ արձակեն։ Դա են պահանջում նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Բայց Բաքվում հրաժարվում են Էուլջեքչյանին ռազմագերի ճանաչել։

Նշենք, որ նույնիսկ եթե հիմք ընդունենք Ադրբեջանի ՊԱԾ-ի անհեթեթ վարկածը, մեր հայրենակիցը ոչ մեկին չի սպանել։ Որքան ես հասկանում եմ, դրա հետ համաձայն է նաև Ադրբեջանի դատախազությունը։ Չնայած այս ամենին՝ նրան մեղադրանքներ են ներկայացվում, որոնք առավելագույն պատիժ են նախատեսում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործը դատարան է հանձնել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում դատավճիռ է կայացվել երկու սիրիացի վարձկանների նկատմամբ, որոնց հավաքագրել էին թուրքական հատուկ ծառայությունները՝ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար:

«Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում

Նրանց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին լիովին ապացուցված է։ Նրանք իրենց մեղքը խոստովանել են։ Միջազգային իրավապաշտպանները ոչ մի կասկած չունեն, որ դատավճիռը միանգամայն արդարացված է։ Ցմահ պատիժը համարժեք պատիժ է նրանց կատարած ծանր հանցագործության համար։ Իսկ Բաքվում որոշել են Երևանին հայելային պատասխան տալ՝ նմանատիպ մեղադրանքներ առաջադրելով դժբախտ մարդուն, որի միակ մեղքն այն է, որ սխալ ժամանակ սխալ տեղում է հայտնվել։

257
թեգերը:
Բաքու, Լիբանան, գերի, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Վարազդատ Հարոյան. արխիվային լուսանկար

Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը

0
(Թարմացված է 16:02 12.05.2021)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Տեղեկությունը հայտնում են ղազախական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրագրող Արարատ Մամբրեյանը իր  տելեգրամ ալիքում հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ:

Նշենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց

0
թեգերը:
Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել
Կասպարով. Իրանական ակումբի` Հարոյանից հրաժարվելը քաղաքական որոշում է
Օրվա կադրը. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը