Այն ժամանակ, գտնվելով Երևանի 16-հարկանի շենքերից մեկի 8-րդ հարկում, տեսա, թե ինչպես ծռվեց պատուհանի շրջանակը և եկավ իր տեղը, իսկ լուսամփոփն այնպես էր ճոճվում, որ մի պահ ինձ թվաց, թե հարվածելու է առաստաղին։ Այս վերջին ցնցումները շատերը, կարծես թե, չզգացին էլ՝ տարբեր պատճառներով. ոմանք էպիկենտրոնից հեռու էին ապրում, ոմանք բնակվում էին քարե ամուր մասնավոր տների առաջին հարկում, ոմանք էլ, կներեք, երևի այնքան կլանված էին հայկական հեռուստասերիալներով, որ պարզապես չէին զգում, թե շուրջը ինչ է կատարվում։ Եվ այնուամենայնիվ, այս վերջին երկրաշարժերն առիթ տվեցին մտորելու առաջին հայացքից մի շատ տարօրինակ, միգուցե նույնիսկ անհեթեթ հարցի շուրջ՝ իսկ արդյոք կարելի՞ է քրեական պատասխանատվության ենթարկել այն սեյսմոլոգներին, որոնք նախօրոք չէին զգուշացրել, որ ավերիչ երկրաշարժ է սպասվում։ Ծիծաղո՞ւմ եք։ Բայց ախր եղել է։
2014 թվականին դատարանը վերացրեց իտալացի սեյսմոլոգներին ներկայացված մեղադրանքը, ըստ որի նրանք մեղավոր էին ճանաչվել Լ՝Ակվիլա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 29 մարդու զոհվելու համար։ Ճիշտ է, գիտնականների ուրախությունը երկար չտևեց, որովհետեւ երբ նրանք դուրս եկան դատարանի դահլիճից, վրդովված բնակիչները դիմավորեցին նրանց «Ամո′թ ձեզ» վանկարկելով։ Ճաղերի հետևում ժամանակին հայտնված մասնագետները 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել հզոր երկրաշարժը չկանխատեսելու համար։ Ասե՛ք խնդրեմ, կարելի՞ է արդյոք քրեական մեղադրանք ներկայացնել մարդկանց միայն այն բանի համար, որ չեն կանխատեսել անկանխատեսելին։
Եվ կցանկանայի՞ք դուք արդյոք շարունակել աշխատել մի ոլորտում, որը վտանգավոր է ոչ թե այն պատճառով, որ ասենք, կապված է տիեզերք թռչելու հետ, այլ միայն ու միայն այն պատճառով, որ ձեզ կարող են նստեցնել ցանկացած երկրաշարժից հետո։ Ախր իտալացի մասնագետների մտահոգությունները ողջ գիտական աշխարհին են վերաբերում։ Գյորան Էքստրյոմը Կոլումբիայի համալսարանից ասում է. «Որևէ կասկած չունեմ, որ կատարվածը շատ բացասական ազդեցություն կունենա մամուլի և քաղաքական գործիչների հետ շփումները շարունակելու՝ մասնագետների ցանկության վրա»։
Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին կարող են կրկին երկրաշարժեր լինել. ԱԻՆ
Փաստական մասը։ 2009 թվականի ապրիլի 6-ին Լ՝Ակվիլա քաղաքում, որտեղ, եթե հիշում եք, կայացավ հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկը, տեղի ունեցավ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տևեց 28 վայրկյան և կյանքից զրկեց 30 բնակչի, հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ Այդ երկրաշարժին նախորդող ամիսներին բնակիչները զգացել էին բազմաթիվ փոքր ցնցումներ։ Այն ժամանակ ոչ պրոֆեսիոնալ մի մասնագետ Ջամպաոլո Ջուլիանին, տանը պատրաստած ինքնաշեն գործիքի տվյալների վրա հիմնվելով, պնդեց, թե շուտով հզոր երկրաշարժ է սպասվում։ Տեսնելով Լ՝Ակվիլայի բնակիչների աճող անհանգստությունը, իշխանությունները մարտի 31-ին կազմավորեցին փորձագետներից բաղկացած հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրեր իրավիճակը և իշխանություններին խորհուրդ տար, թե նրանք ինչպես վարվեն։
Ի դեպ, եզրակացությունը, որը ներկայացրեցին հետագայում դատապարտված փորձագետները, շատ էլ չէր տարբերվում այդ սիրողական մակարդակի մասնագետի հայտարարությունից։ «Այո՛,– ասում էր հանձնաժողովը, –չի կարելի բացառել նաև հզոր երկրաշարժի հնարավորությունը, բայց,- ավելացնում էին փորձագետները,- դեպքերի նման զարգացման հավանականությունն այնքան էլ մեծ չէ»։ Հենց այդ «փոքր հավանականության» հույսին մնացին մոտ 30 բնակիչներ, որոնք, հակառակ բարեկամների հորդորներին, այդ օրը դուրս չեկան տնից։ Կառավարության պաշտոնյա Բերնարդ դե Բերնարդինիսը ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով. «Գիտական համայնքն ինձ ասում է, որ վտանգ չկա, քանզի շարունակվող փոքր ցնցումները պարպում են էներգիան»։ Էստեղ մի քանի խեղաթյուրում կա։
Նախ, Բերնարդինիսը պարզապես տեսագրել էր իր ելույթը մարտի 31-ից առաջ, այսինքն՝ չսպասելով պաշտոնական հանձնաժողովի եզրակացությանը։ Երկրորդ՝ փորձագետներն ամենևին չէին պնդում, թե ընդհանրապես վտանգ չկա, հակառակը՝ ասում էին ամեն ինչ, այդ թվում նաև ավերիչ երկրաշարժ, հնարավոր է։ Եվ ամենակարևորը՝ կառավարության ներկայացուցչի պնդումը, թե փոքր ցնցումները պարպում են էներգիան, ինչպես գրում է ամերիկյան գիտական կայքերից մեկը, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Ու երևի պատահական չէր, որ երբ դատարանը վաղաժամկետ ազատ արձակեց փորձագետներին, Բերնարդինիսը մնաց ճաղերի հետևում։
Իմ կարծիքով, երկու եզրակացություն կարելի է անել կատարվածից։ Առաջին. ինչպես ասում են՝ մի՛ սպանեք դաշնակահարին…, այստեղ էլ արդարացի կլիներ ասել՝ մի՛ նստեցրեք սեյսմոլոգներին։ Եվ երկրորդ եզրակացությունը, որը առանձնապես հրատապ է հայ-ադրբեջանական այս վերջին պատերազմից հետո. խոսքը ակնհայտ սուտ ասելու մասին չէ, խոսքը հանրությունից ինչ-որ իրողություններ թաքցնելու, կոծկելու մասին է:
Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։
Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.
«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։
Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ Անցնենք կոնկրետ օրինակներին։
Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։
Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։
Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։
Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։
Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝ ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։
Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։
Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը
Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։
Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։
Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։
Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։
Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան
Տեղի իշխանությունների հրավերով պետդումայի պատգամավոր (Վորոնեժի մարզից ընտրված) և «Հայրենիք» («Родина») կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը վերջերս Բաքու էր այցելել, որտեղ նրան շատ հյուրընկալ էին ընդունել, և պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով շրջելուց հետո, Facebook–ի իր էջում ադրբեջանական ԶԼՄ–ից մի հոդված էր հրապարակել Շուշիում «գողացած եկեղեցու» մասին։ Միևնույն ժամանակ խորհրդարանականն իր գրառումը բավական կտրուկ մեկնաբանությամբ էր ուղեկցել հայկական կողմի հասցեին. «Ռուսական եկեղեցու օկուպացիան, հոգևոր արժեքների վրա հարձակումը ամենավատ ռուսատյացության չարագույն դրսևորումներն են»։
Պարզաբանեմ. լուսանկարում 1847 թվականին Շուշիում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Ժողովրդի շրջանում այն ավելի հայտնի է Կանաչ ժամ անունով։ Այդ անվանումը ստացել է, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ է եղել։ Խորհրդային տարիներին վանքն օգտագործել են որպես հանքային ջրերի ըմպելասրահ, ինչի պատճառով էլ հիմքը քայքայվել ու քանդվել էր։ Առաջին հաղթանակած պատերազմից հետո Արցախի իշխանությունները որոշել էին վերականգնել եկեղեցին։ 1995 թվականի մայիսին վանքն օծվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի ներկայությամբ և վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին։
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին
Ադրբեջանական աղբյուրները, որոնց հղում է անում պատգամավոր Ժուրավլյովը, պնդում են` իբրև եկեղեցու ճակատային մասը ի սկզբանե ռուսական ճարտարապետության ավանդույթների մեջ է արվել և միայն տասնամյակներ անց նրա արտաքին տեսքը փոխվել է ու դարձել հայկական։ Եկեղեցու գմբեթն իսկապես ժամանակին կլոր էր։ Սակայն հին լուսանկարների վրա ռուսական ճարտարապետական ոճ ճակատային հատվածում չի կարող նկատել և ոչ մի գրագետ ճարտարապետ։ Բացի այդ, եկեղեցու մուտքի վերևում քարի վրա փորագրված արձանագրությունը («Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847») վկայում է վանքը կառուցողի ու հովանավորի մասին։ Չեմ բացառում, որ այդ գրությունն արդեն ոչնչացվել է։ Հայտնի է, որ եկեղեցու գմբեթը պայթեցվել է։ Միևնույն ժամանակ Բաքվում պնդում են, որ վանքը վնասվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծության հետևանքով։ Սակայն համացանցի որոնողական համակարգը լուսանկարներ է բերում, որոնցում ադրբեջանցի զինվոր է պատկերված եկեղեցու ֆոնին։
Լուսանկարը համացանցում հայտնվել է քաղաքի նկատմամբ հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկողությունը կորցնելուց մոտավորապես հինգ օր անց։ Այդ ժամանակ եկեղեցին դեռ նորմալ վիճակում էր։ Իսկ ահա ևս մի քանի օր անց նկարահանած տեսանյութը թույլ է տալիս համոզվել, որ գմբեթն արդեն քանդված է։
Արժե ամեն դեպքում հասկանալ, թե որտեղից է հայտնվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Դատելով ամեն ինչից, այդ վարկածի կողմնակիցները դիտավորյալ են «շփոթում» երկու տարբեր եկեղեցիներ։
Հայտնի է, որ Շուշիի Ղումլուխ թաղամասում ХIХ դարի 30-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել է ուղղափառ Սուրբ Գեորգիի եկեղեցին։ Ըստ ամենայնի, «սրբավայրը հայերի կողմից յուրացման» մասին խոսելով, Ադրբեջանում նկատի ունեն հենց այդ վանքը։ Ռուսական ուղղափառ եկեղեցուն նրա պատկանելությունը հայերի կողմից երբեք կասկածի տակ չի դրվել։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի են վերածել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին հիմնահատակ քանդվեց և դրա փոխարեն մշակույթի տուն կառուցվեց։
Հետաքրքրական է, որ Բաքվում պնդում են, որ 1868 թվականին ճարտարապետ Սիմեոն Տեր–Հակոբյանցի կառուցած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նույնպես ի սկզբանե ուղղափառ է եղել։ Իբրև հայերն այն ևս զավթել են ու հայկականացրել։ Ավելին, Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն իրենց հերթին են գողացել վանքի շենքը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Ճարտարապետը պատմում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար վանք հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակի ղեկավարությունը զանգը կախեց Ղարաբաղի խանության խորհրդի շենքի աշտարակի վրա և այստեղ պաշտամունքի համար պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում խորհրդի շենքը վերանորոգվեց ռուսական բանակի հրամանատարության հրամանով և հարմարեցվեց եկեղեցական ոճին»։ Ավելին, ճարտարապետի պնդմամբ, մինչև 1989 թվականը Շուշիում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չեն եղել։
Միևնույն ժամանակ, ХХ դարի սկզբին Թիֆլիսում Կովկասի փոխարքա նորին կայսերական մեծության գրասենյակի կողմից տպագրվող «Կովկասյան օրացույց» պաշտոնական տեղեկատուի տվյալներով` Ղարաբաղի մասին բաժնում ասվում է. «Շուշի քաղաքում եկեղեցիների թիվը. ուղղափառ` 1, հայ առաքելական` 5, շիական մզկիթ` 2։ Հոգևորականություն. ուղղափառ` 1, հայ առաքելական`89, մահմեդական` 39»։
«Կովկասյան օրացույցում» հիշատակած Շուշիի հայկական եկեղեցիներից երեքը ոչնչացվել էին Ադրբեջանի խորհրդային ղեկավարության կողմից։ Ագուլեցոց եկեղեցին քանդել էին 1960 թվականին, դրա տեղում կառուցել դպրոց։
Մեղրեցոց եկեղեցու շենքը սկզբում ամառային կինոթատոնի վերածեցին, այնուհետև ամբողջությամբ վերացրին։
Կուսանաց վանքը 60-ականների կեսերին բուլդոզերներով քանդեցին և դրա տեղում բնակելի տներ կառուցեցին։
Իսկ կառավարման հայկական ժամանակահատվածում Շուշիի շիիթական երկու եկեղեցիները ոչ միայն պահպանվել էին, այլև վերականգնվել։ Ընդ որում, պահպանվել էին այն ժամանակվա մահմեդական պաշտամունքային ճարտարապետության բոլոր մանրուքները։
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։
Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։
Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։