Դիրքեր

Ուրախ–տխուր տոնածառը. ինչպես զոհված ընկերները «դարձան» վառվող խաղալիքներ և տոն պարգևեցին

484
(Թարմացված է 11:24 15.01.2021)
«Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո»... ծառայակիցների կյանքի գնով ձեռք բերված Նոր տարվա մասին զինվորի հուզիչ պատմությունը ապրելով թշնամուն հաղթելու և նոր հաղթանակների պատրաստվելու մասին է։

Ամանորյա գիշերից հետո զինվորներից մեկին արված հեռախոսազանգս սովորականից երկար տևեց, ու պատճառը ոչ միայն տոնական փոխադարձ շնորհավորանքներն էին, այլև զինվորի համար այն անսովոր փաստը, որ կարող է սովորականից մի փոքր ավելի ազատ խոսել։ Որ այլևս չկա կոորդինատի կամ տեղանքի արտահոսքի այդչափ մեծ վտանգ ու այդչափ կաշկանդված զգուշություն, որքան պատերազմական օրերին։

Քանի դեռ Երևանում շարունակվում էին Նոր տարին նշել–չնշելու բանավեճերը, չկարողանալով զսպել հետաքրքրությունս, հարցրի զինվորին, թե ինչպես դիմավորեցին Նոր տարին։

«Այնքան Նոր տարի չդիմավորեցինք, որքան ճանապարհեցինք հինը», – իմաստուն հեգնանքով պատասխանեց նա։

Անհարմար դադարը լրացնելու համար քմծիծաղով միջամտեցի` ասելով, որ ուղղակի հարցնում եմ ու նկատի չունեմ, որ պետք է տոնածառ զարդարեին, ինչին հետևեց զինվորի` էլ ավելի հանկարծակիի բերող պատասխանը։

«Հենց տոնածառ էլ զարդարել ենք»։ Մի պահ ինձ թվաց, թե կիսահեգնանքը վերածվեց լիարժեք ծաղրի, բայց այս անգամ անհարմար լռությունը կոտրեց հենց ինքը` շարունակելով պատմել հետպատերազմական ամանորյա բանակային գիշերվա մասին։

Մոտոհրաձգային վաշտի տղաներով ճաշարանից վերցրել են 13 հատ պահածո (տուշոնկա) ու ուղևորվել դեպի զորամասից ոչ հեռու գտնվող եղևնին։ 

«Վերցնում էինք պահածոն, բացում այն, դատարկում միջի պարունակությունը, հիշում պատերազմի ընթացքում մեր զորամասից զոհված տղաներից յուրաքանչյուրին, գրում նրա անունը պահածոյի տուփի վրա, այնուհետև դրա մեջ դնում չոր սպիրտ  ու կախում եղևնուց»,–պատմում է նա։

Րոպեներ անց եղևնին զարդարված էր 13 պահածոյատուփերով, ամեն մեկի վրա գրված մի անուն` «Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո» և այսպես շարունակ։

«Հետո տեսանք, որ եղևնին գեղեցիկ է, բայց ինչ–որ բան` պակաս։ Այն չուներ գագաթ։ Ես վազեցի զորամաս, որտեղ մասունքի պես պահել էինք մեր վաշտի հերոս հրամանատարի սաղավարտը։ Բերեցի այն ու հագցրեցի եղևնու գագաթին։ Հետո վառեցինք պահածոյատուփերի միջի չոր սպիրտը, ու «խաղալիքները» լուսավորվեցին, ինչպես Նոր տարին մեզ նվիրած եղբայրների հիշատակը»։

Երբ դրոշն ես պահպանում, քեզ են պատվի առնում․ ինչ տեսավ փոխգնդապետ Սիմոնյանը զոհվելուց առաջ

Հեռախոսազրույցը լցվեց այն լռությամբ, որից այդքան խուսափում էինք ամբողջ խոսակցության ընթացքում, հետո զինվորն ասաց.

«Դե լավ, ես պիտի գնամ, հրամանատարը կանչում է ձյուն մաքրելու, որպեսզի ճանապարհները բացենք, առանց այն էլ մեր երկրում բաց ճանապարհներ քիչ են մնացել»...

484
թեգերը:
խաղալիք, տոնածառ, Ամանոր, Զոհ, Արցախյան պատերազմ, Զինվոր
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում
Անդրանիկ Մեսրոպյանը` որդիների հետ

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

20
(Թարմացված է 00:41 28.01.2021)
Այսօր, Հայկական բանակի օրը, երբ արցախյան պատերազմից հետո ԶՈւ–ն ծանր ժամանակներ է պարում, մենք մեր քաղաքացիներին ուզում ենք հիշեցնել այն հերոսների մասին, որոնք պայքարում ու չեն հանձնվում։ Այս պատմությունը 30-ամյա մայոր Անդրանիկ Մեսրոպյանի մասին է։

Մայորի տանը մեզ դիմավորում են նրա ամենաերիտասարդ ու կարգապահ «զինվորները»` որդիներ Ավետիսն ու Դավիթը։ Անդրանիկը խիստ հայր չէ, բայց պահանջկոտ է։ Ավագ որդին 6 տարեկան է, նա լավ հասկանում է` ով է հայրն ու պատմում է ընկերներին հոր սխրանքների մասին։ Իսկ Դավիթն ընդամենը 2.5 է, նա նույնիսկ մատներով է դժվարությամբ ցույց տալիս, թե քանի տարեկան է։  Տեսնելով, որ հայրը պատրաստվում է ինչ–որ բան պատմել` երեխաները հարմար դիրք են ընդունում և սկսում լսել մեր զրույցը։

Майор Андраник Месропян (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանը

Անդրանիկը փոքր հասակում է որոշել  զինվորական դառնալ`  մոտավորապես Ավետիսի տարիքում և ոչ մի օր չի զղջացել դրա համար, նույնիսկ Արցախում թեժ մարտերի ժամանակ։ Խոստովանում է`էլ ավելի շատ է սկսել սիրել իր մասնագիտությունը, իսկ այսօր փորձում է օգնել ղեկավարությանը վերլուծել այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության։  Նա չի կարծում, որ հայկական բանակը պարտվել է, քանի որ համոզված է` ինչպես ինքը, այնպես էլ իր մարտական ընկերներն իրենց առջև դրված խնդիրները հիանալի են կատարել։

«Ադրբեջանցի զինվորը մեզ չի հաղթել։ Այդ մասին գիտեն ինչպես իրենք, այնպես էլ մենք` բոլորս։ Կգա ժամանակ և շատ բան կպարզվի, բայց ես նախկինի պես ինձ ուժեղ ու հաղթանակած բանակի սպա եմ համարում։ Ու Բանակի տոնը նշելու եմ ինչպես նախկինում, հարգելու եմ զոհվածների հիշատակն ու ավարտին հասցնելու նրանց գործը», – ասում է նա։

Մայորը պատերազմ է մեկնել հոկտեմբերի սկզբին։  Նա նախապես զգուշացնում է, որ չի պատմելու, թե որ ուղղությամբ է կռվել և ինչ մարտական խնդիրներ է կատարել, բայց խոստովանում է` ամենասարսափելին մարտական ընկերների կորուստն էր։

Անդրանիկը պատերազմի մասին սկզբում զուսպ ու չոր է պատմում, բայց երբ սկսում ենք հարցուփորձ անել զոհված մարտական ընկերների մասին սեղմում է բռունցքն ու աչքերը լցվում են արցունքով։

«Շատ ընկերներ եմ կորցրել, բայց ամենացավալին վերջին կորուստն էր։ Ինձ հետ ամբողջ պատերազմն անցած զինվորը մահացավ հրադադարից մի քանի ժամ առաջ։ Նա ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր. «Պատերազմը կավարտվի այն ժամանակ, ես երբ կմեռնեմ»։ Այդպես էլ եղավ», – պատմում է նա ու դադար տալիս։

Майор Андраник Месропян с сыновьями (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանը` որդիների հետ

Անդրանիկն այցելել է զոհված բոլոր մարտական ընկերների  հարազատներին։ Եղել են դեպքեր, երբ անձամբ է հայտնել տխուր լուրը։  Հիմա աշխատում է կապ պահպանել բոլորի հետ և լրացնել այն դատարկությունը, որը մնացել է նրանց որդիների ու եղբայրների վախճանից հետո։

Մայորը ջանացել է մարտի դաշտից հնարավորինս շատ վիրավորներ և նույնիսկ զոհվածների մարմիններ դուրս բերել` թշնամուն չթողնելու համար։ Բայց եղել են դեպքեր, երբ հակառակորդի ռմբակոծությունների պատճառով չի հաջողվել դա անել, սակայն մարտական գործողությունների ավարտից հետո Անդրանիկն օգնել է զոհվածների աճյունների որոնման հարցում։

«Զոհվածների ծնողներին միշտ ասում եմ, որ հիմա ես նրանց համար որդի եմ լինելու, կարող են ինձ զանգել, կիսվել իրենց վշտով ու խնդիրներով։ Նրանք հիմա մեր կյանքի մասն են, իսկ մենք` նրանց», – ասում է նա։

Իսկ ահա իր մորն Անդրանիկը չէր ասել, որ պատերազմ է գնում։ Երկար ժամանակ նա մտածում էր, որ որդին շարունակում է ծառայել Արարատի մարզում, որտեղ և ծառայում էր։ Եվ միայն հարևանի. «Ո՞նց ա կռվում տղեդ» հարցը բացեց նրա աչքերը։

Անդրանիկը կարծում է, որ ճիշտ է վարվել, քանի որ մորն ավելորդ հուզվել պետք չէր։ Իսկ ահա սպայի ավագ որդին` Ավետիսը, տատիկից շուտ է հասկացել ամեն ինչ. նա ընկերների մոտ պարծենում էր, որ հայրիկը հայրենիքն է պաշտպանում։

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, որտեղ և ապրում է Անդրանիկ Մեսրոպյանը, շատ զոհեր եղան, շատերը պայմանագրային զինծառայողներ էին։ Եվ 6 տարեկան Ավետիսն իր տարիքի համար շատ իմաստուն արտահայտություն է անում. «Նրանք բոլորը հերոսներ են` պաշտպանում էին մեզ ու մեր հայրենիքը»։

–  Կցանկանայի՞ք, որ ձեր որդիները զինվորական դառնային։

–  Բնականաբար։ Ես պատրաստ եմ ընդունելու նրանց ցանկացած ընտրություն, բայց անկախ ամեն ինչից, մեր բանակի զինվոր լինելը` պատիվ ու հպարտություն է։

Сын майора Андраника Месропяна - Давид (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանի կրտսեր որդին` Դավիթը

Հավելենք մեր կողմից` այս տարի հունվարի 28-ին տոնական միջոցառումներ չեն նախատեսվում։ Բայց լոկալ բնույթի միջոցառումներ կանցկացվեն երկրի բոլոր զորամասերում։

Майор Андраник Месропян (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանն իրենց բակում

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից պաշտպանության պետական կոմիտե էր ստեղծվել։  1992 թվականի հունվարի 28-ը ՀՀ կառավարությունն ընդունել էր պաշտպանության նախարարություն ու ազգային բանակ ստեղծելու մասին որոշումը։ Բանակը ձևավորվեց մարտական գործողությունների ընթացքում։ Դրա հիմքը դարձան տարբեր կամավորական ջոկատներ, որոնք անմիջականորեն ներգրավված էին Արցախյան մարտերում։

20
թեգերը:
տոն, Բանակ, Արցախյան պատերազմ, Արցախ, Արմավիր, զինծառայող, Զինվոր
Ըստ թեմայի
Ինչու պարտվեց այցեքարտ դարձած բանակը, կամ հայկական ԶՈւ-ն զրոյից արդիականացնելու կարիք կա
Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին
Հայոց բանակի ստեղծման օրը կանցնի առանց տոնական հանդիսությունների
Կարի արտադրամաս

Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...

235
Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, ինչը լավ է գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող ՀՀ–ի համար։ Մենք տեսանք` ինչպես է աշխատում «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամասը, պարզեցինք` ինչու են աշխատակիցներն ուրախ այդ աշխատանքի համար, թեև պայմանները հեռու են հարմարավետ լինելուց։

Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքը՝ Վանաձորը, տեղացիները շարունակում են Կիրովական անվանել։ Սովորության հիմքում հոգեբանական գործոն էլ կա. քաղաքը մնացել է սովետական Կիրովական։ Շենքերը, հուշարձաններն ու մարդիկ մնացել են խորհրդային շրջանում։ Անգամ քաղաքում հայտնվող նոր հնարավորությունները պահպանում են սովետական շունչը։

Նման օրինակ է քաղաքում բացված հայ-ռուսական «Իջ Գրանդ Տեքստիլ» արտադրամասը։ Արտադրամասը տեղացիների համար ծանոթ Բազումի կարի ֆաբրիկայի շենքում է` հսկայական, տեղ–տեղ կիսաքանդ, պլոկված պաստառներով շենքում։ Շինության սառը միջանցքներում հեշտ է խառնվել ու անգամ ընկնել (չքողարկված փոսեր կան), դրա համար մեր նկարահանման թիմին ուղեկցում են «Իջ Գրանդ Տեքստիլի» աշխատակիցները։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Հասնում ենք բուն գործարանին, որը, ի տարբերություն ամբողջ շենքի, ջեռուցվում է, բայց ոչ բավարար. բոլորն աշխատողներն ու անգամ տնօրենը ձմեռային բաճկոններով են աշխատում։ 30-ից 70 տարեկան կանայք 2-3 շարքով նստած են կարի մեքենաների մոտ։ Մոտ 100 աշխատող կա նստած։ Նրանց պարբերաբար մոտենում է մի երիտասարդ կին և բարձրաձայն ինչ-որ բան ասում։ «Ո՞վ է այսպես կարել», «Սա ո՞ւմ ձեռքի գործն է» թույլատրելիի սահմանն անցնող տոնով դիմում է նա կարողներին։

- Լավ, ինչի՞ էսքան բարձր, - հարցնում եմ տնօրինությանը։

-Դե, կարի ֆաբրիկայում ուրիշ ձև հնարավոր չի, շուխուռ ա, – հնչում է պատասխանը։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Կարի արտադրամասում որսորդական, շինարարական, բանվորական հագուստ են կարում։ Ամբողջ արտադրանքը Ռուսաստան են արտահանում, Հայաստանում այն չի վաճառվելու է։ Աշխատում է 100 մարդ, տնօրենի խոսքով` ևս 1900 ազատ աշխատատեղ կա։

Կարողների կողքին` ապակիների վրա, երեք թուղթ է փակցված։ Այստեղ նշված են տուգանքները, որոնց կարող են ենթարկվել ձեռնարկության աշխատակիցները։ Կարողը 5000 դրամ կտուգանվի հեռախոսով խոսելու համար, 10 000 դրամ կտուգանվի բրիգադիրը։ Կա 3000 դրամ տուգանք, եթե աշխատակիցն աշխատավայրում մաքրությունը չի պահում։ Հաջորդ տուգանքի զրոներն ավելի շատ են` 170 հազար դրամ տուգանք, եթե աշխատակիցը կարի մեքենայի վարդակն օգտագործի անձնական նպատակներով։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

- Էս տուգանքներն իրո՞ք կիրառվում են, - հարցնում եմ տնօրեն Մհեր Միրզոյանին։

- Բա ոնց, -ասում է նա ոգևորված, - բոլոր աշխատողները աշխատանքային պայմանագիր են ստորագրել, սաղ պայմանները նշված են։ Էսքան փող ենք ծախսում, նայեք` ինչ հսկա տարածք ա, գիտեք`մենակ ջեռուցումը ինչ արժի...

-Միջինում ինչքա՞ն են ստանում աշխատողները։

- Ոնց բոլոր նման գործարաններում, աշխատավարձը գործարքային ա։ Մի կոստյում կարելը արժի 1000 դրամ։ Աշխատողը քանի հատ կարի, էդքան էլ փող կստանա։ Կարան նույնիսկ ամիսը 100 հազար ստանան, եթե լավ աշխատեն։ Բայց միջինում 40-50 հազար դրամ ա ստացվում։ Դե, ստեղ բոլորը նոր են սկսել աշխատել, էն էլ կանայք են, իրանց թողնես` կոֆե խմեն, խոսան։ Մեր մոտ բրիգադիրը 130 հազար դրամ ա ստանում: Պատկերացնո՞ւմ ես՝ Վանաձորում կինարմատի համար դա ինչ թիվ ա։

Мгер Мирзоян, директор “Идж Гранд Текстиль”
© Sputnik / Aram Nersesyan
Մհեր Միրզոյան

Մինչ մենք խոսում ենք, աշխատակցուհիները լուռումունջ շարունակում են իրենց աշխատանքը։ Մի խումբ կանայք են մտնում ձեռնարկություն։ Նրանք մոտենում են ֆաբրիկայի ղեկավարությանը և սկսում են ինչ-որ բան քննարկել։ Պարզվում է` ուրիշ նմանատիպ ֆաբրիկայում են աշխատում, մեկ բրիգադ են և եկել են աշխատանքի պայմաններն իմանալու։ Դրանք երևի գոհացնում են նրանց, քանի որ կանայք սկսում են տեղավորվել նորեկների համար նախատեսված կարի մեքենաների դիմաց։

Մոտենում եմ կարող կանանց։ Նրանցից մեկի ձեռքին մատանիներ եմ նկատում.

-Մատանիներով կարողանո՞ւմ եք աշխատել։ Չի՞ խանգարում։

-Չէ, սկի չեմ էլ զգում, - ասում է նա` նայելով իր մատանիներին։

Կողքի մի քանի կանայք էլ ցույց են տալիս իրենց մատանիները։ Տատիկներից մեկը ժպտում է․

– Ստեղ ընդհանրապես չեմ զգում, որ հագս մատանի կա, բայց հենց մտնում են տուն, միանգամից հանում եմ, արդեն սկսում են խանգարել։

Տատիկներից մեկը աչքի տակով հետևում է մեր խոսակցությանը։ Հենց որ ընդմիջում է լինում, նա խնդրում է ինձ մոտենալ իրեն։

-Ջանա, -տատիկաբար դիմում է ինձ, - խնդրում եմ, մեր տնօրենին հարցրու՝ ե՞րբ մեզ էլ տրանսպորտ կտրամադրի։ Վանաձորում ապրողների համար ավտոբուս կա, բայց գյուղերի բնակիչների համար չկա։

-Իսկ ձեր գյուղից շա՞տ մարդ կա։

- Հա, շատ են։ Ստիպված ամեն օր տաքսիով ենք գալիս։ Ես կարա՞մ ամեն օր տաքսի ինձ թույլ տամ։

Մոտենում եմ տնօրենին, արդեն ենթադրելով, թե ինչ կարող է պատասխանել։

- Դեռ չեմ կարա մի տրանսպորտ էլ աշխատացնել։ Մեկը կա, աշխատողներին բերում ու տանում ա։

- Բայց միայն Վանաձորում։

- Հա։ Բայց հիմա աշխատողները շատ չեն։ Հենց ավելի շատ լինեն, կմտածենք։

Տնօրենի պատասխանով վերադառնում եմ տատիկի մոտ։

- Ապրես, ազիզ ջան,-ասում է։

Նա կողքին նստած երկու կանայք տխուր ժպտում են։ Նրանք էլ են ամեն օր նույն տաքսիով ֆաբրիկա հասնում։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Լոռու մարզում գործազրկությունը հասնում է 18 տոկոսի։ Ու այդ է պատճառը, երբ չնայած երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, այստեղ համաձայնում են ավելի ցածրին։ Յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկության բացումը տեղի բնակիչների համար օդից թափվող մանանա է դառնում, մարդիկ ընդունում են բոլոր պայմանները, որովհետև ընտրանք չունեն։ Այլընտրանքը իրենց ընտանիքներից հեռու արտագնա աշխատանքի մեկնելն է միայն, ինչը գործարանում աշխատող կանանցից շատերի ամուսիններն արդեն անում են։

  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 9
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
235
թեգերը:
աշխատանք, Վանաձոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Ի գործ». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետկառույցներում աշխատող սփյուռքահայերին
Քաղաքացին մի գրասենյակից մյուսը գնալու կարիք չի ունենա. սոցիալական ոլորտն օպտիմալացվում է
Ինչո՞ւ ազատվեց աշխատանքից Նարինե Թուխիկյանը
Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

0
(Թարմացված է 09:54 28.01.2021)
Sputnik Արմենիան Հայոց բանակի օրվա առթիվ հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե արցախյան պատերազմում պարտվելը որքանով է ստվերել բանակի ձեռքբերումները և Հայոց բանակի որ հաղթանակներն են հիշում քաղաքացիները։

Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։

Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։

«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։

Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։

Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։

0
թեգերը:
Բանակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից