На одной из улиц швейцарского Давоса, в котором проходит Всемирный экономический форум

Դավոսին ՀՀ-ն չի միացել, մնացածը պնդում են՝ այն, ինչ եղավ` շատ լավ էր տարածաշրջանի համար

242
(Թարմացված է 21:29 28.01.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Վերջին 10 տարիների ընթացքում մենք` հայաստանցիներս, երեք տեսակի Դավոս ենք տեսել՝ հայկական Դավոս, ավանդական Դավոս և վերջապես հենց այս օրերին ընթանում է առցանց Դավոսը։
Հայկական Դավոս, ավանդական Դավոս, առցանց Դավոս

Նախ, այսպես կոչված, հայկական Դավոսի մասին։ Ուղիղ 10 տարի առաջ՝ 2011 թվականին, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշեց Ծաղկաձորում կազմակերպել տեղական Դավոս։ Այսինքն՝ տնտեսական համաժողով, որտեղ պետք է քննարկվեին մեր կյանքի ամենահրատապ խնդիրները, նաև ուրվագծվեին հեռանկարները։ Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, ելույթ ունենալով Ծաղկաձորում, հուսադրող բաներ ասաց. «Համաշխարհային և Հայաստանի տնտեսությունները դուրս են գալիս ճգնաժամից, ու այժմ արագ տեմպերով ընթանում է տնտեսության վերականգնման գործընթացը, առաջանում են դրական սպասումներ։ Այդ դրական սպասումները հիմնավորված են, քանի որ այս տարվա միտումները ցույց են տալիս, որ զգալի տնտեսական աճ ենք ունենալու»։

Համաձայնեք՝ նախարարի լավատեսությունը հիմնավորված էր։ Նախորդ տարիներին  մեր տնտեսությունը պարզապես աննախադեպ անկում էր ապրել ու այդ համատեքստում նույնիսկ չորս տոկոսանոց աճը կարելի էր մեծ նվաճում համարել։ Ոգևորությունը մի քանի տարի էլ տևեց, բայց հետո տնտեսական ցուցանիշները սկսեցին հետզհետե նվազել ու ի վերջո 2016-ին չկարողացանք նույնիսկ կես տոկոսանոց աճ գրանցել։ Հայկական դավոսների անցկացման գաղափարից էլ իսպառ հրաժարվեցինք, մանավանդ, որ քիչ անց Տիգրան Սարգսյանը մեկնեց ԱՄՆ–ում ՀՀ դեսպան։ Էլ ինչ հայկական Դավոս։

Հիմա ավանդական Դավոսի մասին։ Ավանդական Դավոսը ավանդաբար շատ թանկ է։ Մասնագետները հաշվել են՝ եթե ուզում եք մասնակցել շվեյցարական այդ գողտրիկ քաղաքում անցկացվող ամենամյա էլիտար հավաքին, պետք է ունենաք առնվազն 40 հազար դոլար։ Ամսական մոտ 400 դոլար ստացող միջին հայաստանցու համար դա գրեթե 10 տարվա աշխատավարձ է, բայց, համաձայնեք` մեծահարուստի համար այնքան էլ մեծ գումար չէ։ Սակայն եթե նույնիսկ ունեք այդ 40 հազար դոլարը, բոլորովին երաշխավորված չէ, որ Դավոսում կապրեք շքեղ հյուրանոցում։ Վերցրեք 2018 թվականը, երբ դավոսյան համաժողովին վերջին անգամ մասնակցեց մեր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ինչու վերջին։ Այն պարզ պատճառով, որ, իհարկե, հիշում եք, անցավ ընդամենը մի քանի ամիս, ամեն ինչ փոխվեց և Հայաստանի վարչապետ դարձավ բոլորովին այլ մարդ, որի նկատմամբ վերաբերմունքն այժմ` մանավանդ խայտառակ պատերազմից հետո, ամենևին միանշանակ չէ։

Դավոսի ֆորումից չարժե արմատական և հեղափոխական բնույթի քայլեր սպասել. Դավիթ Հախվերդյան

Այն ժամանակ՝ 2018-ի ձմռանը, հյուրերը շատ էին. այն էլ ինչ հյուրեր՝ Դոնալդ Թրամփ, Անգելա Մերկել, Թերեզա Մեյ, իսկ քաղաքի հնարավորությունները բավական սահմանափակ են։ Համաժողովից առաջ տեղի համայնքի հոգևոր առաջնորդը զգուշացրել էր՝ գլխավոր եկեղեցին մի շաբաթով փակվելու է, չի գործելու։ Ինչու։ Վարձով է տրվում տնտեսական համաժողովի կազմակերպիչներին, որոնք քննարկումներից մեկը մտադիր են անցկացնել եկեղեցում։

Ավելին` վարսավիրանոցներն են փակվում ու վարձով տրվում։ Պատկերացնում եք՝ համաշխարհային տնտեսության ամենահրատապ խնդիրների մասին թեժ բանավեճը ծավալվում է սովորական վարսավիրանոցում։ Էնպես որ, եթե որոշեք գնալ Դավոս, որտեղ բոլոր հյուրանոցների ու հյուրատների համարները պատվիրված են եղել ամիսներ առաջ, ու ձեզ առաջարկեն մնալ սովորական ավտոտնակում՝ օրը հազար դոլարով, իմացեք, որ ձեր բախտը բերել է։  

Սակայն այս տարի նման պրոբլեմ չկա։ Պատճառը գիտեք՝ կորոնավիրուս։ Էլի գրանցվում եք, մի կլորիկ գումար եք մուծում, ելույթի իրավունք եք ստանում, բայց Շվեյցարիա չեք հասնում, կարող եք նստել ձեր տանը, «պետական» առանձնասենյակում, որտեղ ուզեք, և դիմում եք մասնակիցներին, որոնք ձեզ հետևում են էկրանից։ Այ այս դեպքում շատ լավ կլիներ, եթե մերոնցից մեկը այս տարի մասնակցեր, որովհետեւ նախ կարիք չկա ինքնաթիռի և հյուրանոցի վրա փող ծախսելու, բայց ամենակարևորը՝ հնարավորություն կա մանրամասն բացատրելու մարդկանց, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Արցախում։

Սահմանադրության մութ կողմերը, կամ ինչպե՞ս անել, որ առաջնորդը հեռանա առանց դիմադրության

Եթե, իհարկե, մեր իշխանությունները ուզում են բացատրել։ Համենայնդեպս երեկ յութուբյան նյութ էի նայում, որտեղ Դավոսյան շրջանակներում օնլայն քննարկվում էր կատարվածը, և պատկերացրեք բոլորը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, Ադրբեջանի ներկայացուցիչը, Ղրղզստանի ներկայացուցիչը  միանշանակ ու հաստատ պնդում էին՝ այն, ինչ կատարվեց՝ շատ լավ էր ողջ տարածաշրջանի համար։

242
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, տարածաշրջան, համաժողով, Հայաստան, Դավոս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (368)
Ըստ թեմայի
Ո՞վ կփոխարինի Մերկելին, կամ Արմին Լաշետ՝ համակրանք փախստականների ու Ռուսաստանի հանդեպ
«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները
Նրա հաղորդումները միաժամանակ դիտում էին միլիոնավոր մարդիկ. Լարին, Սթիվենն ու Մուհամեդ Ալին
Խարբերդի մանկատան տնօրեն

Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի. մանկատան տնօրենը՝ ստուգման արդյունքների մասին

89
(Թարմացված է 23:42 08.05.2021)
Հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարությունը համաձայն չէ մանկատան ֆինանսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած փաստերի հետ։

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է դրանք ու նաև հայտնել, թե ինչպես է վերաբերվում քրեական գործ հարուցելու հավանականությանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ–ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՊ հաշվեքննության մեջ նշվում էր, որ երեխաների համար գնված ապրանքների քանակները չեն համապատասխանել պլանով նախատեսվածին։ 

Տնօրեն Բալասանյանը դա «աշխատանքային սովորական պրոցես» է որակում` հավելելով, որ դրա ընթացքում հնարավոր են փոփոխություններ։

Сотрудники Харбердского специализированного детского дома
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյանն ու Խարբերդի մանկատան աշխատակիցները

«Օրինակ` եթե ինչ–որ ապրանքատեսակ մեզ մեկը օգնություն է տալիս, կարող ենք այդ ապրանքատեսակից արդեն կայացած մրցույթի արդյունքում հրաժարվել։ Օրենքը թույլ է տալիս 10 տոկոսի չափով այն փոխարինել մեկ այլ ապրանքատեսակով, որի կարիքը մենք ավելի ունենք»,– ասում է նա։

Դիմակ և ալկոգել․ երևանյան տրանսպորտում ստուգումները կուժեղացնեն

ՀՊ–ի հաշվեքննության համաձայն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը բյուջեից նախատեսվածից 846 300 դրամ ավելի գումար է ստացել։ Այս փաստին ևս տնօրենն իր առարկությունն ունի։ Նախ` նրա խոսքով, բյուջեից ավելի ստացած գումարը իրականում ոչ թե 846 300 դրամ է եղել, այլ 1 մլն 356 000 դրամ, և երկրորդ` ավել գումարն ամբողջությամբ 2020թ–ի հունվարի 20-ի դրությամբ վերադարձվել է բյուջե։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ամբողջ խնդիրն, ըստ տնօրենի, այն է, որ ՀՊ–ն ստուգել է 2019թ–ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ի ֆինանսական փաստաթղթերը, մինչդեռ գումարը վերադարձվել է արդեն 2020թ–ին, հետևաբար այդ փաստը դուրս է մնացել հաշվեքննողների ուսումնասիրության տիրույթից։

«Հունվարի 20-ի արդեն ճշտված նախահաշվով մենք այդ գումարը վերադարձրել ենք պետբյուջե։ Դա ոչ միայն սննդի հոդվածից է, այլև փոքր–փոքր այլ հոդվածներից։ ՀՊ–ն ավելի փոքր թիվ է ստացել, որովհետև իրենք չեն հաշվել ավել պահած երեխաների սնունդը»,– պարզաբանում է տնօրենը։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյան

Նրա խոսքով, ներկա պահին մանկատանը պլանով նախատեսվածից 15 շահառու ավել է բնակվում։

Հարկ է նշել, որ այս մեկնաբանությունը մանկատան ղեկավարությունը ներկայացրել է նաև ՀՊ–ին։ Բայց պալատն այն չի ընդունել` հաշվեքննության մեջ գրելով. «Պարզաբանումը չի ընդունվում, քանի որ սնունդ ստացող շահառուների թվի փոփոխությունը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված շահառուների թիվը»։ (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 44)։

Սննդից բացի, տնօրենի խոսքով, ավելացել են նաև աշխատավարձերի, պարգևավճարների համար նախատեսված գումարներից, որոնք ևս, Բալասանյանի խոսքով վերադարձվել են բյուջե։

Հաշվեքննիչ պալատի բացահայտումների համաձայն, խորը ռիսկ են պարունակում նաև մանկատան երեխաների համար գնված գույքի քանակները։ Ըստ հաշվեքննության` տարվա ընթացքում գնվել է 7-18 տարեկան երեխաների 300 հատ բրդյա սվիտեր, 300 տղայի վարտիք, բայց տղայի ձմեռային կոշիկ գնվել է ընդամենը 10 զույգ, աղջիկների համար էլ ընդամենը 30 հատ սպորտային հագուստ։

Մանկատան տնօրենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոչ միայն հերքեց հաշվեքննիչների մտավախությունը, այլև ուղեկցեց խմբերից մեկն ու ցույց տվեց երեխաների հագուստով լի զգեստապահարանը։

Сотрудница Харбердского специализированного детского дома рядом со шкафом с одеждой воспитанников
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

«Թանկարժեք գույքը` վերարկուները, վերմակները, ծածկոցները, կոշիկների մեծ մասը աշխատում ենք ձեռք բարեգործության հաշվին։ Իսկ գնումների պլանում ընդգրկում ենք միայն ամենաանհրաժեշտը, օրինակ` շապիկ, վարտիք, զուգագուլպաներ և այլն։ Քանի որ 135 երեխա սայլակավոր են, և ցրտահարվելու ռիսկը կա, հիմնական շեշտը դրվում է ձմեռային ամիսների վրա։ Մենք ոչ թե հիմա 300 սվիտեր ունենք, այլ գուցե 700-800, որովհետև շատերինը ամեն օր փոխվում է»,– ասաց նա։

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Իսկ թե ինչու են մարզահագուստները ձմեռային հագուստի համեմատ այդքան քիչ ձեռք բերվել, Բալասանյանը մեկնաբանեց երեխաների ֆունկցիոնալ կարողություններով ու նաև այն հանգամանքով, որ այդ հագուստը այնքան էլ արագ չի մաշվում ու այնքան էլ հաճախ չի նորացվում։

«Դա ամենօրյա հագուստ չէ։ Երբ որ ինչ–որ սպորտային մրցումներ են լինում, միջոցառումներ են լինում, այդ ժամանակ հագնում են»,– ասաց նա։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՊ հաջորդ բացահայտումը վերաբերում է մանկատան աշխատակիցներին։ Ըստ հաշվեքննության` նրանցից 45–ը աշխատում են նաև այլ տեղերում, ընդ որում` 14–ը` 3 և ավելի գործատուների մոտ:

Մանկատան տնօրենը նշեց, որ այս հարցում ինքը որևէ խնդիր չի տեսնում։

«Երկուսը հերթապահ բժիշկներ են, որ իրենց հերթապահությունը անում են, ուրիշ հիմնարկներում էլի բժշկական ծառայություններ են մատուցում»,–ասում է Հարություն Բալասանյանը։

Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանն էլ շեշտում է, որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ համատեղությամբ աշխատողն աշխատի 1 և ավելի տեղերում։

«Կարևորն այստեղ այն հանգամանքն է, որին նաև ՀՊ–ն ուշադրություն դարձրել է ու տեսել է, որ, ըստ էության մեզ մոտ այդ աշխատանքը գրաֆիկներով, դրույքաչափերով է կատարվում, այստեղ մենք իրավական մասով խախտում չունենք»,– ասում է նա։

Юрист Харбердского специализированного детского дома Анжела Мнацаканян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանը

Այս պարզաբանման հետ ևս ՀՊ–ը համաձայն չէ։ Մանկատան ղեկավարության ներկայացրած այս մեկնաբանությանը հաշվեքննության մեջ այս արձագանքն է տրվել. «Թվով 14 աշխատակիցների համատեղությամբ աշխատանքը կարելի է դասել բարձր ռիսկային, քանի որ դրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները միաժամանակ աշխատում են 3 և ավելի գործատուների մոտ, հետևաբար տվյալ դեպքերը չեն համապատասխանում իրավական ակտերի դրույթներին» (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 50)։

Մեր դիտարկմանը, որ այս նույն մեկնաբանությունները ՀՊ–ն չի ընդունել , տնօրենը պատասխանեց. «Դա իրենց իրավունք  է»։ Ապա ավելացրեց.«Գուցե իրավական ինչ–որ խնդիրներ տեսել են, չեմ կարծում, որ առանց հիմքի ներկայացնեին»:

Եվ այնուամենայնիվ, մանկատան տնօրենը վստահ է, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցի, քանի որ «գործ հարուցելն ինքնանպատակ չէ» և որ «դրա համար լուրջ ապացուցողական բազա է պետք»։

«Իսկ եթե կհարուցեն, քննություն կտանեն, փորձաքննություններ կնշանակեն, նորից ստուգումներ կանեն՝ ի՞նչ ասեմ։ Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի»,– ասաց նա։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ինչո՞ւ է կառավարությունը շտապում. ԵՊՀ-ն դատարանում կվիճարկի հապճեպ ընդունված որոշումը

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործ հարուցելու որոշում դեռ չի կայացվել։ Պետշահերի պաշտպանության վարչությունը դեռ ուսումնասիրում է հաշվեքննության մեջ նշված փաստերը, դրանց վերաբերյալ տարբեր մարմիններին լրացուցիչ հարցումներ են ուղարկվել։

Նշենք, որ հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները։ Մայիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ողջունում է ՀՊ–ի բացահայտումները և հույս ունի, որ կիրականացվի պատշաճ քննություն, և բոլոր մեղավորները կենթարկվեն  քրեական պատասխանատվության։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
89
թեգերը:
ստուգումներ, մանկատուն, Խարբերդ
Ըստ թեմայի
Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Ինչպես է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը գումարներ հափշտակել. ԱԱԾ–ի բացահայտումը
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Երևան, ընդդիմության հանրահավաք, արխիվային լուսանկար

Նապոլեոնը կանխագուշակեց մեր պարտությունը, կամ հայերն այլևս սխալվելու իրավունք չունեն

196
(Թարմացված է 21:42 08.05.2021)
Հայաստանում քաղաքական պայքարը թափ է հավաքում, իշխանության կողմնակիցների ու ընդդիմախոսների միջև բանավեճը գնալով ավելի է թեժանում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է նախընտրական բանավեճերի գլխավոր միտումների մասին։

Հայտնի է, որ ամենից շատ ստում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Մենք դեռ երկար կհիշենք՝ ինչպես էին մեզ խաբում պատերազմի ժամանակ։ Իսկ քանի որ շուտով ընտրություններ են, պետք է ազգովի պատրաստվենք պատգամավոր դառնալու ձգտող քաղաքական գործիչների ստերի տեղատարափին։

Ոմանք խոստանալու են ծովից ծով Հայաստան կառուցել, ոմանք՝ երկրի բնակչությանը 20 միլիոնի հասցնել, մյուսներն էլ երդվելու են, որ մինչև Իջևան մետրո են կառուցելու ու հոկեյի` դեռևս գոյություն չունեցող հավաքականին հասցնելու են օլիմպիական մեդալի։ Մի խոսքով, մենք ունենալու ենք ոչ թե երկիր, այլ դրախտավայր։

Հարց` ինչո՞ւ են անպայման ստում։ Գուցե ցանկալին իրականության տեղ են դնում, և իրենք էլ են դրան հավատում։ Ի դեպ, ընտրությունների շեմին ամբողջ աշխարհում են քաղաքական գործիչներն իրենց այդպես պահում՝ հույս ունենալով, որ ընտրազանգվածը կհավատա այդ ամենին։ Եվ պատկերացրեք` շատերը հավատում են։ Այդ հարցում մենք բացառություն չենք։ Մնացած ամեն ինչում, բնականաբար, մենք ունենք մեր ուրույն, անկրկնելի ճանապարհը։ Եթե գրեթե ամենուր գովազդային արշավն իրականացվում է սեփական թեկնածուին գովելու ճանապարհով, ապա մեզ մոտ ամեն ինչ հակառակն է։ Ինչքան ուժ ունեն հայհոյում են մրցակիցներին։ Իրենց թեկնածուին էլ շատ ինքնատիպ ձևով են գովում՝ մերը գուցե լավը չէ, բայց ձերն ավելի վատն է։

- Այո, մեր թեկնածուն պատերազմում պարտվեց, բայց այն մեկն էլ տնտեսությունը փլուզեց, մյուսն է ընդհանրապես երկիրը օտարներին տվեց։

Առայժմ դեբատներն ընթանում են բարձրահարկ շենքերի բակերում՝ նարդի շուրջ, բայց որքան ընտրությունները մոտ են, այնքան ավելի թեժ են վեճերն այն մասին, թե ում թեկնածուն է իր իշխանության օրոք ավելի շատ սխալվել։

Ինչևէ, նման մոտեցումը, պարզվում է, նույնպես մեր նոուհաուն չէ։ 90-ականների վերջին քաղաքական դաշտում շատ ազդեցիկ դիվանագետ կար։ Շատ խելացի ու շատ չար։ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Նա ասել է. «Սխալները չի կարելի ներել` անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներով են արդարանում դրանք գործած քաղաքական գործիչները։ Առաջնորդները պետք է պատասխան տան իրենց որոշումների հետևանքների համար և չասեն, թե իրենք բարի նպատակներից դրդված են դա արել։ Առանձին պետություններ, աշխարհը` որպես ամբողջություն, չի կարող թույլ տալ, որ շատ հաճախ սխալվող առաջնորդներ լինեն»։

Ահա և նստած հաշվում ենք, թե ում թեկնածուն է ավելի շատ սխալվել, իսկ ումը՝ ավելի քիչ։ Իսկ ուրիշ ի՞նչ կարող ենք անել, եթե բոլոր իրական թեկնածուներն արդեն ղեկավարել են Հայաստանը։ Գործող վարչապետը, երրորդ նախագահը, երկրորդ նախագահը, վարկած կա, որ առաջինն էլ կմիանա այդ մրցավազքին։

Շատ է խոսվում նոր, թարմ, «երրորդ» ուժի մասին։ Բայց ինչ-որ չի երևում։ Ճիշտ է, այդ տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների պակաս չկա, բայց մեծ հարց է` նրանք ընտրվելու դեպքում կկարողանա՞ն երկիրը դուրս բերել փակուղուց:

Այդուհանդերձ, սա իրական կյանքն է, ոչ թե հին հունական թատրոնը, որտեղ բարդ իրավիճակի վերջում հայտնվում էր «աստվածը մեքենայից» (deus ex machina) և լուծում հերոսների բոլոր խնդիրները:

Մի անգամ Հենրի Քիսինջերը հեգնանքով նկատել է, որ քաղաքական գործիչների 90%-ը փչացնում է մնացածի հեղինակությունը։ Հիմա մինչև հունիսի 20-ը պետք է հասկանանք՝ նախընտրական մրցավազքի մասնակիցների բազմության մեջ այդ «մնացածներն» ովքեր են։

Արցախում 44-օրյա պատերազմի հենց սկզբից, երբ մտերիմներս հարցնում էին, թե ինչու եմ մռայլ, որտեղից է այդ հոռետեսությունը, տես` ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը, միշտ նույն պատասխանն էի տալիս:

— Արծրունի խոսքերն ինձ համար հիմք չեն։

—Բա ո՞ւմ ասածն է հիմք։

— Կայսր Նապոլեոն Բոնապարտի։ Նապոլեոնն ասում էր, որ պատերազմ վարելու համար երեք բան է պետք՝ փող, փող և փող (վարկած կա, որ սա ասել է Ֆրանսիայի մարշալ Ջան Ջակոմո Տրիվուլցիոն – խմբ.): Եվ ասել է դեռ 200 տարի առաջ։ Իսկ մեր հակառակորդը շատ ավելի շատ փող ունի։

Հիմա` բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, նրա ասածն ավելի քան արդիական է։ Մնացած ամեն ինչը ցուցադրական խիզախություն է։

Հարգելի ընթերցող, Նապոլեոնը ոչինչ չի ասել խորհրդարանական ընտրությունների մասին։ Նրան դա չէր հետաքրքրում, չէ՞ որ նա արդեն կայսր էր։ Բայց կարող եք դիտել (եթե դեռ չեք տեսել) «Թափահարել շանը» ֆիլմը և հասկանալ, թե որքան արագ ձեզ կսկսեն մանիպուլացնել: Ընդ որում` ֆիլմը նկարահանվել է 20 տարի առաջ, այդ ընթացքում նախընտրական տեխնոլոգիաներն առաջ են շարժվել և շատ ավելի բարդ դարձել։ Հիմա շատ ավելի դժվար է թացը չորից տարբերել, բայց... պետք է։ Սխալվելու իրավունք չունենք, կարող ենք երկիր կորցնել։

Վերադառնալով Նապոլեոնին՝ հիշեցնեմ, որ ճակատագրի հեգնանքով նա կայսր դարձավ պլեբիսցիտի, մեր բառերով ասած՝ համաժողովրդական ընտրությունների արդյունքում, որից հետո ինքն իրեն թագադրեց Փարիզի Աստվածամոր տաճարում։

Իսկ թե ինչպես ավարտվեց բռնապետ դարձած Նապոլեոնի կյանքը, և ինչ պատուհաս դարձավ նրա կառավարումը Ֆրանսիայի համար, գիտեն բոլորը, նույնիսկ պատմությունից հեռու մարդիկ։

196
թեգերը:
Պարտություն, Պատերազմ, Նապոլեոն Բոնապարտ, Ընտրություններ, Արցախ, Հայաստան

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 00:24 09.05.2021)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Այս շաբաթը սկսվեց ԱԺ արտահերթ նիստով․ ներքին պայմանավորվածությունը խախտողներ չեղան, խորհրդարանն էլ չընտրեց վարչապետի՝ առաջադրված միակ թեկնածուին։ Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան շաբաթվա ընթացքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Այս շաբաթ աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանում Լավրովը խոսեց «Զանգեզուրի միջանցքի», գերիների վերադարձի խնդրի մասին... Նա այցելեց Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Մեր երկրում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային ծրագիրը։ Ցանկացողները կարող են պատվաստվել ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երևանի բանուկ հատվածներում գործող շարժական կետերում։ Առայժմ դրանք երեքն են․ մեկը Հյուսիսային պողոտայում է, երկուսն էլ՝ խոշոր առևտրային կենտրոնների մոտ։

Պատերազմից գրեթե 7 ամիս անց վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները դեռևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նախագահական նստավայրում մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը։ Նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

0
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
    Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
    Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
    © Sputnik / Asatur Yesayants

    Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

    Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
    «Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:

  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

թեգերը:
պատվաստումներ, Սերգեյ Լավրով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան