Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը Ֆրանսիայում (2020թ․ փետրվարի 29)։ Պերպինյան

Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ

207
(Թարմացված է 10:36 18.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Միայն շատ, շատ, շատ մեծ լավատեսները հիմա կհամարձակվեն խոսել Արցախի անկախ կարգավիճակի, էլ չեմ ասում՝ այդ կարգավիճակը որևէ մեկի կողմից ճանաչելու մասին։
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն` ինչ անել իրենց հաղթանակի հետ

Այո, իհարկե, կարելի է 100 տոկոսով համաձայնել նրանց հետ, ովքեր ասում են՝ բա պատերազմը այն առիթն էր, երբ առնվազն Հայաստանը կարող էր պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը։ Որովհետև տասնամյակներ շարունակ այդ հարցը բարձրացվում էր նաև Հայաստանի խորհրդարանում, բայց լուրջ դեմքերով քեռիները միշտ հեգնում էին՝ լավ, մի՞թե այդքան տրամաբանություն չունեք հասկանալու համար, որ եթե մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դրանով իսկ հարցը փակուղում է հայտնվում, որովհետև վերանում է երկար ժամանակ ընթացող բանակցությունների իմաստը, Ադրբեջանն էլ պատերազմ է սկսում հայկական կողմի դեմ։

Համաձայնե′ք, անցած տարվա աշնանը այս փաստարկը լիովին իմաստազրկվեց, որովհետև ոչ մի բանակցություն էլ այլևս չէր ընթանում, իսկ միջնորդները միայն սպասում էին, թե երբ կսկսվի պատերազմը, որը չուշացավ։ Բա գոնե այդ պայմաններում չէ՞ր կարելի ճանաչել Արցախը։ Իհարկե, կարելի էր։ Չարեցինք։

​Բայց քանի որ Արցախի անկախության մասին ճամարտակելն այլևս անիմաստ զբաղմունք է, եկեք դառնանք մեկ այլ տարածաշրջանի, որի բնակիչները նույնպես անկախություն են ուզում։ Առիթը կա։ Կատալոնիայում կիրակի օրը կայացան խորհրդարանի ընտրություններ, և այդ երկրամասի պառլամենտի պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեցին, այսպես ասենք, անջատողականները։ Այո, շատ ճիշտ եք, 2017 թվականի ընտրություններից հետո էլ այն կուսակցությունները, որոնք հանդես են գալիս Իսպանիայից անջատվելու և սեփական ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին, ունեին մեծամասնություն։

Բայց դա ընդամենը պարզ մեծամասնություն էր, հիմա այդ կուսակցություններն ունեն բացարձակ մեծամասնություն, ինչպես, օրինակ, մեզ մոտ «Իմ քայլը» խմբակցությունը, որը հիմնարար որոշումներ ընդունելիս որևէ ընդդիմադիր ուժի աջակցության կարիքը բոլորովին չունի և կարող է առանց դժվարության անցկացնել ցանկացած օրենք։

«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները

​Բայց հենց այս հանգամանքը՝ բացարձակ մեծամասնություն շահելը, չափազանց մեծ պրոբլեմների առջև է կանգնեցրել սեպարատիստներին։ Շատ պարզ՝ այս երեք կուսակցությունները բացարձակ մեծամասնություն կունենան և կկարողանան կառավարություն կազմել միայն մի դեպքում, եթե միավորվեն։ Իսկ դրա հավանականությունը, ըստ վերլուծաբանների, բավական փոքր է, որովհետև թեև երեք կուսակցություններն էլ ցանկանում են անջատվել Իսպանիայից, բայց դրան հասնելու ուղիների հարցում տարակարծիք են։

Դիցուք, «Ձախ հանրապետականների» առաջնորդ Պերե Արագոնեսը, որը 2017 թվականին սատարեց «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցության առաջնորդ Կարլես Պուչդեմոնին, ինչի արդյունքում միակողմանի անկախություն հռչակվեց, այժմ՝ 4 տարի անց շատ ավելի չափավորական է դարձել և համոզված է, որ Կատալոնիան պետք է հետևի Շոտլանդիայի օրինակին, որը մի քանի տարի առաջ անկախության հանրաքվե նախաձեռնեց, հույս ունենալով, որ շոտլանդացիների մեծ մասը անպայման կքվեարկի անկախության օգտին։

​Թող ների ինձ Արագոնեսը, բայց Շոտլանդիայի հետ բոլոր համեմատություններն ու զուգահեռները, մեղմ ասած, կաղում են։ Ախր Բրիտանիայի օրենսդրությունը թույլ է տալիս Շոտլանդիային անջատվել, եթե, իհարկե, Լոնդոնը դրան համաձայն է։ Եվև այն ժամանակ՝ մի քանի տարի առաջ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասաց՝ խնդրեմ, հանրաքվե անցկացրեք, եթե մեծամասնությունը մեզ հետ չի ուզում ապրել, բարի ճանապարհ։ Հիմա շոտլանդացիները կրկին սկսել են առաջ տանել նոր հանրաքվեի գաղափարը։ Սակայն գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի դիրքորոշումը այս անգամ շատ ավելի կոշտ է. «Կներեք, եթե այս անգամ էլ շոտլանդացիները անկախության օգտին չքվեարկեն, ի՞նչ է՝ երրո՞րդ հանրաքվեն եք անցկացնելու, հետո չորրո՞րդ, և այսպես շարունա՞կ։ Մի անգամ անցկացրել եք, բա′վ է, հենց այն ժամանակ էլ համոզեիք ձեր հայրենակիցներին, որ առանց մեզ ապրելը շատ ավելի շահեկան է։ Չկարողացա՞ք։ Վե′րջ, հարցը փակված է»։

​Ի դեպ, եթե կատալոնցիները որոշեն հանրաքվե անցկացնել, դա էլ առաջինը չի լինի։ Բայց ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է։ Սեպարատիստական շարժման մի շարք առաջնորդներ դատապարտվեցին և հիմա իսպանական բանտերում են։ Բայց գլխավոր կազմակերպիչը՝ Կարլես Պուչդեմոնը, մնաց Բրյուսելում և նույնիսկ դարձավ Եվրախորհրդարանի անդամ հսկայական աշխատավարձով՝ ամսական 9 հազար եվրո։ Կարո՞ղ եք կռահել, թե որ երկրից է ընտրվել եվրապատգամավոր։ Այո′, շատ ճիշտ եք՝ այն երկրից, որից հորդորում էր անջատվել կատալոնացիներին. Իսպանիայի′ց։

207
թեգերը:
Կատալոնիա, անկախություն, Արցախ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Արցախի կարգավիճակի հարցը «գյոռբագյոռ» եղավ. Նաիրա Զոհրաբյան
«Հիմա դա անհնար է»․ Դմիտրի Մեդվեդևը՝ Արցախի կարգավիճակի մասին
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

294
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

294
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

203
(Թարմացված է 22:28 26.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Կանայք ողջ աշխարհում վաղուց են բարձրացնում այս վիճահարույց հարցը՝ հետո ինչ, որ աշխատանքի չենք գնում, փոխարենը անում ենք տան բոլոր գործերը՝ լվացք, արդուկ, ճաշ եփել, երեխային նայել և այլն։
Բազմոցին պառկած «Բարսելոնա» էիր նայում, իսկ ես երեխա էի մեծացնում. բարի եղիր փոխհատուցել

Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։

Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.

«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։

Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ ​Անցնենք կոնկրետ օրինակներին։

Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

​Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։

Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։

Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։

Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։

Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝  ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։

​Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։

Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։

​Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։

Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

203
թեգերը:
Բարսելոնա, ֆուտբոլ, տղամարդ, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

0
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

0
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին