Կարսի ամրոց

Ինչպես Ռուսաստանի ժողովրդական նկարիչը «գրավեց» Կարսի ամրոցը

257
(Թարմացված է 09:34 04.04.2021)
Կարսի հերոսապատումն իր հետքն է թողել արվեստում։ Հաղթական սյուժեն շարունակություն է ստացել Եվգենի Մաքսիմովի կտավում։

Մոսկվա, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահություն։ Սպիտակ սրահ։ Մոլբերտ, որի վրայի կտավը մինչև պահի հասունանալը ծածկված է կտորով։ Սրահում Մոսկվային հայտնի շատ հայեր կան, բայց գլխավոր գործող անձը Եվգենի Մաքսիմովն է՝ ակադեմիկոս, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ Մաքսիմովի «Կարսի ամրոցի գրավումը ռուսական զորքերի կողմից» կտավի առաջին ցուցադրությունն է։

Ինչո՞ւ Կարսը։ Ամեն ինչ սկսվեց 2012թ․-ին, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ի նախագահ, հայտնի հասարակական գործիչ Սերգեյ Մնդոյանցը Կարս-Էրզրում-Բայազետ-Վան-Մուշ-Սարիղամիշ այցելություն էր կազմակերպել։ Յուրաքանչյուր հայի սրտին մոտիկ երթուղի։

Ինչ-որ մեկը (Անդրանիկ Միհրանյանը) սիրողական ֆիլմ էր նկարում, Սերգեյ Մնդոյանցն իր տպավորությունները գրի էր առնում օրագրում, իսկ Եվգենի Մաքսիմովը նույնն էր անում, միայն թե էսքիզների տեսքով, որոնցից հետո ծնվեց վերոնշյալ ճակատամարտի նկարը։ Հրավիրված հասարակությունը հետաքրքրությամբ լսում էր պատմությունն այն մասին, թե ինչպես է սկսվել և ինչ ավարտ է ունեցել ճակատամարտը հնամենի Կարսի՝ Կարսի հայկական թագավորության մայրաքաղաքի համար, որը վերածվեց թուրքական ամրոցի:

Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչո՞ւ մարդիկ չեն ուզում հեռանալ Ամասիայից

Այն կառուցվել էր 1850-ականներին և դարձել Թուրքիայի ամենահզոր ամրոցներից մեկը։ Ամրությունների չորս խումբ՝ վեց մետր բարձրությամբ և մինչև տասը մետր հաստությամբ բերդապատնեշներով։ Ամրոցները միմյանց միանում էին խրամատներով, որոնց միջև կանգնած էին դաշտային մարտկոցները։ Այստեղ զինապահուստներ կային, զորանոցներ, վառոդի պահեստներ։ Ամրությունների և խրամատների առջևում մինչև երեք մետր խորությամբ և մինչև 18 մետր լայնությամբ խրամափոսեր էին։

Եվ ամենակարևորը՝ տեղակայումը։ Ամրոցը բարձունքի վրա էր և կարծես սավառնում էր վերևում` այդպիսով վերահսկելով ամբողջ շրջակա տարածքը։ Հավանաբար ոչ միայն ես հիշեցի Շուշին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ․ հապա փորձիր գրավել։ Հայերը փորձեցին և գրավեցին։ Հետո շատ անտաղանդ ձևով հանձնեցին․․․

Իսկ այդ դեպքերից շատ տարիներ առաջ ռուսական զորքերը գրավում էին Կարսը։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում։ Մեկ շաբաթ շարունակ՝ անդադար ռմբակոծություն, ապա գրոհ ամրոցի վրա։

Թուրքական կայազորը բաղկացած էր ավելի քան 18 հազար զինվորներից ու հրամանատարներից և 303 թնդանոթից։ Ռուսական զորքը՝ 28 հազար մարդ և 126 խոշոր զենք՝ գեներալ-լեյտենանտ Լազարևի հրամանատարությամբ, որը ծնունդով Ռուսական Կայսրության Շուշի քաղաքից էր։

Մաթևոսյանի սխրանքներն ու փորձությունները. ինչպես Ղարաբաղ գյուղի մարտիկին ողջ-ողջ թաղեցին

Էլ ո՞վ կար հայերից։ Էրիվանի ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ա․ Տեր-Ղուկասովը, գեներալ-մայորներ Ալխազովը, Լորիս-Մելիքովը, Դենիբեկովը։ Բացի այդ՝ պորուչիկ Աբրամելիքովը, կապիտաններ Հարությունովն ու Դոլուխանովը, փոխգնդապետ Մելիքովը, ինչպես նաև կամավորների գունդը՝ գնդապետ Ենիքոլոպովի հրամանատարությամբ։

Հեռու չէր մնում նաև հայ բնակչությունը․ գործող բանակն ապահովում էին տրանսպորտով, օգնում էին վիրավորների բուժման հարցում, զորքին պարենով էին ապահովում։ Հայերը որպես ուղեկցորդ էին ծառայում, Կարսի գիշերային գրոհի ժամանակ գրոհող շարասյունի 11 ուղեկցորդներից և թարգմանիչներից 8-ը հայեր էին։

Նոյեմբերի 6-ի առավոտյան Կարսը գրավեցին։ Գրոհից հետո ողջ մնացած թուրքերի հանձնվեցին։ Փախչել հաջողվեց միայն հեծյալների մի փոքր խմբի և ամրոցի պարետ Հուսեյն-Համի փաշային։ Թուրքական զորքերի կորուստները (զոհերն ու վիրավորները) մոտ յոթ հազարն էին, ռուսներինը՝ երկու հազար երեք հարյուր։

«Հայերի մասնակցությունը 1877-1878թ․-ի ռուս-թուրքական պատերազմին» գրքի հեղինակ Վահագն Կրբեկյանի պնդմամբ` Կարսի միացումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց մոտ յոթանասուն հազար քառակուսի կիլոմետր։ Թե ինչ է դրանից մնացել այսօր, գիտենք, թե ինչ կարող է ստացվել, եթե չկարողանանք մնացածը պահպանել, կարելի է միայն գուշակել։

Կարսի հերոսապատումն իր հետքն է թողել նաև արվեստում։ Շատերը տեսել են և հիշում են Վասնեցովի «Կարսի գրավման լուրը» կտավը, Կիվշենկոյի «Ռուսական զորքերի մուտքը Կարս» կտավը, անգլիացի գեղանկարիչ Թոմաս Ջոն Բերքերը նկարել է «Կարսի հանձնումը, Ղրիմի պատերազմ» կտավը, Ալեքսեյ Կիվշենկոն (հայտնի «Ռազմական խորհուրդը Ֆիլիում» կտավի հեղինակը) իր նկարը կոչել է «Հաղթական մուտք», կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին ստեղծել է «Կարսի գրավումը» հանդիսավոր քայլերգը նվագախմբի համար։

Կարսի հաղթական սյուժեն շարունակություն է ստացել Եվգենի Մաքսիմովի նոր, ծափողջյուններով ընդունված կտավում։ Նրա հուշերում դեռ թարմ են այցելության տպավորությունները` ցնցող բնապատկերներ, անմոռանալի բնություն և կողքին՝ շշմեցուցիչ բարբարոսություն․ ակադեմիկոսը տխրությամբ նշում է` վանքերի և հայկական մշակույթի մյուս հուշարձանների զգալի մասը քանդված է։

257
թեգերը:
նկար, Կարս, նկարիչ
Ըստ թեմայի
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը
«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

1345
(Թարմացված է 23:31 18.04.2021)
Ներսես Ներսիսյանն արևելյան սպորտաձևերի աշխարհի բացարձակ չեմպիոն էր, հերոսաբար զոհվեց 20-ամյակի նախորդ օրը՝ հասցնելով մարտական ընկերներից մի քանիսի կյանքը փրկել։

Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Այն, որ Ներսոն գնացել է երկնակամարը նվաճելու, ընտանիքն իմացավ հենց նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 26-ին...

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հոկտեմբերի 26-ից օդը մի տեսակ կանգնած է, կյանքը շարունակվում է, բայց ուրիշ է։ Դարչնագույն աչքերով, լայն ժպիտով Ներսես Ներսիսյանը (սիրում էր, որ իրեն Ներսո ասեն) գյուղի ուրախությունն ու պարծանքն էր։ Կառատեի գրեթե 100 մարտ էր անցկացրել՝ առանց պարտության... Ձեռքերի վրա էին դիմավորելու հերթական մեդալով կամ գավաթով գյուղ վերադառնալիս, բայց ձեռքերի վրա հողին հանձնեցին։

Отчий дом погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսիսյանների տունը

Չեմպիոնի ճանապարհն ու նոկաուտ արված ադրբեջանցին

Հենց որ տուն ես մտնում, առաջին բանը, որ աչքիդ է ընկնում, Ներսեսի պատվո անկյունն է՝ ոսկե գավաթներով, մեդալներով, որոնք հազիվ են տեղավորվում պահարանում։ Որդու մասին պատմում է հայրը՝ Արթուրը՝ սևը սրտում, հպարտությունն աչքերում։  Հենց ինքն է սկսել նրան մարզել, երբ դեռ 6 տարեկան էր։ Այդպես սկսվեց ապագա չեմպիոնի ճամփան։ 9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

Спортивные медали Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի պատվոգրերից ու մեդալներից

«Սպորտում միշտ մեդալներով էր հետ գալիս, հիմա էլ էս հետմահու մեդալները...»։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ Ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, հետո մեկնեց բանակ։

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Ատում էր դաջվածքները, բայց բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին դաջվածքով տուն վերադարձավ՝ Чемпионы не умирают, они уходят покорять небеса։

Կռիվն արյան մեջ էր

Արթուրն ասում է՝ հանուն հայրենիքի կռվելը Ներսոյի արյան մեջ էր։ Ինքն էլ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկու անգամ ծանր վիրավորում է ստացել, հրաշքով փրկվել, դեմքին ու մարմնին տեսածի ու ապրածի սպիներն են։ Պապը Հայրենական պատերազմի մասնակից էր, Բեռլին էր հասել, նախնիները Վանում ազատագրական պայքարի մասնակիցներ են եղել։ 

Артур Нерсисян, папа погибшего военнослужащего Нерсеса у Стены почета сына
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի հայրը

«Մի անգամ զանգեց, թե՝ պապ, հարսանիք եմ հարամել, չհասկացա պահի տակ... Ասեցի՝ տղա ջան, պատերազմ է, ինչ հարսանիք։ Ջղայնացավ, ասեց՝ ամոթ ա, դու կռված տղա ես, ոնց չհասկացար․․․» (ի նկատի է ունեցել` թշնամու մեծ խումբ են ոչնչացրել)։

Артур Нерсисян, папа погибшего военнослужащего Нерсеса
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ

Ներսոն հրետանավոր էր, ծառայում էր Իվանյանում, պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Այդ մասին ընտանիքը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

Нерсес Нерсисян во время службы
© Photo : provided by Nersisyan's family
Ներսես Ներսիսյան

«Երբեք սուտ չէր խոսել, պատերազմը սկսվելուց հետո սկսեց խաբել մեզ, որ չանհանգստանանք։ Ասում էր՝ «գնում եմ կոֆե խմելու», կամ «գնում եմ քնելու», բայց իրականում ամեն անգամ գնում էր կենաց-մահու կռվի»։

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Մարտական ընկերները պատմել են, որ Ներսոն անգամ ադրբեջանցի դիվերսանտի է բացահայտել։ Նա հայի անձնագրով` Արթուր Օսիպյան անուն-ազգանունով, ներթափանցել էր իրենց շարքեր՝ իբրև ՄՈԲ-ի անդամ։ Ներսոն ինչ-որ կերպ գլխի է ընկել, որ մի բան այն չէ, զեկուցել հրամանատարներին, դրանից հետո դիվերսանտը ձերբակալվել էր։ Շատ մանրամասներ չգիտեն, որովհետև հրամանատարն էլ է Ներսոյի հետ զոհվել։

Портрет Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյան

«Վիրավոր տղաների է օգնել, դուրս բերել։  Տղաների խոսքով՝ զոհվելուց առաջ էլ ասել է. «տղերք, հող չկա տալու»...»։

Սենյակի օդը ծանրանում է... Ամուսնու կողքին լուռ նստած Գայանեն ավելի է սեղմում շուրթերը, արագ-արագ սեղան դնող քույրը՝ Թինան, աննկատ ու արագ սրբում է թափվող արցունքները, փոքր եղբայրը՝ Նարեկը, տղամարդավարի կախում է գլուխը։

Нарек Нерсисян, брат погибшего военнослужащего Нерсеса
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի եղբայրը` Նարեկը

Վերջին անգամ Ներսոյի հետո խոսել են հոկտեմբերի 22-ին, սպասում էին, որ հոկտեմբերի 25-ին՝ ուղիղ կեսգիշերին, կզանգահարի, որ իր ծննդյան օրը շնորհավորեն։ Ներսոյից զանգ այդպես էլ չեկավ...

«Ես զգացի դա..Տանը նստած էի, հյուր ունեինք, նենց ծանրացավ սիրտս..»,–ասում է հայրը։

Հաջորդ օրը նա մեկնեց Գորիս՝ որդուն ճանաչելու։

«Դեմքին չկարողացա նայել, ամեն ինչ նորմալ էր, դեմքը վնասված չէր, բայց ես չկարողացա նայել։ Տեսա, որ բռունցքը սեղմած է։ Բացեցին, մեջը հող էր ամուր սեղմած պահել...»։

Военные вещи погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի համազգեստը

Թինան բերում է եղբոր հիշատակին պատվիրված լուսանկարների տուփը․․․ Այստեղ են նաև Ներսոյի վերջին լուսանկարները՝ պատերազմի օրերին՝ զոհվելուց օրեր առաջ։

«Ես իրեն մահացած չեմ համարում, իրեն ողջերի մեջ եմ փնտրում, ես իր հետ նորմալ զրուցում եմ, կարող է թվալ՝ ցնդաբանություն է, բայց ես իրեն տեսնում ու զգում եմ։ Հիմա էլ եմ զգում, որ կողքիս նստած է՝ ինչպես միշտ համեստ ու ժպիտը դեմքին։ Հպարտանում եմ իրենով...»։

Ներսոյի ծառայության ավարտին երկու ամսից մի քիչ ավելի էր մնացել, հունվարի 14-ին զորացրվելու էր։ Ընտանիքն արդեն պատրաստվում էր վերադարձի «բանակի քեֆին»։ Վայրը որոշված էր, հյուրերի ցուցակն էին կազմել։ Միայն մատաղի գառը դեռ չէին գնել։ Նվերն էլ էր պատրաստ՝ Ներսոյի սիրելի ավտոմեքենան։ Տանը վերանորոգման աշխատանքներ էին սկսել, հեռվից հեռու Ներսոն հետևում էր, խնդրում ամեն փոփոխությունը լուսանկարել, ուղարկել։ Շատ էր սպասում բակի պատի փոփոխությանը, այդ լուսանկարը չհասցրեցին ուղարկել...

  • Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
    Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
    Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարներից
    Ներսես Ներսիսյանի լուսանկարներից
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի ծնողները
    Ներսես Ներսիսյանի ծնողները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
    Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյան
    Ներսես Ներսիսյան
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյան
    Ներսես Ներսիսյան
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
    Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ
    Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսեսի լուսանկարներով ժամացույց
    Ներսեսի լուսանկարներով ժամացույց
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
1345
թեգերը:
Հայաստան, Զոհ, Զինվոր, զինծառայող, Արցախյան պատերազմ, Արցախ
Հայ-թուրքական սահման

Ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը

385
(Թարմացված է 23:04 17.04.2021)
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե Թուրքիայի հետ հաշտվելու լավ հնարավորություն է ստեղծվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշի այցելելու մտադրության մասին՝ հայկական բերդաքաղաքը անվանելով իրենց համար հաղթանակի և հպարտության խորհրդանիշ։ Էրդողանը շեշտել է, որ կշարունակի Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Արցախը վերջնականապես թուրքականացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հատուկ պարգևի  է արժանացրել Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, ում նախագծած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայկական մի շարք տարածքների գրավումը Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե լավ հնարավորություն է ստեղծվել՝ հաշտվելու Թուրքիայի հետ և նոր հարաբերություններ սկսել։

Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի այսօրվա ղեկավարները ջանքեր չեն խնայում հարևան երկու երկրների հետ թշնամական հարաբերությունները վերափոխելու բարեկամականի։ Որքանո՞վ է դա հնարավոր։ Հայաստանի իշխանության տրամաբանությունն եմ փորձում հասկանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանից։

«Մենք ունենք խնդիրներ Թուրքիայի նկրտումների հետ կապված։ Թեկուզ 2020թ․ պատերազմում Թուրքիայի գործողություններն ու բացահայտ աջակցությունը Ադրբեջանին ցույց են տալիս, որ Թուրքիան իրեն դիրքավորում է։ Իմ դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական այս տանդեմը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,-ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը։

Ստացվում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Թուրքիայից սպասվող նոր վտանգների առումով դիրքորոշումը միատարր չէ նաև իշխանության ներսում։ Ադրբեջանի և Թուրքիայի գծով մասնագիտացած պատգամավորը չի կիսում իշխանության ներսում իր գործընկերների կարծիքը՝ այն համարելով առնվազն անհեռատես։

«Հնարավո՞ր է արդյոք այս իրավիճակում երկխոսություն Թուրքիայի հետ։ Եթե պետության անվտանգային շահը դա է պահանջում, ապա կարելի է երկխոսել անգամ սատանայի հետ, բայց արդյո՞ք Թուրքիան պատրաստ է դրան։ Իմ համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկարաժամկետ կարգավորման մասին խոսելը անհեռատեսություն եմ համարում»։

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը հավաստիացնում է, թե որևէ մեկի արժանապատվությունը չի նվաստանա, եթե մենք անենք առաջին քայլը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ թշնամանքը վերացնելու առումով։ Պատգամավոր Տաթև Հայրապետյանը հենց արժանապատվությունն է համարում պետությունների կարևոր արժեքներից մեկը։

«Ի վերջո, ինչպես մարդկային հարաբերություններում, պետությունների հարաբերություններում էլ պետք է լինի արժանապատվություն։ Ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի խնդրում։ Եթե Թուրքիան իրապես հարաբերությունների կարգավորում ցանկանար, ապա պետք է գնար քայլերի, այնինչ նրանք չեն գնում դրան, այլ հակառակը, ինչքան մենք հետքայլ ենք անում, այնքան նրանք առաջ են գալիս։ Նրանց քաղաքական գիծը չի փոխվում»,-նշեց Տաթև Հայրապետյանը։

Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քաղաքական և տնտեսական առումով։ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում այս մասին հարցեր եմ ուղղում տարածաշրջանային քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանին։

«Ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գաղափարը շատ լավ է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք այժմ խոսում են հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու մասին, մի մեծ սխալ են գործում՝ հաշվի չառնելով աշխարհաքաղաքական կշիռները։ Հայաստանը որոշակի դերակատարում ուներ տարածաշրջանում իր կշիռներով՝ Հայոց ցեղասպանություն, արցախյան հակամարտություն, պանթուրքիզմի համար սեպ լինելու հանգամանքը... Իսկ երբ մենք հանեցինք բոլոր այդ գործոնները, այլևս մեզնից ոչինչ չենք ներկայացնում»,-կարծում է Սարո Սարոյանը՝ նշելով, որ տնտեսական համագործակցության խոստումները միֆ են։

Վերլուծաբանի կարծիքով՝ վերը նշվածից բացի՝ մեր տնտեսությունը նույնպես չունի բավարար ռեսուրս՝ ոտք մեկնելու Թուրքիայի հետ, որի տնտեսությունն իր զարգացման արագությամբ երկրորդն է՝ Չինաստանից հետո։

Հավելենք, որ Հայաստանից արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Այս վերջինը մեր երկրից գնում է հիմնականում ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքանյութ։ Թուրքիան կարող է դեպի Շվեյցարիա ճանապարհ լինել, բայց ինչպես այդ դեպքում, այնպես էլ հիմա երկաթուղային ճանապարհը հանքանյութը հասցնելու է մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից արդեն ծովային երթուղով հայկական ապրանքը գնում է Եվրոպա։ Ռուսաստանին և Չինաստանին հետաքրքրում են տարբեր ապրանքատեսակներ, բայց Հայաստանը արտաքին աշխարհի հետ առևտուր անում է հիմնականում կոնյակի, հանքային ջրի, հագուստի միջոցով։ Այստեղ ևս Թուրքիայի դերը մոտենում է զրոյի։

«Մենք ի՞նչ առևտուր ենք անում, մենք միայն թուրքական ապրանք ենք ներկրում, իսկ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա արգելվում է։ Այսինքն մեր նկատմամբ իրականացնում է մի քաղաքականություն, երբ այն, ինչ իրեն ձեռնտու է, անում է, իսկ այն, ինչ մեզ է ձեռնտու, արգելում է։ Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում, օրինակ, երկաթուղային ենթակառուցվածքի աշխատանքը։ Վստահ եմ, որ դա ծառայելու է գլխավորապես Թուրքիայի շահերին, ոչ թե մեր»,-նշում է Սարո Սարոյանը։

Թուրքերը ագրեսիվ գործելաոճ են ընտրել նաև տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ և քաղաքական ազդեցության ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար ավերիչ կարող է լինել թուրքական գյուղատնտեսությունը։ 2007-ից մինչև օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկևիլի, նռան, ուշադրություն դարձրեք՝ ծիրանի արտադրության ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրությամբ։

Հայ գյուղացին կարո՞ղ է արդյոք մրցակցել կամ գոնե դիմադրել աշխարհի շուկաները գրավող և տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով Հայաստանում շատ ցածր գնով գյուղատնտեսական ապրանք ներմուծող Թուրքիային։

385
թեգերը:
Սահման, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը
«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը
Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը