00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

© AFP 2024 / DIETER NAGLАвстрийский пациент показывает свою бионическую руку (24 февраля 2015). Вена
Австрийский пациент показывает свою бионическую руку (24 февраля 2015). Вена - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Բաժանորդագրվել
Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով Հայաստանում կտրուկ մեծացավ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, որոնցից շատերը զրկվեցին վերջույթներից ու հիմա պրոթեզի կարիք ունեն։ Արտյոմն իր օրինակով պատմում է պրոթեզի հետ կապված բոլոր դժվարությունների մասին։

Գործարաններից մեկի  տարածքում ընկերների հետ խաղը 12-ամյա Արտյոմ Առաքելյանի համար ճակատագրական դարձավ։ Նա հոսանքահարվեց, իսկ բարձր լարման հետևանքով կորցրեց ձեռքերը։ Բժիշկները ստիպված էին  մի քանի վիրահատությամբ հեռացնել նախաբազկային հատվածները։

© Photo : provided by Artyom ArakelyanԱրտյոմ Առաքելյան
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Արտյոմ Առաքելյան

Դեպքից անցել է 18 տարի։ Այժմ արդեն 30-ամյա Արտյոմը պրոթեզների օգնությամբ ձգտում է վերադառնալ լիարժեք կյանք ու մտքում միշտ ունի այն սցենարը, որ պետք է ապրի այնպես, ինչպես կապրեր, եթե այդ դեպքը չլիներ։

Արտյոմը որոշ չափով կարողացել է բնականոն կյանք վերադառնալ։ Նա ավարտել է դպրոցը, հետո համալսարան է ընդունվել, աշխատանքի անցել, ճանապարհորդել, հիմա էլ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ 5-8 տարեկան աղջիկների համար ծրագիր են ներմուծում UEFA–ից, որի արդյունքում մարզիչների հրահանգավորման դասընթացներ են լինելու, դրան են պատրաստվում։

© Photo : provided by Artyom ArakelyanԱրտյոմ Առաքելյան
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Արտյոմ Առաքելյան

«Ամպուտացիայի հոգեբանական կողմը բավական բարդ է. հեշտ չէ հաղթահարել մինչև վերջ, ես էլ չեմ կարող ասել, որ մինչև վերջ հաղթահարել եմ։ Ինչ–որ չափով իմ բախտը բերել է, որ դեպքը փոքր տարիքում է եղել, ու ես այդքան էլ չեմ գիտակցել կատարվածի լրջությունը, որովհետև ես աշխատանքի համար չեմ դիմել, անձնական կյանք չեմ նախաձեռնել, մեքենա վարելու մասին չեմ մտածել ու հասկացել, որ դժվար կլինի։ Հասունանալուց հետո բախվել եմ մի շարք դժվարությունների, որոշները հաղթահարել եմ, որոշները մինչև հիմա հաղթահարում եմ։ Մի անգամ մի շատ խելացի հոգեբանի հետ էի զրուցում, ասացի` գիտե՞ք` լինում է իրավիճակ, որ լարվում եմ, նեղվում եմ կամ ամաչում, ասաց` լսիր, Արտյոմ, մենք ապրում ենք մի հասարակությունում, երբ մարդկանց մատը փուշ է մտնում, տնից դուրս չեն գալիս, իսկ դու եկել, ինձ ասում ես՝ մի քիչ նեղվում եմ, բա կնեղվես, ինչ կանես»,–պատմում է Արտյոմը։

Հետո ժպիտով ավելացնում է, որ պետք է ադապտացվել ու կյանքից ստանալ առավելագույնը։

Արտյոմն իր առաջին պրոթեզներն ունեցել է դեպքից մոտ մեկ տարի անց։ Չի հիշում, թե ոնց է սովորել ապրել դրանց հետ, բայց հիմա, չնայած անհարմարություններին, պրոթեզներն իր մի մասն են դարձել։ Ասում է` մարդիկ, որ նոր են իր հետ ծանոթանում ու նկատում են պրոթեզները, խորհուրդ են տալիս ավելի լավը գնել, որ բոլոր մատները շարժվեն։

© SputnikԿյանքն ամպուտացիայից հետո. որակյալ պրոթեզը երազա՞նք կմնա
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Կյանքն ամպուտացիայից հետո. որակյալ պրոթեզը երազա՞նք կմնա

«Ցավոք սրտի, Հայաստանում դեռ նման պրոթեզներ չկան, պետպատվերի շրջանակում տվածներն էլ շատ խոցելի են։ Պատերազմից հետո տեսնում ենք, որ պետական մակարդակով կան նախաձեռնություններ, օրենքներ են փոփոխվում, ընդունվում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած հավաստագրի շրջանակում զինհաշմանդամների համար վերին վերջույթի մեկ պրոթեզի ֆինանսավորման առավելագույն շեմը 2 545 000 դրամ է, իսկ ստորին վերջույթինը` 1 795 000 դրամ։ Սովորական պայմաններում հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար այդ շեմը լրիվ այլ է, ավելի ցածր։ Իրականում այդ տարանջատումը՝ հաշմանդամ ու զինհաշմանդամ, չպետք է լինի։ Ես խոնարհվում եմ պատերազմում նահատակվածների, վիրավորվածների առջև, բայց մարդը մարդ է, ու ցանկացած մարդ կարող է կյանքում արժեք ստեղծել։ Ցավոք, այդ տարանջատումը պետական մակարդակով կա ու լինելու է նաև նոր օրենքով։ Այսինքն` օրինակ ես այդ նոր պրոթեզներից չեմ կարող օգտվել, ինչը այդքան էլ հաճելի չէ»,– ասում է երիտասարդը։

Айкуи Минасян - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
ՌԱԴԻՈ
Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում

Նրա խոսքով` պրոթեզավորման ոլորտին ոչ այնքան  ծանոթ մարդուն կարող է թվալ, որ դա քիչ գումար չէ, բայց պրոթեզների շուկայում, մեղմ ասած, դա գումար չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է վերին վերջույթի պրոթեզներին։

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

«Պրոթեզները Հայաստան են բերում հիմնականում Ռուսաստանից մատչելի գնով, որպեսզի ընկերություններն էլ որոշակի եկամուտ ունենան, բայց, ցավոք, որակական առումով այդ պրոթեզները շատ խոցելի են, և ընդամենը  4 տարի հետո կարող է ստիպված լինես դիմել բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակ (ԲՍՓԳ)` նոր պրոթեզներ ստանալու ակնկալիքով։  Տարվա մեջ առնվազն 1-2 անգամ պրոթեզի վերանորոգման, սպասարկման կարիք է լինում, ու բախվում ենք բյուրոկրատական խնդիրների` փաստաթղթեր տանել, հանձնաժողովներ գնալ։ Բայց այդ ընթացքում գոնե պետք է հաշվի առնեն, որ դա ձեռք է, որով դու գործողություններ ես անում, ու քեզ ասում են՝ սպասիր մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, կներեք, բայց ես ո՞նց գնամ զուգարան կամ հաց ուտեմ։ Դա լուրջ պրոբլեմ է, ու հիմա հուսամ` նոր պրոթեզներ բերելու դեպքում գոնե վերանորոգման հարցը կկարգավորվի»,–ասում է Արտյոմը։

Նա վստահ է, որ  կարելի էր ջանքերը համատեղել ու Հայաստանում ունենալ  մեկ որակյալ պրոթեզարան, ինչու ոչ` հիմնել։

Основанный Саркисом Степаняном спортзал для людей с инвалидностью - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2021
Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

Արտյոմը շեշտում է` պրոթեզների արտադրություն ստեղծելն իհարկե երկար տարիների ներդրումների հետ է կապված, բայց երկարաժամկետ հեռանկարում նույնիսկ գումար է խնայվում։

Հասարակության շրջանում դեռ կա կարծիք, որ մի անգամ դնում ես պրոթեզը, և վերջ, բայց դա այդպես չէ, պրոթեզը մշտական սպասարկման և փոփոխման կարիք ունի։ Իսկ պետպատվերի շրջանակում ստացած պրոթեզն  ունի շատ խոցելի կողմեր։ Դրա  վերանորոգման ու սպասարկման համար շահառուն դիմում է այն պրոթեզարան, որտեղից ստացել է պրոթեզը։

«Այս պահին ես էլ այդ պրոցեսի մեջ եմ, որովհետև պարզվեց` վերանորոգման համար տենդեր է շահել մի ընկերություն, որը ցուցված է վերանորոգում իրականացնելու, բայց իմ պրոթեզների հետ ընդհանրապես չի առնչվել։ Հարց է առաջանում` բա ինչո՞ւ են իրենք շահել այդ տենդերը։ Որ իրենց դիմում ես վերանորոգման համար, զարմանում են, որ կան մարդիկ, որոնք գալիս են այդ հարցով։ Իհարկե հարցը մտել է կարգավորման փուլ այն պրոթեզարանի հետ, որտեղից ստացել եմ պրոթեզները, բայց վերանորոգման հետ կապված բացերը շատ են, ու լավ կլինի՝ վերանորոգումն անի հենց այն ընկերությունը, որը տրամադրում է պրոթեզները»,– նշում է Արտյոմը։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Նրա խոսքով` ամպուտացված մարդկանց կյանքում շատ բան կփոխվի, եթե ունենան ֆունկցիոնալ պրոթեզներ։ Երիտասարդի կյանքում պրոթեզները երբեմն անհարմարություններ են ստեղծում։

«Լինում է՝ նստում եմ երթուղային, ասում եմ՝ որ խնդրեմ, գումարը կհանե՞ք գրպանիցս, մարդիկ զարմացած նայում են՝ ինչո՞ւ։ Ու ես պիտի ձեռքերս ցույց տամ, հետո բոլորը պտտվեն, նայեն, այսինքն` սա շատ սպեցիֆիկ հաշմանդամության տեսակ է։ Եվ եթե դու պրոթեզ ես կրում, բախվում ես այդ անհարմարություններին ու ոչ միայն տրանսպորտում։ Կամ սուպերմարկետից աղջկա հետ առևտուր եմ անում, ու տոպրակներն ինքն է բռնում։ Մարդիկ զարմացած նայում են, թե տղամարդ ես, բայց թողել ես` աղջիկը տոպրակները բռնի։ Ոտից գլուխ չափում են, որովհետև չեն տեսնում ձեռքերս, պրոթեզներն այդքան էլ չեն երևում»,– պատմում է նա։

Արտյոմը վստահ է` յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ճանապարհ կա, մենք ինքներս ենք մեր գլխում ստեղծում փակուղիներ, իրականության մեջ միշտ կա մեկ և ավելի ելքեր։ Երբ դժվար է լինում, ու ամեն ինչ սև ու խավար է թվում, ինչ–որ պահի հրաշք է կատարվում, ու կոտրվում է սև օրերի գիծը։ Պետք է հավատալ ու ապրել հանուն այդ օրերի։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

Լրահոս
0