Արխիվային լուսանկար

Ինչի՞ հոտ է գալիս հայկական կոնյակից․ հայրենական արտադրության «հրաշքները»

380
(Թարմացված է 08:46 19.02.2021)
Հայաստանում խաղողի բերքի վիճակագրությունն այնքան է աճել, որ դա փորձագետների մոտ կասկածներ է առաջացրել։ Վտանգ կա, որ ապօրինի սպիրտ է ներկրվում, դրանից կոնյակ են պատրաստում, իսկ հայ գյուղացիներն էլ տուժում են դրանից։

Անցյալ աշնանը Հայաստանի գինու և կոնյակի գործարանները երկար ժամանակ խաղող չէին գնում՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանց վաճառքները Ռուսաստանում նվազել են, իսկ նոր գինին ու սպիրտը պահելու տեղ չունեն։ Ի վերջո նրանք գնեցին խաղողը, բայց արդեն ցածր գնով (երբ գինը ընկավ, տարաներ շատ արագ գտնվեցին): Ինչու՞։

Եվս մեկ գործոն։ Անցյալ տարի խաղողի բերքը լավն էր; Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին մթերվել է շուրջ 265 հազար տոննա խաղող։ Սակայն շատ փորձագետների այդ ցուցանիշը «չափազանց լավը» թվաց, քանի որ Հայաստանում ամենաբերքառատ տարիներին մթերվում է առավելագույնը 140-150 հազար տոննա խաղող։ Եթե բերքն ավել են ցուց տալիս, ապա ինչու՞:

Եվ վերջապես, երրորդ գործոնը։ Նախորդ նիստում կառավարությունը որոշում է կայացրել աջակցել կոնյակի սպիրտի (բայց չգիտես ինչու՝ ոչ պատրաստի կոնյակի) արտահանմանը։ Ինչու են գործարաններն արտահանում սպիրտ, ոչ թե պատրաստի կոնյակ, որի համար մի քանի անգամ ավելի շատ գումար կստանան։ Ինչու է կառավարությունը խթանում ոչ թե կոնյակի, այլ սպիրտի արտահանումը։ Եթե ճգնաժամ է, և կոնյակը Ռուսաստանում չեն գնում, ապա ով և ինչու է հայկական գործարաններից գնում այդ սպիրտը։

Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները

Այն ենթադրություններից մեկը, որի մասին մենք բազմիցս գրել ենք, էժան ներկրվող սպիրտն է. այն որպես հայկական են ներկայացնում,դրանից «հայկական կոնյակ» պատրաստում, իսկ դրա ծագումը արդարացնելու համար ավելացնում են խաղողի բերքի ցուցանիշները։ Դա անուղղակիորեն հաստատվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ։ Դրա համար օգտագործում է երկու «հրաշք»։

Հրաշք N1

Այս «հրաշքը» կարելի է ձևակերպել այսպես՝ Հայաստանի կոնյակի գործարաններում պահպանման տարաները հակադարձ համեմատական են խաղողի գնին։ Պարզ լեզվով դա նշանակում է հետևյալը՝ սեպտեմբերին գործարանները խաղող չէին գնում ՝ պատճառաբանելով, որ իրենց պահպանման տարողությունները լցված են։ Գյուղացիները ստիպված սկսեցին իջեցնել գինը։ Եվ այստեղ չգիտես որտեղից (երկրային մթնոլորտից ենթադրաբար) նիկելացված տարաներ սկսեցին հայտնվել։ Սեզոնի ավարտին գրեթե ամբողջ բերքը գնվել է։ Բիզնեսը խելացի ու «կրեատիվ» գտնվեց։ Միայն թե իրենց հայրենակից գյուղացիների հաշվին, որոնք խաղողը ջրի գնով են վաճառել և հիմա պետք է մտածեն, թե ինչպես ընտանիքները մինչև աշուն պահեն։

Բնականաբար, դրանում ոչ մի լավ բան չկա։ Միայն մի բան է անհասկանալի՝ ինչու են խաղողի բերքի ցուցանիշները իրականից բարձր ցույց տալիս։

Հրաշք N2

Հայաստանի գործարաններում գոյություն չունեցող խաղողը տարիներ շարունակ վերածվել է իրական կոնյակի։ Գաղտնիքը շատ պարզ է. հանրապետությունում կոնյակի սպիրտի մի մասը ոչ թե տեղական է, այլ ներկրված։ Դա թաքցնելու համար բերքի մասին տվյալները ուռճացվում են։ Այդ իսկ պատճառով պետությունը երբեք պաշտոնապես չի արձանագրել խաղողի այգիների տարածքները։

Կոնյակի գործարանները դրանից շահում էին, ինչը չի կարելի ասել գյուղացիների մասին. գործարանները շահագրգռված չէին նրանց խաղողը վերցնելու հարցում, որովհետև ձեռքի տակ էժան սպիրտ կար։

Որպես ևս մեկ ապացույց ավելացնենք, որ 2018-ից հետո ներկրված սպիրտի «ալիքը» փակեցին, գործարանները բարձրացրին խաղողի մթերման գինը (ապօրինի սպիրտ էլ չկար, ստիպված ազնվորեն մթերում էին գյուղացիների բերքը)։ Միաժամանակ խաղողի բերքի ցուցանիշները մոտեցան իրականին (2018 թվականին դա մոտավորապես 180 հազար տոննա էր)։

Հիմա, երբ անիրական բարձր բերք է արձանագրվել, կրկին մտավախություններ կան, որ ապօրինի սպիրտ է հանրապետություն մտնում։

Խաղողի մեծ մասը մթերվեց ինքնարժեքից էլ ցածր գնով. գյուղատնտեսության նախկին փոխնախարար

Չճշտված տեղեկություններ

Շուկայի մասնակիցները Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին հանցավոր սխեմայի վտանգի մասին, որտեղ օգտագործվում են պետական աջակցության վարկերը գյուղացիների համար՝ նվազեցված կամ զրոյական տոկոսադրույքով: Պարզեցված սխեման այսպիսին է։  Գործարանների տերերն ասում են գյուղացուն. «Ուզու՞մ ես, որ խաղող վերցնեմ քեզանից նորմալ գնով։ Այդպիսի վարկ վերցրու, փողը տուր ինձ, ես քեզ կվերադարձնեմ»։ Այսպիսով գործարանները սպիրտ գնելու համար անտոկոս գումար են ստանում։

Հասկանալու համար, թե արդյո՞ք դա ճիշտ է, կարելի է իմանալ տվյալները (գոնե երկու-երեք գյուղերից) այն մասին, թե 2020-ի գարնանը գյուղացիներից ով է պետական աջակցության վարկեր վերցրել ու որքան խաղող են հանձնել գործարաններին աշնանը:

Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում

380
թեգերը:
արտադրություն, Հայաստան, սպիրտ, կոնյակ, Խաղող
Ըստ թեմայի
Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա
Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք
Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում
Գինն ու որակը ցածր են. «Հայկական կոնյակ» արտադրելու իրավունք ոչ բոլորը կունենան
Իսահակ Զինգեր

Կանանց ազատություն է «պարգևել» կնամոլ տղամարդը՝ Իսահակ Զինգերը. նա 22 երեխաների հայր էր

118
(Թարմացված է 21:43 08.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Մինչև 19-րդ դարը ծանր էր կնոջ վիճակը նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում։
«Զինգերը», որն ազատություն պարգևեց կնոջը

Ընդամենը մի օրինակ բերեմ։ 1848 թվականին, երբ ամերիկացի ակտիվիստ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը ելույթ ունեցավ կանանց հավասարության հարցերին նվիրված առաջին համաժողովում և առաջարկեց կանանց պարգևել ընտրելու ու ընտրվելու իրավունք, նույնիսկ նրա կողմնակից կանայք դա չափից դուրս համարեցին։ Պատկերացրեք` կանայք իրենք ասում էին՝ դուք հո չե՞ք գժվել, ինչպե՞ս կարելի է մեզ թույլ տալ ընտրել և ընտրվել։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանում կանայք ի վերջո ավելի շուտ ստացան ընտրելու և ընտրվելու իրավունք, քան ամերիկուհիները։

​Այսօր, երբ բոլորը խոսում են Մարտի 8-ի մասին, ուզում եմ պարզապես ներկայացնել, թե ինչպես փոխվեց կանանց կյանքը այն սարքի շնորհիվ, որը, կարծեմ, մինչև հիմա էլ պահվում ու փոշոտվում է հանգուցյալ տատիկիս մահճակալի տակ։ Այո, շատ ճիշտ կռահեցիք, այդ սարքը կոչվում է «Զինգեր»։ Ինչու եմ ասում, թե այդ սև կարի մեքենան փոխեց կանանց կյանքը։ Որովհետև այն ոչ միայն ազատեց կանանց ծանր ու միապաղաղ մի հոգսից, այլև ավելի ինքնուրույն դարձրեց նրանց, թույլ տվեց տնօրինել իրենց ազատ ժամանակը ու նաև փող աշխատել։ Տեսեք, մինչև «Զինգերի» ստեղծումը, մեկ վերնաշապիկ կարելու վրա կինը ծախսում էր 12 ժամ, «Զինգերով», որի ասեղը շարժվում էր ոչ թե հորիզոնական, այլ վերից վար, այդ նույն վերնաշապիկը հնարավոր եղավ կարել ընդամենը մեկ ժամում։ Իսկ հետագայում, երբ մեքենան կատարելագործվեց, կինն արդեն ոչ թե ձեռքով էր պտտում անիվը, այլ օգտվում էր ոտնակից, ինչն ավելի  հեշտացրեց աշխատանքը։

Ինչ է փոխվել Հայաստանում կանանց իրավունքների հարցում վերջին 2,5 տարիներին

​Հիմա՝ կինո։ Հիշո՞ւմ եք «Մեր բակը» ֆիլմի այն դրվագը, երբ Սոնան պատուհանից ասում է «Նու, գըվարի՛ ժե, Մկո, գվարի՛»։ Իսկ ամաչկոտ Մկոն փոխանակ սեր բացատրի Սոնային, հարցնում է, «Դուք «Զ» տառով «Զինգեր» չունե՞ք»։ Երբ տալիս են այս հարցը՝ ինչո՞վ է «Զինգերը» տարբերվում կարի այն մեքենայից, որի վրա անգլերեն «էս» տառով գրված է «Սինգեր», մասնագետները միայն ծիծաղում են և շատ կարճ պատասխանում են. «Իհարկե՝ ոչնչով»։ Պարզապես այս հրաշալի մեքենայի գյուտարարի՝ Իսահակ Զինգերի ազգանունը անգլերեն «էս» տառով է գրվում, իսկ գերմանացիների մոտ այն հնչում է որպես «Զինգեր»։ Այդ մարդու մասին շատ բան կարող եմ պատմել, հետաքրքիր կերպար էր, արտիստիկ, նույնիսկ թատրոնում է խաղացել, նաև կնամոլ էր, միաժամանակ երեք ընտանիք էր պահում և ուներ, չեք պատկերացնի, 22 երեխա։ Բայց ժամանակ չկա, ավելի լավ է անդրադառնամ «Զինգեր» մեքենայի հետ կապված լեգենդներին ու միֆերին։

​Ամենատարածված լեգենդն, իհարկե, կապված է Մկոյի ասած «Զ» տառի հետ։ Ժամանակի ընթացքում մարդկանց մոտ շատ տարածված կարծիք ձևավորվեց , թե «Զ» տառով «Զինգերն» իսկական է, իսկ «Սինգերը»  նրա պարզունակ նմանակն է։ Դրանից շատ լավ օգտվում էին խարդախները։ Գիտեին, որ այս խռուշչովկայում ապրող տատիկը «Զինգեր» ունի, գալիս և ասում էին՝ մենք ուզում ենք գնել ձեր մեքենան, լավ էլ գին կտանք։ Հետո ուսումնասիրում էին մեքենան ու ասում. «Տատի ջան, ախր ինքդ ես տեսնում, որ սա իսկական «Զինգեր» չի, վրան գրված է «Սինգեր», չնայած կարող ենք այս մետաղի ջարդոնն էլ վերցնել մի 5 դոլարով։ Ու վերցնում էին մեքենան, որը հնաոճ իրերի խանութում մի 1000 դոլար արժեր։

​Երկրորդ միֆը։ «Զինգերի» որոշ մասեր պատրաստված են թանկարժեք մետաղներից։ Ու սկսվում էր «Զինգերների» որսը, որը որոշ դեպքերում ողբերգական ավարտ էր ունենում։ Նաբերեժնիյե Չելնի քաղաքում  մի խումբ երիտասարդներ հենց տան շեմին սպանել էին մի կնոջ։ Ոստիկանությունը պարզեց՝ բացի «Զինգերից» հանցագործներն ուրիշ բան չեն տարել։

​Այս ամենը պատմեցի միայն մի նպատակով։ Կանա՛յք, լավ իմացեք, իրականում ձեզ ազատություն է պարգևել կնամոլ տղամարդը՝ Իսահակ Զինգերը։ Կատակ եմ անում, իհարկե, բայց հո չե՞ք ժխտի, որ ճշմարտության հատիկ կա Ջեյմս Բրաունի ասածի մեջ, երբ նա երգում է. «Սա տղամարդու աշխարհ է»։ Ճիշտ է, հետո ավելացնում է. «Բայց այդ աշխարհը ոչինչ է առանց կանանց»։ Շնորհավո՛ր։

118
թեգերը:
Մարտի 8, Զինգեր, ազատություն, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին
Ալենուշ Տերյան

Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները

224
(Թարմացված է 22:06 08.03.2021)
Այս հայուհիները գիտության ոլորտում հաջողության են հասնել այն ժամանակ, երբ դեռ ամեն տղամարդ չէ, որ կարող էր հաղթահարել այդ ուղին։

Հայտնի է, որ հայերն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ամենատարբեր ոլորտների զարգացման մեջ՝ գիտությունից մինչև մշակույթ։ Բայց հիշելով մեր ազգի ականավոր զավակներին` մենք այնուամենայնիվ առավել հաճախ պատկերացնում ենք տղամարդկանց ձեռքբերումները։ 

Բայց խելքը բացառապես տղամարդկանց մենաշնորհը չէ։ Իրականում հայուհիները ոչ միայն մեծն գյուտարարների մուսաներն էին, այլև անձամբ էին կանգնած ամենատարբեր գիտական բացահայտումների ակունքներում։ Այսօր մենք կներկայացնենք նրանցից մի քանիսին։

Կիսաշրջազգեստով Մագելան

Անիտա Կոնտի-Քարաքոչյան՝ աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։ Նա ծնվել է  1899 թվականի մայիսի 17-ին Փարիզի մերձակայքում գտնվող Էրմոն քաղաքում։ Նրանց ընտանիքը շատ էր ճանապարհորդում, և աղջիկը մանկուց մեծ սեր սկսեց տածել ծովի նկատմամբ։

1939 թվականին նա առաջին անգամ ուղևորվեց Արկտիկա` ձկնորսանավով ձողաձուկ որսալու համար։ 1941-1943 թվականներին Անիտա Կոնտի-Քարաքոչյանը ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ ջրային քարտեզներ է կազմել՝ նկարագրելով անհայտ ձկնատեսակներ: 1943 թվականին Ալժիրի կառավարությունը նրան պատվիրել է ուսումնասիրել Արևմտյան Աֆրիկայի ձկնային ռեսուրսները: Նրանից տասը տարի պահանջվեց հետազոտելու համար Մավրիկիան, Սենեգալը, Գվինեան և Կոտ դ'Իվուարը:

1952 թվականին, վերադառնալով Ֆրանսիա, նա պայմանագիր կնքեց մի հրատարակչի հետ, որն իրեն պատվիրել էր նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։ Հրապարակեց «Ծովի տիկին» և «Օվկիանոսների ալիքներ» գրքերը, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ, պոեմներ, փիլիսոփայական էսսեներ՝ անձամբ նկարազարդելով սեփական աշխատանքները։

Անիտան նաև բավական լուրջ հետաքրքրվեց լուսանկարչությամբ։ Նա ցուցահանդեսներ ունեցավ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և շատ այլ երկրներում:

Առաջին կին աստղագետը

Մարիա Սուքիասյանը, որը գիտական աշխարհում հայտնի է որպես Փերիս Փիշմիշ, ծնվել է 1911 թվականին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլը)։ Ամերիկյան քոլջում և «Semertchyan» ակադեմիայում ուսանելուց հետո նա ընդունվել է Ստամբուլի համալսարան, որտեղ հետագայում մաթեմատիկական գիտությունների գծով պաշտպանել է թեկնածուական թեզը և դարձել Թուրքիայում առաջին կինը, որը նման բարձր գիտական աստիճան է ստացել։

Մարիամն աշխարհին չի լսում, բայց հավատում է՝ աշխարհը մի օր իր մասին լսելու է

1937-1942 թվականներին Մարիա Սուքիասյանը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը (աստղագիտական աստղադիտարան), որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ֆելիքս Ռասիլյասի հետ։ Ավելի ուշ ամուսնու հետ տեղափոխվել են Մեքսիկա, որտեղ աշխատել է 50 տարի՝ դառնալով երկրում առաջին պաշտոնապես ճանաչված կին աստղագետը։ 1985 թվականին Մարիան համալսարանի պատվավոր աստղագետի կոչում է ստացել, ինչպես նաև գիտության բնագավառում ունեցած իր վաստակի համար արժանացել «Science Teaching Prize» մրցանակի։

Նա հայտնագործություններ է կատարել գալակտիկաների, H II միգամածությունների կինեմատիկայի ոլորտում, ուսումնասիրել 22 աստղային փնջերի և 3 մոլորակային միգամածությունների կառուցվածքը: Ավելի ուշ Մարիան փոփոխություններ է կատարել ապագա տիեզերագնացների կրթական ծրագրում: Սուքիասյան- Փիշմիշը ավելի քան 100 հոդվածների հեղինակ է:

Իրանի «արևային մայրիկը»

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայերի ընտանիքում։ Ճշգրիտ գիտությունների նկատմամբ նրա ունակությունները դրսևորվել են դեռ փոքր տարիքում։ 1947 թվականին նա ավարտեց Թեհրանի համալսարանի գիտական ֆակուլտետը։ Աղջիկն աշխատանքի անցավ մայր բուհում և արդեն մեկ տարի անց գլխավորեց ֆիզիկայի լաբորատորիան։

Հոր ֆինանսական աջակցությամբ Ալենուշը մեկնեց Փարիզ և ընդունվեց Սորբոնի համալսարան, իսկ 1956 թվականին սկսեց դասավանդել այնտեղ։ Շուտով Տերյանը ևս մեկ կրթաթոշակ ստացավ ու մեկնեց սովորելու Գերմանիա։ Արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս ուսանելուց հետո վերադարձավ Իրան, 1964 թվականի մայիսի 30-ին պրոֆեսորի կոչում ստացավ՝ դառնալով այդ երկրում ֆիզիկայի ոլորտում առաջին կին պրոֆեսորը։

Երկու տարի անց Տերյանն ընտրվեց Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական կոմիտեի անդամ, այնուհետև նշանակվեց արևի ֆիզիկայի հետազոտական խմբի ղեկավար: Նա մեծ դեր խաղաց աստղադիտարանի ստեղծման գործում։ Ալենուշին  Իրանի ժամանակակից աստղագիտության մայր են անվանում։

Հավերժ երիտասարդություն փնտրողը

Աննա Ասլանը ծնվել է 1897 թվականի հունվարի 1-ին Բուխարեստում։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ծառայում էր որպես բուժքույր։  1915-1922 թվականներին բժշկություն է ուսումնասիրել Բուխարեստի համալսարանում, որն ավարտելուց հետո պաշտպանել է դոկտորական թեզը սրտանոթային ֆիզիոլոգիայի ոլորտում։ 1948-1952 թվականներին ղեկավարել է Բուխարեստի էնդոկրինոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկան:

1951 թվականին Բուխարեստում նա հիմնեց Եվրոպայում միակ հերոնտոլոգիայի և ծերախտաբանության ինստիտուտը։ 1957 թվականին հայտնագործեց «Գերովիտալ H3» դեղամիջոցը, որը ծերության դեմ արդյունավետ միջոց էր համարվում։ Սակայն դեղամիջոցը չանցավ կլինիկական ուսումնասիրությունների երկրորդ փուլը և մի շարք երկրներում արգելվեց։ 1959 թվականին Աննան գլխավորեց Ռումինիայի հերոնտոլոգների միությունը։ Ասլանը Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ էր, կանխարգելիչ բժշկության և սոցիալական հիգիենայի համաշխարհային միության անդամ, կիրառական բժշկական հետազոտությունների եվրոպական կենտրոնի պատվավոր անդամ, Հերոնտոլոգիայի միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, Չիլիի Հերոնտոլոգների ազգային միության անդամ:

Մթնոլորտային քիմիկոս

Իրմա Վարդանյան Արմենակի. ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում։ 1958 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանը։ 1961-1967 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1967 թվականից՝  Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Ա․Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։

1971 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։  1972-1977 թվականներին զբաղեցրել ինստիտուտի գիտքարտուղարի պաշտոնը, 1979 թվականից այնտեղ ղեկավարում է շղթայական և ռադիկալ ռեակցիաների լաբորատորիան։1982 թվականին Իրմա Վարդանյանը ստացել է դոկտորի աստիճան։  Ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մթնոլորտային քիմիային, աշխատանքները վերաբերում են այլասերված ճյուղավորումներով ընթացող օրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաների կինետիկային և մեխանիզմներին, ինչպես նաև գերօքսիդային միացությունների տրոհման մեխանիզմի և ռեակցիոնունակության հարցերին։

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Կանանց միջազգային օրը մենք հիշեցինք ականավոր հայուհիներին, թեև ցանկն այս ամբողջական չէ։ Նրանք տարբեր ոլորտներում ու երկրներում են հաջողության հասել, բայց չմոռանանք, որ նրանց բոլորին, մեծ խելքից ու աշխատասիրությունից բացի, միավորում է մեկ բան՝ արմատները։  Հետագայում մենք էլի կանդրադառնանք այս թեմային, որպեսզի նրանց չմոռանան, և նրանք ոգեշնչման աղբյուր դառնան ապագա սերունդների համար։

224
թեգերը:
Իրմա Վարդանյան, Աննա Ասլան, Ալենուշ Տերյան, Մարտի 8, Անիտա Կոնտի-Քարաքոչյան, Փերիս Փիշմիշ (Մարիա Սուքիասյան), գիտություն, հայ, Կին
Ըստ թեմայի
Թող նրանց ուշադրություն պարգևեն. Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել կանանց
Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան
Ինչ է փոխվել Հայաստանում կանանց իրավունքների հարցում վերջին 2,5 տարիներին
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

227
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

227
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան