00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցСобытия в Ереване в 1988 году
События в Ереване в 1988 году - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այս հետպատերազմյան վեճը՝ Արցախ, խաղաղություն, պատերազմ…, նոր չի սկսվել, ուղղակի պատերազմների արդյունքներն են տրամագծորեն տարբեր։
Հայաստանյան բուռն փետրվարները

Հիմա մենք պարտվել ենք, 90-ականներին, ընդհակառակը, փայլուն հաղթանակ էինք տարել։ Ընդ որում, երբ  անհերքելի թվացող փաստարկ է բերվում, թե հիմա Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ զենք ունի, միշտ հակադարձում եմ՝ բայց չէ՞ որ այն ժամանակ էլ Ադրբեջանը սպառազինության ծավալով գերազանցում էր Հայաստանին՝  երկու տասնյակից ավելի ռազմական ինքնաթիռներ ուներ, իսկ մենք գրեթե ընդհանրապես չունեինք։

 Բայց եթե թույլ տաք, փետրվարյան այս առաջին օրերին խոսեմ հայաստանյան փետրվարների մասին ընդհանրապես: Փետրվարը հայերի և, մասնավորապես, հայաստանցիների համար միշտ էլ անհանգիստ, երբեմն նաև ողբերգական ամիս է եղել: Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի փետրվարին, երբ Լենինի գլխավորած բոլշևիկները նոր էին իրենց իշխանությունը հաստատել Հայաստանում, ժողովուրդը ապստամբեց սովետական կարգերի դեմ: Ճիշտ է՝ դա այնքան էլ երկար չտևեց, և հենց նույն թվականին Հայաստանում կրկին իշխանության եկան կոմունիստները, որոնք դաժանորեն պատժեցին ապստամբներին և իշխեցին մոտ 70 տարի՝ մինչև Խորհրդային Միության վերջնական փլուզումը 1991 թվականին:

Орбитальная галерея космонавта Олега Котова - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի

​Բայց այդ փլուզումից  մի քանի տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարին, Արցախում և Հայաստանում արդեն սկիզբ էր առել Ղարաբաղյան շարժումը: Առաջին զանգվածային հանրահավաքները կայացան Ստեփանակերտում և Երևանի Ազատության հրապարակում: Որոշ մեկնաբաններ նույնիսկ պնդում են, թե հենց 88-ի փետրվարի Ղարաբաղյան շարժումը, որն աննախադեպ էր Խորհրդային կայսրությունում, ի վերջո հանգեցրեց այդ կայսրության փլուզմանը: Սակայն հենց նույն թվականի փետրվարի վերջին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գազազած ամբոխը հայերի ջարդ կազմակերպեց՝ ուղղակի կոտրում էին հայերի բնակարանների դռները, մտնում էին ներս ու սպանում ընտանիքի անդամներին: Պաշտոնական տվյալներով` այն ժամանակ՝ 1988-ի փետրվարին, զոհվեց մի քանի տասնյակ հայ, ոչ պաշտոնական տվյալներով, ականատեսների վկայությամբ՝զոհերի թիվը հասավ մի քանի հարյուրի: Սումգայիթյան այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն են ճանաչել Եվրախորհրդարանը, ԱՄՆ-ի Սենատը և Արգենտինայի պառլամենտը:

Երևի արդեն այն ժամանակ մենք՝ հայաստանցիներս, հասկացանք՝ Երևանի օպերայի հրապարակում հավաքվելն ու Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովին դիմելը դժվար թե օգուտ տա, պատերազմով է լուծվելու Արցախի հարցը: Մի քանի տարի անց հենց այդպես էլ եղավ՝ լայնածավալ պատերազմ սկսվեց ադրբեջանցիների ու հայերի միջեւ, ինչի արդյունքում նախ ազատագրվեց Շուշին, որտեղից  ամեն օր հրետակոծվում էր Ստեփանակերտը, բացվեց Հայաստանը Արցախի հետ կապող Լաչինի միջանցքը, վերահսկողություն հաստատվեց Արցախը շրջապատող տարածքների նկատմամբ, և ի վերջո նախկին խորհրդային հանրապետություններից մեկի՝ Ղրղզստանի մայրաքաղաքում 1994 թվականի գարնանը ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիրը, որով Ադրբեջանը փաստորեն ընդունեց իր պարտությունը:

Չխամրող հավատ առ Մոսկվա, կամ հայերի ամենազավեշտալի նամակները «ռուսաց թագավորներին»

​Բայց պատերազմի ավարտից անցավ ընդամենը մի քանի տարի և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ մենք՝ հայերս, հաղթանակ ենք տարել  ընդամենը ճակատամարտում, այլ ոչ թե պատերազմում: Նրա միտքը սա էր՝ եթե այսպես մնա, Հայաստանը չի կարող բնականոն կերպով զարգանալ, պետք է փոխզիջում գտնել Ադրբեջանի հետ: Նրա այս գաղափարը հիմնականում դրական արձագանք չգտավ ո՛չ Արցախի ու Հայաստանի բնակիչների շրջանում, ո՛չ էլ այն ժամանակվա ղեկավարների մոտ:

Гехам Манукян выступает на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2020
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից

Եվ 1998 թվականին՝ Ղարաբաղյան շարժման մեկնարկից ուղիղ 10 տարի անց, տեղի ունեցավ փետրվարյան ևս մի աննախադեպ իրադարձություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին անսպասելիորեն հրաժարական տվեց նախագահի պաշտոնից: Իհարկե, ակնարկեց, որ հեռանում է ճնշումների պատճառով, բայց չասաց, թե ով է իրեն ճնշել: Հետո արդեն  երևանյան լրատվամիջոցները բացեիբաց  գրում էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպել են հեռանալ չորս մարդ։ Ռոբերտ Քոչարյանը, որը հենց այդ նույն 98 թվականին էլ նախագահ դարձավ: Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ազգային անվտանգության և ներքին գործերի միացյալ նախարարությունը: Վազգեն Սարգսյանը, որը պաշտպանության նախարարն էր, հետո դարձավ վարչապետ, բայց սպանվեց 99 թվականին՝ խորհրդարանի դահլիճում: Եվ Սամվել Բաբայանը, որը ղեկավարում էր ղարաբաղյան բանակը, հետո մեղադրվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, մի քանի տարի անցկացրեց Շուշիի բանտում, այնուհետև փորձեց վերադառնալ մեծ քաղաքականություն, բայց մեծ հաջողությունների չհասավ։  

Բոլոր դեպքերում, իշխանությունից հեռանալիս իր վերջին ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանն էսպիսի կանխատեսում արեց. «Հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ պետք չէ ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում,  ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր։ Կանխատեսեց Հայաստանի առաջին նախագահը։

Լրահոս
0