00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

© Sputnik / Aram NersesyanՏիգրանի կինը` Բելլա Խանումյանը, դստեր` Տաթևի հետ
Տիգրանի կինը` Բելլա Խանումյանը, դստեր` Տաթևի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվել
Կյանքի լավագույն տարիները նա տվեց հանուն հայրենիքի պայքարին․․․ Տիգրան Խանումյանն ընկավ նոյեմբերի 9-ին դիպուկահարի կրակոցից, միգուցե այդպես էլ չիմանալով, որ իր ազատագրած Շուշին թշնամուն է հանձնվել։

80-ականների վերջերն էին․ երկիրն իրար էր խառնվել, Ազատության հրապարակում մարդիկ բռունցք արած` Արցախ էին պահանջում։ Շատերը խոստովանում են, որ հենց Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ իմացան Արցախի մասին։ Խորհրդային իշխանություններն Արցախի թեման հազար փակի տակ էին պահել՝ հանուն «խորհրդային եղբայրության»։ 1988-ին Տիգրան Խանումյանն ընդամենը 16 տարեկան էր․ առաջին օրերից Ազատության հրապարակում էր։ 88-ին սկսվեց Տիգրանի կռիվը հանուն Արցախի՝ հրապարակում՝ թռուցիկները ձեռքին, հետո զենքով՝ առաջնագծում․․․

Երկնէր երկիր, երկնէր երկին․․․

1972 թվականի սեպտեմբերի 3-ն էր․ հանկարծ անասելի փոթորիկ բարձրացավ։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի մայրը` տիկին Լյուբան
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի մայրը` տիկին Լյուբան

«Այնքան ուժեղ քամի էր, ծննդատան դռները, պատուհանները խփվեցին, ապակիներ ջարդվեցին։ Դժվար ծննդաբերություն էր․ Տիգրանը ծնվել էր ու ձայն չէր հանում։  Բժշկուհին ասաց՝ Աստված տղայիդ օգնության է եկել։ Մեկ էլ` Տիգրանը ճչաց ու փոթորիկը դադարեց»,-այս խոսքերի հետ տիկին Լյուբայի աչքերից արցունքները գլորվում են, ամուսինը խոնավացած աչքերն է սրբում... Աստծո տված զավակին 48 տարի անց կորցրին․․․

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի ծնողները
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի ծնողները

Տիգրանի հայրական կողմն Արցախից է․ ամառային արձակուրդներն ընտանիքն անցկացնում էր Այգեստան (այն ժամանակ՝ Բալուջա) գյուղում։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի հայրը
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի հայրը

«Ինչքան գյուղ էինք գնում, իր Թամարա տատիկն անպայման մատաղ էր անում․ ասում էր՝ Տիգրանս շատ սիրուն է, աչքով կտան»։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի մայրը
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի մայրը

Կապուտաչյա, շիկահեր որդուն մայրը մանկուց էր սովորեցրել՝ թուրքերը մեր բարեկամը չեն։

Ու սկսվեց շարժումը․․․

Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Տիգրանին նկատեց հենց 1988 թվականին։ 16 –ամյա փոքրամարմին տղան (Ճուտո էին ասում) ուշադրություն գրավեց իր ակտիվությամբ ու ոչ հայկական արտաքինով։ Մոտ մեկ տարի անց նրանք արդեն ծանոթացան, դրանից կես տարի անց սկսվեց պատերազմը։ Թռուցիկներ բաժանող տղաներից շատերը միացան ֆիդայական շարժմանը, նրանցից էր Տիգրանը։ Լեգենդար հետախույզը խոստովանում է՝ անփորձ 16-17 տարեկան երիտասարդների հետ աշխատելը գլխացավանք էր, անգամ բանակում չէին ծառայել (ի դեպ, Տիգրանը 14 տարեկանում երիկամների վիրահատություն էր տարել և ազատված էր բանակից)։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

«Ինչի մեջ ասես` գլուխները խոթում էին էդ տղաները»,- հիշում է Վովա Վարդանովը, որն էլ տղաներին վերցրեց իր ջոկատ, սկսեց մարզել, պատրաստել, սովորեցնել ողջ մնալու արվեստը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

Տիգրանը մարտական մկրտություն ստացավ Հայաստանի սահմանները պաշտպանելիս՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին (ներկայում՝ Բերդի տարածաշրջան)։ Բոլոր տեղերում էլ իրեն լավ էր դրսևորում, մասնակցում հետախուզական բարդ գործողությունների մշակմանն ու իրագործմանը։

© Photo : Maks SivasyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

1991թվականի վերջին Վազգեն Սարգսյանի ցանկությամբ Վարդանովի խմբին միացավ Մոնթեն իր մի քանի զինակից ընկերներով։ Դա ժամանակավոր «միացում էր», որպեսզի Մոնթեն ճանաչեր Հայաստանը, ընտելանար։ Սեպտեմբերին Մոնթեն առանձնացավ իր փոքր խմբով։ Վազգեն Սարգսյանը Վարդանովին առաջարկեց Մոնթեի ջոկատին մի քանի տղա տալ։ Ժողովից հետո 2 երիտասարդ ցանկություն հայտնեցին միանալու խմբին․ մեկը հենց Տիգրանն էր։ Մնաց Մոնթեի հետ մինչև նրա զոհվելը, մասնակցեց կարևոր գործողությունների, արյունալի մարտերի։

Ասող-խոսող մարդ, քչախոս ու համեստ հերոս․․․

Տիգրանը կենսուրախ էր, քեֆերի սիրահար, ասող-խոսող, բայց իր մարտական գործողությունների հարցում քչախոս էր։ Քույրը՝ Գոհարը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտւտի գլխավոր ֆոնդապահն է։ Հիշում է, որ 2004 թվականին թանգարանը նվիրատվություն ստացավ Արցախյան ազատամարտի մասին պատմող մի գիրք։ Այն թերթելիս էջերից մեկում զարմանքով տեսավ եղբոր լուսանկարը։ Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը լուսանկարն արել էր 1994 թ․ ապրիլին՝ Գյուլիջայի ծանր, արյունալի մարտերից հետո։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի քույրը` Գոհարը, որդու հետ
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի քույրը` Գոհարը, որդու հետ

«Հպարտությունը խեղդում էր կոկորդս. Տիգրանի մարտական հերոսությունների մասին գրեթե տեղյակ չէի, քանի որ երբեք չի խոսել։ Երբ հետաքրքրվում էինք, հարցուփորձ անում, ժպտալով ասում էր՝ «մի օր կպատմեմ»: Երբ տուն եկա, Տիգրանին ոգևորությամբ պատմեցի լուսանկարի մասին։ Շատ զարմացավ. չգիտեր, որ իրեն լուսանկարել են: Հետո քչախոս հերոսի նման պատմեց այդ օրվա մասին. մի քանի օր չէր քնել, չէր կերել, քանի որ ծանր մարտեր էին տվել Գյուլիջայում՝ բեկում մտցնելով ռազմաճակատում»,- պատմում է Գոհարը:

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի փոքրիկ ազգականը համբուրում է նրա լուսանկարը
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի փոքրիկ ազգականը համբուրում է նրա լուսանկարը

Հիմա նա փազլի նման հավաքում է եղբոր անցած մարտական ուղու պատառիկները, գրի առնում, փորձում ամբողջացնել հերոս եղբոր պատմությունը՝  Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտեր, Ղարադաղլուի ազատագրում, Մարտակերտի Կիչան-Սրխավենդ գյուղերի համար մղվող մարտական գործողություններ Հատուկ նշանակության խմբում, Շուշիի ազատագրում․․․

Տիգրանի սրտի Շուշին․․․

1992թ․-ին, երբ նախապատրաստվում էր Շուշիի ազատագրման գործողությունը, Մոնթեն դեմ էր, որ Մարտունու ջոկատից տղաները մասնակցեին, քանի որ  մտավախություն կար, որ Մարտունին կարող էր թշնամուց պատասխան հարված ստանալ։ Այնուամենայնիվ, համաձայնեց, որ մի փոքրիկ խումբ մասնակցի Շուշիի գործողությանը։ Այս անգամ էլ խմբի կազմում կրկին Տիգրանն էր։ Ընդգրկվեց հարվածի գլխավոր՝ Ստեփանակերտ-Շուշի հյուսիսային ուղղության մարտական գործողություններում՝ Վալերի Չիթչյանի հրամանատարությամբ։ Հենց այս ուղղության տղաներն առաջինը ոտք դրեցին ազատագրված Շուշի։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանի ստացած պատվոգրերից
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրանի ստացած պատվոգրերից

Շուշիի ազատագրումից հետո էլ Տիգրանը շարունակեց պայքարը․ Ավդալ Գյուլափլու ուղղությամբ մարտական գործողություն, որի ժամանակ կասեցվեց Ասկերանի կողմից թուրքական «գորշ գայլերի» և չեչեն  գորհայինների հարձակումը, ապա Մարտունու ինքնապաշտպանական մարտեր, հետախուզական գործողություններ, Հորադիզի և Գյուլիջայի մարտեր․․․Ազատագրված յուրաքանչյուր միլիմետրը թանկ էր, բայց Շուշին ուրիշ էլ մնաց․․․

«Տիկոն Շուշին մի ուրիշ ձևի էր սիրում, կարող է` որպես տեր, որովհետև ինքն էր ազատագրել, Շուշին իր համար սրբավայր էր»...

Վովա Վարդանովը հիշում է, որ ամեն անգամ, երբ Արցախում էին լինում, եթե ծրագրում չկար էլ Շուշի այցելություն, Տիգրանն անգամ առանձնանում էր խմբից՝ Շուշի գնալու համար։

2007 թվականին 35-ամյա Տիգրանն իրականացրեց իր վաղեմի երազանքն ու պսակադրվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ Պարգև սրբազանի օրհնությամբ։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանի ու Բելլայի հարսանեկան լուսանկարներից
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրանի ու Բելլայի հարսանեկան լուսանկարներից

Տիգրանի աշխարհն ու սիրտը

Արցախցի Բելլան ասում է՝ Տիգրանին հանդիպելը նախախնամության կամքն էր։ Հանդիպումից ամիսներ առաջ գործընկերուհիներին կատակով ասել էր՝ ամուսնանալու է կապուտաչյա Տիգրանի հետ ու ապրելու է Երևանում։ Ու պատկերացրեք՝ այդ ժամանակ Ստեփանակերտում բնակվող Բելլան պատկերացում էլ չուներ Տիգրանի գոյության մասին։ Ամիսներ անց նրանց ծանոթացրեց ընդհանուր ընկերը։

Հարսանիք Շուշիում. Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել

«Տիգրանին հնարավոր չէր դիմադրել»,- ասում է Բելլան ու առաջին անգամ մեր զրույցի ընթացքում, նրա աչքերը ժպտում են։

Հիշում է, որ երբ ծնվեց ավագ դուստրը՝ Անին, Տիգրանը ոչ մեկին չէր վստահում նրան լողացնելու գործը։ Անին (հիմա 12 տարեկան է) Տիգրանի աշխարհն էր, իսկ Տաթևը (5 տարեկան)` սիրտը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանի ավագ դուստրը՝ Անին
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրանի ավագ դուստրը՝ Անին

Բելլան մասնագիտությամբ խաղողագործ է, Տիգրանն ասում էր՝ ամբողջ ընտանիքով Քարվաճառ են տեղափոխվելու, խաղողի այգիներ հիմնեն...

«Երբ պատերազմը սկսվեց, ես խնդրում էի, ասում էի՝ ախր արդեն մեծ ես, 2 երեխա ունես, մի գնա, բայց...»։

Վերջին մարտը

Տիգրանը միշտ ասում էր, թե փամփուշտը իր կողքով է անցնում, ֆիլմերի նման՝ շուրջն ամեն ինչ պայթում է, գնդակներն օդում թռչում են, բայց իրեն չեն կպչում։

«Ես իրեն էս անգամ «սանչաստի» վարորդ նշանակեցի, բայց միշտ պայքարում էր, թե խի՞ ես ինձ էդտեղ նշանակել։ Հետո կապի դասակի մեքենայի վարորդ նշանակեցի՝ չնայած մարտի դաշտում դրանք պայմանական պաշտոններ են․․․ »,- պատմում է Վովա Վարդանովը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
Տիգրան Խանումյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
1/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի ստացած պատվոգրերից
Տիգրան Խանումյանի ստացած պատվոգրերից - Sputnik Արմենիա
2/5
Տիգրան Խանումյանի ստացած պատվոգրերից
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
Տիգրան Խանումյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
3/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի լուսանկարներից
Տիգրան Խանումյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
4/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
© Photo : provided by Tigran Khanumyan's familyՏիգրան Խանումյանի ստացած «Արիության համար» մեդալը
Տիգրան Խանումյանի ստացած «Արիության համար» մեդալը - Sputnik Արմենիա
5/5
Տիգրան Խանումյանի ստացած «Արիության համար» մեդալը
1/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
2/5
Տիգրան Խանումյանի ստացած պատվոգրերից
3/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
4/5
Տիգրան Խանումյանի լուսանկարներից
5/5
Տիգրան Խանումյանի ստացած «Արիության համար» մեդալը

Այս անգամ Տիգրանը մարտական ուղին սկսեց Քարվաճառում, ավարտեց ամենավտանգավոր հատվածներից մեկում՝ Թաղավարդում։ Հրամանատար Վարդանովն ասում է, որ փորձառուներին, այսինքն՝ 90-ականների պատերազմի մասնակիցներից 1-2 հոգու, դժվար հատվածներում էր պահում։ Թաղավարդի վտանգավոր հատվածներից մեկում էլ Տիգրանն էր․․․

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի քրոջ որդին
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի քրոջ որդին

Նոյեմբերի 9-ի առավոտյան Տիգրանը զանգահարեց տուն` ինչպես ամեն օր․․․ Հաջորդող օրերին նրա զանգն այդպես էլ չհնչեց․․․ Թաղավարդի հայկական դիրքերի ուղղությամբ գրոհում էին թուրք հատուկջոկատայիններ, սովորական թուրք զինվորականներ ու սիրիացի գրոհայիններ․․․ Նոյեմբերի 9-ին փոխհրաձգության ժամանակ Տիգրան Խանումյանը խոցվեց դիպուկահարի կրակոցից, միգուցե այդպես էլ չիմանալով, որ իր ազատագրած Շուշին ընկել է․․․

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանի հիշատակի անկյունը
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանի հիշատակի անկյունը

Առանց վերջակետի․․․

Պատերազմ մեկնելուց առաջ Տիգրանը կրտսեր դստերը՝ 5-ամյա Տաթևին խոստացել էր՝ «թուրքերի վերջը կտամ ու կգամ»։

«Ինչքան շատ են էս թուրքերը, չեն վերջանում, որ պապան տուն գա»,- հիմա էլ ասում է փոքրիկ Տաթևն ու շարունակում հոր վերադարձին սպասել, նկարում է նրա համար...

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խանումյանը դստեր հետ
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին... - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Տիգրան Խանումյանը դստեր հետ
Լրահոս
0