Չիկագո, ԱՄՆ

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

325
(Թարմացված է 22:55 19.02.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Երազանքները տարբեր են լինում, խիստ տարբեր են նաև դրանց իրականացման ճանապարհները։ Համաձայնեք, աշխարհում երևի թե ամենահայտնի երազանքը «ամերիկյան երազանք»-ն է, որի մասին բազմաթիվ գրքեր են գրվել և կինոներ նկարահանվել։
«Ամերիկյան երազանքը» և «Հայաստանյան երազանքը»

Հիշենք թեկուզ «Ֆորեսթ Գամփ» հրաշալի ֆիլմը։ Ո՞րն է ամերիկյան երազանքի էությունը։ Մոտ 25 տարի առաջ նյույորքյան թերթերից մեկն էսպիսի մի իրական պատմություն հրապարակեց, որը կարելի է դասական համարել։ 1959 թվականին մի երիտասարդ Իտալիայից գալիս է Միացյալ Նահանգներ։ Սկզբում ձկնորսական նավի վրա է աշխատում, դառնում է եռակցող և խոհարար՝ միշտ մտքում պահելով. պիտի սեփական գործս բացեմ։ Ի վերջո, կուտակած փողերով կարողանում է պստիկ մի տարածք վարձակալել Նյու Յորքի Բրուքլին շրջանում, որտեղ սկսում է պիցցա պատրաստել։ 35 տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ նրան հաջողվում է գնել այդ ողջ շենքը։ Հիմա արդեն առաջին հարկում գործում էր մեծ պիցերիան, իսկ երկրորդ հարկում ինքն էր ապրում ընտանիքով։ Այդ բոլոր տարիներին նա ինքնուրույն էր պատրաստում խմորը և ինքն էր սպասարկում հաճախորդներին։ Ու Միացյալ Նահանգներում շատ-շատերի համար այս պատմությունը դարձավ «ամերիկյան երազանքի» մարմնացում։

​Հիմա շատերը կասեն՝ լավ էլի′, հեքիաթներ մի′ պատմեք։ Այդ մի իտալացու մոտ ստացվել է, 1000-ի մոտ չի ստացվել, բայց թերթերը նրանց մասին չեն գրում, որովհետև եթե չի ստացվել, էլ ի՞նչ գրես։ Լիովին համաձայն եմ, ինքս միշտ շատ մեծ վերպահումներով եմ վերաբերվել նման պատմություններին, բայց դուք էլ համաձայնեք՝ այնուամենայնիվ հենց նման պատմություններն են հասարակ ամերիկացու մոտ ձևավորել այն համոզմունքը, որ նախաձեռնողականության, տաղանդի և ամենակարևորը՝ հետևողական աշխատանքի շնորհիվ շատ բանի կարելի է հասնել առանց որևէ մեկի, մանավանդ իշխանությունների աջակցության։ Սրա երևի թե ամենավառ ապացույցներից մեկը նաև մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի կյանքն է։

Ուղղակի մի դրվագ, որն ապացուցում է, որ մի ժամանակ փողոցում թերթ վաճառելով ընտանիքը պահող դպրոցականը բացարձակ ոչինչ անհնար չէր համարում։ Պատմում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը. «Ցեղասպանության թանգարանում նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրված մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց, «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քը′րք»:

Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ

​Շատ ճիշտ եք, ամերիկյան հնարավորությունները մեր՝ հայաստանյան հնարավորությունների հետ չես համեմատի, բայց մեկ-մեկ մարդ մտածում է՝ լա′վ, երազանքի իրականացմանը հասնելու եղանակները մի՞թե կարող են այդքան տարբեր լինել։

Բոլոր հայաստանցիների մասին, իհարկե, չեմ ասում, բայց մեր հայրենակիցների առնվազն մի մասը վազում է դեպի վերելակ։ Հիմա կզարմանաք՝ ի՞նչ վերելակի մասին է խոսքը. կարիերայի′ վերելակի։ Մինչ ամերիկացին կամ, ասենք, ֆրանսիացին կամ չինացին տքնելով տարիներ շարունակ բարձրանում են աստիճաններով՝ բարեկեցիկ կյանքին հասնելու համար, հայաստանցին շատ ավելի հեշտ ճանապարհ է ընտրում՝ ցուցադրել իշխանություններին իր անսահման հավատարմությունը և միանգամից պաշտոն ստանալ, որը նաև հսկայական պարգևավճար կբերի, էլ չեմ ասում, որ ձեր հարազատներին կարող եք դարձնել դպրոցի տնօրեն, ուսմասվար և այլն։ Կոնկրետ ինչպե՞ս դա անել։ Ուսապարկով քայլել մի քաղաքից մյուսը։ Կամ նույնիսկ տնից էլ պետք չի դուրս գալ՝ նստում եք համակարգչի առջև և նրբորեն գովաբանում եք այս կամ այն քաղաքական գործչին և ուժին։ Բնականաբար՝ պատկառելի գումարի դիմաց։ 

​Ասում եք՝ բա որ բռնվե՞մ, բա որ հանրությանը հայտնի՞ դառնա, որ ես փողով եմ գովերգում իշխանություններին, ախր խայտառակ կլինեմ։ Ինչպես ասում են՝ հեչ չվախենա′ք։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կդատապարտեն ձեր պահվածքը, միգուցե ձեր ընկերներից ոմանք այլևս բարև չտան փողոցում, բայց կներե′ք, պարզապես համոզված եմ, որ մի 20 անգամ ավելի շատ մարդ կմտածի. «Յա′, էսպե՞ս էլ կարելի է մեծ փող աշխատել։ Բա ես արդեն մի տարուց ավելի է՝ անգործ եմ, չփորձե՞մ ես էլ նույնն անել»։

Ճիշտ է, հիմա մի քիչ խառը ժամանակներ են. դուք, օրինակ, հաստատ կարո՞ղ եք ասել՝ արդյոք այս տարի արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, և ո՞վ է լինելու հաղթողը. բա որ հաղթողները մի քանի՞սը լինեն։ Հոգ չէ, բոլորից էլ փող կվերցնեք։

325
թեգերը:
Երազանք, Հայաստան, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (319)
Ըստ թեմայի
Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը
Ինչպես է հոսող ջուրը Մարսում վերածվել սառույցի, կամ «Մարսյան էլիտար ակումբին» միացավ ԱՄԷ–ն
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Այլմոլորակայիններ

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

45
​Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ մտածել ենք՝ արդյոք կա՞ն այլմոլորակայիններ, ինչպե՞ս պիտի կայանա մեր հանդիպումը նրանց հետ և ինչ կարելի է սպասել երկու քաղաքակրթությունների նման շփումից։
Ինչու չեն գալիս այլմոլորակայինները. միգուցե մտավախություն ունեն, որ մենք ինքներս կկործանենք մեր մոլորակը

Այդ հնարավոր հետևանքների  ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է էկզոսոցիոլոգիա։ Ավստրիական «Դեր Շտանդարտ» թերթի թղթակիցը զրուցել է էկզոսոցիոլոգիայի հարցերով փորձագետ, Ֆրայբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Միխեիլ Շեչեի հետ, որը փաստում է՝ ֆուտուրոլոգիայում այլ քաղաքակրթությունների հետ շփումների հնարավորությունն անվանում են «ջոկեր»։

​Ինչո՞ւ հենց «ջոկեր»։ Դե երևի լավ գիտեք, որ այդ՝ բառիս բուն իմաստով եզակի խաղաքարտը շատ հազվադեպ է հայտնվում խաղացողի ձեռքին, բայց եթե այնուամենայնիվ հայտնվում է, կարող է արմատապես փոխել շատ բան, ողջ խաղի ընթացքը։ Համաձայնեք՝ նույնն է արտերկրի քաղաքակրթության հետ հանդիպման դեպքում, բայց դրա հավանականությունը, ըստ որոշ գիտնականների, բավական փոքր է, մանավանդ, որ նման բան կարծես թե դեռ երբեք չի պատահել, համենայնդեպս 100 տոկոսով հավաստի գիտական տվյալներ այս մասին գոյություն չունեն։

Բայց եթե մենք ելնում ենք այն թեզից, որ բնակելի մոլորակներ այնուամենայնիվ գոյություն ունեն, մենք պիտի ընդունենք, որ այդ մոլորակներում նաև քաղաքակրթություններ են ձևավորվել, որոնց հետ մենք ի վերջո հաղորդակցության մեջ կմտնենք։ Կլինի դա առաջիկա 10 տարո՞ւմ, թե՞ մի հազարամյակ հետո՝ այ սա հարց է, որին որևէ մեկը գոնե առայժմ դժվար թե համարձակվի պատասխանել։

​Միխեիլ Շեչեն վկայակոչում է շվեդ պրոֆեսոր Նիք Բոստրյոմին, որը դեռ տարիներ առաջ էր մշակել մի տեսություն, ըստ որի, ապագայում արհեստական բանականությունը անխուսափելիորեն կգերազանցի մարդկային բանականությանը և ի վերջո կգերակայի ողջ աշխարհում։ Եթե այս՝ մեզ համար բավական տխուր կանխատեսումը, իրոք կարող է իրականություն դառնալ մեր մոլորակում, ապա պարզ չէ, թե այլ քաղաքակրթություններն ինչու չպիտի զարգանան նույն ճանապարհով։ Եվ ուրեմն՝ եթե մենք ի վերջո հանդիպենք այլմոլորակայինների հետ, մեծ հավանականությամբ դրանք ոչ թե կենդանի արարածներ, այլ ռոբոտներ կարող են լինել։

«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում

​Բայց լավ, դառնանք այլ քաղաքակրթությունների հետ մեր հանդիպման երեք սցենարներին, որոնք նկարագրում է Միխեիլ Շեչեն և որոնք ամենից հաճախ է դիտարկում նրա ղեկավարած գիտական խումբը։ «Առաջինն այն է, որ մենք տիեզերքից ազդանշան ենք ստանում։ Սրա հետևանքները կախված են այն բանից, թե ինչ հեռավորությունից է ուղարկված ազդանշանը։ Եթե պարզում ենք, որ հեռավորությունը 5 հազար լուսային տարի է, պիտի միանգամից ինքներս մեզ հարց տանք՝ իսկ արդյոք այդ քաղաքակրթությունը դեռ գոյություն ունի՞։ Մանավանդ, որ մեր պատասխանն էլ պիտի 5 հազար լուսային տարի գնա։ Նկատեք՝ ոչ թե պարզապես տարի, այլ լուսային տարի։ Նման սցենարն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գիտնականների համար, որոնք վերջապես հաստատ կկարողանան պնդել՝ բացի Երկրից տիեզերքում առնվազն մեկ այլ քաղաքակրթություն առաջացել է։ Սակայն այս սցենարը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա»,–ասում է փորձագետը։

​Սցենար թիվ երկու։ Տիեզերքի մեզ արդեն հասու տարածքում, օրինակ, Լուսնի, Մարսի կամ որևէ աստերոիդի վրա մենք հայտնաբերում ենք ինչ-որ մի բան, որը վկայում է այլ քաղաքակրթության գոյության մասին։ Նկատեք՝ ոչ թե ապացույց, որ նախկինում Լուսինը, Մարսը կամ մեծ աստերոիդը բնակեցված են եղել, այլ պարզապես այլ քաղաքակրթությունների գոյության վկայություն։ Օրինակ` անհայտ ծագման ջարդված զոնդ լուսային խառնարաններից մեկում կամ ձախողված գիտարշավի հետքեր Մարսի ցամաքած լճերից մեկի հատակին։ Սա էլ կարող է մեծ նշանակություն ունենալ գիտության համար՝ որպես հավաստումն այն ենթադրության, որ միջաստղային տարածությունը կարելի է հաղթահարել։ Բայց Միխեիլ Շեչեն փաստում է, որ սա էլ մեր առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։

​Երրորդ սցենարն էլ, երևի կռահում եք, այն է, որ այլմոլորակայինները պարզապես Երկիր կժամանեն իրենց տիեզերանավով։ Այդ դեպքում բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են առաջանալու։ Բայց անկեղծ ասեմ, ինձ շատ հավանական է թվում նաև Միխեիլ Շեչեի նկարագրած՝մարդկության համար ամենատխուր սցենարը, ըստ որի, այլմոլորակայիններն ընդհանրապես չեն գալիս մեզ մոտ՝ տրամաբանելով. «Տո լա′վ, մեր ինչի՞ն է պետք այդ Երկիրը, որի խելահեղ բնակիչները ուր որ է իրենք կկործանեն իրենց մոլորակը»։

Հույս ունեմ, որ փորձագետը պարզապես կատակել է։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

45
թեգերը:
Երկիր մոլորակ, Այլմոլորակային
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (319)
Ըստ թեմայի
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ-ն ոչինչ չէր որոշում, կամ ովքեր են զբաղեցրել Արա Այվազյանի աշխատասենյակը

214
(Թարմացված է 17:26 24.02.2021)
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում ընդամենը մի քանի ամիս առաջ նշանակված ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի մոտալուտ հրաժարականի մասին։ Sputnik Արմենիան վերհիշում է՝ ովքեր էին ղեկավարում հայկական դիվանագիտությունը՝ սկսած Առաջին հանրապետության ժամանակներից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղած տեղից չի ստեղծվել։ Արա Այվազյանն այդ գերատեսչության գլխավոր աշխատասենյակը զբաղեցնող իններորդ, իսկ եթե հաշվի առնենք նախախորհրդային ժամանակաշրջանը, ապա քսանմեկերորդ պաշտոնակատարն է։

Ի դեպ, աշխատասենյակի մասին։ Հին տարիներին այն Աբովյան փողոցում գտնվող շենքում էր․այն հայտնի է որպես ԱՕԿՍ-ի (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն) շենք։ Ի՞նչ էր անում այդ աշխատասենյակը զբաղեցնող մարդը, եթե Խորհրդային Միության ամբողջ արտաքին քաղաքականությունը իրականացնում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունը։ Առանց Մոսկվայի համաձայնության Հայաստանի ԱԳՆ-ն ընդհանրապես չէր անում ոչինչ, ինչը կարող էր հիշեցնել ինքնուրույն հարաբերությունների ձևավորում անգամ մոտակա հարևանի հետ։

Միանգամից ասեմ՝ դա լավ էր։ Եթե Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում չլիներ, Թուրքիան վաղուց կլուծեր հարցերը, թեև այն այսօր էլ պատրաստ է նվաճել մեր հանրապետությունը, եթե չլինի Գյումրիի ռուսական ռազմաբազան ու ՀՀ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելու Մոսկվայի պարտավորությունները։

Անցած հարյուրամյակի հիսունականներն էին... Աբովյան փողոցի շենքի մուտքին առավոտյան միշտ մոտենում էր բաց երկնագույն ամերիկյան Buick-ը, մեքենայից դուրս էր գալիս նախարար Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը, բարձրանում էր երկրորդ հարկ, ու մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչով կարող էր այդ օրերին զբաղվել նախարարությունը, որի կազմում կար ռեֆերենտ, ընդունարանի քարտուղար, մեքենավարուհի և վարորդ։

Սակայն այն տարի, երբ Հայրենական մեծ պատերազմն իր հաղթական ավարտին էր մոտենում, Մոսկվան որոշեց ընդլայնել արտաքին քաղաքականության մեջ հանրապետությունների լիազորությունները, թույլ տալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել արտասահմանյան երկրների հետ ու նույնիսկ հասնել ՄԱԿ-ի անդամության:

Ճիշտ է, միայն Ուկրաինային ու Բելառուսին հաջողվեց ՄԱԿ-ի անդամ դառնալ, բայց ինքնուրույն դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելուց այն կողմ գործը չգնաց։ 1945 թվականին Երևանի համալսարանում բացեցին միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (հայտնի ՄԳԻՄՕ-ն ծնվել է ընդամենը մեկ տարի առաջ), և Հայաստանում հայտնվեցին դիվանագիտության առաջին մասնագետները։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Մինչդեռ բաց երկնագույն Buick–ն արդեն նոր տեր ուներ՝ Բալաբեկ Մարտիրոսյանը։ Մի հետաքրքիր փաստ՝ Մարտիրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում  իր գործունեությունը հաջողությամբ  համատեղում էր բարձրագույն և միջին կրթության պետական կոմիտեի նախագահի աշխատանքի հետ՝ այդպիսով լուծելով արտգործնախարարի ազատ ժամանակի ավելցուկի հարցը։

Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ չեմ հիշում, որ հայկական թերթերից որևէ մեկը հարցազրույց էր վերցներ այն ժամանակվա նախարարներից․ինչ՞ մասին է կարելի հարցնել նրանց, ովքեր ոչինչ չեն որոշում։

Բալաբեկ Մարտիրոսյանը դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր  վեհաժողովի երեք նստաշրջանների աշխատանքներին մասնակցած առաջին հայ արտգործնախարարը (խորհրդային պատվիրակության կազմում), և հայ հասարակությունն ուրախությամբ գրանցեց դա հանրապետության ակտիվի մեջ։

Նոր ժամանակներ եկան, արտաքին գործերի նախարարությունն Աբովյան փողոցում գտնվող պատմական առանձնատնից տեղափոխվեց նոր շենք, ամերիկյան Buick-ին փոխարինելու եկան խորհրդային ԶԻՄ-երը, ապա «Վոլգան», որի մեջ նստում էին նոր մարդիկ՝ Կամո Ուդումյանը, Ջոն Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի վերջին արտգործնախարար Անատոլի Մկրտչյանը, ում օրոք ինձ առաջին անգամ հաջողվեց արտասահման մեկնել ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում ստացած վիզայով։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

1990 թվականի ամռանն էր։ Իրանում երկրաշարժ էր եղել (7,4 մագնիտուդով, մոտ 50 հազար մարդ էր զոհվել), փրկարարներով և այլ օգնությամբ ինքնաթիռը հաջորդ օրը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն Թեհրան մեկնելու վիզա ստանալու համար մարդիկ այլևս ստիպված չէին Մոսկվա դիմել. դա արվում էր ՀՀ ԱԳՆ–ում:

Կարևոր ճշգրտում։ Բացի արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում գործում էր Կենտկոմի միջազգային կապերի և տեղեկատվության բաժինը և ինչպես ամեն կուսակցական ստորաբաժանում, դա իհարկե ավելի կարևոր էր։ Պարզ ասած՝ ցանկացած հարցի լուծման համար Հայաստանի արտգործնախարարը սկզբում ստանում էր Կենտկոմի բաժնի «հավանությունը», բաժինն էլ իր հերթին թույլտվություն էր խնդրում ԽՄԿԿ Կենտկոմից։

Ինչևէ, աշխատանքն ԱԳՆ-ում համարվում էր պատվավոր և նույնիսկ օգնում էր դուրս գալ միջազգային հարաբերությունների մեծ հարթակ։ Բացատրեմ: Եվրոպայի բոլոր երկրներից ամենից շատ հայեր են ապրել (ու ապրում են) Ֆրանսիայում, դրա համար Մոսկվան համաձայնել էր Փարիզում ԽՍՀՄ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնում Երևանից մարդ նշանակել։ Այսպես Ֆրանսիայում հայտնվեցին Մարատ Խարազյանը, Հենրիկ Լիլոյանը, Ռուբեն Սահակյանը։ Բոլորը ֆրանսերենի գերազանց իմացությամբ ու փայլուն ուղեղով։

Հետխորհրդային Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը (մուտքին արդեն ժամանակակից արտասահմանյան ավտոմեքենա էր մոտենում) դարձավ Աշոտ Եղիազարյանը, երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչով է առանձնացել Րաֆֆին, բացի այն, որ ուներ հայտնի հայր` ամերիկացի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը։ Րաֆֆին միանգամից երկու քաղաքացիություն ուներ (ԱՄՆ և ՀՀ), ինչը շատ հազվադեպ է պատահում ԱԳՆ ղեկավարների մոտ։ Հրաժարականից հետո զբաղվում էր ներքաղաքական ակտիվ պայքարով՝ նախագահի աթոռին հասնելու ճանապարհին օգտագործելով բոլոր միջոցները, այդ թվում՝ հացադուլը։

Հովհաննիսյանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի աշխատասենյակում եղան ևս վեցը՝ Արման Կիրակոսյանը (Ջոն Կիրակոսյանի՝ խորհրդային ժամանակների արտգործնախարարի որդին), Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը և ահա հիմա Արա Այվազյանը:

214
թեգերը:
Արա Այվազյան, Նախարար, Հայաստան, ԽՍՀՄ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
Ըստ թեմայի
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

192
(Թարմացված է 23:34 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

192
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին