Թոմաշ Լեխ Բուչեկ

«Քո վերջն էլ է այսպես լինելու»․ հայամետ լեհ իրավաբանն Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում

11063
(Թարմացված է 20:53 28.01.2021)
Լեհ քաղաքական գործիչ Բուչեկը պատերազմի առաջին օրերից ստորագրահավաք նախաձեռնեց՝ Ադրբեջանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու համար։ Պատերազմի ավարտից հետո էլ նա չդադարեցրեց պայքարը հանուն արդարության։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել լեհ գործչի հետ։

Ադրբեջանը հերթական անգամ փորձել է նավթադոլարներով քողարկել իր երկրի ռազմական հանցագործությունները։ Այս անգամ էլ 50․000 դոլար են առաջարկել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի լռության համար։ Բանն այն է, որ մի քանի օրից Լեհաստանում լույս կտեսնի նրա «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գիրքը։ Այն պատմում է հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցիների անմարդկային, հանցագործ վերաբերմունքի մասին։

Обложка книги Томаша Леч Бучека
«Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գրքի շապիկը

«Ադրբեջանի կառավարությունը քեզ կտա 50․000 դոլար, եթե դու չհրատարակես Ադրբեջանի հանցագործությունների մասին գիրքը։ Եթե հետաքրքրված ես, հունվարի 25-ին Facebook-ի քո էջում դիր Բաքվի նկարը»։

Այսպիսի առաջարկ է օրերս ստացել պարոն Բուչեկը։

Բաքվի նկարի փոխարեն նա հրապարակել է կաշառքի փորձի սքրինշոթն ու իր պատասխանը Ալիևին․ «Ազատ արձակեք հայ ռազմագերիներին»։

Հաշվի առնելով Ալիևի «հետաքրքրվածությունը» գրքով՝ Բուչեկը խոստացել է օրինակներից մեկը նրան ուղարկել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում պարոն Բուչեկը նշեց, որ գրքում հավաքված փաստերի գրեթե 80 տոկոսը հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ուղարկել։

«Նրանք ինձ ուղարկում են սարսափելի լուսանկարներ, տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են սպանում, ներեցեք, ավելի կոպիտ պետք է ասեմ, ինչպես են մորթում հայ ռազմագերիներին։ Նրանք ուղարկում են ինձ այդ դաժան նյութերն ու պարծենում, հպարտանում, գովում իրենց հանցագործությունները»,- պատմում է հեղինակը։

Նա զուգահեռներ է տեսնում արցախյան պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջև, երբ մեծ թվով լեհ ռազմագերիներ սպանվեցին։

Մասնագիտությամբ իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկը մարդու իրավունքների պաշտպանությամբ միշտ է հետաքրքրված եղել, բայց դրանով լրջորեն սկսել է զբաղվել տարիներ առաջ, երբ իր ծանոթ հայերից գիրք է նվեր ստացել Սումգայիթի ջարդերի մասին։ Գիրքը հետաքրքրել է նրան։ Կարդացել է, ապա սկսել տարբեր աղբյուրների օգնությամբ լրացուցիչ տեղեկություններ հավաքել տեղի ունեցածի մասին։

«Այդ դեպքերը վաղ անցյալում տեղի չեն ունեցել, այլ ընդամենը տարիներ առաջ, բայց աշխարհը չի խոսում այդ մասին»,-ասում է Բուչեկը։

Նա այստեղ անարդարություն է տեսել ու որոշել ջանքեր ներդնել այս ուղղությամբ։

2018 թվականին նա առաջին անգամ այցելել է Հայաստան, ապա նաև գիրք գրել՝ «Հայ մոր լացը․ 1988թ․ Սումգայիթի հայերի ցեղասպանությունը»։ Խոստովանում է, որ այդ օրվանից իր կապը հայերի հետ ավելի ամրացավ։

Արցախյան երկրորդ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան` գյումրեցի իր ծանոթից։ Հենց նույն օրը change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով «մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ»։

Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը

Նա նշեց, որ ծրագրում էր հավաքել 250․000 ստորագրություն, բայց հավաքվեց 126․172։ Կասկածներ ունի, որ ադրբեջանցիները փորձել են կոտրել ստորագրահավաքի կայքը։

«Սկզբում օրական լինում էր 1000-5000 ստորագրություն, իսկ նոյեմբերի 2-ից հետո՝ 100-200-ը։ Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և այլ վայրերից բազմաթիվ հայեր գրում էին, որ ստորագրել են, բայց այդ ստորագրությունները չեն երևում»,- ասում է նա։

Ամենից շատ ստորագրություններ Ֆրանսիայից է հավաքվել։

Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Թոմաշ Լեխ Բուչեկը սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիներից՝ օրական միջինը 10-15 նամակ` հիմնականում կեղծ էջերից ուղարկված։ Վերջերս էլ տեսանյութ են ուղարկել, թե ինչպես են թաղում հայ գերիների դիերը։

Տեսանյութին կից գրել են. «Քո վերջն էլ է այսպես լինելու»։

—Արդյո՞ք մտավախություն չունեք Ձեր ու Ձեր ընտանիքի անվտանգության համար,–հարցնում եմ Բուչեկին։

–Մոնթե Մելքոնյանը ոչ մի բանից չէր վախենում. պետք է դառնար հնագետ, բայց դարձավ հերոս։ Ես հետ չեմ կանգնելու, ես ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է։ Ռազմագերիների հարցում ուզում եմ արդարության հասնել։ Առաջին հերթին դա հայ մայրերի համար է։ Կպայքարեմ այնքան ժամանակ, մինչև բոլոր ռազմագերիները տուն վերադառնան։ Դա ամբողջ աշխարհի պարտականությունն է,- պատասխանում է լեհ քաղաքական գործիչը։

Նրա հայազգի փաստաբան Բաբկեն Խանզադյանը նշում է, որ հիմա էլ եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկում են, թե ինչ քայլերով կարելի է շարունակել արդարության հասնելու գործընթացը։

Томаш Лех Бучек (справа) и Бабкен Ханзадян
© Photo : provided by Babken Khanzadyan
Թոմաշ Լեխ Բուչեկն ու փաստաբան Բաբկեն Խանզադյանը

«Բուչեկի դեմ նաև ադրբեջանական դեսպանությունն է բողոքի նոտա ուղղել։ Նա իր ժամանակի 90 տոկոսն այս գործին է նվիրել, ու ադրբեջանցիները վախենում են այս տեսակի գործունեությունից։ Սրա մեջ վտանգ են տեսնում, որովհետև սա մեծ աղմուկ է բարձրացնում»,- ասաց փաստաբան Խանզադյանը։

Նա նշեց, որ առաջիկայում նախաձեռնում են Վարշավայի փողոցներում, նաև ավտոմեքենաների վրա մեծ պաստառներ տեղադրել լեհերենով և անգլերենով՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։

Նշենք, որ Բուչեկն Արցախում դեռ չի եղել, բայց խոստանում է՝ անպայման այցելելու է։ Իսկ մինչ այդ ինքն ու իր փաստաբան Բաբկեն Խանզադյանը ռազմագերիների հարցով գալու են Հայաստան։ Հանդիպումներ են նախատեսում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ և ոչ միայն։

11063
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Թոմաշ Լեխ Բուչեկ, Լեհաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Սոցցանցերում չտարածել գերիների տվյալները․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հայասպանությունից ուրախանում են. ՄԻՊ-ը ադրբեջանական սոցցանցերից լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

111
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

111
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. արխիվային լուսանկար

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

280
(Թարմացված է 23:07 18.04.2021)
Դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթ է նետել շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրել արժույթի պաշարները։

Վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, հանրապետությունում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյմբերին այն աճել է մինչև 520 և կայունացել, բայց ապրիլի սկզբին ավելացել մինչև 530 և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազել է մինչև 520:

Արժութային ինտերվենցիաներն ավելի համեստ են

Պետք է նշել, որ նույնիսկ ներկա բարդ օրերին ԿԲ ինտերվենցիաներն ավելի քիչ են, քան 2014-2015 թթ-ին, երբ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը նվազեց, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին, իսկ Ռուսաստանից փոխանցումները և այդ երկիր արտահանումը կրճատվեցին։

Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մեկ տարում վաճառեց մոտ 320 միլիոն դոլար։ Համեմատության համար` 2015 թ-ի հունվար-փետրվարին ԿԲ-ն շուկա դուրս բերեց մոտ 140 միլիոն դոլար։ Այժմ հունվար-փետրվարին բանկը շուկայում վաճառել է միայն 47 միլիոն։

Բանկը շուկայում ավելի ակտիվ ինտերվենցիաներ է կատարել 2020 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին (ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլար), բայց այդ ժամանակ էլ դրանք այդքան մեծ չէին, ինչպես մարտ-ապրիլին՝ առաջին վիրուսային շոկից հետո (այդ ժամանակ բանկը շուկայում վաճառել է մոտ 130 միլիոն դոլար)։

ԿԲ զուսպ պահվածքի պատճառներից մեկը դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուսափելն է՝ շուկայում ցնցումներ չառաջացնելու համար։ Եթե գնորդները տեսնեն, որ դոլարը վերջապես էժանացել է, կսկսեն զանգվածաբար գնել այն «սև օրվա» համար, իրարանցման պատճառով փոխարժեքը կրկին կբարձրանա, և ԿԲ ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ուստի ԿԲ-ն զգուշորեն է բարձրացնում փոխարժեքը, որպեսզի կանգնեցնի այն չափազանց արագ փոփոխության դեպքում։

Սվոփերը հեշտացել են

ԿԲ-ն ավելի քիչ է օգտագործում արժութային քաղաքականության մեկ այլ գործիք՝ սվոփը, քան 2015-ին։ Սվոփը գործիք է, որով ԿԲ-ն բանկերին փոխանցում է արժույթը՝ նրանցից ստանալով դրամով համարժեքը (օրինակ, բանկին տալիս է հարյուր միլիոն դոլար՝ ստանալով 52 միլիարդ դրամ), իսկ որոշակի ժամանակ հետո վերադարձնում է նույն փոխարժեքով որոշակի տոկոսադրույքով։ Բանկերի համար դա դառնում է իրենց արժութային ռիսկերն ապահովագրելու միջոց։ Բանկերը տարեվերջին մեծ ծավալով նման ապահովագրություն են ստացել։

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ԿԲ-ն բանկերին սվոփերով տրամադրել է ավելի քան 210 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ 2019 թ-ին ԿԲ արժութային սվոփերը գրեթե չեն համընկել)։ Հունվար-փետրվարին սվոփերի ծավալը կազմել է մոտ 38 միլիոն դոլար։

Ավելին, ԿԲ-ն այդ ծառայությունը բանկերին տրամադրել է չափազանց ցածր տոկոսադրույքներով. հոկտեմբերին՝ միջինում 2%-ով, նոյեմբերին՝ 1%-ով, իսկ 2021-ի հունվար-փետրվարին՝ 0,5%-ով։ Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ նման ցածր տոկոսադրույքն անհամադրելի է ներկա արժութային ռիսկերի հետ, բայց ԿԲ-ը գնում է դրան, որպեսզի շուկա նետի դոլարի լրացուցիչ ծավալ և բավարարի դրա պահանջարկը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին և 2015թ-ի սկզբին ԿԲ-ն նման սվոփեր է իրականացրել 10% և ավելի տոկոսադրույքով, այնուհետև որպես հակաճգնաժամային միջոց նվազեցրել է դրանք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա (մինչև 3,5%):

Բանկերը նույնպես ռետինից չեն

Նշենք, որ բանկերը նույնպես սահմանափակված են իրենց արժութային գործողություններում։ Կենտրոնական բանկը նորմատիվներ է դնում դրանց վրա արժութային հավասարակշռության համար։ Բանկը չպետք է անհավասարություն ունենա տարբեր արժույթների ակտիվների և պասիվների հարցում (նման անհավասարակշռությունը չի կարող կարող գերազանցել բանկի կապիտալի 10 տոկոսը)։ Ուստի բանկերը չեն կարող զանգվածաբար դոլար գնել կամ, հակառակը, վաճառել այն բնակչությանը։ Դա արվում է նրա համար, որպեսզի բանկը մի արժույթի պաշարների գերակշռում չունենա ի վնաս մյուսի (օրինակ, դոլարի գերակշռում՝ ի վնաս դրամի)։

Իրական հատվածը

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող են ազդել վերջին տատանումները տնտեսության վրա։ Բնականաբար, դոլարի թանկացումը հանգեցրել է ներկրվող ապրանքների գնի աճին։ Բայց, մյուս կողմից, թույլ դրամից պետք է շահեին արտահանողները։ Եթե, օրինակ, Հայաստանում արտադրված փայլաթիթեղի արտադրական գլանափաթեթը ԱՄՆ-ում վաճառվում է (պայմանականորեն) 100 դոլարով, ապա նախկինում դա վերածվում էր 48 հազար դրամի, իսկ հիմա՝ 52 հազարի։ Բացի դրանից, տեղի արտադրողները «պատուհան» են ստանում գինը նվազեցնելու համար և մրցակցային առավելություն ձեռք բերում արտասահմանում (այդ պատճառով Չինաստանի  իշխանությունները մշտապես արժեզրկում են յուանը՝ հսկայական միջոցներ ծախսելով դրա վրա)։

Հնարավոր է նաև այդպես, բայց այստեղ հայ արտադրողների համար օգուտը խիստ սահմանափակ է, որովհետև տեղի արտադրողները մեծ կախում ունեն ներկրումից։ Համեմատության համար` նույնիսկ Ռուսաստանում, ըստ տարբեր գնահատականների, ներկրվող հումքից և սարքավորումներից տեղի արտադրողների կախվածությունը միջինում կազմում է 50 % (KPMG-ն գնահատում է ագրոարդյունաբերությունում նման կախվածության բաժինը, իսկ նավթագազային հատվածում ներկրվում է սարքավորումների մոտ կեսը)։

Ի՞նչ ասել Հայաստանի մասին։ Լեռնահանքային և ագրոարդյունաբերական արտադրությունը հիմնված է տեղի արտադրության վրա (բայց այստեղ պատրաստի արտադրանք գրեթե չի թողարկվում)։ Այստեղ էլ տեղի արտադրողները կախված են ներկրվող սարքավորումներից և, իհարկե, գազի գնից։ Իսկ այն ոչ միայն ներկրվում է դոլարով, այլ նաև դրա սակագինը բիզնեսի համար կապված է դոլարի հետ։ Հայկական արդյունաբերության՝ ներկրումներից կախվածության գնահատական չկա, բայց այն մոտավորապես կարող է կազմել 70% և ավելի։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ճիշտ է, նույնիսկ նման տեսքով այն կարող է օգնել ամրապնդելու ազգային արժույթը։ Լեռնամետաղագործական հումքը, որը թեև համարյա չի մշակվում Հայաստանում, բայց գոնե արժույթ է բերում։ Ի հավելումն դրան՝ ամռանը սկսվում է մրգի և բանջարեղենի, պահածոների և հյութերի արտահանումը, որը լրացուցիչ արժույթ կբերի երկիր։

Միրգը` մրգով, բայց․․․

Միրգը` մրգով, բայց հանգստություն պետք է պահպանել։ Շատ դեպքերում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է եղել արժույթի պահանջարկի հետ կապված իրարանցումով (այսինքն` պահանջարկով, որը չի առաջացել իրական անհրաժեշտությունից)։ Նշանակում է՝ շատ բան կախված է ձեռնարկություններից և քաղաքացիներից։ Եթե զանգվածաբար արժույթ չգնվի և չվերածվի խնայողությունների, դոլարի պահանջարկը կնվազի, իսկ դրամինը կամրապնդվի։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

280
թեգերը:
գնաճ, դոլար, դրամ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա
Артур Далалоян в финале соревнований по опорному прыжку среди мужчин на чемпионате мира по спортивной гимнастике (3 ноября 2018). Доха

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

0
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է աքիլեսյան գարշապարի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվում հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկի մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

0