00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել. ինչպես է հաջողվել Շոտլանդիայում ձախողել անկախացման գործընթացը

© AP Photo / Andrew MilliganКоролева Великобритании Елизавета II осматривает 5 батальон Королевского полка Шотландии
Королева Великобритании Елизавета II осматривает 5 батальон Королевского полка Шотландии - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե արցախցիների անկախական ձգտումները միանգամայն հասկանալի են՝ պարզ ֆիզիկական գոյատևման խնդիր է, ապա երբեմն ինքդ քեզ տրամաբանական հարց ես տալիս՝ լավ, իսկ ինչո՞ւ են ուզում անկախանալ կատալոնացիները կամ Կանադայի Քվեբեկ նահանգում ապրող ֆրանսախոսները։
Անկախության ձգտումն անկասելի է, բայց ճանապարհը՝ փշոտ

էնտեղ էլ հո ֆիզիկական բնաջնջման աղետալի հեռանկար չկա՞։ Գոնե ինձ համար առավել զարմանալի է շոտլանդացիների պահվածքը՝ մարդիկ անընդհատ ուզում են առանձնանալ բարգավաճ Բրիտանիայից։ Ինչու հենք այսօր հիշեցի շոտլանդացիներին։ Որովհետև դարեր առաջ հենց այս օրը՝ ապրիլի 6-ին, Շոտլանդիայում ազնվականները ստորագրեցին հանրահայտ Արբրոթյան հռչակագիրը, որում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, այսպես կոչված, ժողովրդական ինքնիշխանության գաղափարը։ Այսինքն՝ անկախության հարցը որոշվում է ոչ թե թագավորի, այլ ժողովրդի կամքով։​

Семейная пара утешает знакомую, оказавшуюся в супермаркете King Soopers во время стрельбы, Боулдер, Колорадо - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է

Բայց եկավ 18-րդ դարը՝ անկախություն ձեռք բերելու և անկախությունը կորցնելու ժամանակը։ Այդ հարյուրամյակի վերջում, ինչպես գիտեք, անկախություն ձեռք բերեցին ամերիկացիները, իսկ նույն դարի սկզբին՝ 1707 թվականին, իրենց անկախությունը կորցրեցին շոտլանդացիները։ Ու սկսվեց Շոտլանդիայի երկարատև պայքարը Լոնդոնի տիրապետության դեմ։ Պայքար, որը կարծես թե վերջ չունի և հենց հիմա էլ շարունակվում է։

Ի դեպ, Մեծ Բրիտանիան էլ հո Ադրբեջան չէ՞, որն անողոքաբար բռնի ուժով է ճնշում բոլոր անկախական ձգտումները։

Եթե հիշում եք` 2014 թվականին Շոտլանդիայի անկախության հանրաքվեն հենց Լոնդոնի թույլտվությամբ անցկացվեց, որովհետև Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա իշխանություններն ասացին. «Եթե իրոք կարծում եք, որ Շոտլանդիան առանց Մեծ Բրիտանիայի ավելի լավն է լինելու, քան Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում, գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել»։

Գիտեք չէ՞, թե ինչ եղավ՝ շոտլանդացիների 55 տոկոսը քվեարկեց Բրիտանիայի կազմում մնալու օգտին։

ԱՄՆ–ում էլ են Սահմանադրություն խախտում, կամ հայը կարո՞ղ է այնտեղ նախագահ ընտրվել

​Բայց Շոտլանդիայի իշխանություններն այդ անհաջող փորձից հետո էլ չեն հրաժարվել անկախ պետություն ստեղծելու մտքից։ Դարավոր հույսը վերջապես կենսագործելու հիմքերը երկուսն են։ Երկուսն էլ՝ գարնանային։ Առաջին. գարնան սկզբին՝ մարտ ամսին, անկախականները Շոտլանդիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացրեցին նոր հանրաքվեի մասին օրինագիծը։ Հարցը նույնն է, ինչ 7 տարի առաջ. «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է լինի անկախ երկիր», և կա երկու կոնկրետ հստակեցում՝ հանրաքվեին կարող են մասնակցել բոլոր շոտլանդացիները, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում, և հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ հաջողությամբ կպսակվի կորոնավիրուսի դեմ պայքարը։

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից

​Երևի նկատեցիք, որ Լոնդոնի համաձայնության մասին բացարձակ ոչինչ չի ասված։ Երևի այն տրամաբանությամբ, որ եթե 2014-ին բրիտանական իշխանությունները թույլ տվեցին հանրաքվեի անցկացումը, հիմա էլ թույլ կտան։ Միանգամայն անհիմն վստահություն։ Այժմ արդեն Բրիտանիայի կառավարությունն ամենևին էլ մտադիր չէ հանգիստ ասել շոտլանդացիներին՝ ինքնորոշվո՞ւմ եք, ինքնորոշվե′ք։ Ճիշտ հակառակը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստում է. «Մի անգամ արդեն ինքնորոշվելու փորձ արել եք, և շոտլանդացիների մեծ մասը արտահայտվել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին։ Ի՞նչ է՝ 7 տարին մեկ պետք է անընդհատ կողմնորոշվեք ու կողմնորոշվե՞ք»։

Ճիշտ է, շոտլանդացի անկախականները հիշեցնում են, որ բրիտանացիներն էլ երկու անգամ են հանրաքվեով արտահայտել իրենց կարծիքը Եվրամիությունում մնալ-չմնալու հարցով, ընդ որում, արդյունքները տարբերվել են 180 աստիճանով։ Բրիտանացիները հակադարձում են՝ այո′, ճիշտ էլ հիշում եք, 1975 թվականին մենք արտահայտվեցինք Եվրամիությունում մնալու օգտին, իսկ 2016-ին որոշեցինք բրեքզիտ անել, բայց տեսեք, թե ինչպիսին է ժամանակային տարբերությունը՝ ավելի քան 40 տարի։ Դուք էլ, սիրելի′ շոտլանդացիներ, մի քանի տասնամյակ համբերեք, հետո արեք՝ ինչ ուզում եք։

Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին

​Այնուամենայնիվ, շոտլանդացիները հույս ունեն, որ Լոնդոնի այս կարծր դիրքորոշման մեղմացմանը կարող է նպաստել մեկ այլ գարնանային իրադարձություն։ Ուղիղ մեկ ամսից՝ մայիսի 6-ին, Շոտլանդիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։

Հուսո տրամաբանությունն այսպիսին է՝ եթե Շոտլանդիայում կատարյալ հաղթանակ տանեն անկախականները, որոնք, բնականաբար, նույնքան անկախական կառավարություն կձևավորեն, Լոնդոնը պարզապես չի կարող անտեսել այդ հանգամանքը, հաստատ կհամակերպվի նոր հանրաքվե անցկացնելու մեր ձգտման հետ։ Թեև գոնե ԲիԲիՍի-ի թղթակիցների ռեպորտաժներից բրիտանացիները հրաշալի գիտեն, որ աշխարհի այլ տարածաշրջաններում նման ձգտումների հետ ամենևին չեն համակերպվում։

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

Լրահոս
0