00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Տաթև Հայրապետյան
Փաշինյանը ոչ միայն ընդունել է պատերազմի իրողությունները, այլև բերում է նոր պատերազմներ․Հայրապետյան
09:08
8 ր
Արամ Սարգսյան
Այդ հարցերը պետք է որոշել դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով՝ երկարատև բանակցություններից հետո․Սարգսյան
09:16
4 ր
Արման Աբովյան
Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս ամբողջությամբ համապատասխանում է Արմուտք-Արևելք առճակատման տրամաբանությանը․Աբովյան
09:22
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում

© Sputnik / Aram NersesyanВеануш Вардазарян с выигрышами
Веануш Вардазарян с выигрышами - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Բաժանորդագրվել
Քանի՞ անգամ եք հաղթել ֆեյսբուքյան տարբեր մրցույթներում կամ խաղարկություններում։ Sputnik Արմենիայի ստեղծագործական թիմը ծանոթացել է մեկի հետ, ով հավակնում է լինել «ամենահաջողակ մարդը». 2 տարում մոտ 200 հաղթանակ։

Երևի թե մի տասը տարի առաջ որոշեցի բախտս փորձել ու լոտոյի տոմս գնեցի։ Վճարեցի 300 դրամ, շահեցի 1000։ Մտածեցի՝ էդ է, որ կա, հաջորդ շահումս ավելի մեծ կլինի։ Արդեն մտովի ավտովարման դասընթացներն էի ծրագրում, որ առաջիկա խոշոր շահումս վայելեի։ Շահածս 1000 դրամով լոտոյի ևս երեք տոմս գնեցի ու ձեռնունայն մնացի։ Այդպես սկսվեց ու ավարտվեց վիճակախաղերում իմ «հաղթական» պատմությունը։ Ինքս ինձ համար վճռեցի՝ «սաղ սուտ է», մինչև որ վերջերս հայաստանյան ընկերություններից մեկի գրասենյակում պատահաբար ծանոթացա Վեհանուշի հետ, որը եկել էր վերցնելու իր 182-րդ մրցանակը։

Վերջին երկու տարիների ընթացքում այս կինը հասցրել է հագուստից մինչև կենցաղային տեխնիկա ու թանկարժեք կահույք շահել սոցցանցերի տարբեր մրցույթների, խաղարկությունների միջոցով։ Ու պարզվում է՝ «արդար է, ժողովուրդ ջան»։ Երբ մեր ծանոթությունից ուղիղ մեկ շաբաթ անց հանդիպեցի Վեհանուշի հետ հարցազրույցի համար, նրա շահումների թիվն ավելացել էր 13-ով՝ դառնալով պատվավոր 195:

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշ Վարդազարյանի հետ
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշ Վարդազարյանի հետ

Վեհանուշ Վարդազարյանը ծնունդով Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից է, արմատներով` մշեցի։ Անկեղծանում է՝ դեռ մանկուց ներսում հավատ է ունեցել, որ մի բան շահելու է։

«Երբ ինձ խանութ էին ուղարկում, մի բան առնելուց առաջ անպայման հարցնում էի՝ «շահովի՞ է»։ Նույն հարցը տալիս էի անգամ ամենաանհավանական ապրանքների համար։ Խանութի աշխատողն ասում էր՝ մեր ուրախությունն ես»,- պատմում է Վեհանուշը։

Նրա մայրն էլ հիշում է, որ երբ ուսանողական տարիներին աղջկան որպես ճանապարհածախս 150 դրամ էին տալիս, այդ գումարը չէր օգտագործում։ Սպասում էր այնքան, մինչև գյուղից ծանոթ մեկն իր հետ Արմավիր տաներ (տեղի տեխնիկումում է սովորել), ճանապարհածախսը խնայում էր ու դրանով լոտոյի տոմս գնում։

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշ Վարդազարյան
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշ Վարդազարյան

«Երբեմն շահում էի, երբեմն՝ ոչ, բայց շարունակում էի հավատով գնել ու խաղալ։ Անգամ չշահածս տոմսերը դեն չէի նետում, մի արկղ ունեի, դրա մեջ հավաքում էի»։

Մարիամն աշխարհին չի լսում, բայց հավատում է՝ աշխարհը մի օր իր մասին լսելու է

Վեհանուշը կարծում է՝ միշտ էլ հաջողակ է եղել, ամեն ինչ ստացվել է այնպես կամ գրեթե այնպես, ինչպես ինքն է ուզել։ Միշտ ցանկացել է ընտանիք կազմել հենց իր հարազատ գյուղում ու մի կիլոմետր այն կողմ չգնալ։ Այդպես էլ եղել է։ Ավագ դստեր ծնունդից հետո էլ երազանք է պահել՝ երկվորյակ ունենալ։ Դա էլ է իրականություն դարձել։ Տարիներ առաջ էլ սկեսուրի խնդրանքով Facebook-յան անձնական էջ բացեց իր անունով, բայց ոչ թե իր, այլ սկեսուրի համար։ Իրականում ֆեյսբուքյան կյանքը ո՛չ սկեսուրին, ո՛չ էլ իրեն չգրավեց, տարիներով մոռացան էջի մասին։ Մոտ երեք տարի առաջ էլ որոշեց վերականգնել էջն ու կրկին փորձել։ Դրանից օրեր անց ֆեյսբուքյան մրցույթի գովազդ տեսավ. պայուսակ էր խաղարկվում։ Ոգևորված կատարեց մրցույթի բոլոր պայմաններն ու մոռացավ դրա մասին։

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշ Վարդազարյանը զավակների հետ
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշ Վարդազարյանը զավակների հետ

«Օրեր անց նամակ ստացա, թե շահել եք պայուսակ։ Զարմացած նայում էի նամակին՝ ինչպե՞ս եմ շահել, ե՞րբ եմ շահել»։

Առաջին մասնակցությունն ու հենց առաջին շահումը բախտորոշ դարձան Վեհանուշի համար։ Պայուսակին հաջորդեցին բազմաթիվ նվեր քարտեր, արծաթյա զարդեր, հագուստ, սպասք, կենցաղային տեխնիկա, բջջային հեռախոս, կահույք, հանգստյան ուղեգրեր, առողջության ապահովագրության փաթեթ, կոսմետիկա, խնամքի միջոցներ, համերգի տոմսեր, գրքեր, ռոմանտիկ ընթրիքներ, մաքրող պարագաներ, տնտեսական ապրանքներ, տարատեսակ սնունդ՝ թեյից մինչև քաղցրեղեն, տորթեր ու էլ ինչ ասես։ Անգամ մեր նկարահանման առիթով Վեհանուշը որոշել էր ոտքից գլուխ կրել իր շահումները։ Հատուկ տետր է պահում, որում գրանցում է բոլոր հաղթանակները։

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշ Վարդազարյան
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշ Վարդազարյան

«Մի օր մեր տանը հյուրեր կային, այդ ժամերի ընթացքում չորս անգամ տարբեր մրցույթներում հաղթեցի։ Զարմացած ասում էին՝ կարո՞ղ է մի բան անում ես, որ հաղթում ես։ Բայց իսկապես պատահականության սկզբունքով եմ հաղթում, լինում է՝ մրցույթին մինչև 1500 մասնակից է լինում, բայց պատահականության սկզբունքով օնլայն ծրագիրն ինձ է ընտրում, հաղթել եմ նաև որպես լավագույն մեկնաբանություն գրող (ժամանակին ցանկանում էր լրագրող դառնալ ու անվերջ կարդում էր), անգամ խանութներում, երբ տեղում խաղարկություններ են անցկացվում, սովորաբար դատարկաձեռն հետ չեմ գալիս»,- ծիծաղելով պատմում է Վեհանուշը։

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշը հատուկ տետր է պահում, որում գրանցում է բոլոր հաղթանակները
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշը հատուկ տետր է պահում, որում գրանցում է բոլոր հաղթանակները

Այնպես չէ, որ հաղթում է բոլոր մրցույթներում, բազմաթիվ անգամներ նաև պարտվում է, ավելի ճիշտ՝ չի հաղթում, բայց դա նրան չի հիասթափեցնում, շարունակում է նույն հավատով ու վստահությամբ մասնակցել։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Հաղթանակն էլ, պարտությունն էլ մարդու համար են. այս կարգախոսով է Վեհանուշն առաջնորդվում ու շեշտում՝ եթե ուզում ես կյանքումդ լավ բաներ լինեն, ապա պետք է դու էլ կամեցող լինես։ Ասում է՝ մրցույթներին մասնակցելիս որոշակի հմտություններ ես ձեռք բերում, բայց գաղտնիքներ չկան, շահել կարող է յուրաքանչյուրը, կարևորը՝ հավատն ու վստահությունն են։ Դրա համար էլ հավատում է՝ մի օր էլ ավտոմեքենա է շահելու, թեպետ ներկա շարունակական շահումներից էլ գոհ է։

«Ասում են՝ խոշոր անձրևը կտրվելու նշան է, մանր-մանր թող գա, միշտ գա»,- կատակում է Վեհանուշը։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Հումորով, կենսուրախ, հաջողակ կինը խոստովանում է՝ չի կարող մեծ հաղթանակների հարցում մրցակցել ամուսնու հետ։ Չէ՞ որ ամուսնու հաղթանակն ամենամեծն է՝ աշխարհի ամենալավ կինը։

© Sputnik / Aram NersesyanՎեհանուշի ընտանիքի հետ
«Բախտիկյանը» Բամբակաշատից. Վեհանուշն արդեն մոտ 200 նվեր է շահել տարբեր մրցույթներում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Վեհանուշի ընտանիքի հետ
Լրահոս
0