Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

12454
Կրտսեր սերժանտի և նրա զինակիցների հետ կապը կորել էր հոկտեմբերի 11-ից։ Հայրն անձամբ մեկնեց Արցախ, որպեսզի գտնի որդուն կամ գոնե նրա դին։

Առաջին բանը, որ նկատում ես զոհված տղաների հարազատներին այցելելիս փոքրիկ «խորանն» է, որտեղ ծնողները հավաքում են նրանց լուսանկարներն ու անձնական իրերը։ Երբ ներս մտանք Շահբարյանների բնակարան, տեսա ինձ ծանոթ ժպտերես դեմքը` Տիգրանի լուսանկարին բազմիցս հանդիպել էի սոցցանցերում։ Տղան ժպտում է բոլոր լուսանկարներում, բացի մեկից, որը պատերազմից մեկ օր առաջ էր ուղարկել, ու մայրը դրանում նախախնամություն է տեսնում։  

«Նա անջատեց «Նառուտոն» (ճապոնական անիմացիոն ֆիլմ-խմբ.) ու գնաց բանակ։ Անհանգստանում էի, քանի որ մտածում էի`դեռ երեխա է, բայց առաջին այցից հետո հասկացա, որ այլևս տղամարդ է` հասուն ու հայրենասեր», - պատմում է տիկին Արմինեն` նայելով  ժպտացող որդու լուսանկարին։

Уголок с фотографиями в доме погибшего солдата Тиграна Шахбаряна  (2 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Շահբարյանի հիշատակի անկյունն իրենց տանը

Մայրը մասունք է անվանում այն ամենը, ինչ մնացել է որդուց ` գրքեր, ռուբիկ–կուբիկ, կտորե զինվորական տարբերանշաններ, կարմիր դիպլոմ, զինվորի աղոթագիրք, որը նրան Կոմանդոսն էր նվիրել, ու տղան սրտացավությամբ պահում էր։ Դրանց թվում է նաև բաժակը` «ես քեզ սիրում եմ» գրությամբ։ 

Мама погибшего солдата Тиграна Шахбаряна, Армине (2 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրանին նվիրված բաժակը «Ես քեզ սիրում եմ» մակագրությամբ

Կրտսեր սերժանտ Տիգրան Տոնականի Շահբարյանի ծնողները Արցախից են, ինքն էլ էր Մարտունու Ճարտար գյուղում ծնվել։ Ընտանիքը Երևան էր տեղափոխվել, երբ նա մեկ տարեկան էր։  Տիգրանը գերազանցությամբ ավարտել էր բժշկական քոլեջն ու պլանավորում էր համալսարան ընդունվել, բժիշկ դառնալ, բայց միայն բանակում ծառայելուց հետո։ Ճակատագրի թելադրանքով ծառայելու էր հենց Արցախում ու էլի Մարտունու շրջանում, նույն այն լեռներում, որտեղ եղբոր` Տիրանի հետ վազվզել էին ամառային արձակուրդներին։

Պատերազմի առաջին պայթյունից հետո տիկին Արմինեն Արցախից զանգ ստացավ։ Բարեկամները խնդրում էին Տիգրանին փոխանցել, որ զգույշ լինի։ Ծնողներն անհանգիստ էին, մտածում էին` որդին դաժանությունների ականատես չդառնա։ Տիգրանն իր հերթին  փորձում էր ամեն օր զանգել, որպեսզի հայրն ու մայրը շատ չանհանգստանան։ Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր զանգել ու խոսել բոլորի հետ, ավելի երկար, քան սովորաբար խոսում էր։

«Մտածում էի` վայրկյան առաջ ավարտեմ զրույցը, որպեսզի նրան չվտանգեմ։  Ինձ համար կարևոր էր, որ նա ողջ ու առողջ է, այնքան էի հուզվում, որ գրեթե չեմ հիշում ինչ էինք խոսում։ Իսկ հաջորդ օրվանից այլևս չխոսեցինք», – պատմում է տիկին Արմինեն։

Արդեն հոկտեմբերի 11-ին տիկին Արմինեն շատ անտրամադիր էր ու անհանգիստ, վատ կանխազգացում ուներ։ Ավելի ուշ ընտանիքը լուր ստացավ, որ տղային վաշտի հետ ուղարկել են Հադրութի մատույցներ։

Ականատեսները պատմում են, որ երեք մեքենաներով տեղափոխվող զինվորները երգելով էին գնում մարտի։ Դա վստահություն է նեշնչում տիկին Արմինեին, որ իր որդին ոչնչից չի վախեցել ու զոհվել է հերոսաբար։ Օրեր շարունակ ոչ մի լուր չունեին։ Տիգրանը և 72 հոգանոց վաշտն անհետացել էին։ Հրադադարի հաստատումից հետո տղաների ծնողները գտան իրար ու մեկնեցին Արցախ` որդիներին որոնելու։

Мама погибшего солдата Тиграна Шахбаряна, Армине (2 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ

«Ամուսինս էլ մեկնեց։ Հույս ունեինք, որ տղաները թաքնվել են կամ գուցե նահանջելով անցել են Իրանի սահմանը։ Ավելին, պատերազմի սկզբում «գերի» բառը լսելիս ցնցվում էի, բայց փնտրտուքի երկրորդ ամսում արդեն երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, իսկ հետո գոնե մարմինը գտնել էի երազում», - պատմում է մայրը։

Նոյեմբերի 24–ին տեղեկատվություն ստացվեց, որ Տիգրանն ու ընկերները զոհվել են Հադրութի մատույցներում։ Կա վարկած, որ վաշտը հանդիպել է 500 հոգանոց  թշնամական զորախմբի, և բոլորը սպանվել են մարտում։ Նոյեմբերին թշնամին թույլ չէր տալիս դիերը դուրս բերել Հադրութից։ Միայն դեկտեմբերի հինգին Տիգրանի հայրը գտավ նրա դին և միանգամից ճանաչեց. տղայի մարմինը ճանաչելի էր, փաստաթղթերն էլ` գրպանում։ Սակայն նրան կարողացան հուղարկավորել 20 օր անց միայն։

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

«Երկամսյա անտարբերությունից հետո, հանկարծ հիշեցին օրենքի ու ընթացակարգերի մասին։ 20 օր տղայիս մարմինը դիահերձարանում էր, ԴՆԹ–ի պատասխանին էին սպասում։ Ամուսինս ամեն օր գնում էր այնտեղ, որ հանկարծ վշտից խելագարված ինչ–որ ծնող չշփոթի, չտանի Տիգրանին, ու մենք կրկին չկորցնենք նրան։ Դժոխք էր... չկա մեկը, որ պատմի` ինչ է եղել ու ինչ հանգամանքներում է զոհվել տղաս», -  դանդաղ ու շունչը տեղը բերելով ասում է կինը։

Уголок с фотографиями в доме погибшего солдата Тиграна Шахбаряна  (2 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Շահբարյանի հիշատակի անկյունն իրենց տանը

Հետո դառնությամբ ու ցավից քարանցած նա պատմում է պետության անտարբերության մասին։ Ասում է` վաշտի անհետացման ու զոհվելու հանգամանքները պարզելու համար կա հարուցված քրեական գործ, իսկ Շահբարյաններն ու այլ ընտանիքներ արդեն տուժող են ճանաչվել։ Ինքը մտադիր է գործն ավարտին հասցնել ու պատժել նրանց, ովքեր մեղավոր են տղաների զոհվելու մեջ, եթե այդպիսիք կան։

«Ես իմ տղային այլևս հետ չեմ բերի, բայց ուզում եմ բոլոր հանգամանքները պարզվեն, ու այլ հայորդիներ չվտանգվեն։ Ուզում եմ զիվորի կյանքը գնահատվի, մեզ այդքան տանջեցին, չնայած առաջին օրվանից հայտնի էր տղաների զոհվելու փաստն ու վայրը։ Արդարություն եմ ուզում», - ասում է կինը։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Նա բացում է մի տետր ու կարդում որդու մի քանի տարվա պլանները` որոշակի քանակությամբ գիրք կարդալ, փող աշխատել ու մեկնել ճամփորդության Փարիզ։ Հետո տիկին Արմինեն մեզ է մեկնում հեռախոսը, միացնում տեսանյութը, որտեղ  Տիգրանը  ասում է, որ Փարիզ միայնակ է գնալու ու լավ ժամանակ է անցկացնելու։ Առաջին անգամ 1.5 ժամվա մեջ, ուժեղ ու սառը տիկին Արմինեն «փլվում» է ու հազիվ է հասցնում սրբել արցունքները։ 

Фотография погибшего Тиграна Шахбаряна в телефоне матери, Армине (2 февраля 2021). Еревaн
Asatur Yesayants
Որդու տեսանյութը` մոր հեռախոսում

- Սա ի՞նչ լուսանկար է, – իրավիճակը թեթևացնելու համար հարցնում եմ ես։
- Աստղազարդ երկինքն է։ Հենց այսպիսին էր երկինքը, երբ Տիգրանը ծանոթացավ իր ընկերուհու հետ...

  • Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Տիգրան Շահբարյանի աղոթագիրքը
    Տիգրան Շահբարյանի աղոթագիրքը
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Տիգրան Շահբարյանի կտորե զինվորական տարբերանշանները
    Տիգրան Շահբարյանի կտորե զինվորական տարբերանշանները
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Տիգրան Շահբարյանի լուսանկարները
    Տիգրան Շահբարյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Շահբարյանի մայրը տան` որդուն նվիրված անկյունի մոտ
12454
թեգերը:
Մարտունի, դիահերձարան, Հադրութ, աճյուն, ծնող, Զոհ, Արցախյան պատերազմ, Արցախ, Զինվոր, զինծառայող
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

52
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

52
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. արխիվային լուսանկար

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

268
(Թարմացված է 23:07 18.04.2021)
Դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթ է նետել շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրել արժույթի պաշարները։

Վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, հանրապետությունում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյմբերին այն աճել է մինչև 520 և կայունացել, բայց ապրիլի սկզբին ավելացել մինչև 530 և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազել է մինչև 520:

Արժութային ինտերվենցիաներն ավելի համեստ են

Պետք է նշել, որ նույնիսկ ներկա բարդ օրերին ԿԲ ինտերվենցիաներն ավելի քիչ են, քան 2014-2015 թթ-ին, երբ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը նվազեց, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին, իսկ Ռուսաստանից փոխանցումները և այդ երկիր արտահանումը կրճատվեցին։

Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մեկ տարում վաճառեց մոտ 320 միլիոն դոլար։ Համեմատության համար` 2015 թ-ի հունվար-փետրվարին ԿԲ-ն շուկա դուրս բերեց մոտ 140 միլիոն դոլար։ Այժմ հունվար-փետրվարին բանկը շուկայում վաճառել է միայն 47 միլիոն։

Բանկը շուկայում ավելի ակտիվ ինտերվենցիաներ է կատարել 2020 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին (ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլար), բայց այդ ժամանակ էլ դրանք այդքան մեծ չէին, ինչպես մարտ-ապրիլին՝ առաջին վիրուսային շոկից հետո (այդ ժամանակ բանկը շուկայում վաճառել է մոտ 130 միլիոն դոլար)։

ԿԲ զուսպ պահվածքի պատճառներից մեկը դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուսափելն է՝ շուկայում ցնցումներ չառաջացնելու համար։ Եթե գնորդները տեսնեն, որ դոլարը վերջապես էժանացել է, կսկսեն զանգվածաբար գնել այն «սև օրվա» համար, իրարանցման պատճառով փոխարժեքը կրկին կբարձրանա, և ԿԲ ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ուստի ԿԲ-ն զգուշորեն է բարձրացնում փոխարժեքը, որպեսզի կանգնեցնի այն չափազանց արագ փոփոխության դեպքում։

Սվոփերը հեշտացել են

ԿԲ-ն ավելի քիչ է օգտագործում արժութային քաղաքականության մեկ այլ գործիք՝ սվոփը, քան 2015-ին։ Սվոփը գործիք է, որով ԿԲ-ն բանկերին փոխանցում է արժույթը՝ նրանցից ստանալով դրամով համարժեքը (օրինակ, բանկին տալիս է հարյուր միլիոն դոլար՝ ստանալով 52 միլիարդ դրամ), իսկ որոշակի ժամանակ հետո վերադարձնում է նույն փոխարժեքով որոշակի տոկոսադրույքով։ Բանկերի համար դա դառնում է իրենց արժութային ռիսկերն ապահովագրելու միջոց։ Բանկերը տարեվերջին մեծ ծավալով նման ապահովագրություն են ստացել։

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ԿԲ-ն բանկերին սվոփերով տրամադրել է ավելի քան 210 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ 2019 թ-ին ԿԲ արժութային սվոփերը գրեթե չեն համընկել)։ Հունվար-փետրվարին սվոփերի ծավալը կազմել է մոտ 38 միլիոն դոլար։

Ավելին, ԿԲ-ն այդ ծառայությունը բանկերին տրամադրել է չափազանց ցածր տոկոսադրույքներով. հոկտեմբերին՝ միջինում 2%-ով, նոյեմբերին՝ 1%-ով, իսկ 2021-ի հունվար-փետրվարին՝ 0,5%-ով։ Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ նման ցածր տոկոսադրույքն անհամադրելի է ներկա արժութային ռիսկերի հետ, բայց ԿԲ-ը գնում է դրան, որպեսզի շուկա նետի դոլարի լրացուցիչ ծավալ և բավարարի դրա պահանջարկը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին և 2015թ-ի սկզբին ԿԲ-ն նման սվոփեր է իրականացրել 10% և ավելի տոկոսադրույքով, այնուհետև որպես հակաճգնաժամային միջոց նվազեցրել է դրանք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա (մինչև 3,5%):

Բանկերը նույնպես ռետինից չեն

Նշենք, որ բանկերը նույնպես սահմանափակված են իրենց արժութային գործողություններում։ Կենտրոնական բանկը նորմատիվներ է դնում դրանց վրա արժութային հավասարակշռության համար։ Բանկը չպետք է անհավասարություն ունենա տարբեր արժույթների ակտիվների և պասիվների հարցում (նման անհավասարակշռությունը չի կարող կարող գերազանցել բանկի կապիտալի 10 տոկոսը)։ Ուստի բանկերը չեն կարող զանգվածաբար դոլար գնել կամ, հակառակը, վաճառել այն բնակչությանը։ Դա արվում է նրա համար, որպեսզի բանկը մի արժույթի պաշարների գերակշռում չունենա ի վնաս մյուսի (օրինակ, դոլարի գերակշռում՝ ի վնաս դրամի)։

Իրական հատվածը

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող են ազդել վերջին տատանումները տնտեսության վրա։ Բնականաբար, դոլարի թանկացումը հանգեցրել է ներկրվող ապրանքների գնի աճին։ Բայց, մյուս կողմից, թույլ դրամից պետք է շահեին արտահանողները։ Եթե, օրինակ, Հայաստանում արտադրված փայլաթիթեղի արտադրական գլանափաթեթը ԱՄՆ-ում վաճառվում է (պայմանականորեն) 100 դոլարով, ապա նախկինում դա վերածվում էր 48 հազար դրամի, իսկ հիմա՝ 52 հազարի։ Բացի դրանից, տեղի արտադրողները «պատուհան» են ստանում գինը նվազեցնելու համար և մրցակցային առավելություն ձեռք բերում արտասահմանում (այդ պատճառով Չինաստանի  իշխանությունները մշտապես արժեզրկում են յուանը՝ հսկայական միջոցներ ծախսելով դրա վրա)։

Հնարավոր է նաև այդպես, բայց այստեղ հայ արտադրողների համար օգուտը խիստ սահմանափակ է, որովհետև տեղի արտադրողները մեծ կախում ունեն ներկրումից։ Համեմատության համար` նույնիսկ Ռուսաստանում, ըստ տարբեր գնահատականների, ներկրվող հումքից և սարքավորումներից տեղի արտադրողների կախվածությունը միջինում կազմում է 50 % (KPMG-ն գնահատում է ագրոարդյունաբերությունում նման կախվածության բաժինը, իսկ նավթագազային հատվածում ներկրվում է սարքավորումների մոտ կեսը)։

Ի՞նչ ասել Հայաստանի մասին։ Լեռնահանքային և ագրոարդյունաբերական արտադրությունը հիմնված է տեղի արտադրության վրա (բայց այստեղ պատրաստի արտադրանք գրեթե չի թողարկվում)։ Այստեղ էլ տեղի արտադրողները կախված են ներկրվող սարքավորումներից և, իհարկե, գազի գնից։ Իսկ այն ոչ միայն ներկրվում է դոլարով, այլ նաև դրա սակագինը բիզնեսի համար կապված է դոլարի հետ։ Հայկական արդյունաբերության՝ ներկրումներից կախվածության գնահատական չկա, բայց այն մոտավորապես կարող է կազմել 70% և ավելի։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ճիշտ է, նույնիսկ նման տեսքով այն կարող է օգնել ամրապնդելու ազգային արժույթը։ Լեռնամետաղագործական հումքը, որը թեև համարյա չի մշակվում Հայաստանում, բայց գոնե արժույթ է բերում։ Ի հավելումն դրան՝ ամռանը սկսվում է մրգի և բանջարեղենի, պահածոների և հյութերի արտահանումը, որը լրացուցիչ արժույթ կբերի երկիր։

Միրգը` մրգով, բայց․․․

Միրգը` մրգով, բայց հանգստություն պետք է պահպանել։ Շատ դեպքերում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է եղել արժույթի պահանջարկի հետ կապված իրարանցումով (այսինքն` պահանջարկով, որը չի առաջացել իրական անհրաժեշտությունից)։ Նշանակում է՝ շատ բան կախված է ձեռնարկություններից և քաղաքացիներից։ Եթե զանգվածաբար արժույթ չգնվի և չվերածվի խնայողությունների, դոլարի պահանջարկը կնվազի, իսկ դրամինը կամրապնդվի։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

268
թեգերը:
գնաճ, դոլար, դրամ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա
Արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «Կացինը», «Պնդուկը, «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշն» ու «Իքիբիրը»

0
(Թարմացված է 22:22 19.04.2021)
Ոստիկանությունն այսօր մայրաքաղաքում իրականացրել է հատուկ գործողություն ու բերման ենթարկել 50-ից ավելի անձանց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։

Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։

Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։

0
թեգերը:
քրեական հեղինակություն, ոստիկան
Ըստ թեմայի
Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել
ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ