Շուշին՝ 20-րդ դարսի սկզբին

ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին

310
(Թարմացված է 13:42 11.01.2021)
Քաղաքը հայտնի է ոչ միայն մշակույթի նշանավոր գործիչներով, այն հայկական և խորհրդային պատմությանը բազմաթիվ նշանավոր անուններ է նվիրել գիտական, քաղաքական և ռազմական ոլորտներում։

1919թ․-ի մարտի 7-ին Շուշիում լույս տեսավ «Արցախ» թերթի առաջին համարը՝ Եղիշե Իշխանյանի խմբագրությամբ։ «Հեռու ձեր արյունոտ ձեռքերը» վերտառությամբ հոդվածը՝ հասցեագրված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը, սպասվող ողբերգության նախերգանքը դարձավ։ Ընդամենը մեկ տարի անց՝ 1920թ․-ի մարտին, «Կովկասի թաթարները» Շուշիի հայ բնակչության ջարդեր իրականացրին։ 15 հազար հայերից (ըստ Ռուսական կայսրության 1897թ․-ի մարդահամարի) սպանվեց մոտ 8 հազարը, մնացածը փախչելով փրկվեցին։

Խորհրդային տարիներին Շուշիում փաստացի հայեր չկային՝ հատուկենտ մարդիկ էին ապրում։ 1992թ․-ին հայերը վերադարձան քաղաք, որը ժամանակին տարածաշրջանի մշակութային-կրթական կենտրոններից մեկն էր, միայն թե այս տարիների ընթացքում չհաջողվեց վերադարձնել Շուշիի երբեմնի փառքը, իսկ 2020 թ․-ի նոյեմբերին հայերը կրկին կորցրին Շուշին։

Քաղաքը հայտնի է ոչ միայն մշակույթի նշանավոր գործիչներով, այն հայկական և խորհրդային պատմությանը բազմաթիվ նշանավոր անուններ է նվիրել գիտական, քաղաքական և ռազմական ոլորտներում։

Վարչապետներ, նախարարներ, դիվանագետներ և այլ քաղաքական գործիչներ

ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարար Հովհաննես (Իվան) Թևոսյանը ծնունդով Շուշի քաղաքից էր։ Թևոսյանների ընտանիքը փրկվել էր Շուշիի կոտորածի ժամանակ։ Հովհաննես Թևոսյանի քաղաքական կարիերան սկսել է ձևավորվել դեռևս խորհրդային իշխանության հաստատումից առաջ, երբ նա Բաքվում բոլշևիկների ընդհատակյա խոշոր բջիջ էր ղեկավարում։

Որպես մետալուրգիայի մինիստր երկարատև ծառայությունից  հետո Թևոսյանը նշանակվել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան, այդ պաշտոնում նա մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Մահվանից հետո դիակիզվել է, նրա աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։ Շուշիում կանգնեցվել է Հովհաննես Թևոսյանի արձանը։ Նրա անունով փողոցներ կան Էլեկտրաստալ, Երևան, Ստեփանակերտ, Դնեպրոպետրովսկ, Մագնիտոգորսկ, Կամենսկ-Ուրալսկի, Կրիվոյ Ռոգ քաղաքներում ։

Հայկական ԽՍՀ երկու վարչապետ՝ Սարգիս Համբարձումյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը ծնունդով Շուշիից էին։ Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1870թ., Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1921 թ․-ին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար, իսկ 1922 թ․-ին արդեն նշանակվել է վարչապետ։ Նրա վարչապետության շրջանում Երևանում և Գյումրիում հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել։ 1927 թ․-ին սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի շինարարությունը, որի փականը այն ժամանակ ամենամեծն էր ամբողջ աշխարհում։ Նա Խորհրդային Հայաստանի կառավարությունը ղեկավարել է մինչև 1928 թվականը։

«Տեր» հեղափոխական ծածկանունով Սահակ Տեր-Գաբրիելյանին, որը բոլշևիկյան շարժմանը միացել էր 14 տարեկանից, այսպես էին բնութագրում․ «Աշխույժ շուշեցի տղան»։ Նա ծնվել է Շուշիում 1886 թ․-ին։ 1905թ.-ից սկսած նրա ողջ կյանքը կապված է քաղաքական և պետական գործունեության հետ։  1921թ.-ից Տեր-Գաբրիելյանը ծառայել է որպես ՌԽՖՍՀ-ում Հայկական ԽՍՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 1928թ. գլխավորել է Հայաստանի խորհրդային կառավարությունը: Հայտնի է նրա բարեկամությունը գրող Մաքսիմ Գորկու հետ, ով Հայաստան գալով՝ հյուրընկալվել էր Տեր-Գաբրիելյանի տանը։  Վարչապետը ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձավ, 1937թ․-ին ձերբակալվեց և, իբրև թե, ինքնասպանություն գործեց։

Հեղափոխական գործիչներից հայտնի են նաև շուշեցիներ Սարգիս Կասյանն ու Բաբկեն Սարկիսովը։

Դեռևս ԽՍՀՄ-ի կազմավորումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետություններում ծագումով շուշեցի հայերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Հայաստանի առաջին հանրապետության սոցիալական պաշտպանության առաջին նախարարը շուշեցի Արտաշես Բաբալյանն էր։ Շուշիի Ռեալական ուսումնարանի շրջանավարտ, ՀՅԴ անդամ Աբրահամ Դաստակյանը 1919թ․-ին գլխավորեց Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։

Գիտնականներ

Երևանի պետական համալսարանի ռեկտորներից մեկը՝ Հակոբ Հովհաննիսյանը, ծնունդով Շուշիից էր։ Իր կյանքի ընթացքում նա հասցրել է դասավանդել Շուշիում, ինչպես նաև դառնալ Բժշկական ինստիտուտի տնօրեն։ Հովհաննիսյանը հայտնի կենսաբան էր։

Բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակաբան Մարգար Առուստամովը նույնպես ծնունդով Շուշիից էր։ 1879 թվականին Շուշիում նա գրադարան է բացել և կանանց միջնակարգ դպրոցում հիգիենա է դասավանդել։ 1892թ-ին մասնակցել է Աստրախանի նահանգում խոլերայի համաճարակի բռնկման դեմ պայքարին, իսկ 1899թ․-ին՝ ժանտախտի համաճարակի դեմ պայքարին Աստրախանի նահանգում և Ղրղզստանի անապատներում։ Առաջինն էր, որ գիտականորեն հիմնավորեց ձկան թույնի կիրառումը։

Զինվորականներ

Խորհրդային գրոհային ավիացիայի օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը ծնունդով Շուշիից էր։ Նա դպրոցական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Ստեփանյանը կատարել է 259 մարտական թռիչք, անձամբ խորտակել է թշնամու 13 նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ:

Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян
© Photo : Public domain
Օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան

1896-ին Շուշիում ծնված գեներալ-լեյտենանտ Ռուբեն Մարգարյանը 1940-43 թթ․ աշխատել է որպես Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 1943-ին նշանակվել է Դաղստանի Ինքնավար ՍՍՀ ներքին գործերի նախարար:

Խորհրդային սերնդից Շուշիում է ծնվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Սեյրան Օհանյանը:

Արմատներով Շուշիից էին խորհրդային հետախույզ Միխայիլ Ալլահվերդովը, նավապետ և գիտնական Կարեն Աբրահամյանը, փոխծովակալ Աշոտ Սարգսյանը, հայտնի հեղափոխական Սպանդար Սպանդարյանը, փոխգնդապետ և ինժեներ Սիոն Փիրումովը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էլեոնորա Աբրահամյանը, վաստակավոր մանկավարժ Եփրաքսյա Հարությունյանը, Հայաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, բժիշկ Սերգեյ Շաքարյանը, 1929-35 թթ․ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Օգանովը, ռուս քիմիկոս Նիկոլայ Զինինը՝ ռուսական քիմիական դպրոցի հիմնադիրներից մեկը, հայտնի խորհրդային բուսաբան Արմեն Թախթաջյանը և շատ ուրիշներ։

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

Շուշին հայտնի է ոչ միայն այնտեղ ծնված մարդկանցով, այլև Ռեալական վարժարանի շրջանավարտներով, որոնց թվում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլ Դումանը, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը, երաժշտագետ և դիրիժոր Գրիգոր Միրզայան Սյունին և այլք։

Շուշին 19-րդ դարում Թիֆլիսից հետո երկրորդ խոշոր և նշանակալի քաղաքն էր Կովկասում ինչպես կրթամշակութային, այնպես էլ քաղաքական-տնտեսական տեսանկյունից։ Այդ մասին կարող եք կարդալ Sputnik Արմենիայի հոդվածում։

*Հոդվածում նյութեր են օգտագործվել Ալբերտ Խաչատրյանի «Անվանի շուշեցիները» գրքից («Դիզակ» հրատարակչություն, 2017թ․)

310
թեգերը:
գիտնական, Օդաչու, Նախարար, հայեր, Շուշի
Ըստ թեմայի
Ջերմության հետքերով․ ինչպես ամերիկուհու թեթև ձեռքով Գյումրին հայտնվեց Forbes-ում
«Ես հայ եմ, ես 3000 տարեկան եմ»․ ռուսաստանցի աստղերը տեսանյութ են տարածել
Այբուբենների նմանություն, Կոմիտասի ազդեցություն, հոգևոր կապեր. հայկական հետքը Եթովպիայում
Էդուարդ Քալանթարյանը

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

1057
(Թարմացված է 18:11 14.01.2021)
Ինչպե՞ս հայտնվեց թենիսի կորտում, երբ երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին։ Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը Sputnik Արմենիային պատմել է իր կարիերայի և ուղիղ եթերում գրանցված զավեշտալի դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Էդուարդ Քալանթարյանին մարզասերները Հայաստանում լավ են ճանաչում։ Նա հայտնի մեկնաբան է. ոմանք նրան միայն որպես ֆուտբոլային մեկնաբան գիտեն, բայց պարզվում է` Քալանթարյանը մեծ հաճույքով մեկնաբանում է նաև այլ մարզաձևերի մրցումները։

Հոր նախասիրությունն ու որդու երազանքը

Թենիսն աշխարհում սիրված մարզաձևերից մեկն է։ Էդուարդի` այս մարզաձևի ընտրության «մեղավորը» հայրն է։ Սպորտին նվիրվելու գործընթացը Քալանթարյանի համար սկսվեց 5 տարեկանից, երբ հայրը նրան թենիսի խմբակ տարավ։ Դրանից հետո սպորտը Քալանթարյանի համար դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև կենսակերպ ու աշխատանք։

«Հայրս թենիսի աշխարհում հայտնի շատ մոտ ընկեր ուներ` նախկին ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Հրանտ Կարապետյանը։ Հենց նրա մոտ առաջին քայլերը կատարեցի այս մարզաձևում»,–պատմում է Քալանթարյանը։

Տղան շարունակեց մարզվել է թենիսով, բայց գնալով գիտակցում էր, որ կարող էր խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։

Эдуард Калантарян (второй справа)
Էդուարդ Քալանթարյանը` թենիսի կորտում

«Հայրս պահանջում էր, շատ ուշադիր հետևում էր թենիսի իմ մարզումներին, ես էլ մարզվում էի, որպեսզի ուժեղ թենիսիստ դառնամ։ Բայց որքան թենիսով շատ էի զբաղվում, այդքան հասկանում էի, որ ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում։ Ու ոչ բարձրաձայն հորս հետ միշտ վիճում էի, թե ինչու է ինձ թենիսի տարել, այլ ոչ թե ֆուտբոլի։ Փառահեղ թենիսիստ ինձանից դուրս չեկավ, բայց մինչև հիմա վստահ եմ` եթե ֆուտբոլի գնայի կարող էի նույնիսկ խաղալ մեր ազգային հավաքականում։ Միգուցե շատ բարձր է հնչում, բայց ես գտնում եմ, որ այդ հնարավորությունն ունեի»,- ասում է Էդուարդը։

Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ

Բանակից վերադառնալուց հետո՝ 2003 թվականին, նա մասնակցել է Համահայկական խաղերին։ «Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հայաստանի առաջնություններում հաղթանակներ շատ եմ ունեցել, բայց ամենակարևոր հաջողությունն ինձ համար գրանցվել է Իրանում 1997 թվականին, որտեղ հաղթանակի հասա ITF (թենիսի միջազգային ֆեդերացիա) մրցաշարում։ Մինչև հիմա ITF արխիվում այդ հաղթանակը կա»,–ժպիտով հիշում է մեկնաբանը։

Իսկ ավելի ուշ թենիսը նրա համար դարձավ պարզապես հաճելի զբաղմունք և շարունակվում է այդպիսին լինել մինչ օրս։

Գումար վաստակելու ժամանակը

23–ամյա պատանին շատ պատահական հայտնվում է հեռուստաշխարհում։  Ընկերը` Դավիթ Ալավերդյանը, տեղեկացնում է, որ «Հանրային հեռուստատեսությունում» մարզական մեկնաբանի աշխատատեղ կա։

«Գնացի փորձարկման, դրական արձագանքներ եկան (ժպտում է)։ Բայց այն ժամանակ «Հանրայինում» աշխատանքի անցնելու համար շատ արգելքներ էր պետք հաղթահարել։ Ու քանի որ աշխատանքի ընդունվելու գործընթացը ձգձգվում էր, մեկնեցի Մոսկվա, որտեղ իմ ընկերոջ հետ զբաղվում էի թենիսի մարզչի աշխատանքով։ Բայց երկար չդիմացա, մոտ հինգ ամիս անց վերադարձա»,–պատմում է Էդուարդը։

Այդ ընթացքում Սլավա Սարգսյանի հետ կապի մեջ լինելով իմացել է, որ կարող է արդեն անցնել աշխատանքի ու մեկնաբանել 2004թ.–ի Աթենքի  օլիմպիական խաղերը։ «Առաջին ֆուտբոլային մեկնաբանությունս էլ կայացավ հենց այդ խաղերի շրջանակում։ Եզրափակիչում Արգենտինան հաղթեց Պարագվային։ Այսպես սկսվեց իմ` մեկնաբանի և լրագրողի կարիերան»,- հիշում է Քալանթարյանը։

Ժան Գաբենի «եղբայրը»

Ուղիղ եթերում աշխատանքը մեծացնում է սխալվելու, հավանականությունը, մանավանդ եթե մրցումը կամ խաղը տևում է ժամեր։ «Ժամանակին կամաչեի այս մասին խոսել, բայց հիմա կպատմեմ, որովհետև շատ վաղուց է եղել»,–անկեղծանում է Էդուարդը։

«Հանրայինին» զուգահեռ նա աշխատել է «Հայ TV»-ում, որտեղ մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ «Մի մեկնաբանության ժամանակ ես տրիբունայում տեսա մի մարդու, որը շատ նման էր հանրահայտ դերասան Ժան Գաբենին, ու ասեցի, որ նա էլ եկել է խաղին հետևելու։ Ընդմիջմանը մի երկրպագու զանգել էր հեռուստաընկերություն ու ասել, որ Գաբենը վաղուց մահացել է։ Երկրորդ կեսում ես այլևս չհիշատակեցի Գաբենին, իսկ հաջորդ օրը մեկ այլ խաղի ժամանակ ներողություն խնդրեցի իմ ասածի համար, բայց իրավիճակը փրկելու համար ասեցի` ճշտել եմ, որ տրիբունայում եղել է Գաբենի եղբայրը», - ծիծաղելով հիշում է Էդուարդը։

Ֆուտբոլասեր զավակն արդեն հոր դերում

Քալանթարյանը երկու զավակ ունի։ Աղջիկը` Նատալին, փոքր հասակում շատ հաղթանակներ ուներ լողի մրցումներում, զբաղվում է նաև թենիսով։

Эдуард Калантарян с дочкой
© Photo
Էդուարդ Քալանթարյանը` դստեր հետ

Իսկ որդին` Դավիթը, դեռ հինգ տարեկան է։ «Շատ կուզեի, որ Դավիթը դառնա լավ ֆուտբոլիստ։ Անկասկած փորձելու ենք։ Բայց մեկ կամ երկու տարի հետո արդեն կհասկանանք` արդյոք կարող է որդիս ֆուտբոլիստ դառնալ», - ասում է Քալանթարյանը։

Сын Эдуарда Калантаряна
© Photo
Էդուարդ Քալանթարյանի որդին

Համենայնդեպս, որդու ծնվելուց հետո ընկերները, հարազատները նրան «Բարսելոնայի» մի քանի մարզահագուստ են նվիրել` ակնարկելով, որ գուցե երեխան իրագործի հոր երազանքը։

Ռուսական հոկեյի սիրահարը

Մեր զրույցի վերջում Էդուարդից ճշտեցի, թե ինչ մարզիկներ են նրա մոտ անջնջելի հետք թողել։ Ներկայացնում ենք նրա սիրելի մարզիկների ցանկը.

  • ֆուտբոլ` Մեսսի,
  • բասկետբոլ` Մայքլ Ջորդան,
  • թենիս` Ռոջեր Ֆեդերեր,
  • ատլետիկա` Ուսեին Բոլտ։

Քալանթարյանն առանձնակի շեշտեց ռուսական հոկեյի նկատմամբ իր սերը, ու չկարողացավ առանձնացնել մեկ հոկեյիստի։ «Շատ- շատ էի սիրում Սերգեյ Ֆյոդորովին, շատ էի սիրում Ալեքսեյ Յաշինին, բայց բոլորից շատ ինձ համար կա ու կլինի Ալեքսանդր Օվեչկինը»։

Էդուարդի հետ շատ երկար կարելի է խոսել տարբեր մարզաձևերի մասին։ Բայց կարծում եմ` թենիսի կորտում, ֆուտբոլի դաշտում, թե մեկնաբանի բարձրախոսի մոտ նստած` Էդուարդ Քալանթարյանն իր գործն անում է սիրով, պատասխանատվությամբ ու նվիրումով։

1057
թեգերը:
մարզիկ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, թենիս, Էդուարդ Քալանթարյան
Ըստ թեմայի
Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Դիրքեր

Ուրախ–տխուր տոնածառը. ինչպես զոհված ընկերները «դարձան» վառվող խաղալիքներ և տոն պարգևեցին

409
(Թարմացված է 11:24 15.01.2021)
«Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո»... ծառայակիցների կյանքի գնով ձեռք բերված Նոր տարվա մասին զինվորի հուզիչ պատմությունը ապրելով թշնամուն հաղթելու և նոր հաղթանակների պատրաստվելու մասին է։

Ամանորյա գիշերից հետո զինվորներից մեկին արված հեռախոսազանգս սովորականից երկար տևեց, ու պատճառը ոչ միայն տոնական փոխադարձ շնորհավորանքներն էին, այլև զինվորի համար այն անսովոր փաստը, որ կարող է սովորականից մի փոքր ավելի ազատ խոսել։ Որ այլևս չկա կոորդինատի կամ տեղանքի արտահոսքի այդչափ մեծ վտանգ ու այդչափ կաշկանդված զգուշություն, որքան պատերազմական օրերին։

Քանի դեռ Երևանում շարունակվում էին Նոր տարին նշել–չնշելու բանավեճերը, չկարողանալով զսպել հետաքրքրությունս, հարցրի զինվորին, թե ինչպես դիմավորեցին Նոր տարին։

«Այնքան Նոր տարի չդիմավորեցինք, որքան ճանապարհեցինք հինը», – իմաստուն հեգնանքով պատասխանեց նա։

Անհարմար դադարը լրացնելու համար քմծիծաղով միջամտեցի` ասելով, որ ուղղակի հարցնում եմ ու նկատի չունեմ, որ պետք է տոնածառ զարդարեին, ինչին հետևեց զինվորի` էլ ավելի հանկարծակիի բերող պատասխանը։

«Հենց տոնածառ էլ զարդարել ենք»։ Մի պահ ինձ թվաց, թե կիսահեգնանքը վերածվեց լիարժեք ծաղրի, բայց այս անգամ անհարմար լռությունը կոտրեց հենց ինքը` շարունակելով պատմել հետպատերազմական ամանորյա բանակային գիշերվա մասին։

Մոտոհրաձգային վաշտի տղաներով ճաշարանից վերցրել են 13 հատ պահածո (տուշոնկա) ու ուղևորվել դեպի զորամասից ոչ հեռու գտնվող եղևնին։ 

«Վերցնում էինք պահածոն, բացում այն, դատարկում միջի պարունակությունը, հիշում պատերազմի ընթացքում մեր զորամասից զոհված տղաներից յուրաքանչյուրին, գրում նրա անունը պահածոյի տուփի վրա, այնուհետև դրա մեջ դնում չոր սպիրտ  ու կախում եղևնուց»,–պատմում է նա։

Րոպեներ անց եղևնին զարդարված էր 13 պահածոյատուփերով, ամեն մեկի վրա գրված մի անուն` «Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո» և այսպես շարունակ։

«Հետո տեսանք, որ եղևնին գեղեցիկ է, բայց ինչ–որ բան` պակաս։ Այն չուներ գագաթ։ Ես վազեցի զորամաս, որտեղ մասունքի պես պահել էինք մեր վաշտի հերոս հրամանատարի սաղավարտը։ Բերեցի այն ու հագցրեցի եղևնու գագաթին։ Հետո վառեցինք պահածոյատուփերի միջի չոր սպիրտը, ու «խաղալիքները» լուսավորվեցին, ինչպես Նոր տարին մեզ նվիրած եղբայրների հիշատակը»։

Երբ դրոշն ես պահպանում, քեզ են պատվի առնում․ ինչ տեսավ փոխգնդապետ Սիմոնյանը զոհվելուց առաջ

Հեռախոսազրույցը լցվեց այն լռությամբ, որից այդքան խուսափում էինք ամբողջ խոսակցության ընթացքում, հետո զինվորն ասաց.

«Դե լավ, ես պիտի գնամ, հրամանատարը կանչում է ձյուն մաքրելու, որպեսզի ճանապարհները բացենք, առանց այն էլ մեր երկրում բաց ճանապարհներ քիչ են մնացել»...

409
թեգերը:
խաղալիք, տոնածառ, Ամանոր, Զոհ, Արցախյան պատերազմ, Զինվոր
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել