Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։
«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։
Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։
«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։
Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։
Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։
Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը
Ու վերլուծաբանների կանխատեսումը նույնն է՝ էլի Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունն ամենից շատ ձայն կհավաքի, էլի դա չի բավականացնի կառավարություն կազմելու համար, բայց էլի Նեթանյահուն կպահպանի վարչապետի աթոռը, մինչև հաջորդ ընտրություններ, որոնք հայտնի չէ, թե երբ են կայանալու։ Բայց հաստատ կայանալու են մոտ ժամանակներս, եթե Իսրայելը շարունակի զրկված մնալ կառավարությունից, ինչը նշանակում է, որ կաթվածահար վիճակում է մնալու նաև խորհրդարանը՝ Քնեսեթը։
Բայց ասեք խնդրեմ, արդյոք ձեզ համար նշանակություն կունենա՞ր ընտրությունների հաճախականությունը, եթե դուք բոլոր դեպքերում վարչապետ եք մնում, թեկուզ ձեր կառավարությունն էլ անընդհատ, տարիներ շարունակ կոչվում է ժամանակավոր կառավարություն։ Իսկ փաստն այն է, որ այժմ արդեն Բենյամին Նեթանյահուն Իսրայելի պատմության ընթացքում ամենաերկարակյաց վարչապետն է և այդ ցուցանիշով առաջ է անցել նույնիսկ Իսրայելի հիմնադիր Դավիդ Բեն Գուրիոնին։ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից մինչև հիմա, բայց դրանից առաջ վարչապետ է եղել նաեւ 1996 թվականից մինչև 1999 թվականը։ Ինչպե՞ս առաջին անգամ հաղթեց ընտրություններում։ Ստի շնորհիվ։ Սա հետաքրքիր պատմություն է, որը մի երկու տարի առաջ հրապարակել է բրիտանական ԲիԲիՍի հեռուստառադիոընկերությունը։
1996 թվականի ընտրարշավը նոր էր սկսվել, բայց Բենիամին Նեթանյահուն արդեն խիստ ընկճված էր։ Ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների` նա հետ էր մնում իր հիմնական մրցակցից՝ Շիմոն Պերեսից։ Այն էլ ինչպես էր հետ մնում՝ մոտ 20 տոկոսով։ Համաձայնե՛ք, նման տարբերությունը մի քանի շաբաթում հաղթահարելը գործնականում անհնար է։ Եվ Բիբին՝ այդպես են շատերը դեռ մանկուց անվանում Նեթանյահուին, որոշեց դիմել Ամերիկայում ապրող իսրայելցի քաղտեխնոլոգ Արթուր Ֆինկելշտեյնին։ Էստեղ մի փոքր շեղվեմ ու փաստեմ, որ եթե մեզ մոտ՝ Հայաստանում, մարդիկ լսելով «քաղտեխնոլոգ» բառը հիացմունքի նման մի բան են ապրում. «Օ՜, քաղտեխնոլոգ», ապա Արևմուտքում մի քիչ այդպես չէ։ Բոլորը գիտեն, որ առնվազն որոշ քաղտեխնոլոգներ, այո, կարող են ձեզ օգնել հաղթել ընտրություններում, բայց, ինչպես ասում են՝ ամեն գնով` չխորշելով որևէ միջոցից։
«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան
Չգիտեմ, միգուցե մեզ մոտ էլ հայաստանցիներից շատերը հավանություն են տալիս նման վարքագծին, բայց երբ Նեթանյահուն զանգահարեց Ֆինկելշտեյնին, այդ քաղտեխնոլոգը խորհուրդ տվեց վարչապետության թեկնածուին ոչ թե ցույց տալ ընտրողներին սեփական դրական կողմերը, այլ պարզապես վարկաբեկել մրցակցին` ասելով. «Շիմոն Պերեսը երկու մասի կբաժանի Երուսաղեմը և մի կեսը կտա պաղեստինցիներին»։
ԲիԲիՍի-ի հեղինակը փաստում է, որ սա բացարձակ սուտ էր, Պերեսը երբեք նման բան չէր ասել։ Բայց ընտրողներից շատերը հավատացին։ Համաձայնե՛ք, ուսանելի պատմություն է՝ վարչապետություն, որի հիմքում ընկած էր սուտը։
Անցած տարիներին վարչապետի հեղինակության վրա շատ քիչ ազդեց նաև այն հանգամանքը, որ նրան մոտ տասն անգամ կոռուպցիայի մեղադրանքներ ներկայացվեցին։ Նեթանյահուն անընդհատ հակադարձում էր՝ ախր ոչ մի անգամ չեք կարողացել ոչինչ ապացուցել։ Եվ գոնե այս դեպքում նա միանգամայն իրավացի է։ Նրա հակառակորդները չկարողացան օգտագործել նույնիսկ կորոնավիրուսի գործոնը։ Փաստն այն է, որ Իսրայելի իշխանությունները բավական արդյունավետ են պայքարում հիվանդության դեմ, աշխարհի շատ-շատ զարգացած պետություններից ավելի արդյունավետ։ Եվ մինչ, օրինակ, Եվրոպայում չեն դադարում թեժ վիճաբանությունները, այսպես կոչված, պատվաստման անձնագրերի շուրջ, Իսրայելում արդեն շրջանառվում են կանաչ քարտերը, որոնցով կարելի է հանգիստ մտնել սրճարան կամ ռեստորան, վարսավիրանոց կամ ֆիթնես ակումբ։
Իհարկե, շատերը դժգոհ են Նեթանյահուի քաղաքականությունից։ Նույն ԲիԲիՍի-ն վկայակոչում է կին ակտիվիստ Յաել Կովշիլովսկուն, որն ասում է. «Ցույցերին մասնակցում եմ արդեն մեկ տարի, բողոքողներին միացա այն բանից հետո, երբ գիտակցեցի՝ տարիներով մենք տանջվում ենք, ստիպված ենք գոյատեւել խղճուկ աշխատավարձով, բնակարանների գները աճում են ու աճում… Բայց չեմ կարծում, թե այս ամենը կարելի է փոխել՝պաշտոնազրկելով մեկ մարդու, ողջ խորհրդարանական մեծամասնությանը պետք է քշել Քնեսեթից», - ասում է ակտիվիստը։
ԱՄՆ–ում էլ են Սահմանադրություն խախտում, կամ հայը կարո՞ղ է այնտեղ նախագահ ընտրվել
Բայց վերլուծաբանները կանխատեսում են՝ այսօրվա ընտրություններից հետո էլ Նեթանյահուն կպահպանի մեծամասնությունը, ուղղակի կրկին չի կարողանա լիարժեք կառավարություն ձևավորել։ Բայց համաձայնե՛ք` եթե շարունակի կատարել վարչապետի պարտականությունները, մնացածը նրա համար մեծ հոգ չէ։
Թե ինչու այդպես պատահեց՝ բացատրելը երկար կլինի, բայց պատահեց այսպես․ Հայաստանի զինված ուժերում Գլխավոր շտաբի միաժամանակ երեք պետ կա։ Իրավաբանները, կախված այն բանից, թե որ կողմն են ներկայացնում, խառնաշփոթին բարդ ստորադասական բացատրություններ են տալիս։ Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուրն իր ձևով իրավացի է, միայն թե այն բանակը, որը երեք հրամանատար ունի, բանակ չէ։
Խորհրդարանական հանձնաժողովն արդեն երեք տարի է՝ հետաքննում է 2016թ․-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները և չի պատասխանում «ո՞վ, «ինչպե՞ս» և «ինչո՞ւ» հարցերին։ Քաշում-քաշում են ու տեղ չեն հասնում․․․ Այսօր հարցը մասամբ հնացել է, Ղարաբաղում նոր պատերազմ է բռնկվել՝ սեփական հարցերով․ ո՞վ և ե՞րբ կպատասխանի դրանց։
Պարգևավճարը, ինչպես գրված է բառարաններում, որևէ գործունեության տպավորիչ արդյունքների համար խրախուսանքի ձևերից մեկն է։ Հիշում ենք․ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ազգային ժողովը, նախարարությունները, կառավարությանը ենթարկվող գերատեսչությունները, ինքը՝ կառավարությունն էլ ոչ միայն տպավորիչ, այլև գոնե քիչ թե շատ նկատելի արդյունքներ դեռևս չեն ցուցաբերել։ Սակայն պարբերաբար պարգևավճարներ ստանում են։
Աբսուրդի մեկ այլ տարատեսակ․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախաճաշում է սրճարանում։ Մոտենում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, հետաքրքրվում է․ ինչո՞ւ պաշտոնատար անձը աշխատանքային ժամին աշխատավայրում չի գտնվում։ Ընդհանուր առմամբ, նրբանկատության և էթիկայի լավագույն օրինակը չէ, քանի որ լանչի տեղն ու ժամը պաշտոնյան կարող է ընտրել առանց ԶԼՄ-ների հետ համաձայնեցնելու։
Այնուամենայնիվ, ի՞նչ կարող էր անել նախարարը։ Կարող էր օրինակ, ինչպես Արմեն Ջիգարխանյանը, ասել․ «Քո նման շան գործը չէ, թե որտեղ եմ նախաճաշում», բայց Ջիգարխանյանից ոչ ոք չէր նեղանում, որովհետև նրան սիրում էին բոլորը, իսկ Արշակյանին՝ ընտրողաբար։
Հակոբ Արշակյանը կարող էր լրագրողին առաջարկել նստել, լուսավորել նրան բարձր տեխնոլոգիական գործընթացների մանրամասներով, վերջապես՝ խնդրել ավելի ուշ մոտենալ։ Միակ բանը, որ նախարարը չպետք է աներ՝ Ֆահրադյանի սեղանից համակարգիչը շպրտելն ու նրան ապտակելն է։
Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո
Պաշտոնական անձանց մասնակցությամբ ծեծկռտուքները հիմա գրեթե ոչ մեկին չեն զարմացնում։ Նորմատիվ հարաբերություններից անցումը ոչ նորմատիվի (ոչ միայն բառապաշարում) նույնպես սովորական է դառնում։ Կյանքը փոխվում է՝ ձեռք բերելով «Միացում»-ի ոգուն միանգամայն հակառակ հատկություններ, և ահա շատերն արդեն Արցախն ընկալում են որպես կտրված կտոր՝ նախկին կարգավիճակին վերադառնալու չնչին շանսերով։
Տեղափոխվում են ոչ միայն սահմանները, այլև հասկացությունները, որոնք ոչ այնքան վաղուց եթե ոչ անսասան, ապա գոնե հաստատուն էին թվում։ Երկիրը, երևում է, շեղվել է ճանապարհից, ռիթմից ընկել, հալվել ու անձևաջրի պես հոսում է «Զվարթնոց» օդանավակայան։ Մարդիկ խորը ձմեռային քնի մեջ են, և ինչպես էլ ցնցում ես՝ արթնանալ չեն ուզում։ Գուցե մի օր կբացենք մեր աչքերը, կձգվենք, Երևանում թուրքերեն խոսակցություն կլսենք, գլուխներս կքորենք ու կհարցնենք․ ո՞նց, արդեն թուրքերի տա՞կ ենք։
Թևավոր «Կադրերն են ամեն ինչ որոշում» արտահայտությունը մեզ համար այսօր էլ արդիական է, բայց երբ «Բոլորը՝ վերև» հրամանով վերևում հայտնվում են ոչ թե ով պետք է, այլ՝ ով ասես, ստանում ենք այն, ինչ ստացանք։ Մարդիկ կան, որոնք ոչինչ հաստատ չգիտեն։ Իսկ կան մարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ոչ հաստատ։ Որոշ ժամանակներից ի վեր մեզ մոտ իշխանության են այնպիսիք, որոնք առհասարակ ոչինչ չգիտեն։
․․․ Ոչ մեկին վստահել չի կարելի, բայց ոմանց՝ հատկապես։ Այդպես էր ասում դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին և գիտեր, թե ինչ է ասում։ Բայց որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ հարյուր տարի անց մեզ մոտ մարդիկ կհայտնվեն, որոնք եթե անգամ ճշմարտությունն ասեն, նրանց միևնույնն է՝ ոչ ոք չի հավատա։
Շեղված ուղենիշներով ճանապարհի հետևանքները աբսուրդի են հանգեցնում, և ստացվում է, որ պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, իսկ պարտությունը՝ հաղթանակ։
Փաշինյանի թարմերից․ «Մեր սխալների պատճառն այն էր, որ մենք, որպես իշխանություն, շատ սիրված ենք ժողովրդի կողմից։ Այնքան սիրված, որ փորձելով արդարացնել այդ ժողովրդական սերն ու մեր սերը ժողովրդի և հայրենիքի հանդեպ՝ փորձում էինք ամեն ինչ կատարյալ անել։ Կատարյալի որոնումները շատ դեպքերում հանգեցնում էին անգործության»։ Դուք մի բան հասկացա՞ք;
․․․ Ասում են՝ մի անգամ Ստալինը օթերևութաբաններին հարցրել է, թե քանի տոկոս է նրանց կանխատեսումների ճշգրտությունը։ «Քառասուն տոկոս, ընկեր Ստալին»,-պատասխանել է երկրի գլխավոր օթերևութաբանը։ «Իսկ դուք հակառակն ասեք, այդ դեպքում 60 տոկոս կլինի»,-խորհուրդ է տվել Ստալինը։ Այդպես էլ անում ենք։
Մեր կյանքի աբսուրդի պատճառներից մեկը․ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքը․
«Երեսուն տարի ժողովրդին կերակրել են հեշտ յուրացվող սերիալներով՝ ֆասթֆուդի նման, մարդկանց ընկալելով միայն որպես ընտրազանգված։ Այդ սերիալները նկարող մարդկանց բարձրագույն պետական պարգևներ են շնորհվել, և նրանք շարունակել են մարդուց «ջնջել» քաղաքացուն։ Եվ նրանց մոտ ստացվել է»։ Ավաղ․․․
․․․Անկյուն քշված և ձեռքով ղեկավարվող պետությունն ավելի արագ է քանդվում, քան ատոմային ռումբի պայթյունից հետո, և քանդված բարաքի աղյուսներից կարելի է գուցե մեկ այլ բարաք կառուցել, բայց տաճար կառուցել հաստատ չի ստացվի։ Եվ այնուամենայնիվ, դեռ ամեն բան կորած չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է հետևորդներին թարմ լուսանկարներով։ Նա հրապարակել է ֆոտաշարք, որտեղ ներկայացել է զինվորական նախշերով կարճ զգեստով և երկարաճիտ կոշիկներով։
«Լեյտենանտ Քիմը պատրաստ է պատերազմի», – մեկնաբանել է լուսանկարը Քիմի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը։
Քիմը լուսանկարին կից ոչինչ չի գրել, պարզապես տեղադրել է զինվորական գույներով ` կանաչ, սև, շագանակագույն և սպիտակ սրտիկներ։
View this post on Instagram
Մեկնաբանություններում, իհարկե, հայ հետևորդներ են հայտնվել։ Ինստագրամի օգտատեր Արման Գասպարյանը գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը կհավանի այս փոստը»։ Մեկն էլ գրել է` «Քիմն Արցախ է գնում»։
Քիմ Քարդաշյանը երկու անգամ է եղել պատմական հայրենիքում։ 2015-ին նա եկել էր Հայաստան ամուսնու, դստեր և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ, մասնակցելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին։ 2019-ին էլ Քիմը մասնակցել էր WCIT–2019 ՏՏ համաշխարհային կոնգրեսին, ինչպես նաև նկարահանումներ էր անցկացրել Գառնիի տաճարում, մկրտվել Էջմիածնի Մայր տաճարում։
2019-ի հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են Քիմը, նրա երեք երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաները՝ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։ Քիմն իր ավագ դստերը` Նորթ Ուեսթին, մկրտել էր 2015-ին Երուսաղեմի Սբ Հակոբյանց հայկական եկեղեցում։ Այդ ժամանակ էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Քիմը ամուսնու` Քանյե Ուեսթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ եկել էր Հայաստան, ապա մկրտության համար մեկնել Իսրայել։
Քիմի, Քորթնիի, Քլոեյի հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։ Նա հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Դատարանը չկարողացավ ապացուցել, որ Սիմփսոնը սպանել է իր կնոջը և նրա սիրեկանին։



