00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սերը կորոնավիրուսի ժամանակ», կամ ինչ շտկումներ է մտցրել աշխարհում համավարակը

© Sputnik / Анна Садовникова / Անցնել մեդիապահոցПара целуется в масках
Пара целуется в масках - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Հիմա, երբ ողջ աշխարհում բարձրացել է համավարակի երրորդ ալիքը, շատ դժվար է գնահատել, թե որ երկրի արձագանքն է ավելի համարժեք ահագնացող վտանգին։
Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կորոնավիրուսի դեմ պայքարի հերոսները, բայց հակահերոսներն արդեն հայտնի են

Օրինակ` Հայաստանում, որի առողջապահության նախարարն է խոստովանել՝ իրավիճակը բավական լարված է, այնուամենայնիվ, լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվում, ավելին` փողոցներում օրեցօր պակասում է դիմակ կրողների թիվը, իսկ ֆուտբոլային խաղերի ժամանակ երկրպագուներն արդեն հանգիստ գալիս են մարզադաշտ, ընդ որում՝ արհամարհելով թե′ դիմակ կրելու, թե′ հեռավորություն պահպանելու պահանջները։ Նկատե′ք, ես ամենևին չեմ բողոքում, որովհետև որքան քիչ լինեն սահմանափակումները, այնքան լավ շարքային քաղաքացուս համար, իսկ երկրպագուների ներկայությունը մարզադաշտում գոնե առայժմ ֆանտաստիկ արդյունք է տվել։

Вакцина от COVID-19 во время тестирования в исследовательском центре вакцин - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
8 կանխատեսում կորոնավիրուսի ընթացքի մասին. որո՞նք են իրականացել

Բայց ասում եմ՝ ամեն երկիր ինքն է որոշում։ Օրինակ, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն օրերս հայտարարեց՝ ապրիլի 3-ից` այսինքն արդեն վաղվանից, երկրի բոլոր մարզերում գործելու է պարետային ժամ, այն էլ երեկոյան ժամը 7-ից։ Միանգամից կհարցնեք՝ բա, լա′վ, ինչպե՞ս են մարդիկ աշխատանքից հետո տուն հասնելու։

Տուն հասնելու պրոբլեմ չի լինելու, որովհետև հենց վաղվանից ողջ երկիրն անցնելու է բացառապես հեռավար համակարգի՝ քաղաքացիների գերակշիռ մասը աշխատանքի չի գնալու։ Երեք շաբաթով փակվում են նաև բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու քոլեջները։

Ուսանողներին թույլ կտրվի համալսարան գնալ ընդամենը շաբաթը մեկ անգամ։ Չեն աշխատելու այն բոլոր խանութները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն վաճառում, և այլն։

Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

​Քանզի մասնագետ չեմ, երբեք չեմ էլ համարձակվի դատել, թե որտեղ են ավելի ճիշտ վարվում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ֆրանսիայում։ Մանավանդ, որ հիվանդության տարածման մասշտաբներն են անհամեմատելի՝ Ֆրանսիայում վարակվել է ավելի քան 4,5 միլիոն մարդ, և այդ ցուցանիշը չորրորդն է աշխարհում։​

Առաջինը, ինչպես գիտեք, Ամերիկան է։ Սակայն ըստ Վաշինգտոն փոստ թերթի, որը երեկ հրապարակել է այն ղեկավարների ցուցակը, որոնք ամենից վատ ու ապաշնորհ են արձագանքել համավարակին, Դոնալդ Թրամփը բոլորովին առաջինը չէ։

Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան է ու նրա կինը։ Գիտե՞ք` ինչ է արել այդ զույգը։ Համավարակի պայմաններում կոչ է արել երկրի բնակիչներին դուրս գալ տոնական շքերթի՝ «Սերը կորոնավիրուսի ժամանակ» կարգախոսով, ինչն ուղղակի սարսափեցրել է մասնագետներին։

​Թվում էր, թե նման, մեղմ ասած, անպատասխանատու վերաբերմունքը դժվար է գերազանցել, սակայն Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին դա հաջողվեց։ Նա կորոնավիրուսն անվանեց «փոքրիկ գրիպ», հայտարարեց, որ բրազիլացիներին այդ հիվանդությունը չի սպառնում, կազմակերպեց փողոցային արշավներ հակավիրուսային միջոցների դեմ, ինքն անձամբ մասնակցեց այդ երթերին և մարդկանց ձեռքը սեղմելուց առաջ, այստեղ ուշադրությո′ւն, հազում էր սեփական ձեռքերի ափերի մեջ՝ թե, տեսե′ք, տեսե′ք, ի՜նչ անվտանգ է։ Ի վերջո ինքն էլ վարակվեց։

​Ցուցակի հաջորդ վարակված ղեկավարը Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն է, որը հրաժարվեց դիմակ կրել նույնիսկ վարակվելուց հետո։ Այս կիրակի իրավապահներն ու մասնագետները հրապարակեցին իրենց զեկույցը, որտեղ պնդում են, թե հիվանդացած մեքսիկացիների իրական թիվը պաշտոնականից 60 տոկոսով ավելին է։ Եթե դա իսկապես այդպես է, ասում են վերլուծաբանները, վարակվածների թվով Մեքսիկան Բրազիլիայի հետ կիսում է երկրորդ տեղն աշխարհում։​

Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից

Եթե Մեքսիկայում գոնե մասամբ են թաքցնում իրականությունը, ապա Թուրքմենստանի իշխանությունները, պատկերացրեք, ընդհանրապես արգելել են մարդկանց դիմակ կրել և խոսել կորոնավիրուսի մասին։ Իսկ համավարակի մասին հիշատակող լրատվամիջոցները պարզապես պատժվում են։ Համաձայնե′ք, ինչ-որ ծանոթ բան կա այս ամենում՝ չենք խոսում այսինչ քաղաքի գրավման մասին, ուրեմն այդ քաղաքը գրավված չի, խուսափում ենք պարտության մասին հիշատակելուց, ուրեմն ոչ մի պարտություն էլ չի եղել, հաղթե′լ ենք։​

Бутоньерка жениха - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Այնուամենայնիվ, հո չե՞նք կարող հերքել, որ կորոնավիրուսը շտկումներ է մտցրել մեր կյանքում։ Օրինակ, առաջ ապրիլի 1-ին ով ասես և ինչ կատակային լուր ասես, որ չէր հրապարակում։

Հիմա, երբ մարդիկ են մեռնում, կատակներն, իհարկե, այնքան էլ տեղին չեն, բայց ախր այնպիսի լուրեր ենք երբեմն լսում, որ սկսում ենք կասկածել՝ չէ՜, սա երևի կատակ է, այնինչ տեղեկությունը միանգամայն հավաստի է լինում։ Մի օրինակ բերեմ ընդամենը։ Տոկիոյում դուք կարող եք ճաշել ինքնաթիռում՝ վճարելով դրա համար 540 դոլար։ Ու ամենամեծ զավեշտը գիտե՞ք որն է՝ ինքնաթիռը չի թռչում, այն կանգնած է Տոկիոյի օդակայաններից մեկի պահեստային թռիչքուղում։

Բայց արդեն մեկ տարի ինքնաթիռի թռիչքներին կարոտ մնացած ճապոնացիները պատրաստ են օդանավում ճաշելու համար վճարել 540 դոլար։ Ես էլ կտայի։ Եթե, իհարկե, շատ փող ունենայի։

Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ

Լրահոս
0