Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց

5725
(Թարմացված է 09:57 03.04.2021)
Ինչո՞վ է տարբերվում բարեկամ Իրանը թշնամի Թուրքիայից։ Երկու դեպքում էլ մեծ հաշվով նույն գործողությունն է կատարվել հայերի նկատմամբ։ Մի դեպքում զենք է մատակարարվել Ադրբեջանին, մյուս դեպքում սահմանափակվել է զենքի մատակարարումը Հայաստանին։

2021-ի հունվարի վերջին Երևան այցի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հայտարարեց, թե Հայաստանն իրենց համար հատուկ նշանակություն ունեցող հարևան է, հետևաբար, իրենք չեն կարող թույլ տալ, որ լինի սահմանների խախտում։ Վերլուծաբաններն Իրանի ԱԳ նախարարի այս հայտարարության հիմնական հասցեատեր համարեցին Թուրքիային՝ հաշվի առնելով, որ հենց թուրքական կողմն է հրահրում տարածաշրջանային բախումներ՝ ավելի սեղմելով օղակը Իրանի շուրջ։

«Իրանի համար «կարմիր գիծ» է համարվում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նրանք էլ ունեն մտահոգություն, թե թուրք-ադրբեջանական ուժերը կարող են հատել ՀՀ սահմանները և Սյունիքից տարածքներ գրավելով՝ ցամաքային կապ ապահովել Նախիջևանի ու Ադրբեջանի հետ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը։

Իսկ ի՞նչ է նշանակում «կարմիր գիծ» և ինչո՞ւ այդ մասին մեր հարևան երկիրը հիշեց միայն պատերազմից հետո։ Արդյո՞ք Ադրբեջանը և Թուրքիան կարմիր գծեր չէին խախտել պատերազմի ժամանակ։

2020-ի սեպտեմբերին հարևան Իրանը նախ հայտարարեց չեզոքության մասին, հետո հայկական կողմին կոչ արեց Ադրբեջանին հանձնել Արցախի մի շարք շրջաններ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է գրավյալ, իսկ արդեն հոկտեմբերի կեսից արգելեց իր տարածքով սպառազինության մատակարարումը Հայաստանի Հանրապետություն, ապա Արցախ։ Հայաստանի հարևան երկրի այս վարքագիծն առնվազն անհասկանալի էր, մինչդեռ պաշտոնական Թեհրանը շարունակում էր պնդել, թե իրենք վարում են հավասարակշիռ ու կառուցողական քաղաքականություն։

«Պատերազմի ժամանակ Հայաստանի տարածքային անձեռնմխելիության մասին հայտարարություն արեց Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը՝ միաժամանակ զորքեր կուտակելով սեփական սահմանին։ Սա ուղերձ էր Թուրքիային և Ադրբեջանին, որ Իրանը շատ վճռական է այդ հարցում, քանի որ եթե փակվի Իրան-Հայաստան ցամաքային սահմանը, ապա շրջափակում կլինի ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի համար, և Իրանը դրա մեջ մեծ դավադրություն է տեսնում, մանավանդ որ ՀՀ-ն Իրանի համար նաև մի կարևոր պատուհան է դեպի Արևմուտք»,–նշեց Իսկանդարյանը։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

Իրանցի վերլուծաբան, «Հայաստան-Իրան ռազմավարական զարգացման կենտրոնի» տնօրեն Փույա Հոսեյնին չի թաքցնում, որ Թուրքիան ունի տարածքային նկրտումներ նաև Իրանի նկատմամբ, ինչն իր երկրին մղում է պաշտպանական նոր ծրագրեր մշակելու։

«Գիտեք, որ Իրանում մի քանի միլիոն թուրքախոս բնակչություն կա, և նրանց վրա Թուրքիան մեծ խաղադրույք է անում, ինչը վտանգ է Իրանի համար։ Այդ առումով Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմի ժամանակ մեծ լոբբինգ արեցին, ինչը բացակայում էր Հայաստանի Հանրապետության դեպքում»,–նշում է Հոսեյնին։

Իրանում զարմացած են, որ պատերազմից հետո հնարավոր հաշտության մասին Թուրքիայի և Ադրբեջանի ակնարկները Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ խանդավառությամբ են ընդունում։ Հոսեյնին հիշեցնում է ինչպես նախորդ դարասկզբի ցեղասպանությունը, այնպես էլ 2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանին տրամադրված մահաբեր զենքերը՝ հռետորական հարց տալով՝ ա՞յս Թուրքիայի հետ են հայերը ցանկանում բարեկամանալ։

«Թուրքիայի ձեռքերը թաթախված են հայերի արյան մեջ, ուստի հայերը պետք է որ ավելի զգոն լինեն թուրքական վտանգից, այնինչ, ցավոք, որքան մենք ենք տեսնում, հայերի շրջանում կա անտեսում այդ վտանգի։ Թուրքիան վտանգավոր է անգամ տարածաշրջանային մեծ երկրների համար, հետևաբար Հայաստանի համար առավել ևս վտանգավոր է։ Թուրքիան չարիք է տարածաշրջանի համար»,–նշում է Փույա Հոսեյնին։

–Իսկ ինչո՞վ է տարբերվում բարեկամ Իրանը թշնամի Թուրքիայից։ Երկու դեպքում էլ մեծ հաշվով նույն գործողությունն է կատարվել հայերի նկատմամբ։ Մի դեպքում զենք է մատակարարվել Ադրբեջանին, մյուս դեպքում սահմանափակվել է զենքի մատակարարումը Հայաստանին։

–Միայն թե իմանաք, թե Իրանի ներսում քանի տարբեր ազգեր են ապրում։ Դա սպառնալիք է Իրանի պետության համար։ Պատկերացրեք, որ մենք դրական ընթացք տանք Արցախի ազգային ինքնորոշման սկզբունքին, այդ բոլոր ազգերը իրենց հերթին կբարձրացնեն իրենց ինքնորոշման հարցը՝ իհարկե, օգտվելով այլ պետությունների օժանդակությունից,–պատասխանում է իրանցի վերլուծաբանը։

Այլ պետություններն, այնուամենայնիվ, օգտվեցին Արցախի դեմ պատերազմի առիթից ու ահաբեկիչներ «գործուղեցին» Իրան՝ այնտեղ անկայունություն հրահրելու համար։ Հոսեյնին փաստում է, որ 2020-ի աշունը փորձություն էր ոչ միայն հայկական կողմի, այլև իրենց համար։

Իսկ ի՞նչ է ստացել կամ կորցրել Թեհրանը 2020-ի պատերազմից հետո։ Իրանում կարծես սկսել են հասկանալ, թե ինչ գլխացավանք է իրենց համար առաջ եկել հյուսիսային երբեմնի ամենաապահով սահմանին։

«Պատերազմից հետո Իրանի դիրքերը և ազդեցությունը Անդրկովկասում զգալի նվազել ու թուլացել են։ Իրանը փորձում է մրցակցել Թուրքիայի հետ, բայց գիտակցում է, որ դժվար թե հաջողի։ Անդրկովկասի միակ երկիրը, որի հետ արդյունավետ համագործակցության պոտենցիալ ունի Իրանը, Հայաստանն է։ Դա երկու կողմից էլ շահավետ է։ Եթե Հայաստանը և Իրանը ճիշտ աշխատեն միմյանց հետ, ապա կկարողանան Անդրկովկասում վերականգնել ուժային հավասարակշռությունը»,–եզրափակեց Հոսեյնին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

5725
թեգերը:
Պատերազմ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում
Ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքները, կամ ինչպես են սեպ խրում հայերի ու ռուսների միջև
Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո
Ֆերդինանդ Կարապետյանը

Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին

144
(Թարմացված է 09:01 13.04.2021)
2015 թվականից սկսելով հանդես գալ Հայաստանի ձյուդոյի հավաքականի կազմում` Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է հաղթող ու մրցանակակիր տարբեր կարգի մրցումներում։ 2018–ին հայ ձյուդոիստն արդեն Եվրոպայի չեմպիոն էր։ Բայց Կարապետյանի գլխավոր երազանքը դեռևս իրականացված չէ։

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը երազում է մասնակցել օլիմպիական խաղերին ու նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է հայտնվել ձյուդոյում։

Ձյուդոիստ հարևանները

Ֆերդինանդի կյանքում մեծ դերակատարում են ունեցել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի մարզիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի փոխչեմպիոն Տամեռլան Տմենովն ու նրա մայրը։ Վլադիկավկազում նրանք միևնույն բակում էին ապրում։ «Տամեռլան Տմենովի ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք և ունենք։

Մայրս խնդրել էր Տամեռնալնի մորը ինձ ձյուդոյի տանել։ Մի օր ես ու եղբայրս խաղում էինք բակում, Տամեռլանի մայրը մեզ կանչեց ու գրանցել տվեց մոտակայքում գործող ձյուդոյի սեկցիայում։ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ես հանդիպել եմ և՛ Տամեռլանին, և՛ նրա մորը։ Ինձ շնորհավորել են, հիշել ենք անցած օրերը (ժպտում է)», - պատմում է Ֆերդինանդը։

Օսեթիան` երկրորդ հայրենիք

Ապրելով ու մարզվելով Վլադիկավկազում` հայ ձյուդոիստն իրեն միշտ էլ յուրային է զգացել Օսեթիայի մայրաքաղաքում։ «Վլադիկավկազում երբեք չեմ զգացել, որ տարբերություն դնեն հայի կամ օսի միջև։ Ի սկզբանե ես Ռուսաստանի անձնագիր չունեի, դրա համար էլ շատ մրցաշարեր եմ բաց թողել։ Նկատի ունեմ պատանի ու երիտասարդ տարիքային խմբերը։

23 տարեկանում, երբ ստացա անձնագիր, Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում մեդալ նվաճեցի, իսկ մեծահասակների եզրափակչում, կարելի է ասել, ինձ մրցավարները հաղթեցին։ Դենիս Լավրենտևին պարտվեցի մրցավարական սխալի պատճառով, իսկ երբ տեղափոխվեցի Հայաստանի հավաքական, հենց առաջին միջազգային մրցաշարում մրցեցի Լավրենտևի հետ ու հաղթեցի նրան», - նշում է Կարապետյանը։

Հայաստանի հավաքական տեղափոխվելը

Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հրավեր Ֆերդինանդը բազմիցս ստացել է, բայց տեղափոխվել է 2015–ին։ «Ռուսաստանում մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ես անընդհատ հավաքների մեջ էի, բայց մրցաշարի մասնակցելու հնարավորություն չէի ստանում։ Ոչ մեկին էլ չէի զիջում, բայց ինձ հանդես գալու հնարավորություն չէին տալիս»,–ասում է հայ ձյուդոիստը և հավելում, որ շատ բաներից զրկվեց Ռուսաստանը թողնելուց հետո, բայց ուզում էր իրեն ցույց տալ միջազգային մրցումներում։

Фотосессия дзюдоиста Фердинанда Карапетяна в проекте Нац.олимпийского комитета Армении Дорога в Минск
Ֆերդինանդ Կարապետյանը

Մարզիկի դիտարկմամբ` հիմա Հայաստանում բարձրակարգ ձյուդոիստների թիվը խիստ կրճատվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

Դպրոցների տարբերությունը

Ֆերդինանդ Կարապետյանը երկար ժամանակ մարզվել է Ռուսաստանում, դարձել Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն։ Հիմա ներկայացնելով Հայաստանը` հայ ձյուդոիստը մեծ տարբերություններ է տեսնում երկու երկրների ձյուդոյի դպրոցների միջև։ «Ցավոք սրտի, մեծ տարբերություն կա Ռուսաստանի ու Հայաստանի ձյուդոյի դպրոցների միջև, և դա Հայաստանի օգտին չէ։ Հայաստանում ձյուդոիստների համար պրոֆեսիոնալ ակումբ չկա։ Կոնկրետ պատճառներ չեմ կարող ասել, բայց Հայաստանը հետ է մնում ձյուդոյի զարգացման առումով», - ասում է նա։

Սկզբունքային գոտեմարտերը

Կարապետյանի կարծիքով` ձյուդոյում հաջողության հասնելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել վրիպումները։ Բոլոր գոտեմարտերին էլ հայ ձյուդոիստը նախապատրաստվում է առավելագույն ուշադրությամբ, բայց ադրբեջանցի ձյուդոիստների հետ գոտեմարտերը, միևնույնն է, տարբերվում են մյուսներից։

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

«Թե՛ ես, թե՛ իրենք յուրովի ենք տրամադրվում այդ գոտեմարտերին։ Անչափ ուշադիր եմ գործում, երբ մրցակիցս ադրբեջանցի է։ Օրինակ` Ռուստամ Օրուժովին, որը հայտնի ձյուդոիստ է և իմ սկզբունքային մրցակիցը, մինչև Տաշքենդի գրան պրին պարտվել էի նրան, բայց Ուզբեկստանի մայրաքաղաքում հաղթեցի մաքուր գցումով», - պատմում է Կարապետյանը։

Պարող ձյուդոիստը

Կարծես թե ընդունված բան է, որ ըմբիշները շատ լավ պարում են, Կարապետյանը գտնում է, որ ձյուդոիստներն էլ կարող են հետ չմնալ, հատկապես որ կովկասցիները կրակոտ պարերի սիրահար են, ու ինքը բացառություն չէ այդ առումով։

«Կովկասում շատ տարածված է լեզգինկա պարը։ Ես էլ և՛ սիրում եմ, և՛ պարում։ Չեմ կարող ասել, որ շատ լավ եմ պարում, բայց լսելով երաժշտությունը, միշտ էլ ոտքի եմ կանգնում ու տեղ տալիս էմոցիաներին, առանց որի լեզգինկան չի լինում»,- ասում  է Ֆերդինանդը։

Ընտանիքի և պետության աջակցությունը

Ֆերդինանդը գտնում է, որ իր հաջողությունների մեջ մեծ ներդրում ունեն իր ընտանիքին ու պետությունը։ «Եղբայրներս միշտ հետևում են իմ գոտեմարտերին, իսկ ծնողներս չեն կարողանում են դիտել, միայն անհամբեր սպասում են արդյունքներին։ Բացի այդ նաև պետության աջակցությունն եմ զգում։ Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանի դրոշը բարձրանա ու հնչի մեր օրհներգը։ Առանց աջակցության ես ոչ մի արդյունքի չեմ կարող հասնել, դրա համար էլ բոլորից շնորհակալ եմ»,- ասում է ձյուդոիստը։

Օլիմպիական խաղերին մասնակցելու շանսեր Ֆերդինանդ  Կարապետյանը դեռ ունի։ Միջազգային մրցաշարերում արդյունքի հասնելով ու միավորներ վաստակելով` նա կարող է բարելավել իր վարկանիշն ու ընդհուպ մոտենալ առայժմ անհասանելի երազանքին՝ օլիմպիական մեդալին։ Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը դեռևս կան կարևորագույն մրցաշարեր, որոնց հայ ձյուդոիստը նախապատրաստվում է ամենայն լրջությամբ։

144
թեգերը:
Օլիմպիական խաղեր, մարզիկ, Ռուսաստան, Հայաստան, Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո
Ըստ թեմայի
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում
ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի
Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
Спутник_Юрий Гагарин – человек, первым побывавший в космосе. Кадры из архива

Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին

155
(Թարմացված է 22:03 12.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Փշոտ էր մարդկության ճանապարհը դեպի տիեզերք, բայց նաև արտառոց, միգուցե ինչ-որ տեղ նույնիսկ զավեշտական պահերով լի։
Էլիզաբեթ երկրորդ. «Եկեք ուտենք գագարինավարի»

Շատերը երևի կհիշեն, որ Յուրի Գագարինից առաջ մեր մոլորակի ուղեծիր բարձրացան շները՝ Բելկան ու Ստրելկան։ Երբ որոշվեց տիեզերանավի մեջ շուն նստեցնել, սկսվեց ընտրության երկարատև գործընթացը. շները պետք է համապատասխանեին շատ կոնկրետ պահանջների՝ քաշը մինչև 6 կիլոգրամ, բարձրությունը 35 սանտիմետր, տարիքը 2-ից 6 տարեկան և այլն։ Գտան էդպիսի 12 շուն, որոնց թվում ամենահավանական թեկնածուն էր համարվում Սմելին, այսինքն՝ Անվախը։ Բայց այդ Անվախն ի վերջո բավական վախկոտ դուրս եկավ, և մի օր, երբ նրան հերթական անգամ տանում էին տիեզերանավի մոտ, պարզապես պոկվեց ու տռճիկ տվեց։ Այն էլ այնպես, որ նրան հետո չկարողացան գտնել։ Իսկ եթե չփախչեր, ոչ միայն պատմության և դպրոցական դասագրքերի մեջ կմտներ, այլև լիովին կարդարացներ իր անունը՝ Սմելիյ։

Բելկայի ու Ստրելկայի թռիչքից մեկ տարի անց, ուղիղ 60 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, Երկրի շուրջը առաջին անգամ պտույտ գործեց Յուրի Գագարինը։ Մի անգամ նա հանդիպեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, որը բազմիցս է խոստովանել, որ աշխարհի առաջին տիեզերագնացը պարզապես գերել է իրեն։ Գագարինը շատ անմիջական էր, բայց և գլուխ չէր հանում այն կանոններից, որոնք հյուրերը պարտադիր պիտի պահպանեն պաշտոնական ընդունելությունների ժամանակ։

Ու երբ Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում ճաշկերույթ կազմակերպվեց նրա պատվին, ուղղակի գաղափար չուներ, թե որ գդալը, պատառաքաղն ու դանակը որ ուտեստի հետ են օգտագործում։ Տակից դուրս եկավ։ Բոլոր ներկաներին առաջարկեց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, եկեք պարզապես ուտենք այնպես, ինչպես մեզ մոտ՝ Ռուսաստանում են ուտում»։ Վերցրեց ամենամեծ գդալը և դրանով մի բոլ աղցան լցրեց սեփական ափսեի մեջ։ Թագուհին անմիջապես աջակցեց տիեզերագնացին՝ ասելով. «Եկեք բոլորս գագարինավարի ուտենք»։ Հետո թեքվեց դեպի Գագարինը և շշնջաց նրա ականջին. «Ուզում եմ խոստովանել, որ ես էլ երբեք գլուխ չեմ հանել այս բազմաթիվ մեծ ու փոքր գդալներից։ Ինձ միշտ մատուցողներն են տալիս ճիշտ գդալը»։

Քչերը գիտեն, որ խորհրդային տիեզերագնացները էսպիսի ավանդույթ ունեն՝ Երկիր վերադառնալուց հետո  իրենց հետ վարժանքներ անցկացրած հրահանգչին անպայման նվիրում են մի բան, որը եղել է տիեզերքում։ Շատ ճիշտ եք, սովորաբար դա ժամացույցն է։ Երբ տիեզերագնաց Վլադիմիր Լյախովը պիտի վերադառնար թռիչքից, հանկարծ հայտնաբերում է, որ ժամացույցը չկա։ Մտածում է՝ երևի օդի հոսանքները տարել են դեպի օդափոխիչ անցքերը, սկսում է բացել այդ անցքերը փակող բոլոր մետաղե ցանցերը։

Մնում է վերջինը՝ ամենադժվար բացվողը, քանզի ցանցը ամրացված էր, չեք պատկերացնի՝ 50 պտուտակներով։ Մի ժամ չարչարվելուց հետո հասնում է վերջին պտուտակին և երբ հանում է այն, ներսում հայտնաբերում է թղթի մի կտոր, որի վրա մատիտով գրված էր. «Ես այստեղ արդեն փնտրել եմ»։ Գրության տակ էլ նախորդ անձնակազմի անդամներից մեկի ազգանունը՝ Կովալյոնոկ։  

Այն ժամանակվա երկու հզորագույն տերությունների միջև մրցակցությունը, այսպես ասած, «տիեզերական առաջնությունում» հաղթելու համար վաղուց արդեն սկսվել էր։ Պատմում են, որ դեռ 1957 թվականին, երբ Խորհրդային Միությունը ուղեծիր էր դուրս բերում առաջին արբանյակը՝ Սպուտնիկը, ինչը նախատեսված էր  հոկտեմբերի 6-ին, նշանավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը թերթերից մեկում կարդաց, որ ամերիկացիներն իրենց արբանյակը մտադիր են ուղեծիր դուրս բերել մեկ օր շուտ՝ հոկտեմբերի 5-ին և ասաց. «Չէ՛, մենք առաջինը պիտի լինենք»։ Արդյունքում սովետական արբանյակն ուղեծիր դուրս բերվեց հոկտեմբերի 4-ին, իսկ ամերիկացիների փորձը տապալվեց։ Սակայն 60-ականների վերջում էլ ամերիկացիները Սովետից առաջ անցան՝ վայրէջք կատարելով Լուսնի վրա։

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

Ու ծնվեց այն ժամանակվա ամենահայտնի անեկդոտներից մեկը։ Երևի լսել եք. «Կենտկոմի քաղբյուրոյում, իմանալով, որ ամերիկացիներն իջել են Լուսնի վրա, որոշում են՝ մենք էլ պիտի Արեգակը նվաճենք։ Ու երբ սարսափած մասնագետները  փաստում են՝ բայց ախր արևը կվառի մեր տիեզերանավը, քաղբյուրոյի անդամները խորհրդակցելուց հետո պատասխանում են՝ արևը չի այրի մեր տիեզերանավը, մենք մեր թռիչքը գիշերով կիրականացնենք»։

155
թեգերը:
Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ԽՍՀՄ, տիեզերք, տիեզերագնաց, Յուրի Գագարին, թագուհի, Եղիսաբեթ 2-րդ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Սերը կորոնավիրուսի ժամանակ», կամ ինչ շտկումներ է մտցրել աշխարհում համավարակը
Գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել. ինչպես է հաջողվել Շոտլանդիայում ձախողել անկախացման գործընթացը
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»

Ռուսաստանի ԱԴԾ–ն Իվանովոյում ծայրահեղականի է ձերբակալել. տեսանյութ

0
Տղամարդը մասնակցել է միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել արգելված կազմակերպության գաղափարախոսությունը:

Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։

Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:

Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։

0