00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ, բնականաբար, կարագի գինն է հետաքրքրում

© Pixabay / congerdesignСливочное масло
Сливочное масло - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք: Սովորաբար մարդիկ հունվարին են մտածում առաջիկա տարվա հեռանկարների մասին, փորձում են կռահել, թե ինչ է սպասվում նոր սկսված տարում։
Նավթի ու պղնձի գներից ավելի շատ մեզ, բնականաբար, կարագի գինն է հետաքրքրում

Բայց համաձայնե′ք, նախորդ մի քանի ամիսը Հայաստանում և Արցախում այնքան բուռն ստացվեցին, որ, ճիշտն ասած, սեփական ապագայի մասին մտածելու ո′չ տրամադրություն, ո′չ էլ ժամանակ եղավ։ Արցախին ու Հայաստանին վերաբերող մտքերն էլ, համաձայնե′ք, հիմնականում ոչ թե տխուր էին, այլ շատ տխուր։

​Այդ պատճառով էլ առաջարկում եմ այլ թեմայից խոսել։ Գոնե հիմա, երբ արդեն երկրորդ օրն է, ինչ սկսվել է փետրվարը, կարող ենք, այնուամենայնիվ, առաջ նայել:

Գների փոփոխությունը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2021
Որքան են բարձրացել գները Հայաստանում

Տեսեք: Եթե ես որպես շարքային քաղաքացի առավոտյան արթնանում ու բացում եմ Հայաստանի մեր տան պատուհանները և նայում աշխարհին, երկու բան եմ տեսնում: Իհարկե, ողջ Եվրոպայում տագնապով սպասում են կորոնավիրուսի երրորդ ալիքին, որը կհարվածի տնտեսությանը, բայց բուն տնտեսական ոլորտում այնուամնայնիվ շատ խորը ճգնաժամ չկա, իսկ դա սովորական սպառողի համար ամենակարևորն է։ Նույնիսկ Հունաստանում իրենց վերջին ընտրություններից հետո բնակչության մոտ, կարծես թե, որոշակի հույսեր են առաջացել: Չգիտեմ՝ որքանով են արդարացված այդ հույսերը: Հույներին հարցնես, հաստատ կասեն՝ դուք չգիտեք էլ, թե որքան վատ է մեզ մոտ։ Հայաստանցին էլ է նույնը ասում։ Կարծում եմ՝ շատ-շատ երկրներում են այդ նույնը կրկնում։

​Գիտեմ, որ պրոֆեսիոնալ տնտեսագետներն ինձ հետ կարող են չհամաձայնել, բայց ես՝ բացելով մեր պատուհանները, հասարակ մարդու տեսակետից եմ ամեն ինչին նայում: Վերջին տասնամյակում որոշ տարիներին գները Եվրոպայի առնվազն որոշ երկրներում նվազել են: Այո, այո։ Ճիշտ է, դա շարունակական բնույթ չի կրել։ Միայն Մեծ Բրիտանիայի օրինակը բերեմ: Այն սննդամթերքը, որը անգլիացին, ասենք, «Տեսքո» լոնդոնյան սուպերմարկետից 2014 թվականին փետրվարին գնում էր ճաշ պատրաստելու համար, հաջորդ տարի մոտ կես տոկոսով ավելի էժան էր լինում: Զգում եմ, որ հիմա հեգնական ժպիտով ասում եք. «Լավ, կես տոկոսը էդ ի՜նչ մի էժանացում է»: Երկու փաստարկ բերեմ: Նախ, մեր սեփական հայկական փորձով շատ լավ գիտենք, որ սննդամթերքը ամենևին էլ հաճախ չի էժանանում՝ լինի դա Հայաստանում, թե Բրիտանիայում։ Ճիշտ հակառակը։

Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել

Չգիտեմ. ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայկական կարագի տուփը երևանյան խանութից 400 դրամով էի գնում, հիմա՝ ութհարյուրքանի դրամով։ Սա, իհարկե, զուտ հայկական երևույթ չէ. նույն բրիտանական աղբյուրները փաստում են, որ երբ 2015-ին իրենց մոտ առաջին անգամ շրջանառության մեջ մտցվեց, այսպես կոչված, Սպառողական գների ցուցիչը, 1989 թվականից ի վեր առաջին անգամ էր, որ սննդամթերքն էժանանացել էր: Մինչ այդ միշտ թանկացել է, ինչպես Հայաստանում: Բայց տեսեք՝ դրան զուգահեռ էլեկտրականության գինը Բրիտանիայում նվազել է ավելի քան 7 տոկոսով: Կարծում եմ՝ այն հայաստանցիները, որոնք հիմա ոչ թե գազով, այլ էլետրականությամբ են տաքացնում իրենց բնակարանները, շատ լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում ձմռան պայմաններում 7 տոկոսով ավելի քիչ մուծել:

Фрукты  - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2020
Որոշ ՍՊԸ–ներ տուգանվել են նարնջի, մանդարինի, կիվիի գներն արհեստականորեն բարձրացնելու համար

Ու մի բան էլ. հենց այս պահին՝ փետրվարի սկզբին, ողջ աշխարհում աճել են նավթի, նաև թանկարժեք մետաղների գները։ Բայց մեզ, ճիշտն ասած, այդ արտադրանքի գների տատանումներն արդեն էլ շատ չեն հետաքրքրում, թեև երբ նավթի գներն իջնում են, դա պետք է որ Հայաստանի վրա դրական ազդեցություն ունենա, որովհետև մենք նավթ չենք արտադրում, միայն սպառում ենք: Իսկ թանկարժեք մետաղների ու, ամենակարևորը՝ պղնձի գների բարձրացումը էլի դրական պիտի ազդեր, որովհետև դա, ինչպես նշում է «Ֆիթչ» միջազգային գործակալությունը, մեր հայաստանյան արտահանման ողջ ծավալի գրեթե կեսն է: Բայց Աջափնյակում կամ Նորքի զանգվածում ապրող երևանցուն նավթի ու պղնձի գներից շատ ավելի շատ հետաքրքրում է, թե մոտակա խանությում կարագն ի′նչ գնով է այսօր վաճառվում և ինչ գնով է վաճառվելու վաղը։ Իսկ դա ամենից հաճախ որևէ կապ չունի ո′չ նավթի, ո′չ էլ պղնձի գների հետ:

Լրահոս
0