Սլավոնական համալսարանին

Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին

248
(Թարմացված է 21:26 16.02.2021)
Sputnik Արմենիայի սյունակագիրը հետաքրքիր դրվագներ է ներկայացնում խորհրդային տարիներից և հիշում, թե ինչպես էր ընկերը Երևան եկել ու զարմացել, որ այստեղ ոչ ոք չի հայհոյում։

Պատերազմի ժամանակ Չերչիլին ներկայացրին երկրի բյուջեն։ Թերթելով փաստաթուղթը` վարչապետը հարցրեց.

– Իսկ ո՞ւր են մշակույթի ոլորտի համար նախատեսված ծախսերը։

– Չէ՞ որ պատերազմ է։ Ի՞նչ մշակույթ։

– Եթե մշակույթ չկա, ինչո՞ւ ենք պատերազմում, – զարմացավ Չերչիլը։

Արցախյան վերջին պատերազմից հետո հայ հասարակության մի մասի գլուխը կարողացան մտցնել, որ խայտառակ ձևով պարտված գլխավոր հրամանատարը կարող է շարունակել կառավարել երկիրը և նույնիսկ կոպիտ պատասխաններ տալ, ու դրանում առանձնահատուկ որևէ բան չկա։ Երկրում, որտեղ քաղաքացիների մշակութային մակարդակը բավականին բարձր է, այդպես չպետք է լինի։ Մեզ մոտ լինում է։

Ժողովրդին մշուշի ու մոլորության մեջ պահելու համար մշակույթն ավերեցին, պատմությունը փորձեցին վերաշարադրել, արվեստը փոխարինեցին կլոունադայով, իսկ հոգևորը` քրտնած գլխարկի վրա գրված «Դուխով» բառով։

Երբ մտավորականությունն արթնացավ և սկսեց խելամտության նշաններ դրսևորել, թվաց, թե ամեն ինչ կորած չէ։ Կրթության, մշակույթի և էլի այլ բաների նախարարը հեռացավ, և հիմա ակնկալում ենք, որ Հայաստանի բյուջեի քննարկման ժամանակ մի հայ Չերչիլ կհայտնվի, կզարմանա և կհարցնի. «Իսկ մշակույթի ծախսերն ո՞ւր են ու որքա՞ն են։ Անգլերենն օրենքով է, ռուսերենն անտեսվում է, ինչո՞ւ»։

... Ուշադրություն դարձրե՞լ եք, որ խոսակցության ժամանակ ռուսերեն բառ կամ արտահայտություն անելիս` մենք չգիտես ինչու ներողություն ենք խնդրում։ Բայց երբ հայերենից անգլերենի ենք անցնում, ոչ մի խնդիր չկա։ Ստացվում է` խոսքիդ մեջ ռուսերեն բառ կամ արտահայտություն մտցնելը վատ վարքի նշա՞ն է։

Միևնույն ժամանակ դեռ իմ դպրոցական տարիներին ռուսական դպրոցների աշակերտներն ավելի հեշտ էին համալսարան և երևանյան (և ոչ միայն) այլ բուհեր ընդունվում, քան հայկական դպրոցների մեր հասակակիցները, բայց ոչ այն պատճառով, որ ավելի խելացի էին, պարզապես ռուսախոսները, որպես կանոն, ավելի լայն մտահորիզոն ունեին։

Ռուս դասականներին կարդում էին բնագրով, բացի մեծն Վահրամ Փափազյանից, Արամ Խաչատրյանից, Մինասից ու Սևակից, գիտեին Լև Տոլստոյին, տեսել էին Ալլա Տարասովային, լսել Սերգեյ Պրոկոֆևին, գնահատում էին Կորովինի նկարչությունն ու Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունները... Հիշեցնում եմ` գործում էր վաղուց մոռացված «Դպրոցականի ֆիլհարմոնիան», կարելի էր անվճար այցելել ցանկացած թանգարան ու համերգասրահ։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ հեղինակներ դարձյալ ռուսերեն էին հրատարակվում, և ամբողջը հայերեն թարգմանել հնարավոր չէր։ Ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ վաղը։ Իսկ այսպես կոչված հաստ ամսագրերը` «Նոր աշխարհ», «Արտասահմանյան գրականություն», «Ժողովուրդների բարեկամություն», որը սկսել էր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները հրատարակել դեռ այն ժամանակ, երբ հայ հրատարակիչները մտածում էին` դրանք հրատարակելու ենթակա են, թե ոչ։ Իսկ ռուսերեն գրքերի բաժանորդագրությունների հերթերը, Երևանում մոսկովյան թատրոնների ներկայացումների տոմսերը...

Իսկ այդ ընթացքում...

Եվրոպական գրեթե բոլոր լեզուներով հաղորդակցվող փիլիսոփա և մշակութաբան Կարեն Սվասյանը հիշում է` մի օր Երևանից Փարիզ էր մեկնել մսամթերքի և կաթնամթերքի արդյունաբերության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին ուղեկցելու ու նրանցով զբաղվելու խնդիրը բաժին էր ընկել Մարատ Խարազյանին, որն այն ժամանակ Ֆրանսիայում Խորհրդային Միության դեսպանատան խորհրդականն էր, հետագայում Հայաստանի մշակույթի փոխնախարար դարձավ։

Դահլիճում մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում` պաշտոնական այրեր, և խոսքը փոխանցեցին հյուրին։ Նախարարն իհարկե խոսում էր հայերեն, իսկ Մարատը, կողքին կանգնած, թարգմանում էր ֆրանսերեն։ Կարծես ինքնաբերաբար էր դա անում, քանի դեռ չէր լսել հետևյալը. «Ուրախ ենք ողջունել Ֆրանսիային, որն աշխարհին է նվիրել այնպիսի մեծերի, ինչպիսիք են Շեքսպիրը, Բայրոնը, Դիքենսը, Թեկերեյը»։

Մարատը (մտքում). «Հիմար, գոնե մեկը ճիշտ ասեիր»։ Խարազյանը հազաց բռունցքի մեջ ու թարգմանեց. «Ուրախ ենք ողջունել Ֆրանսիային, որն աշխարհին է նվիրել այնպիսի մեծերի, ինչպիսիք են Հյուգոն, Բալզակը, Ստենդալը, Ֆլոբերը»։

Այսօր երիտասարդ հայ քաղաքական գործիչներից (և ոչ միայն) շատերը ազատ խոսում են անգլերեն, և այդ փաստը միայն ուրախացնում է։ Ինչո՞ւ անգլերեն։ Որովհետև ժամանակին Մեծ Բրիտանիան «աշխարհի թագուհին» էր, և բոլորը հասկանում էին` ուզում ես լավ աշխատանք գտնել, ուրեմն պիտի անգլերեն սովորես։

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

Իսկ Խորհրդային Միությունում, որտեղ Հայաստանն իր ծաղկման գագաթնակետին էր հասել էր, այլ կե՞րպ էր։ Ընկերս` «Իզվեստիա» թերթի աշխատակից Ալիկ Տեր–Գրիգորյանը, որը 4 լեզվի էր տիրապետում և կարդում հինգով, 80-ականներին Երևան գալով` զարմացել էր, որ իր հայրենակիցները խոսելիս կեղտոտ բառեր չեն օգտագործում։

Այսօր հայհոյանքը գրեթե ամբողջ օրն է օդից կախված և ուղեկցում է պահանջարկ ունեցող բազմաթիվ հեռուստահաղորդումներին։ (Անվերջ կրկնվող «Շնորհակալություն հարցի համար» արտահայտության հետ ավելի հուզիչ է դառնում)։

Իսկ այսօր արդեն հասել են Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանին։ Հետաքրքիր է` ինչու իշխանություններին դուր չի գալիս այս բուհը, որը, ինչպես ասում է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ու դաշնակցային հարաբերությունների օրինակ է ցույց տալիս։

248
թեգերը:
համալսարան, ռուսաց լեզու, Հայաստան
Ըստ թեմայի
«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Կանաչ ժամ եկեղեցին Շուշիում

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

163
(Թարմացված է 08:22 26.02.2021)
Ադրբեջանական կողմն իր նոր թեզն է առաջ տանում այն մասին, թե Շուշիում հայկական եկեղեցիներն ուղղափառ են։ Օրեր առաջ նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է պարզել` որն է խնդիրը։

Տեղի իշխանությունների հրավերով պետդումայի պատգամավոր (Վորոնեժի մարզից ընտրված) և «Հայրենիք» («Родина») կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը վերջերս Բաքու էր այցելել, որտեղ նրան շատ հյուրընկալ էին ընդունել, և պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով շրջելուց հետո, Facebook–ի իր էջում ադրբեջանական ԶԼՄ–ից մի հոդված էր հրապարակել Շուշիում «գողացած եկեղեցու» մասին։ Միևնույն ժամանակ խորհրդարանականն իր գրառումը բավական կտրուկ մեկնաբանությամբ էր ուղեկցել հայկական կողմի հասցեին. «Ռուսական եկեղեցու օկուպացիան, հոգևոր արժեքների վրա հարձակումը ամենավատ ռուսատյացության չարագույն դրսևորումներն են»։

Скрин поста Алексея Журавлева в Facebook от 19 февраля 2021
Ալեքսեյ Ժուրավլյովի հրապարակումը Facebook–ում

Պարզաբանեմ. լուսանկարում 1847 թվականին Շուշիում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Ժողովրդի շրջանում այն ավելի հայտնի է Կանաչ ժամ անունով։  Այդ անվանումը ստացել է, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ է եղել։ Խորհրդային տարիներին վանքն օգտագործել են որպես հանքային ջրերի ըմպելասրահ, ինչի պատճառով էլ հիմքը քայքայվել ու քանդվել էր։ Առաջին հաղթանակած պատերազմից հետո Արցախի  իշխանությունները որոշել էին վերականգնել եկեղեցին։ 1995 թվականի մայիսին վանքն օծվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի ներկայությամբ և վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Ադրբեջանական աղբյուրները, որոնց հղում է անում պատգամավոր Ժուրավլյովը, պնդում են` իբրև եկեղեցու ճակատային մասը  ի սկզբանե ռուսական ճարտարապետության ավանդույթների մեջ է արվել և միայն տասնամյակներ անց նրա արտաքին տեսքը փոխվել է ու դարձել հայկական։ Եկեղեցու գմբեթն իսկապես ժամանակին կլոր էր։ Սակայն հին լուսանկարների վրա ռուսական ճարտարապետական ոճ ճակատային հատվածում չի կարող նկատել և ոչ մի գրագետ ճարտարապետ։ Բացի այդ, եկեղեցու մուտքի վերևում քարի վրա փորագրված արձանագրությունը («Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847») վկայում է վանքը կառուցողի ու հովանավորի մասին։  Չեմ  բացառում, որ այդ գրությունն արդեն ոչնչացվել է։ Հայտնի է, որ եկեղեցու գմբեթը պայթեցվել է։ Միևնույն ժամանակ Բաքվում պնդում են, որ վանքը վնասվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծության հետևանքով։ Սակայն համացանցի որոնողական համակարգը լուսանկարներ է բերում, որոնցում ադրբեջանցի զինվոր է պատկերված եկեղեցու ֆոնին։

Оскверненная часовня Иоанна Крестителя в Шуши
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Լուսանկարը համացանցում հայտնվել է քաղաքի նկատմամբ հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկողությունը  կորցնելուց մոտավորապես հինգ օր անց։ Այդ ժամանակ եկեղեցին դեռ նորմալ վիճակում էր։  Իսկ ահա ևս մի քանի օր անց նկարահանած տեսանյութը թույլ է տալիս համոզվել, որ գմբեթն արդեն քանդված է։

Արժե ամեն դեպքում հասկանալ, թե որտեղից է հայտնվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Դատելով ամեն ինչից, այդ վարկածի կողմնակիցները դիտավորյալ են «շփոթում» երկու տարբեր եկեղեցիներ։

Հայտնի է, որ Շուշիի Ղումլուխ թաղամասում ХIХ դարի 30-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել է ուղղափառ Սուրբ Գեորգիի եկեղեցին։ Ըստ ամենայնի, «սրբավայրը հայերի կողմից յուրացման» մասին խոսելով, Ադրբեջանում նկատի ունեն հենց այդ վանքը։ Ռուսական ուղղափառ եկեղեցուն նրա պատկանելությունը հայերի կողմից երբեք կասկածի տակ չի դրվել։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի են վերածել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին հիմնահատակ քանդվեց և դրա փոխարեն մշակույթի տուն կառուցվեց։

Հետաքրքրական է, որ Բաքվում պնդում են, որ 1868 թվականին ճարտարապետ  Սիմեոն Տեր–Հակոբյանցի կառուցած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նույնպես ի սկզբանե ուղղափառ է եղել։ Իբրև հայերն այն ևս զավթել են ու հայկականացրել։ Ավելին, Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն իրենց հերթին են գողացել վանքի շենքը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Ճարտարապետը պատմում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար վանք հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակի ղեկավարությունը զանգը կախեց Ղարաբաղի խանության  խորհրդի շենքի աշտարակի վրա և այստեղ  պաշտամունքի համար պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում խորհրդի շենքը վերանորոգվեց ռուսական  բանակի հրամանատարության հրամանով և հարմարեցվեց եկեղեցական ոճին»։ Ավելին, ճարտարապետի պնդմամբ, մինչև 1989 թվականը Շուշիում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ХХ  դարի սկզբին Թիֆլիսում Կովկասի փոխարքա նորին կայսերական մեծության գրասենյակի կողմից տպագրվող «Կովկասյան օրացույց» պաշտոնական տեղեկատուի տվյալներով` Ղարաբաղի մասին բաժնում ասվում է. «Շուշի քաղաքում եկեղեցիների թիվը. ուղղափառ` 1, հայ առաքելական` 5, շիական մզկիթ` 2։ Հոգևորականություն. ուղղափառ` 1, հայ առաքելական`89, մահմեդական` 39»։

«Կովկասյան օրացույցում» հիշատակած Շուշիի հայկական եկեղեցիներից երեքը ոչնչացվել էին Ադրբեջանի խորհրդային ղեկավարության կողմից։ Ագուլեցոց եկեղեցին քանդել էին 1960 թվականին, դրա տեղում կառուցել դպրոց։

Մեղրեցոց եկեղեցու շենքը սկզբում ամառային կինոթատոնի վերածեցին, այնուհետև ամբողջությամբ վերացրին։

Կուսանաց վանքը 60-ականների կեսերին բուլդոզերներով քանդեցին և դրա տեղում բնակելի տներ կառուցեցին։

Իսկ կառավարման հայկական ժամանակահատվածում Շուշիի շիիթական երկու եկեղեցիները ոչ միայն պահպանվել էին, այլև վերականգնվել։ Ընդ որում, պահպանվել էին այն ժամանակվա մահմեդական պաշտամունքային ճարտարապետության բոլոր մանրուքները։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

163
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Եկեղեցի, Շուշի
Ըստ թեմայի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Այլմոլորակայիններ

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

254
​Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ մտածել ենք՝ արդյոք կա՞ն այլմոլորակայիններ, ինչպե՞ս պիտի կայանա մեր հանդիպումը նրանց հետ և ինչ կարելի է սպասել երկու քաղաքակրթությունների նման շփումից։
Ինչու չեն գալիս այլմոլորակայինները. միգուցե մտավախություն ունեն, որ մենք ինքներս կկործանենք մեր մոլորակը

Այդ հնարավոր հետևանքների  ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է էկզոսոցիոլոգիա։ Ավստրիական «Դեր Շտանդարտ» թերթի թղթակիցը զրուցել է էկզոսոցիոլոգիայի հարցերով փորձագետ, Ֆրայբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Միխեիլ Շեչեի հետ, որը փաստում է՝ ֆուտուրոլոգիայում այլ քաղաքակրթությունների հետ շփումների հնարավորությունն անվանում են «ջոկեր»։

​Ինչո՞ւ հենց «ջոկեր»։ Դե երևի լավ գիտեք, որ այդ՝ բառիս բուն իմաստով եզակի խաղաքարտը շատ հազվադեպ է հայտնվում խաղացողի ձեռքին, բայց եթե այնուամենայնիվ հայտնվում է, կարող է արմատապես փոխել շատ բան, ողջ խաղի ընթացքը։ Համաձայնեք՝ նույնն է արտերկրի քաղաքակրթության հետ հանդիպման դեպքում, բայց դրա հավանականությունը, ըստ որոշ գիտնականների, բավական փոքր է, մանավանդ, որ նման բան կարծես թե դեռ երբեք չի պատահել, համենայնդեպս 100 տոկոսով հավաստի գիտական տվյալներ այս մասին գոյություն չունեն։

Բայց եթե մենք ելնում ենք այն թեզից, որ բնակելի մոլորակներ այնուամենայնիվ գոյություն ունեն, մենք պիտի ընդունենք, որ այդ մոլորակներում նաև քաղաքակրթություններ են ձևավորվել, որոնց հետ մենք ի վերջո հաղորդակցության մեջ կմտնենք։ Կլինի դա առաջիկա 10 տարո՞ւմ, թե՞ մի հազարամյակ հետո՝ այ սա հարց է, որին որևէ մեկը գոնե առայժմ դժվար թե համարձակվի պատասխանել։

​Միխեիլ Շեչեն վկայակոչում է շվեդ պրոֆեսոր Նիք Բոստրյոմին, որը դեռ տարիներ առաջ էր մշակել մի տեսություն, ըստ որի, ապագայում արհեստական բանականությունը անխուսափելիորեն կգերազանցի մարդկային բանականությանը և ի վերջո կգերակայի ողջ աշխարհում։ Եթե այս՝ մեզ համար բավական տխուր կանխատեսումը, իրոք կարող է իրականություն դառնալ մեր մոլորակում, ապա պարզ չէ, թե այլ քաղաքակրթություններն ինչու չպիտի զարգանան նույն ճանապարհով։ Եվ ուրեմն՝ եթե մենք ի վերջո հանդիպենք այլմոլորակայինների հետ, մեծ հավանականությամբ դրանք ոչ թե կենդանի արարածներ, այլ ռոբոտներ կարող են լինել։

«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում

​Բայց լավ, դառնանք այլ քաղաքակրթությունների հետ մեր հանդիպման երեք սցենարներին, որոնք նկարագրում է Միխեիլ Շեչեն և որոնք ամենից հաճախ է դիտարկում նրա ղեկավարած գիտական խումբը։ «Առաջինն այն է, որ մենք տիեզերքից ազդանշան ենք ստանում։ Սրա հետևանքները կախված են այն բանից, թե ինչ հեռավորությունից է ուղարկված ազդանշանը։ Եթե պարզում ենք, որ հեռավորությունը 5 հազար լուսային տարի է, պիտի միանգամից ինքներս մեզ հարց տանք՝ իսկ արդյոք այդ քաղաքակրթությունը դեռ գոյություն ունի՞։ Մանավանդ, որ մեր պատասխանն էլ պիտի 5 հազար լուսային տարի գնա։ Նկատեք՝ ոչ թե պարզապես տարի, այլ լուսային տարի։ Նման սցենարն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գիտնականների համար, որոնք վերջապես հաստատ կկարողանան պնդել՝ բացի Երկրից տիեզերքում առնվազն մեկ այլ քաղաքակրթություն առաջացել է։ Սակայն այս սցենարը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա»,–ասում է փորձագետը։

​Սցենար թիվ երկու։ Տիեզերքի մեզ արդեն հասու տարածքում, օրինակ, Լուսնի, Մարսի կամ որևէ աստերոիդի վրա մենք հայտնաբերում ենք ինչ-որ մի բան, որը վկայում է այլ քաղաքակրթության գոյության մասին։ Նկատեք՝ ոչ թե ապացույց, որ նախկինում Լուսինը, Մարսը կամ մեծ աստերոիդը բնակեցված են եղել, այլ պարզապես այլ քաղաքակրթությունների գոյության վկայություն։ Օրինակ` անհայտ ծագման ջարդված զոնդ լուսային խառնարաններից մեկում կամ ձախողված գիտարշավի հետքեր Մարսի ցամաքած լճերից մեկի հատակին։ Սա էլ կարող է մեծ նշանակություն ունենալ գիտության համար՝ որպես հավաստումն այն ենթադրության, որ միջաստղային տարածությունը կարելի է հաղթահարել։ Բայց Միխեիլ Շեչեն փաստում է, որ սա էլ մեր առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։

​Երրորդ սցենարն էլ, երևի կռահում եք, այն է, որ այլմոլորակայինները պարզապես Երկիր կժամանեն իրենց տիեզերանավով։ Այդ դեպքում բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են առաջանալու։ Բայց անկեղծ ասեմ, ինձ շատ հավանական է թվում նաև Միխեիլ Շեչեի նկարագրած՝մարդկության համար ամենատխուր սցենարը, ըստ որի, այլմոլորակայիններն ընդհանրապես չեն գալիս մեզ մոտ՝ տրամաբանելով. «Տո լա′վ, մեր ինչի՞ն է պետք այդ Երկիրը, որի խելահեղ բնակիչները ուր որ է իրենք կկործանեն իրենց մոլորակը»։

Հույս ունեմ, որ փորձագետը պարզապես կատակել է։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

254
թեգերը:
Երկիր մոլորակ, Այլմոլորակային
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
Արխիվային լուսանկար

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե

24
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարի խոսքով` հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է արել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների: Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ»,–ասել է Ժոզեֆ Սիգելեն։

Նրա խոսքով`հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան

«Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները: Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»,–ընդգծել է նա:

Հիշեցնենք`այսօր ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

Մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:

«Հակամարտությունը մտել է մի նոր փուլ». Այվազյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

24
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, գերի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին