Նարեկ Հովհաննիսյան

«Չեմ հավատում, որ տղաս զոհվել է. դեռ սպասում եմ հրաշքի». Նարեկն այսօր 20 տարեկան է դառնում

924
(Թարմացված է 10:43 28.03.2021)
Ժամկետային զինծառայող Նարեկ Հովհաննիսյանն ու նրա երկու ծառայակիցները զոհվել են` շտապելով վիրավոր ընկերներին օգնության։ Տղայի ընկերը պատմում է` հատկապես պատերազմի օրերին Նարեկի հետ շատ են խոսել և միայն մեկ հարցի չեն անդրադարձել...

Սովորաբար ընտանիքի անդամներով իրար գլուխ հավաքված, տոնական սեղանի շուրջ իրենց միակ որդու ծննդյան տարեդարձը տոնող Նարեկ Հովհաննիսյանի ընտանիքն առաջին անգամ հյուրի կարգավիճակում է այսօր` տղայի ծննդյան օրը։ Նարեկի սովորած դպրոցում` Էօրնեկեան հանրակրթարանում, նրա հիշատակին նվիրված միջոցառում է լինելու. պատերազմում զոհված Նարեկն այսօր 20 տարեկան է դառնում։

Фотографии Нарека Ованнисяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ Հովհաննիսյան

Ժամկետային զինծառայող Նարեկն ու նրա երկու ընկերները նույն օրը` 2020-ի հոկտեմբերի 24-ի լուսաբացին են զոհվել. թշնամու արկերից մեկն ընկել է խմբով նույն վայրում գտնվող Նարեկի ընկերների վրա։ Նարեկն իր երկու ծառայակիցների հետ խրամատում է եղել և, անտեսելով այդ պահին ԱԹՍ–ի վարած կրակահերթը, շտապել է վիրավոր ընկերներին օգնության։ Նարեկի հետևից նաև մյուս երկու տղաներն են խրամատից դուրս վազել։ ԱԹՍ–ի հարվածը երեքին էլ սպանել է։

Нарек Ованнисян во время присяги
© Photo : provided by family of Narek Hovhannisyan
Նարեկ Հովհաննիսյան

Նարեկը 2019-ի հուլիսի 12-ին էր զորակոչվել բանակ։ Երբ վիճակահանությամբ ծառայության վայրն ընկել էր Արցախ, տղայի մայրը` Նանո Հակոբյանը, հեռավորության համար մի փոքր տխրել է, բայց նաև հպարտ է եղել։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Ներքուստ հպարտ էի, որ Նարեկս պիտի Արցախը պաշտպաներ։ Բացի այդ, տեսա նրա ոգևորությունը, ու ես էլ ուրախացա։ Տղաս ծառայության անցավ Մարտունիում ու շատ գոհ էր ծառայությունից, երբեք չէր բողոքում։ Երբ հարցնում էինք, թե ոնց է իրեն զգում, միշտ պատասխանում էր` ընտիր»,–պատմում է Նարեկի մայրը։

Мама Нарека Ованнисяна Нано Акопян
© Sputnik / Andranik Ghazaryan
Նանո Հակոբյան

Տիկին Նանոյի մոտ հիմա երկակի զգացողություն է` երբ խոսում է Նարեկի մասին, կարոտից ժպտում է, բայց հիշելով զոհվելու փաստը` աչքերն անմիջապես թրջվում են։ Անկեղծանում է` մինչև հիմա չի հավատում, որ տղան չկա, և սպասում է Աստծո հրաշքին...

Фотографии Нарека Ованнисяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկի լուսանկարները

Նարեկն ուզում էր ծրագրավորող դառնալ և նախքան բանակ գնալն Ամերիկյան համալսարան էր դիմել, անցողիկ գնահատականներով 2 քննություն հանձնել։ Հետո պիտի հարցազրույցի մասնակցեր, բայց նրան արդեն բանակ էին զորակոչել։ Սպաներից մեկը Նարեկին իր տուն է տարել, որպեսզի օնլայն մասնակցի հարցազրույցին. ծառայության ամիսներին Նարեկը չէր պարապել և հարցազրույցի փուլն այդպես էլ չհաղթահարեց։ Տիկին Նանոն ասում է, որ տղան չէր կոտրվել, ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո առաջինը կրթության հարցն է լուծելու։

Нарек Ованнисян
© Photo : provided by family of Narek Hovhannisyan
Նարեկ Հովհաննիսյան

Նարեկի հորեղբոր տղան` Սարգիս Հովհաննիսյանը, նշում է, որ այն տարիներին, երբ իրենք դրսում բակային խաղերով էին տարված, Նարեկը գիրք էր կարդում։ Սարգիսը հիշում է` եղբոր համար կարևոր էր, որ իրեն դիտողություն չանեին, ուզում էր ամեն ինչ ճիշտ անել։

Семья Нарека Ованнисяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկի հարազատները

«Պատերազմից առաջ էլ առողջական որոշակի խնդիրներ ուներ, պիտի վիրահատեին եղբորս, բայց կարանտինի պատճառով վիրահատությունը հետաձգվեց։ Նարեկը կռվին չմասնակցելու հնարավորություն ուներ, բայց երբ նրանց զորամասի տղաներին Մարտունիից Ֆիզուլի պետք է տանեին, Նարեկն ընկերների կողքին մնաց և անգամ առողջական ծանր վիճակում կռվում էր»,–ասում է Սարգիսը։

Кузен Нарека Ованнисяна Саркис Ованнисян
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկի հորեղբոր տղան` Սարգիս Հովհաննիսյանը

Նա պատմում է, որ Նարեկը «կորդիստ» էր (ռուսական արտադրության «Կորդ» գնդացիր), և «Կորդը» նախատեսված է ցամաքային ուժերի ոչնչացման համար։ Չնայած դրան, Նարեկին հաջողվել է պատերազմի ժամանակ թշնամու ԱԹՍ–ները խոցել այդ գնդացրով։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Նարեկի զոհվելուց հետո, երբ ընտանիքը փորփրել է նրա անձնական իրերը` որպես սրբություններ դրանք պահելու համար, տղայի գրքերի, տետրերի միջից մի շարք թղթեր են գտել, որոնցում Նարեկն իր մտքերն է գրել։ Նարեկի քույրը` Ռուզաննան, առանձնացրել է դրանցից մեկը, որտեղ եղբայրը գրել է իր երազանքի մասին։

Сестра Нарека Ованнисяна Рузанна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկի քույրը` Ռուզաննան

«Իմ չիրականացած երազանքներից է մարդկանց առողջության հարցը, սակայն ոչ միայն ֆիզիկապես, այլ մտքով, հոգեպես։ Դա է մարդու առողջ լինելու գրավականը։ Եթե մարդիկ մտածեն սթափ, առողջ մտքով, ապա աշխարհում չեն լինի ո՛չ պատերազմներ, ո՛չ էլ թշնամություն մեկը մյուսի նկատմամբ»,–տարիներ առաջ գրել է Նարեկը։

Записи Нарека Ованнисяна
© Photo : provided by family of Narek Hovhannisyan
Նարեկի գրառումներից
Записи Нарека Ованнисяна
© Photo : provided by family of Narek Hovhannisyan
Նարեկի գրառումներից

Քրոջ համար հիմա շատ դժվար է, քանի որ եղբայրը նրա համար ամեն ինչ էր` մտերիմ ընկերոջից մինչև ճիշտ խորհրդատու։ Ռուզաննան ասում է, որ Նարեկը խիստ եղբայր էր, ուզում էր, որ քույրը ճիշտ կյանքով ապրեր, չսխալվեր, որպեսզի հետո ցավ չապրեր։ Նարեկը նրա կյանքի ամենաբանիմաց ուսուցիչն էր, որն ուներ ցանկացած հարցի պատասխան, բոլոր խնդիրների լուծման ելքը։ Ռուզաննան նշում է` եղբայրն ինքը մինչև վերջ ճիշտ ապրեց. Նարեկը սիրած աղջիկ ուներ, որը պատերազմի օրերին զանգել է նրան ու խնդրել` անհրաժեշտ պահերին նաև իր մասին մտածի։ Սակայն Նարեկը պատասխանել է, թե ձևն այդպես չէ` պատերազմի դաշտում չես կարող միայն քո մասին մտածել։

Фотография Нарека Ованнисяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկը

Մեր զրույցին է միանում նաև Նարեկի ծառայակիցը` Սուրեն Թեջոյանը, որն այս օրերին արձակուրդում է։ Սուրենն ուզում է ընկերոջ մասին պատմել, բայց նրա ընտանիքի մոտ նաև շատ զգույշ է արտահայտվում` ընտրելով յուրաքանչյուր բառը, որպեսզի հանկարծ ցավ չպատճառի նրանց։ Սուրենն ասում է, որ պատերազմի օրերին Նարեկի հետ շատ են խոսել, և հիմնական թեման այն էր` ինչպես տան անդամներին խաբեն, որ իբր ամեն ինչ լավ է։

«Նարեկի հետ խոսում էինք, որ ամեն գնով մեր հողերը պետք է պահենք։ Այդպես էլ արեցինք... Մտածում էինք, որ այն հողերն ենք պահում, որի համար արյուն էր թափվել։ Նարեկը շատ հայրենասեր ու դուխով տղա էր. մեռնելու մասին ընդհանրապես չէինք մտածում` միայն լավն էինք մտածում»,–ասում է Սուրենն ու լռում։

Կարճ ժամանակ անց շարունակում է պատմել, որ պատերազմի դաշտում շատ ընկերներ է թողել։ Խորը շունչ է քաշում ու հավելում` շա՜տ-շա՜տ։ Սուրենն ասում է, որ այդ ամենից հետո դժվար չէ ծառայել, քանի որ մտածում է` պարտավոր է շարունակել Նարեկի գործը, ծառայել նաև այն տղաների տեղը լրացնելով, որոնք իրենց կյանքը զոհեցին։

Սուրենը նորից շեշտում է, որ հատկապես պատերազմի օրերին Նարեկի հետ շատ են խոսել` լավատեսորեն խոսել են ամեն ինչից և միայն հետոյին չեն անդրադարձել. պատերազմի դաշտում որևէ ծրագիր չեն կազմել...

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

924
թեգերը:
Պատերազմ, ծնունդ, Մահ, Հայաստան
Ըստ թեմայի
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

144
(Թարմացված է 23:22 20.04.2021)
Մինչ վերջերս Ադրբեջանն ակնհայտ հետաքրքրություն չէր դրսևորում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու նկատմամբ. պարզ էր, որ նման հարցերի լուծման ժամանակ վետոյի իրավունք ունեցող Հայաստանը դեմ կլինի դրան։

Այժմ, երբ նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել լարվածությունը նվազեցնելու համար, ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության թեման կրկին արդիական է դառնում։ Sputnik Արմենիայի մեկնաբանը վերլուծում է իրավիճակի հնարավոր զարգացման հեռանկարները։

Ապրիլի 29–ին Կազանում իր աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Մի շարք վստահելի աղբյուրներ վկայում են այն մասին, որ այդ նիստին մասնակցելու է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը։ Դատելով ամեն ինչից` դա կնշանավորի աշխատանքների մեկնարկը` ուղղված եթե ոչ Ադրբեջանի անդամակցութանը կազմակերպությանը, ապա գոնե լայն տնտեսական ինտեգրմանը։ Սկզբի համար դա կարող է լինել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելը, որը ներկայում ունեն Մոլդովան, Տաջիկստանը և Կուբան։

Հաջորդ քայլը կարող է դառնալ ազատ առևտրի գոտում ներգրավվելը, ինչպես դա եղել է Սերբիայի, Վիետնամի, Իրանի և Սինգապուրի դեպքում։ Բայց բանն այն է, որ բոլոր դեպքերում պարտադիր պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։ Նշանակում է` Ադրբեջանի ինտեգրման հեռանկարը կախված է նրանից` կօգտվի՞ արդյոք Հայաստանը վետոյի իրավունքից, թե՞ կնախընտրի չանել դա։

Առայժմ դժվար է հասկանալ, թե որ փուլում է հարցի լուծումը։ Բավական հակասական տեղեկություններ են ստացվում։ Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուսական մեդիային պատասխանել է, որ Ադրբեջանի մասնակցության հարցը ԵԱՏՄ գալիք միջկառավարական խորհրդի նիստին իսկապես քննարկվում է, բայց ոչ մի որոշում դեռ չկա։ Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան Sputnik գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանին նիստի մասնակցության հրավեր է ուղարկվել։

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

Դժվար է հասկանալ` կարելի՞ է հրավեր ուղարկել, եթե այդ հարցի շուրջ դեռ չեն հանգել համաձայնության։ Ամեն դեպքում երևում է, որ կազմակերպության մնացած անդամները, Հայաստանից բացի, ողջունում են Ադրբեջանին ներգրավելու գաղափարը և տրամադրված են համոզել Հայաստանին չխոչընդոտել դրան։

Միամտություն կլիներ հուսալը, որ Հայաստանն այդքան հեշտ հավանություն կտա երկրի ինտեգրմանը ԵԱՏՄ–ին, որի հետ դեռ կես տարի առաջ պատերազմում էր, և որը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին։ Նույնքան միամիտ կլիներ այն համոզմունքը, որ Հայաստանը մինչև վերջ վճռական կլինի։ Դատելով ամեն ինչից` վաղ թե ուշ կգտնվի փոխզիջում, որը թույլ կտա Ադրբեջանին ինտեգրվել ԵԱՏՄ կառույցներին։

Երևանում չեն հերքում, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իսկապես քննարկվում է Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը, և որ Հայաստանը կոնկրետ դիրքորոշում ունի այդ հարցում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 16–ին հասկացրել է, որ Երևանը կարող է արգելափակել նիստին Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը, եթե չտրվեն որոշ հարցերի պատասխաններ։

«Կա ֆորմալ գործընթաց, որն առաջիկա օրերին կավարտվի։ Այդ գործընթացը ենթադրում է համաձայնեցում։ Օրը կգա և մենք կասենք այո կամ ոչ»,–հայտարարել է Գրիգորյանը։

Նա չի բացառել, որ այդ հարցի քննարկման համատեքստում դիտարկվելու են հայկական կողմի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության իրագործմանը, որը նախատեսում է ռազմագերիների վերադարձ։

Ըստ երևույթին, այդ հարցի շուրջ ոչ անմիջական երկխոսություն կընթանա։ Փոխվարչապետի խոսքերից պարզ է դառնում, որ խնդիրը պետք է քննարկել ռուսական կողմի հետ, որն ավելի շատ է շահագրգռված ԵԱՏՄ–ին Ադրբեջանի ինտեգրմամբ, քան Ադրբեջանն ինքը։ Մոսկվան իր հերթին որոնելու է մեխանիզմներ, որոնք կառուցողականության կմղեն Բաքվին։ Ադրբեջանի ինտեգրմամբ բավական հետաքրքրված են նաև Բելառուսը և Ղազախստանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի խոսքով` Ադրբեջանին միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու նախաձեռնությունը բխել է Ղազախստանի ղեկավարությունից։ Հիշեցնեմ, որ ժամանակին Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է քննարկել է ՀԱՊԿ–ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Հայաստանն այդ ժամանակ կտրուկ դեմ է եղել, և թեման նույնիսկ չի մտել օրակարգ։

Պաշտոնական Մինսկը նույնպես բավական ակտիվ է Եվրասիական գործընկերության կառույցներում Բաքվի շահերն առաջ մղելու հարցում։ Անցած շաբաթ ռուսական ԶԼՄ–ներում հիմնավորված առաջարկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի` ԵԱՏՄ–ի անդամ դառնալու հարցում Բելառուսը խաղում է հիմնական միջնորդի դերը։

Դատելով ամեն ինչից` Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում քննարկել է այդ թեման Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը հեռուստախցիկների առաջ իր հյուրին ասել է. «Բելառուսը` որպես Հայաստանի գործընկեր, որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ որպես Ադրբեջանի մտերիմ ընկեր, կարող է կարևոր դեր խաղալ կապեր հաստատելու մեջ»։

Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո

Հյուրը համաձայնել է աջակցել։ Դա կարող է նշանակել Ալեքսանդր Լուկաշենկոյի պատրաստակամությունը` օգտագործելու իր ազդեցությունը, որ համոզի Հայաստանի վարչապետին` չխոչընդոտել Ադրբեջանի ներգրավումը եվրասիական ինտեգրացիոն կառույցներ։ Դրանից հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը հայտարարել է, որ «Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ԵԱՏՄ–ի միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար»։

«Անկասկած, առաջիկա ամիսներին մենք կտեսնենք ԵԱՏՄ և Մաքսային միության հարթակներում Ադրբեջանի ակտիվ աշխատանքը», – ասել է պատգամավորը։

Որտեղի՞ց այդ վստահությունը, եթե կազմակերպության անդամներից առնվազն մեկը չի տվել իր համաձայնությունը։

Դրա հետ կապված` տեղին է այն հարցը, թե կարելի՞ է ապահովել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին առանց Հայաստանի համաձայնության։ Կազմակերպության գործող կանոնադրությունը չի բացառում, քանի որ նոր անդամներ ընդունելը պահանջում է բոլոր լիիրավ գործընկերների համաձայնությունը։ Բայց պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միության որոշ անդամներ փորձեր են ձեռնարկել վերանայելու ընդունված որոշումները։

Դրա մասին շատ չի բարձրաձայնվել, բայց փորձերի մասին տեղեկություններ տարածվել են։ Այսպես, 2019թ–ի մայիսին Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ իր երկիրն առաջարկում է չեղարկել անդամ երկրների վետոյի իրավունքը կարևոր որոշումներ կայացնելիս։

Խոսքն այն մասին է, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվեն ոչ թե ընդհանուր համաձայնությամբ, ինչպես հիմա, այլ ձայների մեծամասնությամբ։ Մինսկի առաջարկին գործընկերների արձագանքը հայտնի չէ։ Բայց համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանը հաստատ հավանություն չէր տա այդ գաղափարին։

Նախաձեռնությունը շարունակություն չի ունեցել, քանի որ առաջարկված շտկումներն ընդունելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ոչ միայն կազմակերպության կանոնադրությունում, այլ նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում։ Իսկ դրա համար նույնպես պետք է հանգել կոնսենսուսի։ Ավելին, միջազգային պայմանագրում փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտ է այդ անդամ երկրների խորհրդարանների վավերացումը։ Այնպես որ, կոնսենսուսի սկզբունքից հրաժարվելու գաղափարը մեծ հեռանկարներ չունի։

Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին

Քանի դեռ ԵԱՏՄ–ում գործում է որոշումներ կայացնելու ներկա կարգը, անհնար է անտեսել Երևանի կարծիքը։ Այլ բան է, թե կկարողանա՞ արդյոք Երևանը երկար և հաջողությամբ դիմանալ այն անխուսափելի ճնշմանը, որը կգործադրվի նրա վրա այն գործընկերների կողմից, որոնք շահագրգռված են ԵԱՏՄ–ում Ադրբեջանի ներգրավմամբ։ Ամեն դեպքում, Հայաստանի համար արդեն դրական է այն փաստը, որ ևս մի հարթակ է հայտնվել` քննարկելու Ադրբեջանին ներկայացվող պահանջները։

Բաքուն չի կարող հաշվի չնստել այն բանի հետ, որ Երևանն ամեն դեպքում ունի ազդեցության մեխանիզմներ։ Դրա հետ կապված` տեղին է հիշել Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկարատև ու ծանր բանակցությունները, որոնք նախորդել են Ռուսաստանի անդամակցությանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Վրաստանը, որն այդ ժամանակ ԱՀԿ լիիրավ անդամ էր, մի շարք նախապայմաններ էր առաջադրել Ռուսաստանին։

Միայն կարևոր քաղաքական պայմանավորվածությունների հանգելուց հետո Թբիլիսին պաշտոնապես հայտարարեց, որ վետո չի դնի Ռուսաստանին կազմակերպություն ընդունելու վրա։ Ենթադրում եմ, որ նմանատիպ ինչ–որ բան էլ կլինի Ադրբեջանի հայտը քննարկելու դեպքում։ Ուղիղ կամ միջնորդավորված խորհրդակցություններն անխուսափելի են։ Որքան շուտ սկսվեն դրանք, այնքան լավ։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

144
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»

396
Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ընտրական գործընթացների նախաշեմին արդեն պարզ են։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է երկրում ուժերի դասավորվածությունը, ինչպես նաև իշխանության և ընդդիմության նախընտրական մարտավարությունը։

Ընդդիմությունը տանուլ տվեց պայքարի հերթական փուլը, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին ու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները համաձայնեցին նրա հետ:

Դրանից հետո բողոքի ալիքը, որն առանց այդ էլ առանձնապես հզոր չէր, վերջնականապես խեղդվեց։ Երևանում բոլոր հանրահավաքներն ու երթերը գրեթե դադարեցին (բացառություն էր ապրիլի 7-ին կանանց բողոքի փոքր ակցիան), Բաղրամյան պողոտան բացեցին, վրանները հանեցին, ընդդիմադիր շարժումը, որն ի սկզբանե համախմբվածությամբ աչքի չէր ընկնում, սկսեց աչքի առաջ քայքայվել։

«Այսօրվաններին» կարող են հաղթել միայն «վաղվաննե՞րը»

Արտահերթ ընտրությունների հետ կապված մարտահրավերն առաջիններից ընդունեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահը դեռ հունվարին հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, եթե դրանք, իհարկե, կազմակերպվեն։

Անշուշտ, Քոչարյանը գործող վարչապետի գլխավոր ընդդիմախոսներից է։ Նախկին նախագահն արդեն հայտնել է, որ ընտրությունների կգնա՝ գլխավորելով դաշինքը։ Հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Քոչարյանը նախընտրական ցուցակ է կազմում, ներառելով այնտեղ «հեղինակավոր բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց»։ Նշվում են ինչպես նախկին բարձրաստիճան զինվորականների (ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան), այնպես էլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող քաղաքական գործիչների անունները: Մասնավորապես, որպես առաջին կին թեկնածու, ցուցակում հիշատակվում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը։

Ինչպես ասում են՝ «հին ձին ակոսները չի փչացնի». հասկանալի է, որ իրական կառավարման փորձ ունեցող քաղաքական գործիչները կարող են օգնել երկրի վերականգնմանը։ Եվ հենց Քոչարյանի անձը, որն արտաքին ճակատում աչքի է ընկել որպես կամային քաղաքական գործիչ, շատերի համար է հիմա համակրելի։

Սակայն բացի փորձառու մարդկանցից, երկրին պետք են նոր դեմքեր, որոնք չեն ասոցացվում նախկին իշխանության հետ (պայմանականորեն անվանենք նրանց ոչ թե «նախկին», այլ «երեկվա»)։ Իհարկե, մենք չենք սովորեցնում փորձառու քաղաքական գործիչներին, թե ինչպես է պետք թիմ ձևավորել, այնուամենայնիվ, թույլ կտանք մեզ մեկ դիտարկում. մեր կարծիքով՝ «այսօրվաններին» կարելի է հաղթել ոչ թե «երեկվանների», այլ «վաղվանների» միջոցով։ Այո, պատրաստվելու ժամանակ գրեթե չկա, սակայն հեռատես ընդդիմադիր առաջնորդի գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ այնքան «կարգավիճակի», որքան որակապես նոր թիմի ստեղծումը, որտեղ կընդգրկվեն մասնագետներ, որոնք մինչ օրս, հնարավոր է, ստվերում են մնացել։ Ժամանակն է նրանց առաջ քաշելու և առաջ տանելու։

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

Իր հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել է, որ «պետք է փորձել միավորել փորձն ու երիտասարդների էներգիան»: Նրա կարծիքով՝ այդ կապը կարող է արդյունավետ լինել երկրի ապագայի համար, քանի որ «փորձը էներգիայից կտրելով՝ ստանում ենք այն, ինչ ունենք»։ Քոչարյանն իհարկե շատ փորձ ունի, մնացել է նոր էներգիա ներգրավել։

Հենց այդ թարմ ուժերն էլ պետք կգան Փաշինյանի հակառակորդների ձայների համար պայքարում։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պարզապես չգիտեն՝ ում սատարել, քանի որ «այլընտրանքն», ի դեմս նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք արդեն հոգնեցրել են, նրանց չի բավարարում։ Նման քաղաքացիները քիչ չեն, և ընտրություններում նրանց ձայները կարող են որոշիչ լինել։

Ընդդիմության սխալ մարտավարությունը

Ընդդիմությունը հրաշալի նվեր մատուցեց Փաշինյանի թիմին՝ այդպես էլ չկարողանալով միավորվել։ Նախընտրական իրարանցման մեջ սկսեցին կուսակցություններ հայտնվել այնպես, ինչպես սնկերն անձրևից հետո։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրանք բավարար ձայներ չեն հավաքի, հետևաբար, կսկսեն միավորվել ու դաշինքներ ստեղծել։ Միայն թե իսկական «հակափաշինյանական» ճակատի ստեղծման հույս չկա. գաճաճ կուսակցությունները, թեկուզ ընդդիմադիր, փոշիացնում են ձայները՝ բարձրացնելով վարչապետի շանսերը։

Բացի իշխանությունը վերացնելու համար գոնե ժամանակավոր կոնսոլիդացիայի անկարողությունից, ընդդիմությունը երկրորդ կարևոր սխալն է թույլ տալիս՝ նախկինի պես անտեսելով մարզերը (բացառությամբ Սյունիքի), որտեղ շատերը դեռ գործող վարչապետին որպես «մերոնքական» են ընկալում։ Փաշինյանի ընդդիմախոսները եթե նույնիսկ այնտեղ ինչ-որ աշխատանք են տանում, ապա այն այնքան աննշան է, որ անզեն աչքով դժվար է նկատել։

Փաշինյանի հույսը «տնտեսական հրաշքի» խոստու՞մն է

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ոգևորությունը չի թուլանում նույնիսկ երկրի խորը ճգնաժամի ֆոնին, ընդդիմության ձեռքից վերցրեց նախաձեռնությունն ու սկսեց ակտիվ հանդիպումներ անցկացնել մարզերի բնակիչների հետ: Փաշինյանն այնտեղ իրեն բավականին ազատ է զգում. չէ՞ որ մարզերում գրեթե մրցակիցներ չունի։ Վարչապետն առանց հոգնելու տեղի բնակչությանը բացատրում է իշխանության դիրքորոշումը՝ մարդկանց համոզելով, որ իրենց ընտրած ուղղությունն այլընտրանք չունի։

Ու թեև ոչ բոլոր ուղևորություններն են առանց միջադեպերի անցնում, դրա թարմ օրինակը այցելությունն է Վայոց Ձոր, որտեղ տեղի բնակիչը թույլ չտվեց վարչապետին ծաղիկներ դնել Արցախում զոհված ազգականի շիրիմին, այնուամենայնիվ, Փաշինյանին դա առանձնապես չի հուզում և, առավել ևս, չի կանգնեցնում։

Կառավարության ղեկավարը կրկին առատորեն խոստումներ է բաժանում՝ շեշտը դնելով երկրի տնտեսական վերականգնման վրա։ Ինչի՞ մասին է խոսում վարչապետը։ Իհարկե հաղորդակցության ապաշրջափակման հեռանկարների մասին, ինչի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները, թեկուզ և «հպարտությունը» կորցրած, վերջապես մարդավարի կապրեն։ Բայց այդ հեռանկարները դեռ մշուշոտ են, և Փաշինյանը չի կարող կոնկրետ ինչ-որ բան երաշխավորել այն պարզ պատճառով, որ նրանից քիչ բան է կախված։

Այն մասին, թե որքանով են «իրական» Փաշինյանի խոստումները, կարելի է դատել միայն նրա նոր՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայտարարությունից։ Նախօրեին նախարարը հայտարարեց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանի համար «վերականգնի» արդյունաբերական երկիր համարվելու հեռանկարը: Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե բուն արդյունաբերության վերականգնման մասին է, այլ միայն ոլորտի հեռանկարների։ Վախենամ, որ այսպիսի տեմպերով իմ սերունդը չտեսնի ինդուստրիալ Հայաստանի կայացումը։

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

Բայց այս ամենը «հրաշալի հեռավորի» մասին է, իսկ ի՞նչ կարող է իշխանությունն անել առաջիկայում։ Աչքի անցկացնենք փետրվարին կառավարության կողմից ընդունված տնտեսության վերականգնման ծրագիրը։ Ոչ մի գործարանի մասին (բացառությամբ «Նաիրիտի») խոսք չկա, բայց աչքի են զարնում երկու պահ։ Առաջինը՝ կառավարությունը որոշել է աջակցել Երևանի Կոնդ թաղամասում էլիտար տների կառուցման ներդրումային ծրագրին․ այնտեղ, բնականաբար, հարուստ քաղաքացիներ են բնակվելու։ Հարց է առաջանում՝ երբ են սկսելու սոցիալական կացարաններ կառուցել՝ հաշվի առնելով Արցախից փախստականների հոսքը։ Ինչով են «ներկաները» տարբերվում «նախկիններից», եթե շարունակում են իրենց տնտեսական քաղաքականությունը և գնում են այն ճանապարհով, որն անխուսափելիորեն փակուղի է տանում։

Երկրորդը՝ կառավարությունը որոշել է զբաղվել գյուղատնտեսության զարգացմամբ՝ մասնավորապես առաջարկելով ավելացնել բարձրարժեք մշակաբույսերի ցանքատարածությունները՝ ներառյալ կանեփը։ «Երկաթե» փաստարկը հօգուտ կանեփի. դրանից կարելի է ստանալ արժեքավոր յուղ, ինչպես նաև կանեփ, որն անհրաժեշտ է տեքստիլում, բիոպլաստիկի արտադրությունում և այլն: Կարդալով Փաշինյանի թիմի այս «նոու-հաուի» մասին, այդպես էլ ուզում եմ կատակով հարցնել՝ իսկ ինչո՞ւ ընտրեցիք կանեփը, այլ ոչ թե կակաչը (ափիոնն ավելի թանկ է): Եվ պետք չէ համոզել, որ խոսքը բացառապես հոգեմետ նյութերի ցածր պարունակությամբ տեխնիկական տեսսակների մասին է։ Մի՞թե սթափ մտածող որևէ մեկը կասկածում է, որ Հայաստանի կանեփի դաշտերում կհայտնվեն այդ «հրաշագործ» խոտի ավանդական տեսակներով ցանված շարքեր։ Կոռուպցիան, անփութությունն ու շահամոլությունը երկրում դեռ ոչ ոք չի չեղարկել՝ չնայած ղեկավարության կարգախոսներին։ Ինչ-որ մեկը կասկածու՞մ է, որ արդյունքում այդ մտահղացումը կհանգեցնի երկրում թմրամոլների թվի աճին․..

Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը

Յուրաքանչյուր ողջախոհ մարդու համար հասկանալի է՝ էլիտար բնակարանների հաշվին ու առավել ևս կանեփեի հաշվին երկիրը փոսից դուրս չի գա: Եվ «տնտեսական հրաշքը», որը խոստանում է վարչապետը, ոչ այլ ինչ է, քան «փուչիկ», որն այդքան անհրաժեշտ է իշխանությանը, հատկապես նախընտրական շրջանում։

Արդյո՞ք հունիսի 20-ին ընտրություններ կլինեն

Քանի դեռ շատերը պատրաստվում են քվեարկությանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններում երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործիքակազմ չի տեսնում։ Ավելին, կասկածի տակ դրեց հունիսի 20-ին դրանց անցկացման փաստը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունների օրը նշանակելու որոշման հետ կապված փաստաթուղթը պետք է նախ իր սեղանին դրվեն, ու այդ ժամանակ ինքը որոշում կկայացնի։ Իսկ առայժմ ոչինչ պարզ չէ:

Նա հավանություն չտվեց նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք մշակվել ու ընդունվել են իշխող ուժի կողմից՝ հրաժարվելով ստորագրել դրանք ու միևնույն ժամանակ, փաստաթուղթը չուղարկեց ՍԴ։ Նախագահն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս իր անկախությունը և ընդգծում իր դերը որպես ևս մեկ ծանրակշիռ անձ քաղաքական գործընթացներում (չնայած լիազորությունների սահմանափակ լինելուն)։

Այսպիսով, Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում գործում են երեք առանցքային ֆիգուրներ՝ Փաշինյան, Քոչարյան և Սարգսյան։ Չնայած ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, հիմնական մրցակիցները՝ գործող վարչապետն ու նախկին նախագահը, բացահայտ հայտարարել են ընտրություննեևին նախապատրաստվելու մասին՝ չթաքցնելով հաղթելու իրենց ձգտումը: Բայց եթե Փաշինյանը, հենվելով միայն «ժողովրդի» (տվյալ դեպքում՝ իր ընտրազանգվածի) վրա, չի ցանկանում ոչ մի լուրջ քաղաքական ուժի հետ պայմանավորվել ու կիսել հաղթանակը, ապա Քոչարյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, միանգամայն կարող է համաձայնության գալ խոշոր խաղացողների հետ։ Թե ինչ դիրքորոշում կորդեգրի Սերժ Սարգսյանը, դեռ հայտնի չէ։

«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման

396
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ
Ըստ թեմայի
Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն
«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում
Հրթիռի մաս՝ Արցախի Մարտունի քաղաքի մոտակայքում

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության

0
(Թարմացված է 14:12 21.04.2021)
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտը խումբ է բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։

Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։

Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։

Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության

Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։

0
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Հարություն Մարության
Ըստ թեմայի
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության